Armenian Knowledge Base

Armenian Knowledge Base (https://forum.armkb.com/)
-   History and Politics (https://forum.armkb.com/history-politics/)
-   -   Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր (https://forum.armkb.com/history-politics/27810-1344-1356-1353-1329-1343-1329-1331-1339-1360-a.html)

Mono 30.03.2007 10:59

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
 
Прошелся я значит по ссылкам которые предоставил Эскимо и нашел вот это :D

Quote:

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

Հսկաների Ցեղը՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, բնակվել են Հայքում՝ Արարչական Աստվածային Տարածքում, ու Սրբազան Արարատ Լեռան հովանավորության ներքո…
«Աստվածային Սուրբ Օրինաց Երկրում» Հայերը՝ որպես Արարչադիր Օրենքները պահպանողի-կրողի առաքելություն ունեցող Էակներ, տեղյակ են եղել Տիեզերքում տեղի ունեցող գործընթացներին ու մշտապես պայքարել են Մոլորակի ու Մարդկության գոյատևման համար…
Ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու տիրապետելով տարածության և ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու իմաստությանը՝ նրանք անընդհատ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու կենդանական ու բուսական աշխարհի հնարավոր կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցությունից…
Երկրագնդի բոլոր անկյուններում կատարելով փրկիչ-վերականգնիչ գործողություններ, երկար ժամանակ մնալով աղետյալ գոտիներում՝ նրանցից շատերը հարաբերվեցին երկրաբնակ բոլոր չորս Ցեղերի հետ՝ տալով նոր տեսակի ցեղատիպեր՝ առանց Աստվածության, իսկ Էությամբ՝ ոչ լիարժեք երկրացի: Եվ այս տեսակները, զրկվելով Աստվածությունից և չունենալով երկրացու Էություն, դարձան թշնամի ամենայն արարման՝ Երկրագնդի վրա…
Դարերի ընթացքում նորաստեղծ, բայց Հզոր Գենից սերած ցեղերի ավերիչ պատերազմները բոլոր երկրաբնակ Ցեղերի մեջ (այդ թվում՝ նաև Արիական) առաջացրին ներքին պառակտումներ, որոնք էլ բոլոր Ցեղերի համերաշխության խարխլման ու ցեղապղծության դրսևորումների հաջորդական տարածման պատճառ դարձան: Թուլացավ նաև հզոր ՀայԱրիական Ցեղատիպը, որը հնարավորություն տվեց ցեղապիղծ զանգվածներին խեղելու Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպն ու մտածողությունը, որն էլ զգալիորեն հեռացրեց Հային և Արիացուն Բնությունից և իրենց Էությունից՝ վտանգելով նաև Հայքի սահմանները…
Մեր նախնիների հզորության անկումը շարունակվեց Հայկական Բարձրավանդակի տարածքում պարբերաբար տեղի ունեցող արտաքին միջամտություններին ու երկարատև ավերիչ պատերազմներին զուգահեռ, որի հետևանքով ՀայԱրիացիները թույնի պես ներգործող ներքին պառակտումների ու տարաձայնությունների հորձանուտում չկարողացան կենտրոնացնել ու նպատակամղել Ցեղի շարժիչ ուժը՝ էլ ավելի հեռանալով իրենց Արմատներից՝ զրկվելով Աստվածային Տարածքի հովանավորությունից…
Թեև շարունակական անկմանը, մեր նախնիները պարբերաբար ստեղծում էին պետական կազմավորումներ ու քաղաքակրթություններ, որոնք, սակայն, գազանաբար ոչնչացվում էին քոչվոր ու բարբարոս ցեղախմբերի կողմից (դրանք, լինելով այլամերժ և չունենալով արարման կարողություն, ներխուժելով Հայկական Բարձրավանդակ, գոյատևում էին ավերելու միջոցով): Սրանք էին, որ շուտով հրաժարվեցին իրենց ծագումից ու ծննդավայրից, հորինեցին հայամերժ և ցեղամերժ գաղափարախոսություններ, կրոններ…

Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այսպիսի Հռչակագիրը, բայց դե փաստը փաստ է, որ այսօր ամենուր մոլեգնում է ՀԱՅԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆ:

Սա մարդկության դեգրադացիայի արդեն ամենավերջին ստադիան է, երբ մի ազգ, որ ոչ մեկի վնաս չի տվել ու բոլոր ազգերին օգնել է, դարձել է համարյա բոլորի աչքի փուշը... Սա յուրահատուկ խորհրդանիշ է, որ այսօրվա Մարդկությունը չի ուզում Ապրել.. Նա ուզում է ինքնակործանվել, ու կհասնի իր նպատակին եթե անցնի Հայաստանի վրով ու վերջնականապես սրբի պատմության էջերից ՀԱՅ բառը....

Մեզ ասում են Դուք հայեր գոյություն չունեք: Դուք չեք եղել, դուք հիվանդ եք, ուղեղային մորմոք, երազախաբության արդյունք..... Մենք էլ շվարած նայում ենք աշխարհին ու չգիտենք ինչ ասենք...

Բայց ոչինչ.... երևի էս մի անգամ էլ փրկենք էս ապուշ մարդկությանը, մի հատ էլ շանս կտանք այս տեսակին.. բայց իհարկե ոչ Քրիստոսի նման անիմաստ գնալով խաչվելով, այլ Հայկական ձևով: :crackup: :crackup: :crackup:

Կամ էլ չենք փրկի .... թող գնան իրանք իրանց խժռեն, մեկ է մենք կարող ենք ամեն ինչճ զրոից սկսել, հատկապես, որ կորցնելու առանձնապես բան չունենք այլևս... Մեզ ասում ենԴուք չկաք, դրանից էն կողմ էլ ու՞ր

Վոոբշեմ հայեր այս թեմայում տրվում է լիակատար ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ....
ԳՐԵՔ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՔ.. :crackup: :crackup:

Mono 30.03.2007 11:14

Էս մարդկությանը իմաստ ունի փրկել միայն մի դեպքում:
Եթե ԲՈԼՈՐԸ պռիզնատ գան մեր Աշխարհի Թագավոր լինելու իրավունքը: :crackup:
Միայն այդ դեպքում: Թող տան մեզ Աշխարհի վրա իշխելու իրավունքը ու մենք կփրկենք այն: :crackup: :crackup: :crackup:
Չեն տա , մի բառ էլ չենք ասի, թող գնան անիմաստ իրար գզեն: :crackup:

Silver 30.03.2007 11:53

Be cosmopolitic!!

Երեխա 30.03.2007 11:54

Թող տան մեզ Աշխարհի վրա իշխելու իրավունքը ու մենք կփրկենք այն:

Mono karoxa du Arqimedi barekamneric es ? :D

Mono 30.03.2007 12:49

Quote:

Originally Posted by Silver (Post 561079)
Be cosmopolitic!!

No Problem, Let's BE !
Let's build Cosmopolice :crackup:

Silver 30.03.2007 13:42

Quote:

Originally Posted by Mono (Post 561095)
No Problem, Let's BE !
Let's build Cosmopolice :crackup:


Mono, esatto!

Quote:

Originally Posted by Dictionary.com
Police: French, from Old French policie, civil organization, from Late Latin polītīa, from Latin, the State, from Greek polīteia, from polītēs, citizen, from polis, city; see pelə-3 in Indo-European roots.


Mono 31.03.2007 16:03

Quote:

1. the world or universe regarded as an orderly, harmonious system.
2. a complete, orderly, harmonious system.
3. order; harmony.
4. any composite plant of the genus Cosmos, of tropical America, some species of which, as C. bipannatus and C. sulphureus, are cultivated for their showy ray flowers.
5. Also, Kosmos. (initial capital letter) Aerospace. one of a long series of Soviet satellites that have been launched into orbit around the earth.


--------------------------------------------------------------------------------

[Origin: 1150–1200; ME < Gk kósmos order, form, arrangement, the world or universe]
Կոսմոս հավասար է կարգ, հարմոնիա, կազմակերպավածություն
հայերեն Կազմ բառից կազմվում է կազմակերպվածություն, կազմակերպել, կազմել բառը: :D
kosm-os = kazm-akerp :D

Բա որ ասում են Հսկաների Ցեղը՝ Մարդ-Աստվածները .... :D

Mono 31.03.2007 16:14

կառավարությունը հռչակել է որ կառուցում է ԿԱԶՄակերպված պետություն, այսինք ԿՈՍՄՈպետություն..... Կառուցենք Բարգավաճ Հայաստանի հետ միասին Կոսմո-երկիր, որտեղ կապրեն Կոսմո-մարդիկ - :D :D :D

Meme 31.03.2007 16:48

Quote:

Originally Posted by Mono (Post 561059)
Прошелся я значит по ссылкам которые предоставил Эскимо и нашел вот это :D

Afftar zhzhet nepadecki.
Qo srticer xosum che Mono???:D

ttt 31.03.2007 19:20

Quote:

Originally Posted by Mono (Post 561059)
Մարդ-Աստվածները...
Աստվածային Տարածք...
ոչ լիարժեք երկրացի...
Արիական Ցեղատիպ...
ապուշ մարդկություն...

Այս բոլորն միայն ծայրահեղ նացիստական արտահայտուտյուններ են որ ես երբեք չեմ կարող @նդունել...

Ես չեմ գտնում որ "ամենուր մոլեգնում է ՀԱՅԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆ"
Դու ասում ես "թող գնան իրանք իրանց խժռեն". Մենք հաերս նույնպես քիչ չենք "իրար խժռում"

Mono 31.03.2007 20:14

Quote:

Այս բոլորն միայն ծայրահեղ նացիստական արտահայտուտյուններ են որ ես երբեք չեմ կարող @նդունել...
Quote:

ապուշ մարդկություն...
քանի որ սա իմ գրածն է ապա կանդրադառնամ սրան:
Ապուշ է իսկ ավելի ճիշտ տգետ է ու Անաստվածային այն մարդկությունը, որը ի վիճակի չի ընդունելու, որ Հայերն էլ են Մարդ ու իրավունք ունեն ապրելու: Մի՞թե մի 50000-100000 քկմ էս մոլորակի համար շատ թանկ է, որ Էդ միջազգային հանրություն կոչեցյալը չի ուզում տալ մեզ ապրելու համար, դեռ մի բան էլ հա ուզում են պոկեն պոկեն ու պոկեն:


Quote:

Ես չեմ գտնում որ "ամենուր մոլեգնում է ՀԱՅԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆ"
Իսկ Երևանի փողոցներում չեք տեսնում Հայամերժությու՞ն:

Quote:

Դու ասում ես "թող գնան իրանք իրանց խժռեն". Մենք հաերս նույնպես քիչ չենք "իրար խժռում"
Հայը հային չի խժռում հարգելի ՏՏՏ: Այդպիսի բան հնարավոր չի բնության մեջ: Կան հայախոս մարդիկ որոնք գտնվում են տարբեր Ոգիների/Ուժերի ազդեցության տակ այսինքն դրանց գերին են: Դրանք են իրար հետ անվերջ կռվում:

ttt 31.03.2007 20:27

Quote:

Originally Posted by Mono (Post 561595)
քանի որ սա իմ գրածն է ապա կանդրադառնամ սրան:
Ապուշ է իսկ ավելի ճիշտ տգետ է ու Անաստվածային այն մարդկությունը, որը ի վիճակի չի ընդունելու, որ Հայերն էլ են Մարդ ու իրավունք ունեն ապրելու: Մի՞թե մի 50000-100000 քկմ էս մոլորակի համար շատ թանկ է, որ Էդ միջազգային հանրություն կոչեցյալը չի ուզում տալ մեզ ապրելու համար, դեռ մի բան էլ հա ուզում են պոկեն պոկեն ու պոկեն:
Իսկ Երևանի փողոցներում չեք տեսնում Հայամերժությու՞ն:
Հայը հային չի խժռում հարգելի ՏՏՏ: Այդպիսի բան հնարավոր չի բնության մեջ: Կան հայախոս մարդիկ որոնք գտնվում են տարբեր Ոգիների/Ուժերի ազդեցության տակ այսինքն դրանց գերին են: Դրանք են իրար հետ անվերջ կռվում:

Hայերի (ի նկատի ունմե Հայաստանում ապրող հայերի) մարդու իրավունկներն ոտնահարվում են վոչ տե միջազգային հանրությոան այլ Hայաստանի կարավարուտջան կողմից.

Ես հայաստանում չեմ եղել շատ երկար, բայց հետևում եմ TV-ով ու online ու չեմ կարող հասկանալ ինչ ի նկատի ունես ասելով "Իսկ Երևանի փողոցներում չեք տեսնում Հայամերժությու՞ն"

Mono 01.04.2007 08:23

Quote:

Hայերի (ի նկատի ունմե Հայաստանում ապրող հայերի) մարդու իրավունկներն ոտնահարվում են վոչ տե միջազգային հանրությոան այլ Hայաստանի կարավարուտջան կողմից.
Հայերի մեծ մասը չի ընդունում այդ իշխանություններին որպես լեգիտիմ իշխանություն, էդ միջազգային հանրությունն է նրանց հետ խոսում, բանակցում, կրեդիտներ ու գրանտներ տալիս, խոստումներ ստանում ու ամեն տեսակ հողային ու իրավա-բարոյական զիջումներ ակնկալում: Էդ որ ԱՄՆ-ի պետդեպառտամենտը մի ձեռքով տալիս է 250 միլլիոն, մյուս ձեռքով էլ կողմնակալ զեկույցներ է գրում դա ընդամենը բազար է:

Quote:

Ես հայաստանում չեմ եղել շատ երկար, բայց հետևում եմ TV-ով ու online ու չեմ կարող հասկանալ ինչ ի նկատի ունես ասելով "Իսկ Երևանի փողոցներում չեք տեսնում Հայամերժությու՞ն"
Դե լավ որ փողոց իջնել հնարավոր չի մտնենք Ինտերնետ:

Օրինակ
Էս հայաստանցի կոչվող անձնավորությունը իրեն իրավունք է վերապահում իրեն Հայ զգացող Անդրանիկ Մարգարյանին անվանել հայաստանցի: Մտեք ՉԻ, Առավոտ , Հայկական Ժամանակ ու կտեսնեք այնտեղ Հայեր չկան այնտեղ միայն հայաստանցիներ են, որոնք չգիտես ինչու կարծում են որ իրավունք ունեն մյուսներին էլ հայաստանցի անվանելու....

Էդ այդ հայաստանցի կոչեցյալները որոնք իրենց նաև եվրոպացի են համարում ու կարծում են որ իրենց ի վերուստ տրված է իրավունք պայքարել ասիականության դեմ չեն էլ ջոկում ոնց են իրենք դառնում իրենց նկարագրած ասիականը երբ իրենց անվանում են հայաստանցի:

Եթե այդ մարդիկ Հայ լինեին մեր երկիրը կանվանեին Հայք .... բայց դե իրենք երևի արդեն Հայ չեն համարում.... Չնայած ես շնորհակալ եմ նրանց, որ անկեղծ իրենց հեռացնում են Հայությունից: Ավելի լավ է Բագրատյանի նմանները կոչվեն հայաստանցի, այդպես գոնե Հայ բառը չեն աղավաղի:

Mono 01.04.2007 08:33

Էս էլ «Երկիր»-ից:

Quote:

Համաժողովին մասնակից հայաստանցի կանայք բանախոսից լսեցին եւ հայտարարություն այն մասին, որ իրենց իրավունքները խախտվում են նույնիսկ առողջապահական, վերարտադրողական հարցերում ու, ընդհանրապես, Հայաստանում կանայք զո՛հ են։

Չնայած սրան, Սոցինտերնի նախագահը մխիթարեց ներկաներին նրանով, որ իրենք կօգնեն մեզ արմատախիլ անել մեր ավանդույթները, վերացնել հետամնաց բարքերն ու մանկապարտեզից կվերադաստիարակեն մի հասարակություն, ուր տղամարդը չէ, որ խորոված կանի, ծանր իրեր կտեղաշարժի ու երկիր կկառավարի...

Ինչ է ստացվում Հայաստանում հայեր չկա՞ն, ամենուր արդեն հայաստանցիներ են...

Mono 01.04.2007 08:56

Quote:

Հայը հային չի խժռում հարգելի ՏՏՏ: Այդպիսի բան հնարավոր չի բնության մեջ: Կան հայախոս մարդիկ որոնք գտնվում են տարբեր Ոգիների/Ուժերի ազդեցության տակ այսինքն դրանց գերին են: Դրանք են իրար հետ անվերջ կռվում:
Հայը հային չի խժռում: Էդ հայաստանցիներն են իրար ատում ու պայքարում իրար դեմ: Հայաստանցիները դրանք գերված Հայեր են: :D :D Քանի որ իրենք չեն զգում իրենց հայկական էությունը ապա միակ բանը, որ իրենց կապում է հայ բառի հետ դա այն տեղանքի անունն է որտեղ նրանք դժբախտություն ունեն ապրելու: Այսինքն դառնում են հայաստանցի:
Բայց ինչ որ է... շատ չխորանանք ժամանակավոր երևույթների մասին:
Ավելի լավ է շարունակենք Հայերի մասին խոսալ:


All times are GMT. The time now is 14:16.

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2019, Jelsoft Enterprises Ltd.