Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News

Reply
 
Thread Tools

Некоторые итогы акции
Old 31.01.2006, 17:57   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default Некоторые итогы акции

Quote:
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻ՞Ր ԵՆ

«Առավոտի» նամակագիրները անհանգստացած են Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներով
Մի քանի օրից Փարիզում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը եւ դրա ընթացքում հնարավոր բանակցությունները, պարզվում է, անհանգստացնում են ոչ միայն քաղաքական գործիչներին: «Առավոտը» վերջին օրերի ընթացքում ստացել է ղարաբաղյան կոնֆլիկտին առնչվող մի քանի նամակ, որոնցում թերթին առաջարկվում է ավելի շատ անդրադառնալ բանակցությունների սեղանին դրված առաջարկներին ու հնարավոր զարգացումներին: Իսկ մեկ այլ նամակագիր՝ ՀՀ քաղաքացի Վահե Գարոյանը խնդրում է «այս հիմնախնդրով զբաղվող որեւէ մասնագետի՝ քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացու համար մատչելի ձեւով պատասխանել խոհանոցային քննարկումների ընթացքում» առավել հաճախ բարձրացվող հարցերին:
Հարցերից մեկը պարոն Գարոյանը ձեւակերպել է այսպես. «Գոյություն ունի տեսակետ, ըստ որի՝ ոչ բոլոր հաղթողներն են պահել իրենց գրաված տարածքները: Օրինակ, 1735-1739 թթ. ռուս- թուրքական պատերազմից հետո, հաղթելով կռվի դաշտում, ռուսական դիվանագիտությունը չկարողացավ ամրապնդել իր հաղթանակը Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում եւ վերադարձրեց Ղրիմն ու այլ տարածքներ: Հարց՝ հետո ի՞նչ»: Նամակագիրն ընդվզում է այս «նախադեպը դրոշակ դարձնելու» դեմ՝ հուսալով, որ «գուցե դա ռուսական դիվանագիտության տգիտությո՞ւնն է եղել»:
Հաջորդ հարցը, որին պատասխան է ակնկալում մեր նամակագիրը, ավելի շուտ հռետորական է: Նա նախ հպարտությամբ փաստում է, որ «առաջին անգամ թուրքերը մեզ հետ նստում են բանակցությունների սեղանի շուրջ, եւ առաջին անգամ մենք խնդրողի դերում չենք», ապա ենթադրում. «Գուցե մեզ համար սա լավագույն հնարավորությո՞ւնն է ժխտելու 1920թ. Անտանտայի գագաթաժողովում Բրիտանիայի վարչապետ Լոյդ Ջորջի խոսքերը. «Եթե հայերն ի վիճակի չեն պաշտպանելու իրենց իսկ սեփական սահմանները, այդ ժողովրդից ոչ մի օգուտ չկաև եւ դաշնակից կառավարություններից ոչ մեկը չի կարող օգնել նրանց նույնիսկ մեկ գումարտակով»: Գուցե սա փորձությո՞ւն է՝ կկարողանա՞նք դիմակայել ճնշումներին, արդյոք միանշանա՞կ է, որ փոխզիջումներն անխուսափելի են»:
Մյուս երկու նամակները (ընդ որում, դրանցից երկուսը, ակնհայտորեն, հեղինակված են միեւնույն անձնավորության կողմից, քանի որ մեկը մեկին կրկնվում են որոշ պարբերություններ) ստացել ենք Մուրադյան Աննայից եւ Բեգունց Աննայից: Նամակագիրներն անհանգստանում են Արցախի շուրջ խաղաղապահ զորքեր կանգնեցնելու հեռանկարից: «Մի՞թե հայերը թեկուզ մի անգամ իրենց պատմության ընթացքում չեն կարող սովորել ուրիշների սխալների վրա: Մի՞թե բավական չէ Կոսովոյի սերբական բնակչության ողբերգական փորձը, երբ խաղաղապահները նրանց ոչ միայն չպաշտպանեցին, այլեւ քաջալերեցին ալբանական զինյալներին՝ խաղաղ բնակչության վերացման գործում: Արցախում խաղաղությունը մենք վաստակել ենք հսկայական արյամբ եւ անջնջելի կորուստների գնովև եւ ոչ ոք իրավունք չունի սպառնալիքի տակ դնել Արցախի հայերի ապագան՝ հանուն այսրոպեական քաղաքական շահերի»,- գրում են Աննաները, որոնցից Մուրադյանը ներկայանում է. «Ես հասարակ հայուհի եմ, 27 տարեկան եւ ներկայումս ապրում եմ ՌԴ-ում: Ինձ համարում եմ իսկական հայուհի եւ չեմ կարող անտարբեր նայել, թե ինչպես են իմ Հայրենիքի գլխին ամպեր կուտակվում: Զգո՛ն եղեք, շուտով կկայանա ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որտեղ ծրագրվում է որոշել Արցախի մի քանի շրջանների հանձնումը, ինչը կբերի ՀՀ-ի՝ որպես պետությանև լիակատար պարտության եւ հետագայում կիրականանա թշնամիների հնագույն երազանքը՝ ՀՀ-ն կվերանա աշխարհի երեսից»: Իսկ Բեգունց Աննան նաեւ վերլուծում է. «Խաղաղապահների մուտքը Արցախի հարավ Իրանի կողմից կընկալվի որպես իրենց վրա հյուսիսից (որտեղ Իրանի դիրքերն ավելի թույլ են) հարձակվելու Արեւմուտքի նախապատրաստություն: Այդ դեպքում ամբողջ ՀՀ-ն եւ Արցախը կդառնան Իրանի համար թիրախ: Իրանա-ամերիկյան հակամարտության դեպքում կողք չեն քաշվի Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-նև եւ յուրաքանչյուրս հասկանում է, որ նման վիճակում ՀՀ-ն ոչ թե անկախությունը չի պաշտպանի, այլ կդադարի գոյություն ունենալ: Այսօր հայ-ադրբեջանական հակամարտության գծում հայերն ունեն օպտիմալ դիրքեր: Իսկ մեր զինված ուժերի նահանջը կբերի ծախսերի աճի, դիրքերի թուլացման, իսկ պատերազմի դեպքում, որով մեզ սպառնում են հարեւանները՝ աննպաստ դիրքերի»:
Գրեթե նույն փաստարկներն է բերում երեկ «Առավոտին» դիմած Արամ Խալդյանը: Ըստ նրա, Արցախի ազատագրված տարածքներում խաղաղապահ զորքերի տեղակայմամբ «հայկական բանակը խոստովանում է, որ ինքը ընդունակ չի պաշտպանել հայ ազգի անվտանգությունը, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կորցնում է իր վերջին հպարտությունը»:
Եվ վերջապես, մեր նամակագիրը՝ Արմեն Խանոյանցը շեշտում է, որ անթույլատրելի է ազատագրված տարածքները հանձնելը՝ «ինչ-որ մշուշոտ հանրաքվեի խոստման դիմաց», քանի որ «այդ տարածքների յուրաքանչյուր մետրը հայերի արյամբ է թաթախված, ովքեր մահացան՝ գիտակցելով անվտանգության գոտու կարեւորությունը խաղաղության համար: Անվտանգության գոտու առկայությունը միակ երաշխիքն է, որ հայերի արյունն այլեւս չի թափվի»:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
http://www.aravot.am/2006/aravot_arm/January/31/u03.htm
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Re: Некоторые итогы акции
Old 31.01.2006, 18:01   #2
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default Re: Некоторые итогы акции

Quote:
Неужто Косово нам не урок?

Я впервые в жизни пишу письмо в редакцию газеты. Взяться за перо меня заставила все более тревожная информация о переговорах по Карабаху. Очень беспокоит то, что все больше официальных лиц Армении говорят о возможности, а иногда и о неизбежности ввода миротворческого контингента. Например, наш министр иностранных дел заявил недавно на пресс-конференции, что ввод миротворцев неизбежен.

Неужели армяне хотя бы раз в своей истории не могут научится на чужих ошибках? Неужели недостаточно трагического опыта сербского населения в Косово, когда миротворцы не только их не защитили, но и потворствовали албанским боевикам в уничтожении мирного населения? Мир в Арцахе завоеван нами огромной кровью и ценой невосполнимых потерь и никто не имеет право ставить под угрозу будущее арцахских армян ради сиюминутных политических выгод.

Я простая армянка, мне 27 лет и в настоящее время проживаю в России. Считаю, себя истинной Армянкой и не могу безучастно смотреть, как надвигаются тучи на мою Родину.

Прошу Вас будьте бдительны! Через 2 недели произойдет встреча между главами 2 государств: Армении и Азербайджана, где планируется решать вопросе о сдаче некоторых регионов Арцаха, которая привезет к полной поражении Армении как государстве и в дальнейшем осуществится давняя мечта врагов и Армения исчезнет с лица земли. Не имея достаточно знаний и опыта в этих делах, я вполне осознаю серьезность данной ситуации. В связи, с чем обращаюсь к Вам с просьбой быть более активны в ситуациях, где решается наша с вами судьба.

Анна Мурадян
Санкт - Петербург
нв.ам
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Re: Некоторые итогы акции
Old 31.01.2006, 18:03   #3
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default Re: Некоторые итогы акции

Ребята просьба БОЛЬШЕ не отправлять шаблонные письма !!!

Пишите сами
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Re: Некоторые итогы акции
Old 31.01.2006, 19:52   #4
the happiest girl
 
Join Date: 02 2002
Location: Yerevan
Posts: 2,523
Rep Power: 5
Default Re: Некоторые итогы акции

Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 08:56.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.