Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only

Reply
 
Thread Tools

Դանիել Վարուժան
Old 07.11.2004, 20:35   #1
Младенец
 
Trinity 777's Avatar
 
Join Date: 08 2004
Location: Zion
Posts: 48
Rep Power: 0
Default Դանիել Վարուժան

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

Կուզեմ ըլլա քու մարմարիո’նըդ պեղված
Ոլիմպիոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն
Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:

Աչքերդ ըլլան վիհերª ուր մարդ երբ սուզիª
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անե’ղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև
Տառապի’ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ:

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե’ս պիտի ուզեմ մորթըվիլª
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:


ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Մեռա˜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե’ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով:
Ձանձրո˜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:

Դիո’ս, մեռար: Մեռար դուն,
Ո’վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըրխինջն Արևուն:
Կայծակն անտերª աստղերուն մեջ կը հածի
Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլնª որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն ՈՒրանյան:
Չե’ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
Աստղերը որբ երկնքին:

Անտառին մեջ, Անահի’տ,
Ալ չեմ լըսեր շանդ հաչյուններնª ետևեն
Նախընտրած գեր երեիդ.
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
Իուրն իր խըմել կ`երթա եղնիկը անվախ:
Չի’ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ
Անոր շունչով նորեն առույգ չի’ ծաղկիր:
Դափ չե’ք զարներ, Այծեմնարդե’ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդություննª որ կու լա
Նըստած կոճղի մը վըրա:

Հավերժահարսե’ր, մեռաք դուք.
Կը խածատեն փըրփրուն գետերըª ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ:
Նայուհինե’ր, եղեգներուն ընդմեջեն
Ա’լ չեք երգերª երբոր ցաթե լուսընկան.
Կանաչ լոռերն այժըմ կ’ըլլան ձեզ պատան:
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա’խտ Նարգիս: Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնինª
Դոդոշներեն կը խըրտչին:

Քեզմե, ո’վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու
Չի’ խոյանար բարձրահոն
Քռանըժույգը’դ փըրփրագեղ. ոչ ալ քու
Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:
Մեռա’վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան.
Կ’անցնի նավազն անկե առա’նց դյութության:
Չ’ըլլար փրփրունª Աստղիկ, ոչ ալ կոնքըª կուր.
Ծո˜վն, Աստվածնե’ր, ծո˜վն է տխուր:

Տանս ակութեն, Թերափնե’ր,
ՈՒ±ր հեռացաք, ո±ր ջերեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաչովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե’րն իրենց դրոշեցինª
Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:
Չըկաս, Էրո’ս. պիտի քույրս իմ սիրահար
Որո±ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.
Չըկա և’ դուռը պահպանող Շան անդրին…
Միայն սնարես կավեր է Խաչ մ’հաղթականª
ՈՒր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Տեսե’ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիքները խաղաղ
Ամայացա˜ն ու տաղտկացա˜ն: Այժմ, ավա’ղ,
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:


ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
-Քեզի ընծա˜, իմ հայրենիք –
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
-Քեզի ընծա˜, հին հայրենիք –
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
-Ձեզի ընծա˜, հայ պանդուխտներ –
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
-Ձեզի ընծա˜, հեգ պանդուխտներ –
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
-Ձեզի ընծա˜, սուրի զոհեր –
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
-Ձեզի ընծա˜, կրակի զոհեր –
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի’րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա˜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
-Քեզի ընծա˜, մայր կարևեր –
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու’խ ելաներ:
ՈՒ պայքա˜ր, պայքա˜ր, պայքա˜ր երգեցի.
-Ձեզի ընծա˜, հայ մարտիկներ –
րիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
-Ձեզի ընծա˜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո’ց ելաներ:


ՎԱՀԱԳՆ

Ո’վ Աստվածն իմ հայրերուս,
Կը մոտենամ ահա բագնիդ, և ինձ հետ
Իր պախուրցեն քաշելով
Կը բերեմ ցուլ մ’հովիտներեն Տարոնի:
Տե’ս, պարարտ է զոհս իմին.
Երբուծին մեջ կաթնաթույր
Հողին ամբողջ կյանքը կա.
Պարանոցն իր մըսուրն ի’նչ է չի’ գիտեր.
Ան սընած է արոտներուն մեջ ազատ,
ՈՒ ակռաներն իր լըվացված են միայն
Հացյաց Դրախտի աղբյուրին մեջ նվիրական:
Երբ կը հևաª իր հըզոր շունչն առջևեդ
Կը վանե հողն ու ավազները գետնեն,
Եվ կուգա սև ռունգերեն հոտը ամբողջ
Դաշտային թաց կանանչին:
Տե’ս, զոհս իմին գեղեցիկ է և վըսեմ.
Գըլուխն վըրա կոր եղջյուրները խարտյաշ
Փառքի պսակն իր կªըլլան.
Կը բորբոքին աչքերուն մեջ ամեհի
Հըզորության սև խունկեր.
Եվ թավամազ իր ագին
Իբրև լորտու կողերուն շուրջն հարասող
Գոռեխներեն, բոռերեն
Մարմինն անբի˜ծ, մարմինը սու˜րբ կը պահե:

Ո’վ դու Վահագն, աստվածահա’յր զորության,
Ո’վ Տիգրանի սերմին մեջ
Դու մարդաց Արեգակ,
Լըվա’ հոգիս, ճառագայթով մը օծե
Շըրթունքներս այս, զի ավասիկ կ’համբուրեմ
Բագինըդ սուրբ և առած մուրճը ահեղª
Ըսպասարկու հաղթ բազուկով կը ջարդեմ
Ձուլիս ճակատն և իր արյունն հորդավեժ
Կը նըվիրեմ ծունկերուդ:
…Արդեն ահա կը մըխա
Նըվիրական խարույկն առջևդ ճարճատուն.
Կը շըրջի բոցն ոստերուն մեջ ձիթենվո,
Եվ գիերուն հալած խեժեն արբեցած
Կ’ոստնու ուղիղ, և կ’երգե
Վերափոխումն իրերուն ջինջ հոգիին:
Ա’ռ. արյունոտ ասոնք կողերն են զոհիս.
Ցըռուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են,
Ահա ըղեղնª որ ուղղեց բնա’զդն ու շընչեց
Եղջյուրներուն խեռություն,
Ահա ջերմ սիրտնª որ տակավին կը սըրսփա,
Եվ իր լեղինª զոր ազդրին վրա կը դընեմ
Հույսով մ’որ ան պիտ’ տոչորի ամբողջ. առ’:
Եվ բոցն որ արդ նետած պսակն իր ծուխի
Վըճիտորեն կը բարձրանա. կը տանի
Ցուլը Ճենճեր առ ճենճեր
Վերն, ապարանքըդ երկնային խընկելու.
Ո’վ դու Հըզոր, ընդունե
Նըվերներս իմª զոր մաքրափայլ սափորով
Կըրակին վրա կը հեղում:
Ահա գինին. ժինչերըդ բա’ց ու շընչե
Քաղցրաբույր հոտն, և հաշտվեª
Աստվածային գինովությամբ մը զըվարթª
Այսօրվան քու ժող’ վուրդիդ հետ կրոնափոխ:
Ահա Հոման. -առջևըդ զայն կը թափեմ
Մաքու˜ր, անու˜շ առա˜տ,
Ինչպես թափեց ծառն իր կուրծքեն վիրավոր
Իմ յոթն անգամ լըվացված
Թակույկներուս մեջ շքեղ,
Զայն ընդունե, համարե
Ինչպես արյունն երեխայի մըª անմեղ,
Ինչպես քըրտինքն հըղիներուª թանկագին:

Ո’վ վեհ, գո±հ ես, տըվի քեզ ի’նչ որ կար
Խըրճիթիս մեջ և հոգիիս, քեզ տըվի
Թշնամին ի’նչ որ մոռացած էր այսօրվան
Այրիացած Հաշտիշատիդ մեջ ամա:
Արդ մեր տոհմին իբրև վերջին Վահունի
Բագնիդ առջև ծունկի կուգամ երկյուղած
Կը համբուրեմ հողն ուր քու
Հոգիեդ մաս մ’արմատ կու տա շոճերուն,
Եվ վերցուցած քեզի˜, քեզի˜ կարկառուն
Սա սոթտըված թևերսª որոնց արմունկեն
Ցուլին արյունը տակավին կը կաթի,
Ո’վ դու Վահագն, ո’վ աստված իմ հայրերուս
Կ’աղոթե˜մ ես… կ’աղոթե˜մ…

ՈՒժի˜ն համար, կրոնքի˜ն համար բազուկիդ,
Որով դու օր մը պատռեցիր բերաններ
Վիշապներու, երկընքին մեջ սըփռեցիր
Զերդ արևու հունտեր, աստղերն Հադգողին.
ՈՒ˜ժին համարª որ թըռիչն է և հոգին
Արարչության անվախճան,
Որուն անհուն համբույրին տակ կը ծընի
Աշխարհներեն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,
Կ’ապրի սկըզբունքն Անմահության հյուլին մեջ
Եվ ըղեղին և կամքին,
Որուն հըզոր մատին տակ
Կը ճեղքըվին սերմերն, ավիշն երգելով
Կաղիններուն մինչև գագաթը կ’ելլե.
ՈՒժի˜ն համարª որ կը լեցնե ստինքներ,
Կ’օրորե մեր օրրանն, ու մեզ, մահեն վերջ,
Մինչև աստղերը կը տանի, ու մինչև
Երկրորդ կյանքի մ’արարչագործ պատճառին,
Որ կը կանգնե Ազգ մ’ինչպես խումբ մը առյուծի,
Բազուկդ անօր բազուկին մեջ կ’հեղու,
Եվ զերտ հրեղեն վարազահավª իր լուսեղ
Թըռիչքներում ամփոփման տակ կը թըխսե
Մեր մայրերուն ծոցին մեջ
Դյութազուննե˜ր, հանճարնե˜ր,
Այդ սուրբ ՈՒժին համար կ’ը սեմª որուն դու
Իմացական աղպերակն ես հորդահոս,
Ո˜վ դու Վահագն, ահա քեզի կարկառած
Բազուկներս իմ արյունոտ
Կ’աղոթե˜մ ես… կ’աղոթե˜մ…
Reply




Реклама:
реклама

All times are GMT. The time now is 12:46.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2024, Jelsoft Enterprises Ltd.