Quote:
Originally Posted by Mono
Короче Ереха всему этому беспределу приходит конец.
2500 лет мир шел в неправильном направлении. И чуть было в 20-ом веке не уничтожил всю планету в атомной войне. И сейчас недалеко ушел от этой опасности. И все потому что некоторые считают что им дозволено все а другим разрешено быть только рабами.
Но все это закончится ... Естественно рабовладельцы будут сопротивлятся, будут пугать шантажировать угрожать атомной войной... Но все это не поможет.
У человечества просто другого выхода нету. Либо эта дурная система уничтожит мир, либо человечество освободится от его ига
|
Գիտես Մոնո ջան Հայկականության իմ սիրելի ռուսատառ ջատագով. բազմիցս ասել եմ մեկ էլ ասեմ մի փոքր վերաձեւակերպած:
Մարդը որ ծերանումա ի վերջո մահանումա: Եթե իկհարկե էդ մարդը Հյուսիս Կորեաի առաջնորդ Կիմ Չէ Նիրը չի որը մտածում էր ինքը չի մեռնելու ու տենց էլ իրա փառապանծ խոտակեր հյուսիս կորեացիքի էր մտածել տվել: Բայց ինքն էլ մեռավ ու հյուսիս կորեացիք մանթո ընգան, հիմա էլ մտածում են իրա տղեն չի մեռնելու:
Բոլորն էլ մահանում են ապեր: Ծերանում են ու մահանում: Լավագույն դեպքում ծերանալով: Ընդ որում մարդու ծերացումը ունի երկու փուլ բարեկամս: Մինչու ինչ որ մի պահ էդ մարդը ծերանալով իմաստանումա: Բայց սկսած ինչ որ մի պահից էդ մարդու մոտ անկումա սկսվում:
Ուղեղնա սկսում վատ աշխատել ու դառնումա անհասկացող, հիշողություննա սկսում կորել ու իրա սեփական պատմությունը սկսումա սխալ հիշել, աչքերի տեսողություննա կորում ու սկսումա քթի տակ տեղի ունեցածը չտեսնել կամ սխալ տեսնել, օրգանները սկսում են քայքայվել, պոկվել, կծկվել
քյասար մահացող մարդ էլի:
Միեւնույն ժամանակ էդ մարդու արդեն երեխեքն են սկսում իմաստանալ, արդեն նրանց մոտա սկսվում էդ ծերացման պահը, թոռները սկսում են ձեւավորվել, ծոռները սկսում են խաղալ վազվզել չարաճճիություններ անել, կյանքի ընթացքնա էլի: Բնության սովորական գործընթաց: Հուսով եմ գոնէ Կիմ Չե Նիր չես դու ու չես կարծում որ ես կամ դու չենք մահանալու:
Ընդ որում եթե պապ տատ կամ պապի հայր ու տատի հայր մայր տեսել ես ապա կիմանաս որ կյանքի ես վերջի փուլում էս մեծ սերնդի ու փոքրերի մեջ անդունդը ավելանումա: Ընդ որում ինչքան սերունդը ավելի փոքր էնքան անդունդը ավելի մեծ: Ու սրան գումարած ինչքան իմաստության սահմանից անցնում հեռանումա ավելի խոր ծերություն էնքան ավելի մեծանումա էս անդունդը:
Էս ծերագույններին թվումա սաղ սխալա, սաղ սխալ են ապրում, որ մենակ ինքնա ճիշտ որ ծոռները թոռները սխալի մեջ թաղված են, սաղին խելքա բացատրում, էս ծերի երեխեքը անմիջական երեխեքը դե փորձում են մի քիչ ծերին մեկուսացնել, մի քիչ զսպել, հանգստացնել
«այ մարդ բիձա մարդ ես, հացդ կեր թախտին պառկի ծերությունդ վայելի, երեխա են էլի խաղում են, մի խոսա վրեքը, եւ այլն»
ստանդարտ միջսերնդային հարաբերություններ էլի:
Խի՞ են սենց անում երեխեքը: Որովհետու որքան ել սիրում են իրենց հորը կամ մորը առավել հասկանում են որ ապագան երեխեքիննա, որ երեխեքին խանգարելով ծերերը ոչ մի լավ բանի չեն բերում
Չնայած պարզա ես ծերերին թվումա իրանք օգնում են, դե դոգմատիզմա էլի, մենակ իրանցնա չիշտ թվում ու պռծ:
Հիմա Մոնո ջան, իմ ռուսատառ հայասեր ջան էս սաղ մենք ենք: Ես սաղ ինչ գրեցի մարդու վրով ճիշտա եվ ազգի վրով: հայերս հին ազգ էնք, իմ իմանալով մի 2- 3 հազար տարվա բայց ինձ թվումա քո տեսակետներ ունեցողների կարծիքով ավելի հին ենք: Վախտնա ապեր մեր վախտնա: Կարողա մտածում ես մեր վախտը չի ապեր բան ման: Կիմ Չե Նիրոտ տարբորակով էլի, որ մենք չենք մեռնելու հավերժ ենք: բայց տենց մտածողությունն առավելա ապացուցում որ վախտնա:
Աստծո անմիջական երեխեքն ենք ու ծերացել ենք: Երեխեք ունենք, թոռներ ունենք ծոռներ ու էլ դու սուս խորը ու հեռուն գնացող այլ սերունդներ:
Խի՞ եմ մտածում վախտնա Որովհետեւ ես սաաաղ նկարագրածս սինդրոմները մեր մեջ տեսնում եմ իմ ռուսահայ բարեկամ:
Ծերության իմաստության պահն արդեն վաղուց անցելա:
Որինակ հույների իմաստության պահը իրանց ծաղկման տարիներին էր, որպես ազգ ձեւավորումից շատ չանցած: Իսկ դե մենք հո հույն չենք: Մենք իրանց թայ չենք չե Մոնո ջան: Ըստ քեզ մենք մի քանի հազար տարով էլ ավելի հին ենք աչքիս ու բնականաբար էդքանով էլ ավելի ծեր:
Հիմա քանի որ մեր վախտն անցելա արի կլինի մոլորակը թողնենք մեր երեխեքին, մասնավորապես Ամերիկացիքին, որոնք թազա ազգ են:
Մի վախի սրանից: Վախենալույա բայց դու մի վախի: Էդելա ծերության սինդրոմ որ մահանալուց վախում են: Դժվարա ընդունել գիտեմ: բայց տես ես ընդունել եմ: Հայ եմ ու ընդունել եմ: Տո չնայած դու ել ես ընդունել այ իմ ռուսաբառ հայասեր ջան
Կարաս երեխեքիդ համար ուրախացի, չես կարա էդ էլ մի արա:
Խեթեր կաին, Ասորիներ կաին եկան գնացին թողին մնացածն ապրեին, հիմա մեր վախտնա: Ինչ որ մի տեսակ շատ ապրանք:
Մենք նման ենք են ծերին որ 100 տարի ապրումա ու սաղ իրա ջահել ջիվան սերունդների բկինա կայնած իրա անկապ անկապ խոսալով
«աղջի շալվար մի հագի, 9 ից ուշ տուն մի մտեք, նասկիդ ծուռ ես հագե, դուք բան չեք հասկանում, ես 70 տարվա մանկավարժ եմ: ես մեծ փորձ ունեմ, եւ այլն»
նույնիսկ ժողովրդական խոսք եմ տատուցս լսել երբ փոքր էի
«Էխտյրին խոսքը ծուռ է»
Ու որ էս բիձեն մեռնումա սաղ հանգիստ շունչ են քաշում ու թաաղման ներկա մարդիկ սաղ ասում են
«ազատվավ մեզ էլ ազատեց»
ՈՒ հակառակը հանկարծ որ ծերեր կան իրանց ջահել սերունդների կյանքը ուտելով հասցնում են էդ սերունդներին մահվան, իրանց էշը քշելով ու իրանց տեսակետների ճշտությունը պարտադրելով երեխեքին ապա էդ երեխեքի թաղմանը սաղ ողբում են ու ասում են
«ախպեր հերը տղուց շուտ չմեռնի, էսի ամենաահավորնա, հերթով լինի, ինչ լինումա հերթով լինի»
այ հիմա դու ես իմ քերոբվե ախպեր ջան, մեռնենք եթանք ասպարեզը թողնենք ծուռ նասկի հագնող մեր իսկ զավակ հանդիսացող ամերիկացիքին ու անգլիացիքին ապրեն: Ոչ թե սենց վիզ դնենք առանց հերթ սերունդները սկզբից մահանան հետո մենք:
Ոնց էդ բիձունա թվում որ վերջի 10 տարին ամեն ինչ սխալա գնում, հիմա էլ քեզա թվում որ 2500 տարիյա ամեն ինչ սխալա գնում:
Երեւի մեր որպես ազգ իմաստության պահը եղելա հենց մոտ 2500 տարի առաջ: Ոնց որ էդ բիձեքի իմաստության պահնա եղել մոտ 10 տարի մահանալուց առաջ:
Դրանից հետո սաղ սխալա թվում: Մածունը սեւա, նասկին թարսա, Կովը մյաուա անում ու սենց
Չնեղվես իմ ռուսաբառ բարեկամ: