քեզ տրվելուս համար
ես քեզ կտրվեմ
քեզ ծաղրելով
կամ
քեզ ծաղրելու համար
ինչպես ինքս ինձ եմ երբեմն ծաղրում
կենդանի ձայնոտ քմքային ժպիտ դուրս արձակելով
մարմնական սերը պաշտելուս վրա:
ես կծաղրեմ ինձ
քեզ տրվելով
կամ
քեզ տրվելուս համար
ու անտարբերոտ վայրի խլացած
հաճույք կստանամ
հայտնված սերս
ցանկալի մաշկիդ
հպելու պահին:
փորձիր հեռանալ
ու ես արժանի փոխհատուցումով
նենգ գռեհկությամբ առինքնող ցասում
թույնիս մեջ լցրած
վայրի խլացած
թաքուն սվվոցով կփարվեմ ոտքիդ
կսահեմ վերև
թունազուրկ լեզուս որպես խայծ կտամ
ու օձատամս` թույնից սևացած
կհանձնեմ արնիդ:
ես հեռանում եմ
փորձիր առարկել
ու ես կծաղրեմ առարկությանդ մանրամասները`
ինձնից զզվելով
վայրի խլացած ճիչերս անզգույշ դուրս շպրտելով
անցյալիս վրա:
մի փոքր անորոշ ձևական տխուր
մեխ կմտցնեմ ձեռքիս ափի մեջ
ինձ կզարդարեմ հաստ շղթաներով
ու կանշարժանամ` էսմերալդացած
սիրուն կորացած Տղամարդու ֆիգուրն
համր հպումով փարված ձախ ոտքիս:
__________________
animula vagula blandula
|