Յուրաքանչյուր մարդ, մարդկային փաստացի գոյությունը, Հայդեգերի խոսքերով dasein աշխարհի զարդն է, զարդարում է աշխարհը: Ու իրականում, իրական զարդարող մարդը դրա մասին պիտի ասի ու հպարտանա դրանով: Այս առումով դասական օրինակ է Ուոլթ Ուիթմենի "Song of Myself" պոեմը: Ինքն իրեն երգող իսկական մարդու հպարտությունն է ու նաև այն դերը, որը խաղում է ինքնագո մարդը իր շրջապատի անտրոպոլոգիական միավորներին մարդու վերածելու գործում:
|