Ապրիլի 17, 2006
Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի ապրիլի 18-ին «Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում» (ՆՓԱԿ) կցուցադրվեն «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի կողմից նկարահանված «Անապատացող քաղաքը» (25 րոպե) և «Հույսի թելեր» (25 րոպե) բնապահպանական վավերագրական ֆիլմերը:
Սկիզբը` 16:00-ին:
Հասցեն` 1/3 Փավստոս Բուզանդի պող. (Վերնիսաժի զբոսայգու հարավային հատված):
Ցուցադրմանը կհետևի քննարկում, որի ընթացքում նշված ֆիլմերի հեղինակները և «Էկոլոգիական հասարակական դաշինքի» ներկայացուցիչները կպատասխանեն լսարանին հուզող հարցերին:
Երևանում, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ շրջաններում արդի էկոլոգիական խնդիրները հնչեցնելու և հաղթահարելու նպատակով` 2005 թ-ից ի վեր «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ-կազմակերպությունները` WWF հիմնադրամը, Հայաստանում ամերիկյան համալսարանի «Էկոլոգիական պահպանման և հետազոտման կենտրոնը», «Հայաստան ծառատունկ ծրագիր» ՀԿ-ն և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն նախաձեռնել և ֆինանսավորել են մի շարք վավերագրական ֆիլմերի ստեղծումը:
Նման քայլեր ձեռնարկելով` «Էկոլոգիական հասարակական դաշինքը» փորձում է հասարակությանը, մասնավորապես` երիտասարդներին, ներգրավել ակտիվ բնապահպանական գործունեության մեջ:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար` կարող եք դիմել Բելլա Ավետիսյանին.
Հեռ.` 44 74 01, 44 74 02
Բջջ.` 091 20 81 69
Էլ. փ.`
[email protected]
Կամ Եվա Խաչատրյանին (ՆՓԱԿ).
Հեռ.` 56 81 25, 56 83 25
Էլ. փ.`
[email protected]
Կայք`
www.accea.info
ՆՓԱԿ-ը Հայաստանում և ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է` նվիրված Հայաստանում ժամանակակից արվեստի զարդացմանը և աջակցմանը: