ԱԹԻԼԼԱ
ԱԹԻԼԼԱ
Դարերի խորքից արթնացած նորից
Անցնում եմ ահա երկրի դաշտերում.
Նայում եմ դեպի հրդեհվող հեռուն՝
Դարերի խորքից բարձրացած նորից:
Ինձ թաղել էին ոսկի դագաղում
Իմ հոները մի հեռավոր գիշեր:
Եվ իմ շիրիմը ոչ – ոք չգիտեր
Եվ աճյունիս հետ ոչ-ոք չէր խաղում:
Մոռացե՞լ էին արքա Աթիլլին:
Եվ հեգնում էին երազը նրա…
Եվ կարծում էին, որ մեռել է նա…
Իսկ ես --բարձրացել, անցնում եմ կրկին:
Եվ հրդեհների բոցերը դեղին
Խանձում են ահա աստղերը նորից.
__ Էլ չեք մոռանա, չե’ս հեգնի էլ ինձ՝
Հոների արքա հզոր Աթիլլին:
Ես կրկին ահա քանդում եմ, վառում.
Քաղաքներ, գյուղեր փլչում են իմ դեմ.
Եվ այս անգամ ես գո՜ռ, անհաղթ արդեն՝
Մի կարմիր գիշեր կմտնեմ Հռոմ…
Եվ իմ երկաթե բռունցքովը ես
Ձեր տաճարները անդարձ կքանդեմ.
Նորից կսողան արքաներն իմ դեմ՝
Մանր, ճահճային ճիճուների պես…
Նրանք – մանր, թույլ ու ողորմելի,
Որ, կույր, խնդացին նստած կրկեսում՝
Երբ Թեոդոսը տեսավ երազում,
Որ կոտըրվել է նետը Աթիլլի:
Նրանք, որ մի օր իմ անակնկալ
Մահով կուրացած, որպես երազում,
Մի ինչ-որ հանգիստ էին երազում
Հոգնած մարդկության ու իրենց համար:
Եվ չգիտեին, որ ես չե’մ մեռել,
Որ ես չե’մ մեռնի, որ եղել եմ, կամ՝
Նորից կքնեմ, նորից կարթնանամ .—
Ես -- հազարանուն՝ Մահ, Ավերք ու Նեռ …
…..
Եղիշե Չարենց Աթիլլա
--*---
Էս վերջերս ընկերներիցս մեկին հարցրեցի: Եթե այսօր հայտնվի մի հատ Աթիլլա որ կոչ կանի գնալ մտնել Ցյուրիխ ու վերցնել մեր սեփականությունը այնտեղից ապա ինքը կգնա նրա հետեվից ՞
Ասաց այո… Ու աչքերը փայլատակեցին ոգեվորությունից;
Այդպիսի մարդիկ շատ շատ էն ամբողւ Եվրազիայով մեկ…
Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց ովքեր ցանկություն ունեն ինքնասպան լինելու: Մի արեք այդպիսի անիմաստ քայլ: Սպասեք կվերադառնա Աթիլլան ու կգնաք նրա հետ միասին Աշխարհի հետ ձեր հարցերը պարզաբանելու համար: Մենակ մի գնացեք էն աշխարհ որովհետեւ այդպես շատերին կթվա, թե ամեն ինչ նորմալ է այս Աշխարհում :
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Last edited by Mono; 26.09.2004 at 12:56.
|