Quote:
Originally Posted by Shauri
Իշխանության եկավ` տապալելով երկրի` ազգությամբ հրեա ղեկավարին
|
Ազգությամբ հրեա լինելը մարդուն դարձնո՞ւմ է հանցագործ:
Ալիենդեն հրեա չէր, կոմունիստ էր ընդամենը, իսպանական ազնվական արմատներով:
Quote:
Originally Posted by Shauri
ժառանգեց քաղաքացիական պատերազմի շեմին գտնվող
|
Իսկ Չիլին հասել էր քաղաքացիական պատերազմի շեմին ոչ միայն կոմունիստական ղեկավարման, այլև Ամերիկայի կողմից շրջափակման պատճառով, ումից Ալիենդեն հետ էր վերցրել պղնձի հանքերը:
Quote:
Originally Posted by Shauri
ամբողջովին քայքայված տնտեսությամբ երկիր, ու /իմհո միանգամայն արդարացիորեն/ սկսեց կիրառել խստագույն միջոցներ` ժողովրդին խելքի բերելու ու կարգուկանոն հաստատելու համար...
|
Երկիրը, ճիշտ է, քայքայված էր, էլ ի՞նչ կարելի էր սպասել կոմունիզմից,
բայց դա չի նշանակում, որ տասնյակ հազարավոր մարդկանց կարելի է սպանել առանց մեղադրանք ներկայացնելու, միայն կոմունիստ լինելու համար. նույնիսկ էսէսականներին չէին սպանում առան դատի, չնայած Նյուրնբերգյան դատարանը Էսէսը ճանաչել էր հանցագործ կազմակերպություն:
Quote:
Originally Posted by Shauri
երկիրը շենացնելուց հետո եթե չեմ սխալվում ինքնակամ կերպող հեռացավ իշխանությունից... Թե ՞ սխալվում եմ...
|
Պինոչետը ինքնակամ հեռացավ, երբ տեսավ, որ եթե չգնա, նրան «կուղարկեն»,
27մլն $ իր անձնական հաշիվներում կուտակելուց հետո, որոնք հաստատ իր նախագահական աշխատավարձով չէր հավաքել: Ինչ վերաբերվում է երկիրը շենացնելուն, նրա գնալուց հետո միայն Չիլիի տնտեսությունը սկսեց լավանալ
և դեռ շատ հեռու է զարգացած համարվելուց. այն, որ նա շենացրել է երկիրը-
- միֆ է:
Quote:
Originally Posted by Shauri
որի նախագահը ուղղակի կամ անուղղակի կերպով մեղավոր չի առնվազն մի էդքան մարդու մահվան մեջ
|
Եթե իմ հարևանը ծեծում է իր կնոջը, ես արդեն իրավունք ունե՞մ նույն բանն անելու:
Hex:
Это утверждение справедливо только если сам народ выбрал это правительство.