Կարոտ
Ես կարոտում եմ...
Դրսում արև է ու այնքան տխուր,
Ինչ-որ հոգնած ճանճ բզզում է օդում,
Փողոցում կատուն հենց այնպես փռված
Դիտում է հեռուն..
Ես կարոտում եմ ու ամեն ատոմ
լցվում է օրվա տխուր արևով,
Չեկած անձրևի կուրաչ հավատով
Փոքր-ինչ դեղնոտած խոտերը
Դանդաղ կպել են հողին:
Եվ ճաշից հետո նիրհում են
Ծառի տերևները լուռ:
Ես կարոտում եմ
ՈՒ ինձ չեմ գտնում ճաքած հայելում:
Նայում եմ վերև, և...
Պատկերացրեք, թռչել չեմ ուզում:
Ես կարոտում եմ, հենց այստեղ, հիմա
ՈՒ դար է դառնում ամեն մի վայրկյան...
***
Իմ երգերը զրկվել են ձայնից,
Լացս կորել է՝
զսպված բերանից
կոկորդս ընկնող տրտնջանքներից:
ՈՒ ծանր է ներսում,
քարեր են լցված,
ՈՒ իմ երկինքը կարմրել-կապտել
ու երազել է անհունի մասին...
Գարունը պրծավ..
զգում ես..?
***
Ես ուզում եմ լսել այսօր հեռվի աստղին..
ՈՒ ցած ընկնել պատշգամբից:
Թռչել երկար... վեց հարկի չափ
կամ վեց հարյուր:
ՈՒ վերևից լսել
բոլոր շշուկները..
ՈՒ հիանալ վեր ու վարի
Լուսակայծոտ միացումից...
__________________
Тебя можно ждать долго, если ты решишь придти, и дольше если ты не придешь.
|