Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook

Reply
 
Thread Tools

ԱՄՈԹ
Old 09.06.2005, 05:45   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default ԱՄՈԹ

Նստած եմ իմ սենյակում ու գրում եմ: Գրում եմ նրա մասին, որն արդեն չկա: Ակամայից կարդում եմ գրածս 2 տողն ու մտածում, որ Սարոյանակերպ է ստացվում:
Իմ մեղքով չէ, ու հավանաբար ոչ ել Սարոյանի հեղինակության կամ եվ ոչ Շերվուդ Անդերսոնի. նա սկիզբն էր:
Ամեն դեպքում, փործեմ չշեղվել. նստած մտածում եմ, շնչում ու ամաչում, որ ես շնչում եմ, իսկ նա չկա: Հիշում եմ ինչպես էինք Արտակն ու ես Ջավախա լեռներում ու սարերում վազվզում, սունկ հավաքում ու ձուկ բռնում ու լողում ու չկար մահը:
Մահը առաջին անգամ ես հասկացա ավելի ուշ. սակայն այդ մասին հետո:
Լավ փորձեմ եվս մեկ անգամ, արագ թափով ասել եղածը ու լռել:
Երիտասարդ էր, 1 տարի առաջ ավարտել էր Ժող տնտեսության ինստիտուտը, վստահաբար ամենալավն էր, բայց աղքատ, եվ այդքանով դատապարտված: Կնիքը ճակատին ու ժպիտը դեմքին ընդունեց ասպիրանտական իր ապագայի անհնարինությունը դեկանի շուրթերից: Նույն կնիքը գրկած գնաց ծառայելու հայրենյաց Եղնիկներ կոչվող վայրում: Հրամանատարների հետ անհամաձայնություն կար. փող չեր տալիս ու որ ամենակարեվորն է հասկանում եր: Զարմանալիորեն սուսիկ փուսիկ այս տղային անհնար է երեվակայել կռիվ անելուց:
Երել զանգահարելուց մեզ հաղորդել էին, որ մահացել է, գնալուց առաջ ել էր հասկանալի, որ սպանել էին, բայց նման դաժան մահ չէի պատկերացնում: Տղային կտրատել եին: Սեվակի ասած «չի ներվում, այն ինչ կոչվում է առավելություն»:

Իրավաբան չեմ ու ես չեմ դատելու սպանողներին կամ եվ ես չեմ որակելու կատարվածը սպանություն. ես ուղղակի մարդ եմ, առանց մասնագիտության, որը միայն կարողանում է գրել այն ինչ սրտում կա: Եվ ըստ երեվույքին նույնիսկ դա ոչինչ չարժէ: Ու հիմա ես նստած այստեղ ամաչում եմ, որ ապրում եմ ու շնչում:

Իսկ այս ամենը սկսվեց հեռավոր 93 ին: Այն ժամանակ ես տեսա մահը: Դեպք էր պատահել 92 ին, Հայրս ու Մայրս ընկել էին հիվանդանոց ու ահագին երկար մնացին այնտեղ: Կարծեմ մոտ 2 տարի, ամեն դեպքում: Փորձեմ չշեղվել ու միգուցե 1 անգամ ել ստացվի, չէ՞ որ 1 անգամ արդեն ստացվեց:

93 ի ձմռանը բերեցին նրան, ոտքը վիրավոր էր ու չէին վիրահատում, փող էին ուզում իսկ նա չեր տալիս: Արմեն էր անունը, անկախության բանակի զինվոր էր: Մասնագիտությամբ տնտեսագետ: Թողել եր ամեն ինչ ու գնացել կռվելու մեր 1 թիզ հողի համար: Ու հիմա նրան չէին վիրահատում, ձգձգում էին: Այդ ամենը նրան գցել էին անվերջ մի վշտի մեջ, որից սակայն կտրվում էր, հենց տեսնում էր ինձ: Խաղում եր հետս ու ես երջանիկ էի: Ընտանիքս շատ էր մտերմացել նրա հետ: Մեր ընտանիքից էր, հա հա, վստահ եմ ասում իմ չունեցած եղբայրն էր նա, մեծ ու հեղինակավոր:

Մի օր ել վազելով եկա ֆիզ-մաթ դպրոցիցս, ուրախ էի ու ուզում էի ուրախությունս կիսել մարդկանց հետ. Արմենի հետ: Արմենը պառկած էր մեջքով շրջված, թռվռացի թռվռացի ու գոռացի
-Արմ հլա վազելու ես դու, ֆռա ու ժպտա հա՞

Արմենը չշրջվեց ու չժպտաց, հետո ավելի ուշ երբ Արմենին եկան զզնելու ես նկատեցի, որ մարմնի ներքեվում, այնտեղ որտեղ մարդու ոտքերն են լինում վերմակի տակ դատարկ է. Արմենին կտրատել էին:

Մի օր ել դասերից եկա հիվանդանոց ու տեսա որ հայրս ու մայրս լացում են, ու որ պալատում անծանոթներ կային: Արմենն առավոտյան չեր զարթնել. չգիտեմ այն ժամանակ ինչ մտածեցի, բայց կարծում եմ ուղղակի չեր ուզեցել զարթնել: Ու ես կորցրեցի իմ նոր գտած եղբորը:

Ամաչեցի, ամաչեցի որ ծիծաղել էի, որ ուրախացել էի օրեր առաջ, այնինչ Արմենին կտրատել էին: Ու միշտ ամաչում եմ հիշելով:

Իրավապաշտպան չեմ, հաճախ մեղադրվում եմ սանձարձակությանս մեջ հաճախ ազգայնաշեղությանս համար ծաղրի եմ ենթարկվում, կամ որ մնացել եմ կանգնած հեռավոր 88 ում, բայց կյանքը շարունակվում է:

Այո անշուշտ շարունակվում է եվ միայն ոչ նրանց համար ովքեր ի սկզբանե դատապարտված են եղել ...
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 09.06.2005, 06:07   #2
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 46
Posts: 1,894
Rep Power: 5
Default

omg
__________________
The flower that blooms in adversity is the most rare and beautiful of all.

Old 09.06.2005, 10:31   #3
хочу назад. в прошлое.
 
annune's Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 38
Posts: 1,048
Rep Power: 5
Default

__________________
Тебя можно ждать долго, если ты решишь придти, и дольше если ты не придешь.

Old 16.06.2005, 11:46   #4
Младенец
 
Join Date: 06 2005
Location: Yerevan
Age: 41
Posts: 33
Rep Power: 0
Default

Datapartvac enq naev menq, uxxaki nranq mezanic araj........
__________________
Kyanqi ayn koxmum!
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 18:13.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.