Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics

Reply
 
Thread Tools

Հեղափոխություն և Պատերազմ
Old 25.04.2004, 18:22   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default Հեղափոխություն և Պատերազմ

Հեղափոխություն և Պատերազմ

Հայեր


Երեկ երբ ընդդիմությունը առանձին երթ կազմակերպեց ապրիլի 24-ի օրը պարզ դարձավ որ մեր ընդդիմության հետ մի բան էն չի : Ազատություն ռադիոկայանը հայտնել էր որ այդ առանձին ցուցադրական երթը իրենց գաղափարը չի այլ խորհուրդ է տվել մտավորականների խորհուրդ անունը կրող ինչ որ մի կազմակերպություն : Այս ցուցադրական երթի իմաստը այն էր որ նույնիսկ այդ օրը իրենք Ընդդիմություն են և դեմ են Իշխանություններին : Նաև երբ * Հայկական Ժամանակ * թերթը տպեց ընդդիմության ծրագրերը ապրիլի 27-ի վերաբերյալ որի անունն է * Օպերացիա Կոլցո * արդեն պարզ դարձավ որ նրանք անցնում են մի սահման որից այն կողմ արդեն նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում իրենց գործնուեթյունը :

Ի դեպ եթե թարմացնեք ձեր հիշողությունը ապա կհիշեք որ Փետրվարի 27-ին նույնպես երբ 200.000 մարդ Ծիծեռնակաբերդում մասնակցում եր Զորի Բալայանի կազմակերպած երթին նրանք կազմակերպեցին միտինգ որտեղ և Սուրեն Սուրենյանցը ասաց իր հռչակավոր խոսքերը որ հողը կայրվի Իշխանությունների ոտքերի տակ և նրանք կկոտրեն Ղարաբաղի կլանի ողնաշարը :

Շատերիս համար այս բոլոր անտրամաբանական երևույթները մնում էին անհասկանալի : Բայց ըստ որոշ ինֆորմացիաների արդեն կարող ենք հստակ ասել, որ որոշ քայլեր մեր ընդդիմությունը ՍՏԻՊՎԱԾ է կատարում որովհետև եթե չանեն ապա չեն ստանա ֆինանսավորում : Կոնկրետ Ղարաբաղի կլան արտահայտությունը ՀԱՏՈՒԿ է ասվում : Նաև ՀԱՏՈՒԿ կատարվեց էդ առանձին երթը ապրիլի 24-ին որը կարծում եմ բավականին ուժեղ բարոյալքիչ ազդեցություն ունեցավ Հայերի համար :

Այսօր նախագահը կարծիք հայտնեց որ շատ փաստեր մեզ ստիպում են ենթադրել որ բացի ընդդիմությունից կա նաև մի երրորդ ուժ որի անունը ասել նա դեռ չի կարող : Եվ այդ երրորդ ուժն է ֆինանսավորում այս ամբողջ հեղափոխությունը : Հայոց Աշխարհ թերթի կարծիքով այս բոլորի հետևում կարող է կանգնած լինել Թուրքիան կամ Ադրբեջանը : Իհարկե ոչ թե ուղղակի այլ միջնորդավորված : Այսինքն մեր ընդդիմությունը ինքը կարող է հստակ չգիտի թե ով է իրական սպոնսորը կամ միգուցե միամտաբար կարծում է թե դա Սորոսն է կամ մեկ ուրիշ մի Դեմոկրատասեր կազմակերպություն :

Այս վարկածը երբ լսեցի հիշեցի Միքաել Դանիելյանի հետ կապվածը : Կհիշեք որ Ազերական մի թերթի նա ասել էր որ Քոչարյանը պատրաստ է պատերազմ սկսելու ինչ է թե կարողանա իր իշխանությունը պահել : Դրանից հետո նրան ծեծեցին : Եվ իհարկե շատերը մտածեցին որ նրան ծեծել են հենց այդ արտահայտության համար : Բայց միգուցե դա հենց այն կազմակերպությունն է որը և կազմակերպում է այս ամբողջ պսեվդոհեղափոխությունը : Նաև հիշեք այն երկու անձնավորություններին որոնք հայտնվեցին Ազերական հեռուստատեսությամբ և դժգոհում էին որ Հայաստանում սով ու աղքատություն է, Քոչարյանը բռնակալ դրա համար էլ իրենք ստիպված են եղել փախնել :

Այս բոլոր հնարքները ունեն մի գերնպատակ : Բարոյալքել Հայերին, սերմանել իրար նկատմամբ թշնամանք // ինչը ասեմ հաջողվում է, // Վարկաբեկել Ցեղասպանություն հասկացությունը // ի դեպ կեղտ Վիկտոր Դալլաքյանը ապրիլի 24-ի իր ելույթում անամոթաբար ասաց որ այսօր էլ մեր իշխանություններն են Ցեղասպանություն անում // և ընդանրապես սերմանել մի կարծիք հայերի մեջ որ մեր բոլոր պրոբլեմների պատճառը դա Ղարաբաղն է : Ինչը ասեմ նույնպես ոնց որ թե սկսել է իր արդյունքները տալ : Ֆրենչը ու Օբելիքսը ձեզ օրինակ :
Իսկ եթե ամեն ինչ բարեհաջող գնա ապա ազատվել Քոչարյանից ու եթե հնարավոր է դատել նրան միջազգային դատարաններում : Տեսնելով մեր ընդդիմությանը ես հավատում եմ որ նրանք ի վիճակի են դրան ինչ է թե ազատվեն Քոչարյանից :

Բայց այս բոլորը դեռ պռոբլեմի միայն կեսն է : Մյուս կեսը ավելի սարսափելի է ու ավելի անլուծելի է : Դա մարտնչող ու ֆանատիզմի հասնող Դեմոյրատիզմն է որը այնպիսի այլասերող պրոպագանդա սկսել մեր երկրում որ մեր աչքի առաջ մի խումբ մարդիկ պատրաստ են երկիրը ու ամեն սրբություն ոտնատակ անելով ինչ ինչ հարցեր լուծել ու մենք անտարբեր նայում ենք էս բոլորին : Եվ դեռ մի բան էլ սկսում ենք սուտի մուտի փիլիսոփայական դատողություններ անել երբ պետությունը ինքն իրեն սկսում է պաշտպանել բացահայտ սադրանքից : Այսօր իմ համար արդեն ակնհայտ է դառնում

ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻ ՆՄԱՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԱՊԱ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ԿԱՌՈՒՑԵԼԸ ԴԱ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԵՊԻ ԴԺՈԽՔ :

Կյանքի հետ անհամատեղելի է այս գաղափարախոսությունը մեր ռեգիոնի համար : Մենք բոլորս հստակ պետք է մեր համար ընտրություն անենք : Կամ մենք պետք է ապրենք այս Լեռնաշխարհում կամ մենք կառուցում ենք Դեմոկրատիա որը վերջին հաշվով մեզ բերում է մի իրավիճակի ինչ որ տեղի ունեցավ Անիի հետ : Այսինքն մի դավաճան վերցրեց ու այն վաճառեց : Եվ հետո թուրքերը մտան ավերեցին ու հիմա այնտեղ ոռնում են միայն շնագայլերը : Եթե մենք շարունակենք այս կեղծավոր կեցվածքը ու փորձենք համատեղել անհամատեղելին մեր գեղեցիկ Երևան քաղաքին սպասում է նույն վերջաբանը :

Սա պետք է նաև հստակ գիտակցի նաև կառավարությունը և պետք է վերջ տալ փարիսեությանը ու կեղծավոր խոսքերին Համամարդկային սիրո մասին և Եվրոպացիներին հստակ բացատրել որ պարոնայք կամ դուք հստակ դիրքորոշում եք ցույց տալիս Ցեղասպանության հարցում կամ էլ եթե ոչ գոնե մեզ մի թուլացրեք ձեր անհեթեթ գաղափարներով : Եվ թողեք մենք ապրենք մեր խելքով ոչ թե անիրագործելի երազներով : Մենք ի տարբերություն ձեզ ապրում ենք Բարբարոսների մեջ որոնք պատրաստ են հարմար պահի նորից վերցնել կացինը ու ավարտին հասցնել իրենց պապերի կիսատ թողած գործը : Սրա մեջ մեծ մեղք ունեն իշխանությունները :

Եվ երկրոդը և ամենակարևորը դա այն է որ մենք չունենք նորմալ Հակահետախուզություն : Աններելի սխալ է թողնել որ պրոցեսսները այսքան խորանան : Եթե Հետախուզությունը չի կարողանում նախապես պարզել ով ինչի և ինչով է շնչում Հայաստանում ապա դա ամոթ է ու խայտառակություն : Պետք է բանի տեղ չդնել Դեմոկրատների վայնասուններին : Մենք 700 տարի պետության չենք սպասել որ հիմա ինչ որ Դեմոկրատներ մեզ ինչ որ բաներ ստիպեն անել կամ չանել :

Նաև պետք է հստակ դիրքորոշում ու վերաբերմունք ցուցաբերել Գրանտակերների ու ամեն տեսակ թերթերի նկատմամբ որոնք իրենց անվանում են Անկախ թերթեր : Պարոնայք դուք իրավունք չունեք գումարներ վաստակել մեր անվտանգության հաշվին : Իսկ եթե դուք համառեք ապա Հասարակությունը պետք է իրավունք ունենա ձեզնից պաշտպանվելու համար : Ընդհուպ մինչև արտաքսում երկրից : Մի Ազգի անվտանգությունը հազար անգամ ավելի արժի քան նույնիսկ ամենագեղեցիկ գաղափարը :


ՊՍ : Գրում էի ու հիշեցի որ Ցեղասպանության ժամանակ էլ կարծես թե ամբողջ Աշխարհը ուղղակի ու անուղղակի կերպով մասնակցում ու օժանդակում էր Թուրքերին : Եվ Անտանտան եվ Բոլշեվիկները բոլորը ամեն ինչ արեցին որ Հայաստանից մնա մի կտոր հող : Այսօր նույնպես բոլորը կարծես ինչ որ անհասկանալի Ֆանատիզմով որ հասնում է ատելությանը ուզում են խեղդել ու կոտրել այս խեղճ ու կրակ փոքրիկ ժողովրդին հենց իր բնօրրանում : Ոչ մեկ չի սիրում Հպարտ ու Անկախ ազգի դրա համար էլ չարությունից գալարվում են :
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 11:13.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.