Barew_Dzez, Կներես իհարկե, համ հասկանում եմ քո վիճակը, համ էլ ընդհանրապես չեմ սիրում նման թեմաների մեջ խառնվել, նամանավանդ որ առանձնապես տեղ չունեմ խոսալու, բայց քո վերջին գրածում մի բան ինձ ստիպեց դա անել:
Ինչու՞ ես ուզում ծառայել ռուսական զորամասում: Միա՞յն նրա համար, որ այնտեղ պայմաններն ավելի լավն են, աշխատավարձը գուցե ավելի բարձր է, դեդովշինան էլ քիչ (?): Այսինքն ավելի ճիշտ, եթե դու ռուսաստանի քաղաքացի ես եւ ռուսաստանի հայրենասեր, բան չեմ կարող ասել, բայց եթե հայ ես եւ գտնում ես, որ քո ծառայելով պիտի պարտքդ տաս Հայաստանին, ապա ի՞նչ է նշանակում ծառայել ռուսական զորամասում: Զորամաս, որը գոյություն ունի լոկ նվաստացնելու Հայաստանի անկախությունը եւ շեշտելու նրա անմիջական կախվածությունը ռուսաստանից: Ավելի լավ չէ՞ ընդհանրապես չծառայել:
Էսքանը... մի քիչ հայրենասիրական յուղ էր իմ կողմից, բայց ոչինչ...
|