Академик
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
|
Շունիկը
Զարմանում էի շնիկի ակտիվության վրա: Համատարած փոշի էր ու հռնդյուն: Զորքերի տեղաշարժի հետեվանքով առաջացող աղմուկը սպանում էր ավելի քան թշնամու գնդակները: Վժժժժ. Ամուկ, փոշի, արդեն 5-րդ օրն է, եվ որ ամենազզվելին էր հասկանալի չէր վերջը: Հրամանատարությունը լռում էր: Ազերիները Ասկերանի կողմից միջանցք էին թողել. պատերազմի 4 տարիները կասկաշամտություն ու վատատեսություն էին ավելացրել Աշոտ պապիս քթից թռածի վրա: Տաղտուկից ու հուսահատ մտքերից փրկում եր շնիկը: Լակոտը ակտիվ վազվզում եր տղաների ոտքերի մոտ, քաշքշում եր շորերից ու այս ու այն կողմ թափթփված անպետք իրերից: Տեղաշարժի հետեվանքով այնքան ավերակներ էին առաջանում, ել չասած. ահա կգնանք ու այստեղ եկողը կկարծի թե եկրով հողմ է անցել: Շնիկի հետ մի ծերուկ կար, կույր էր, ազերի էր, հիմա կանգնած շվարած հայացով աջ ու ձախ էր նայում:
Մոտեցա ծերուկին, երեվի անգործությունից, երեվի խղճահարությունից, չգիտեմ
-Ինչ բանի էիր պատերազմից առաջ պապի՞
-Չգիտեմ, շունն այստեղ է՞
Ժպտացի, ծերուկին երեվի շունն ավելի եհտաքրքիր էր, քան այս ողջ խելագարանոցը:
-Մի մտածիր պապիկ, շունը խաղում է, մոտակայքում է:
Որպես ապացույց շնիկշ վազեց մոտ ու սկսեց քաշքշել պապիկի փեշը:
-Ծերուկը ժպտաց:
Որքան ծանոթ ժպիտ է, հին ու հայելու նման, ասես մանկությանս տարիների բոլոր շերուկները ժպտացին:
-Պապիկ ուր ես գնալու հիմա՞
-Չգիտեմ, ես գիտեյի ինձ սպանելու էք ախր, իսկ դուք չսպանեցիք:
4 տարի առաջ կհպարտանայի այդ փաստով, հիմա արդեն դա էական չէր: Միգուցե եվ անարգեին ու ցածրացնեին: Քիչ չեն եղել, շատ ել չեն եղել, սովորականի չափ: Բայց խաբել պետք էր:
-Չե պապիկ, մենք սպանում ենք միայն երբ մեզ են ուզում սպանել: Շնիկդ միակ կենդանին է՞ Գյուղում ելի ունեիր կենդանիներ՞
-Չե տղաս, սա է մենակ, Մայրը ծնելուց սատկեց, վազում է հաչում է, ճամփա է ցույց տալիս ես գնում եմ, առաջ թոռնիկս էր, հիմա մնաց փլատակների տակ: Երաժիշտ եր դառնալու:
Շրջվեց գյուղի կողմը հետո ետ ու հաստատեց
-Երաժիշտ
Շնիկն ահավոր աշխույժ եր, վազվզում եր, քաշքշում, տղաներից մեկը ոտքով խփեց, վնգստաց վազեց մեր կողմ ու ելի աշխույժ սկսեց խաղալ: Զարմանալի էակներ են, քեն պահել չգիտեն, միգուցե փոքր են դրանից է՞ Անցած օրը Բայզանում մի երեխայի աչքեր: Ոչ դա մոռանալ չի լինի: Մարդիկ քեն են պահում: Տարիքն անզոր է այստեղ...
Ծերուկը հառաչեց:
-Ես գիտեյի կսպանեք, հիմա ինչ անեմ՞ Շունը կտանի չէ՞:
Չգիտեյի ինչ պատասխանել, արդեն չէինք սպանել, չգիտեմ ինչու, ուղղակի առաջին թափի տակ չընկավ, գյուղը վերցրեցինք, ինչ անել՞:
Շունիկը նստել էր գետնին, գլուխը թեքած մի կողմ ու ուրախ աչուկներով ինձ եր նայում:
Ծերուկը ծանրորեն կռացավ շոյեց պստլիկին: Հանկարծ ես ամեն ինչ հասկացա: Շնիկը հույս էր բիձուկի համար, ճանապարհ ու ուղի: Տեսողությունից զրկված բիձուկ: Օֆֆ գոնե կույր չլիներ:
Ծերուկը սպասում էր պատասխանիս:
Ազերիները միջանցք եին թողել մեզ Ասկերանում: Շունիկը ժպտում էր, 4 տարվա մեջ առաջին անգամ կարեկցանքը խեղդում եր ու ճնշում:
-Ես գիտեյի կսպանեին ախր...
|