Նար ՋԱՆ ՀՀ-ում ՌՖ-ապաշտության, ռուսականության դեմ արտահայտվողները ինքստինքյան որակվում են բրիտանաամերկայապաշտ(մեկ-մեկ էլ թուրք): Դա փաստ է ու դրանից հեռու փախել անհնար է: ՕՐԻՆԱԿ, բավական է որեւէ մեկին ասել, որ ՌՖ-ն պետք է ՀՀ-ից ու Ջավախքից հեռացնի իր զորքերը, զենքերն ու զինամթերքը ու մեր սահմանները պետք է պահպանեն մեր բանակի զինվորները, որպեսզի
ԱՄԵՆԱՔԻՉԸ որակվել որպես խելագար ու քաղաքականությունից ոչինչ չհասկացող(լավագույն դեպքում) ու ամենաշատը (հիմնականում) որպես ծպտյալ կամ անգիտակից արեւմուտքի ու Թուրքիայի գործակալ: Սա որպես օրինակ իսկ ընդհանրապես արմատական անկախականությունը (որը ինչպես վերեւում նշվեց մեծ մասսամբ որակվում է որպես արեւմտապաշտություն) առանձին առանձին կետերով կարելի է էջերով շարադրել:
Սա իրականությունն է ու սրանից փախչելն ԱՆՀՆԱՐ Է:
Համակերպվիր այդ մտքի հետ, ու ուրախացիր:
Իսկ ուրախանալու պատճառները տեղի ունեցածում ու տեղի ունենալիքում մեր գաղափարակիցների ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՅԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է:
Նախ իմ եւ քո արտաքին քաղաքականության ասպարեզում մոտեցումները կիսում են ՀՀ-ի բնակչության ամենաշատը 1%: Որպես հիմնավորում կարելի է թեկուզ նշել նախավերջին ընտրություններին
ԱԻՄ-ի հավաքած ձայների քանակը: ԱԻՄ-ի` որպես արտաքին քաղաքական դիրքորոշումներում մաքսիմալ մոտ գաղափարախոսություն:
Նարեկ ջան գաղափարական նման բաժանման դեպքում մենք դառնում ենք բավականին աննշան ու չհարգված փոքրամասնություն (ասենք 19րդ դարում Պարսկաստանում բնակվող դավուդիների պես):
Դե բնականաբար մեզ պես չհարգված փոքրամասնությունը ոչինչ անել չի կարող: Լինի դա ժողովրդավարական մեթոդով թե աշխարհի գիտակցությանը հայտնի մեկ այլ:
Այստեղից հետեւություն. կատարվելիք պատասխանատվությունը մնացած 99 % ինն է: Այստեղից հետեվություն հանգիստ եղիր ու սպասիր
Մնացածը իրար մեջ կբաժանվեն խմբերի, կստեղծեն գաղափարներ, կփորձեն գտնել հին ու նոր արժեքներ, կվերաձեւակերպեն եղածը, կմեղադրեն մի մասը մյուսին ծախվածության մեջ, ՎԱՏ կատարման համար, վախկոտության համար ու նմանատիպ այլ հարցերում: Այս ամենին զուգահեռ Թուրքիայից արարատի կողմը նայելիս կցոլա ՌՍԻ դրոշը ու կատարվելիքը կկատարվի արդեն հազարերորդ անգամ: ՍԱԿԱՅՆ ԱՌԱՆՑ ՄԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ:
Հ.Գ. Հա մոռացա ասել, որ մի 200 տարի անց պատմության դասագրքերում կգրեն, որ Անգլիայի ու ԱՄՆ-ի սառը սրտերի ու հայացքների ներքո թուրք հրոսակները տարամ տիրամ ...:
Խնդա իմ բարեկամ Նարեկ, նման 99%-ին նայելուց մնում է միայն հիստերիկ ու ցավոտ ծիծաղ...