
Հոկտեմբերի 8-ից 19-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք ՝ Վաշինգտոնի, հանրահայտ «Union Station» – ում տեղի ունեցավ Red Bull Art of Can (Ռեդ Բուլ թիթեղյա արվեստ) փառատոնը:
Հավաքածուում ցուցադրված էին 56 գեղեցիկ թիթեղյա արվեստի գործեր, այդ թվում 4 մ բարձրությամբ թիթեղյա ցուլը: Այդ գործերը ներկայացնում էին ինչպես պրոֆեսիոնալ արվեստագետներ այնպես էլ սիրողական մակարդակի ուսանողները ամբողջ ԱՄՆից – Վաշինգտոնից մինչև Նյու Յորք:
Ցուցահանդեսը տևեց 12 օր և ունեցավ 1մլն–ից ավել այցելու:
Առաջին տեղը գրավողը ստացավ ուղևորություն դեպի Շվեյցարիա, որտեղ նա կմասնակցի աշխարհի ամենահայտնի ժամանակակից արվեստի ցուցահանդեսին: Երկրորդ և երրորդ տեղերը գրավողները կմեկնեն Մայամիի ցուցահանդեսին: Առաջին տեղը գրաված՝ Քեթրին Բեյլի աշխատանքը քաղաքական թեմայով էր. և արտացոլում էր ԱՄՆ–ի երկու իշխող կուսակցությունների սիմվոլները: