Ժամանակ
***
Ժամանակին պետք է խնայել, թե չէ նա կարող է նեղանալ ու այլևս հաշվի չառնել քո կարծիքը: ՈՒ կարող է պատժել քեզ: Դաժանորեն: Այ մի օր իմ ժամանակը նեղացավ ինձնից, որովհետև ես դադարել էի հասկանալ նրա արժեքը: Արժեքներս վերանայել էի ու ժամանակն իմ ցուցակում հեռու տեղ եր զբաղեցրել: ՈՒ սկսեցի կամաց-կամաց սպանել իմ ժամանակին: Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է, բայց բժիշկները հույս չեն տալիս: Մոտ օրերս նա կմահանա: Իսկ երբ մահանա ժամանակս, ես կհետևեմ նրան, որպեսզի ներողություն խնդրեմ կյանքի օրոք նրան պատճառած անհանգստությունների համար: Շուտով!
__________________
Тебя можно ждать долго, если ты решишь придти, и дольше если ты не придешь.
|