Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News

Reply
 
Thread Tools

Հայ Երիտասարդների Դիվանագիտական Հաղթան&a
Old 12.10.2008, 19:35   #1
Vako и этим все сказано=P
 
Vako's Avatar
 
Join Date: 10 2006
Location: Armenia,Yerevan
Age: 33
Posts: 130
Rep Power: 0
Thumbs up Հայ Երիտասարդների Դիվանագիտական Հաղթան&a

Նոյեմբերի 12-ին Հոլլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի են ունենալու Եվրոպական Երիտասարդական Ֆորումի նախագահի և նախագահության անդամների ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու են 90-ից ավելի կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից: Մասնակից կազմակերպությունների պատվիրակները ընտրելու են այն 11 թեկնածուներին, ովքեր պատիվ են ունենալու ղեկավարել այդ հեղինակավոր երիտասարդական կազմակերպությունը:
Ի ուրախություն բոլորիս, Հայաստանի կողմից, որպես նախագահության անդամի թեկնածու է առաջադրվել և այդ պայքարին է մասնակցում Հայաստանի Երիտասարդության Ազգային Խարհրդի գլխավոր քարտուղար Համլետ Օհանյանը: Համլետի առաջադրվելը էլ ավելի պատիվ բերեց մեր երկրին, քանի որ նա առաջադրվել է որպես միասնական թեկնածու 6 երկրների կողմից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա), որը կարելի է համարել մեծ դիվանագիտական հաղթանակ:
Ընտրություններում Համլետ Օհանյանի թեկնածությունը պաշտպանելու և նրան աջակցելու համար ստեղծվել է նախաձեռնող խումբ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ռուսաստանի և Մոլդովայի ներկայացուցիչներից կազմված, որը Ձեզ պարբերաբար կտեղեկացնի իրադարձությունների ընթացքի մասին:
Ակնկալում ենք Ձեր բոլորի ակտիվ, շահագրգիռ մասնակցությունը և աջակցությունը, քանզի այս պայքարում հաջողությունը Բոլորիս հաղթանակն է:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Հայաստանում`
Հայկ Ակարմազյան- Հեռ. +374 91 48 04 69, Էլ.Փոստ [email protected],
Վարդգես Հովեյան- Հեռ. +374 94 90 04 44, Էլ.Փոստ [email protected]


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական Երիտասարդական Ֆորումի մասին
Երիտասարդ կազմակերպությունների կողմից անկախորեն հիմնված եվրոպական երիտասարդական ֆորումը հովանոց կազմակերպություն է, որը միավորում է ավելի քան 90 Երիտասարդության Ազգային Խորհուրդներ և միջազգային հասարակական երիտասարդական կազմակերպություններ, որոնք երիտասարդական կազմակերպությունների ինքնուրույն միություններ են:
Եվրոպական Երիտասարդական Ֆորումի և իր անդամ կազմակերպությունների գործունեության կարևոր սկզբունքների շարքում են ներկայացուցչությունը՝ մի շարք միջազգային կարևոր ատյաններում, միջազգային ժողովրդավարությունը, անկախությունը, ազատությունը պատրաստակամությունն ու երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական,հասարակական և սոցիալական գործընթացներում: Եվրոպական Երիտասարդական Ֆորումը աջակցություն է ստանում և ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Միության կողմից և հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ երիտասարդական կազմակերպություններից մեկը:

Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդ
Հիմնադրվել է 1997 թ.-ին և միավորում է 60-ից ավելի կազմակերպություններ: Ունի շուրջ 15 թեկնածու անդամ կազմակերպություն: 2004թ.–ից հանդիսանում է Եվրոպական Երիտասարդական Ֆորումի լիիրավ անդամ: Հանդիսանում է հանրապետության խոշորագույն երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկը և պաշտոնապես ներկայացնում է ՀՀ երիտասարդությանը արտերկրում: ՀԵԱԽ-ի անդամ կազմակերպությունների շարքում են ՀՀ-ում գործող տարբեր առաքելություններ ունեցող երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական ինքնակառավարման մարմիններ, մի շարք կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ:


Համլետ Օհանյանի կենսագրական տվյալներ
Ծնվել է 1982թ.-ի հունիսի 27-ին քաղաք Երևանում: 1989-1999 սովորել է Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, այնուհետև բարձրագույն կրթություն է ստացել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժնում: 2000-2008 թթ. աշխատել է տարբեր կազմակերպություններում, որպես գեղարվեստական ղեկավար, արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռուստատեսությունում, «Մալաթիա» բժշկական կենտրոնում` որպես հոգեբան, ինչպես նաև, դասավանդել է որպես հոգեբանության և փիլիսոփայության դասախոս:

Հանդիսանում է ՀԵԱԽ գլխավոր քարտուղար, “Youth Breath” ՀԿ-ի հիմնադիր, արտաքին կապերի պատասխանատու, այնուհետև փոխնախագահ, «Հայաստանի Ուսանողական Ֆորում» –ի հիմնադիր, մասնակցել է մի շարք տեղական և միջազգային միջոցառումների լրիվ տարբեր թեմաներով` մասնավորապես «Երիտասարդությունը Դեպի Մասնակցություն», «Աֆրիկա–Եվրոպա Միջազգային Գագաթաժողով», «Արևելյան Եվրոպայի Ազգային Խորհուրդների և Երիտասարդության Նախարարությունների Հանդիպում», «Երիտասարդական Քաղաքականություն, Հանրային Կապեր և Շարժունակություն», «Կամուրջներ Ազատ Երկրների Միջև» և այլ միջոցառումների: Ամուսնացած չէ: Անկուսակցական է:
__________________
В раю климат хороший,зато в аду компания лучше!!!
  Reply With Quote

Old 12.10.2008, 20:33   #2
Самурай
 
Dante's Avatar
 
Join Date: 09 2008
Location: Beyond Purgatory
Posts: 170
Rep Power: 4
Default

Quote:
Originally Posted by Vako View Post
Հոլլանդիայի Ռոտերդամ
Ի դեպ, աչքիս Հոլանդիան մի "լ"-ով է գրվում ))
  Reply With Quote

Old 14.10.2008, 07:44   #3
Честный Кот
 
Reckon_'s Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 48
Posts: 1,844
Rep Power: 5
Default

Ну, то что армянский кандидат представляет несколько стран - хорошо.
Но, вроде, пока выборов еще не было. Вот если его изберут - тогда поздравим вдвойне.

Кстати, из информации я не совсен въехал: что это за организация? Кроме стандартных и ничего не значащих слов вроде "իջազգային ժողովրդավարությունը, անկախությունը, ազատությունը պատրաստակամությունն ու երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական,հասարակական և սոցիալական գործընթացներում" и неоднозначной фразы "աջակցություն է ստանում և ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Միության կողմից" ничего более доступного нам, простым смертным, я не понял. Это что - еврокомсомол? Просветите, пожалуйста, на нормальном языке. Спасибо.
__________________
Честный Кот
------------------------------------------------------
Еще не жаль огня, и Бог хранит меня... (с) А. Макаревич

Когда я трезв, я - Муму и Герасим, мама;
А так я - Война и Мир. (c) БГ
  Reply With Quote

Old 15.10.2008, 07:49   #4
Самурай
 
Dante's Avatar
 
Join Date: 09 2008
Location: Beyond Purgatory
Posts: 170
Rep Power: 4
Default

Reckon_,
Quote:
Originally Posted by Reckon_ View Post
Это что - еврокомсомол?
Жжошь братец )
Если Евро, значит и слоганы у них должны быть подходящие, типа :
"Не растанусь с комсомолом, буду вечно голубым" ГЫЫ
  Reply With Quote

Old 15.10.2008, 11:21   #5
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 44
Posts: 1,894
Rep Power: 5
Default

Ajo, verjapes haxtezinq,
Nkati unezeq, vor ajsor da Hamlet Oskanyani haxtanaky cher miajn,
Da amboxj haj azgi haxtanakn er!!!

Tonenq mer haxtanaky!!!
  Reply With Quote
Reply




Реклама:
реклама

All times are GMT. The time now is 05:37.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2024, Jelsoft Enterprises Ltd.