Quote:
Originally Posted by Palladium
|
Տաշիրի ու նաեվ Դեմիրճյանի կենտրոնի համար միանգամայն համաձայն եմ: Ներդրում է: Մարդիկ ուզում են ու երեվի կարող են փող սարքել: Ինչու ոչ՞: Պայմանագիրը ( վերեվներում մի քանի մանրամասն կարդացի ) կազմված է որոշակի բնական պարտավորություններով ձեռքբերողի կողմից: Եթե մեր կառավարությունը հետեվողական գտնվի պայմանագրի կետերը կատարելում ու եթե պայմանագրում խախտողի վրա սանկցիաներ կան ( ընդհուպ մինչեվ սեփականությունցի զրկելը, ասենք եթե սեփականատերը որոշի շենքի ձեվը փոխել ):
Կարճ ասած այս բոլոր դիրքերում վիճաբանելն անիմաստ եմ համարում: Կարելի է ասել կողմ եմ:
Quote:
Originally Posted by Palladium
|
Այստեղ թույլ տուր մի քիչ ծավալվել: Իհարկե ազատ վաճառքի դեպում անհնար է իր ռեալ գնից էժան վաճառել: Ողջ հարցն այն է, վաճառքը իրականանում է ազատ թե ֆիկտիվ ազատ բայց իրականում փակ մթցույթային կարգով: Բնական է վաճառողին ել փեռնատու չէ ավելի էժան ծախել քան հնարավոր է: Այսինքն հենց վաճառողի շահն է հանդիսանում ԳԱՌԱՆՏ որ մթցույթը կկազմակերպվի ԱԶԱՏ: ՈՒ ասեմ, որ իմ կարծիքով երբ հարցը վերաբերվում է Տաշիր Մ.Հ ու նման օբյեկտներին ապա հավանաբար վաճառքը իրոք մաքսիմալ հնարավոր գնով է կատարվել: Այսինքն ազատ մրցույթ:
Կոնյակի գործարանը կարելի է որոշ վերապահումներով համարել Տաշիրի ու ՄՀ ի նման օբյեկտ: Ու միայն էներգոհամակարգը ...
Իսկ հիմա խոսենք իրոք ստրատեգիական նշանակություն ունեցող ասենք էներգոհամակարգի մասին: Սա չի կարելի նույնացնել շենք վաճառելու հետ, քանզի սրա ձեռքբերումը իր հետ բերում է նաեվ որոշակի քաղաքական/տնտեսական լծակներ ՀՀ ի վրա: Մյուս կողմից կարելի է նկատել, որ ՌԴ ն ունի ՀՀ ի վրա արդեն որոշակի քաղաքական լծակներ ( թեկուզեվ հարեվան Թուրքիայի առկայությամբ ՌԴ ի ռազմակայաններն այստեղ ): ՈՒ հետեվաբար ցանկացած իմպերիալիստական պետության մղումներւ հասկանալով կարելի է կասկածել որ նման գործարքները ունեն ՀՀ ի վրա քաղաքական/տնտեսական լծակներն ավելացնելու միտում. Նամանավանդ որ հարեվան Վրաստանում եվ Ուկրաինայում մենք տեսնում ենք նույն Չուբայսական էներգո տիրակալությունը ինչպես է կառավարում իրադրությունը:
Այսինքն նման օբյեկտներ վաճառելով մենք հաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական կուրսն այլեվս անհնար է փոփոխել, այն ինչ այսօր իմ կարծիքով շատ վտանգավոր է:
Իմ կարծիքով կոնկրետ էներգոհամակարգը վաճառելը մեր պետության թաթը հավերժ դրեց ՌԴ ի տակ: Ու ես անձամբ համարում եմ, որ ավելի լավ է թոշակ չտային ( ես ել տատիկ ու պապիկ ունեմ ) եվ կամ ուսուցիչների աշխատավարձը չբարձրացնեին ( հայրս ուսուցիչ է ) քան թե էներգոհամակարգը վաճառեին ՌԴ ին կամ որ առանձնապես տարբերություն չկա ԱՄՆ ին :
Quote:
Originally Posted by Palladium
ha ahavora vonc caxecin et er mnacel es erkrum mer xorhrdanishner himi caxecin rusnrin konyaki energoi gazi nman sax caxecin  ((((((((((((hesa klacem...ba chmnar mez vochinch vor ptum er kandvum er u menk pox chuneink sarkelu u xekavarelu et kargi himnarkner zato [email protected] kliner 
|
Իսկ գազի իրավիճակն այդքան ել վատ չէ: Իրանական գազը այլընտրանք կլինի, գազատարը շատ տարողունակ չէ, բայց ինչեվե հանկարծ ու ՌԴ ի հետ գժտվենք, առանց գազի չի մնա գոնե մի քանի կարեվորագույն օբյեկտ մեր ՀՀ ում: