Quote:
Originally Posted by Obelix
Վահե ջան, ստեղծագործել մենք սկսում ենք երբ որ բաշխելու ոչինչ չկա, երբ մեզ զրկում են ամեն ինչից ու ազգովին կոտորում են: Ես չեմ սիրում դա ասել, ավելի ճիշտ զզվում եմ նման բաներ ասելուց, բայց տվյալ հարցում պետք է փոխվի մարդկանց մտածելակերպը /լավ թող էտ բառն էլ ասվի՝ մենտալիտետը/ եւ ոչ միայն պետությունը պետք է այս կամ այն անի: Մինչդեռ այսօր մենք գրեթե ոչնչով չենք տարբերվում կողքներիս արաբներից...
Էհ...
|
Նարեկ թույլ տուր այստեղ չհամաձայնել:
Ստեղծագործել սկսում են երբ հացի խնդիր կա ու հացը բերանի մեջ դնող չկա:
Մեր պետական չինովնիկները չգնացին այդ ճանապարհեվ ավելի գերադասելով զանազան «բաշխումներից» առաջացած սեփական գրպանների փողը:
Ավելի կոնկրետ պատերազմի ավարտից հետո կարելի եր հրաժարվել մուրացկանության վիճակից ու փորձել շուկան ազատականացվնելով ստեղծագործել սկսել:
Մինչ պատերազմը ենթադրենք անհրաժեշտ էր մուրալը, չնայած իմ անձնական համոզմամբ սխալ էր: Հասարակական գիտակցության մեջ մտցրեցին որ դրսից մուրալով փող բերելը պարծենկոտություն է: Վ Սարգսյանի նույնաբովանդակ ճառը ԱՄՆ ից վերադառնալիս, ինքնաթիռի մեջ դառձել էր կուլտ:
Իսկ իմ կարծիքով պետք էր կարողանալ կտրվել մուրալու գաղափարից, դրանով իսկ փորձել առողջացնել հասարակության բոլոր խավերի մեջ մտած «բաշխողի» գաղափարը ու ուղղակի ստեղծել, մի բահ, մի խոփ, մի կտորից շոր, էական չէ, ուղղակի ստեղծել:
Հայ տեսակի համար սովետներից մնացած ու ելի շարունակվող շեֆության գաղափարը գերակայում է, բոլորն ուզում են թագավոր լինել, այսինքն բաշխող լինել, որովհետեվ ամենուր բաշխում է: Ասֆալտ, Մշակույթ, փող փող փող ու բաշխում, որը ինչպես հոդվածում էր ասվում բոլոր մարդկանց թվում է անարդար, որովհետեվ իրենց ամենամեծ կտորը չի հասնում:
Է ինչպե՚ս հասնի բոլորին:
Ամենամեծ կտորը մեկն է ու կարող է հասնել միայն մեկին:
Ավելի երիտասարդ տարիներիս ԱՄՆ ում շշմում էի, որ մարդիկ ուղղակի աշխատում են, ուղղակի աշխատում են ու ամեն ոք անում է իր աշխատանքը: Հետո հասկացա, որ դա բացարձակ ազատական շուկայից է ( ով ինչ գործ ուզենա կանի ) ու բաշխման բացակայությունից: Փող ես ուզում ստեղծիր աշխատիր ապրիր, երկիրը քեզ չի խանգարի, դե ԱՄՆ ի դեպում նաեվ կօգնի:
Հոդվածով ուզեցել եմ ասել, որ պետք է ( դեռ ուշ չէ ) շեշտը դնել դրա վրա: Հասկացանք սփյուռք, փող են տալիս, կեսը լվում են տվողները, մնացած կեսի մեծ մասը ուտում են, մնացած մասն էլ բաշխում են շինարարության պետերի ու պռառաբների:Դե բանվորների փողը կարող են չտալ:
Կարելի է ուղղակի ինչ որ տեղ կանգնել, մտածել հենց սեփական քսակի մասին, նախագահի ու իր շրջապատի համար ավելի լուրջ ներդրում կլինի
«ստեղծագործելը» լավացնելը, եվ հետո ազգի մի հատկանիշ կփրկվի: Եթե բարություն բառը խորթ չէ Թուրքողլուն պետք է որ մտածելու տեղիք տա:
Թե չե ցեղասպանություն արաբ Նար ջան: Իհարկե կոտորել են: Իհարկե արաբից քիչ ենք տարբերվում, բայց սկսել պետք է չէ՞: Հո միշտ չենք նստելու ու ասենք արաբ ենք՞: Մարդ ես բանի տեղ կդնեն: 1000 նամակից 10 ել կարդան ու այս 10 ից 1 ել բանի տեղ դնեն, ելի շարժ է: Դու ֆիզիկ ես գիտես, որ ամենադժվարը 0 ից պոկվելն է:
Հետգրություն: Մարդիկ մի օր սկսել են որ հասել են նրան ինչ ունեն: 1700 ականների վերջերին Ֆրանսիայում կատաղի քննարկում էր գնում Սեն Ժյուստի ու մյուսների միջեվ նախագահը լինի անձեռնամխելի թե պաշտոնավարությունից հետո ասենք խերհրդարանի նախաձեռնությամբ կամ այլ մոտեցումներով դատել հնարավոր լինի: Կարճ ասած այն ինչ այսօր ունենք: Անառողջ մթնոլորտ: Է հա 300 տարվա հասան Նար: Միգուցե մենք ել սկսենք: Ոչ մի ազգատեսակ ել մերինից լավը կամ վատը չէ, ուղղակի ինչ որ մի օր սկսել են Նար: