Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only

Reply
 
Thread Tools

Անհատի ու պետության մոլորությունները
Old 23.05.2006, 06:42   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 45
Posts: 7,016
Rep Power: 6
Default Անհատի ու պետության մոլորությունները

Հոդվածը նվիրված է հասարակության/անհատի ? ղեկավարության/պետության մոլորությունների քննարկմանը ? հնարավոր լուծումների առաջարկմանը: Ընդ որում ասելով պետություն մենք կհասկանանք նրա ղեկարավությանը, ասելով հասարակություն մենք կհասկանանք յուրաքայնչյուր անհատին առանջին վերցված: Մանրամասնենք.

Առաջին մոլորությունը որի մասին կուզեինք շեշտել դա անհատի մեջ առկա այն մոլորությունն է, որ հասարակությունը ? անհատը իրերից անչափ հեռացված տարրեր են, որ մի օրինաչափություն, որ ճիշտ է հասարակության համար, պատճառաբանված չէ անհատի համար այդ օրինաչափությամբ: Սա նշանակում է, որ առանձին վերցված ՀՀ քաղաքացու մոտ բացակայում է զգացողություն, որ ինքը, հենց ինքն է հանդիսանում պետության հայելին ? որ հասարակություն ասվածը բաղկացած է լիովին կառավարելի իրենից քիչ տարբերվող անհատներից:

Հարկ է նշել որ անհատի մոտ այս գիտակցության ամրապնդմանը նպաստում են նա? մեր քաղաքական գործիչների ու լրագրողների մի մասը: Բազմիցս կարելի է լսել արտահայտություններ

«...մենք չունենք քաղաքացիական հասարակություն, պետք ե կերտել, անհատները չեն կարող ղեկավարվել, եթե չկա քաղաքացիական պարտք ու զգացողություն ...»

Այսպիսի մտքեր տարածողները հավանաբար լավ չեն պատկերացնում, որ եթե նույնիսկ անհատը ? հասարակությունը իրարից այդքան տարբեր ? միմյանցով պայմանավորված չեն, ապա դրա անընդհատ ֆիկսումը մեդիայով միայն կմեծացնի այն բացը որն առկա է այդ երկու հասկացությունների միջ? ( հասարակություն, անհատ ) :

Այսպիսով ֆիկսենք, որ մեր պնդմամբ հասարակությունը կազմված է իրարից քիչ տարբերվող անհատներից ? յուրաքանչյուր անհատի հայելին է այն պետությանը որում մենք ապրում ենք:

Այս մոորլությունը բերում է մեկ այլի. անհատի մոտ առաջանում ու ֆիկսվում է հայացք դեպի դուրս ? պետության մեջ տեղի ունեցողի մեջ յուրաքանչյուր եր?ույթի համար մեղավորության պիտակ է ունենում ցանկացած անձ՝ տվյալ անհատից բացի: Նման օրինակներ փնտրելու երկար կարիք չկա. ընտրակաշառք առնելում անհատը կարող է մեղադրել տվողին, առնողին, համակարգին, մարս մոլորակին, բայց ոչ իրեն: Ինքն անմեղ է ? եթե նույնիսկ մեղավոր է, ապա բացառիկ է: Ակամայից հիշվում է Քամյուի հանրահայտ խոսքերը. ոստիկանության կողմից ձերբակալված պատանյակը զարմացած պնդում է ոստիկաններին «դուք չեք հասկանում, իմ դեպքը բացառիկ է, ես անմեղ եմ»: Այսպիսով ֆիկսենք, որ առաջին մոլորությունը բերեց նրան, որ անհատը տրվեց մեղքի իր մասը սրբելու մոլորությանը:

Այս մոլորությունը սակայն լուծելի է եղել բազմաթիվ պետություններում, ուրեմն ո՞րն է պատճառը, որ ՀՀ ում անհատի կողմից չի հաղթահարվում այս պատնեշը: Մեր համողմամբ դա երրորդ մոլորությունն է. անհատի սեփական շահի գիտակցումը կամ ՀՀ ում այդ գիտակցության բացակայությունը: Յուրաքանչյուր անհատ գիտակցելով սեփական շահը դադարում է դրսում մեղավորներ փնտրելուց ? սկսում է գործել իր շահին համապատասխան: Ո՞րն է պատճաը, որ ՀՀ ում անհատը չի գործում ու ձգտում հասնել իր շահերի կատարմանը: Ահա այստեղ է նշմարվում խեղաթյուրված բարոյականությունը անհատի մտածելակորպում: ՀՀ քաղաքացու մտածելակերպով պետությունը ? պարտավոր է մտածել ժողովրդի մասին: Այս մոլորությունը նույնպես պարբերաբար հնչում է մեր եթերում: Նման տեսակետին նվիրված հոդվածներ կարելի է կարդալ ֆորմալ ընդդիմության ? իշխանության ներկայացուցիչների տված հարցազրույցներում:

Մոր համոզմամբ սա անբարոյական է: Անհատին զրկել իր իսկ ճակատագրի պատասխանատվությունից, զրկել հնարավորությունից որ անհատը գիտակցի այն, սա այն ամենամեծ անբարոյական քայլն է, որ կարող է արվել: Եթե իշխանության ? ընդդիմության մասով սա հասկանալի է, ապա անհասկանալի է լրագրողների ? մտավորականների մասով: Այս գիտակցությունը անհատին հասցնելու սուրբ պարտքը պետք է իր վրա վերցնեն լրագրողները ? մտավորականները:

Պետք է նշել, որ ցանկացաց անհատի մոտ իր պատասխանատվության գիտակցմանը զուգահեռ կնվազի պետությանն ուղղված փնթփնթոցների քանակը: Անհատի մոտ պետք է գերակա լինի այն միտքը, որ իր մասին չի անհանգստանալու պետությունը, որ իր միակ շահերի պաշտպանը կարող է լինել միայ ինքը, որ հնարավոր չէ ոչնչացնել սեփական շահերի համար պայքարող նույնիսկ մեկ մարդ:

Ասվածս ապացուցող օրինակները բազմաթիվ են: Ռուսաստանի նման տոտալիտար երկրում ոչնչացվեց իրենց շահերի համար պայքարող մի քանի մարդ (1905 արյունոտ կիրակի) ? դրա խարանը մնաց ողջ պատմության մեջ: Հետ?աբար առնվազն զարմանալի են հնչում այն մարդիկ, որոնք ապացուցում են, որ 13 լույս 14 գիշերը Ռոբերք Քոչարյանը կրակելու հրաման կտար ժողովրդի վրա ? դա կլիներ ահավոր: Այդ մարդիկ սեփական վախի հետ?ում թաքնվելու համար պատրաստ են մոլորության մեջ գցել իրենց լսողներին, այն է հասարակությանը, այն է անհատին առանձին վերցված:
Հարկ է, որ պրոպագանդվի անհատի համար սեփական շահերի համար մղվող պայքարի անհրաժեշտությունը: Հարկ է բացատրել, որ 5000 դրամով ձայն վաճառելը մեկին, որը 5 տարի շարունակ այդ անհատին հազարավոր դրամների վնաս է տալու էշություն է: Եվ որ Ռոբերթ Քոչարյանը էշերի նախագահ չէ, ? շատ անբնական է, որ նա մտածի էշերի մասին: Օրինակները բազմաթիվ են ? չեն տեղավորվի այս հոդվածի սահմաններում: Անհատի կողմից հստակ չի գիտակցվում, որ միակ բարոյականությունը սեփական շահի գիտակցում է, իրենից բխող բոլոր հետ?անքներով: Ամփոփելով այս մասը կարելի է ֆիկսել որ մեկը մյուսին ծնելով անհատի մոլորությունները բերում են անբարոյականության այն է հետ?յալ մտքի գերակայության գանգուղեղում

«ես պետք է չհոգամ իմ մասին, մի?նույն է իմ մասին պետք է հոգա իմ պետությունը»

Այսինքն պետության ? նրա ղեկավարի վրա դրվում է աստծո գործառույթներ, ինչը կարծում ենք ծիծաղելի է:

Այս ամենի մասին գրելով չենք կարող չանդրադառնալ պետության ղեկավարների մոլորություն վրա: Վերանշյալ մոլորությունները բերում են ղեկավարության ամենակարելիության մոլորության: Երբ անհատը չի հոգում իր մասին, կարելի է ամեն ինչ, որը սակայն չի բխում հենց նույն ղեկավարության շահերից: Ամենակարող լինելը մեծ պատասխանատվություն է, բայց մի?նույն ժամանակ մեծ պրոբլեմ է: Գաղտնիք չէ, որ մերօրյա աշխարհում առավել բարդ է ղեկավարել ստրուկներին քան ազատներին, քանզի ազատը կուղղի ղեկավարի թերացումները, իսկ ստրուկի հանդեպ արված թերացումները կարող են դառնալ արտաքին աշխարհի համար ճնշումների լծակ: Այնինչ մեր պետության մեջ ավանդույթ է դարձել դրսից ուղղումներ ստանալով ապրել: Նույն 13 լույս 14 գիշերը անհատը չկանգնեց տեր իր իրավունքին. ղեկավարությունը կատարեց այն ինչ կկատարեր ցանկացածը առանց ստրուկի կողմից ճնշման ու իր իրավունքի պահանջի, իսկ արտաքին աշխարհը օգտագործեց այդ լծակը ղեկավարությանը ճնշելու համար: Այսինքն մեր պետության ղեկավարության մոտ առկա է մոլորություն, որ ստրուկներին ղեկավարելը գերադասելի է: Ենթադրում եմ այդ մոլորությունը առկա է զուտ այն պատճառով, որ ստրուկին հեշտ է թալանել: Ես ենթադրում եմ նման մոլորության առկայությունը, քանզի միշտ հետ?ում եմ Ռոբերթ Քոչարյանի հարցազրույցներին ? երբ?է չեմ հանդիպել դժգոհություն անհատի նման մոտեցման վերաբերյալ, ուղերձ ՀՀ քաղաքացուն, բարոյականության այս նոր դոկտրինի ամրապնդման կոչ:

Ամփոփելով հոդվածը կուզենայինք կոչ ուղղել մտավորականությանը, լրագրողներին ? հասարակական աշխատանքին նվիրված այլ անձանց.

Փորձեցեք հոդվածներով ելույթներով անհատի գիտակցուոյանը հասցնել որ

1. հասարակություն-անհատ կապը առկա է, ? որ ամեն անհատ առանձին վերցված հասարակության պատկերն է,
2. պետության մեջ տեղի ունեցող ցանկացած եր?ույթի համար պատասխանատու են հավասարապես բոլորը,
3. այդ պատասխանատվությունը իրականություն դարձնելու համար պետք է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, հստակ սահմանելով ցանկացած իրավիճակում սեփական շահը,
4. սեփական շահով առաջնորդվելը, եթե նույնիսկ դիմացինդ դրանից կրում է վնասներ, ոչ միայն անբարոյական չէ, այլ միակ հնարավոր բարոյական լուծումն է ? որ դրանից չպետք է ամաչել:

Կուզենայինք նա? կոչ ուղղել Ռոբերթ Քոչարյանին

Փորձեցեք ելույթ ունենալ ? բացատրել էկրաններից անհատին, որ ստրուկներին ղեկավարելը ամենադժվար լուծելի խնդիրն է ? որ ստրուկին արդար դատավոր կարող է լինել միայն աստված


Մնաք խաղաղությամբ

Երեխա, 23.05.06, ք. Եր?ան
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Re: Անհատի ու պետության մոլորությունները
Old 23.05.2006, 12:32   #2
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 37
Posts: 4,007
Rep Power: 0
Default Re: Անհատի ու պետության մոլորությունները

Վահիկ ջան, ախր ուր ես խորանում: Կարո՞ղ ա էս կառավարությանը պետք չեն ոչխարներ, որոնք 5000 դրամով ձայն են ծախում: Կարո՞ղ ա էս կառավարությունները գոնե մեկ ազատ ու արդար ընտրություն գոյատեւեն:

Անունն ուզում ես ստրուկ դիր, էս կառավարությանը դրանք պետք են ու ինքը մեթոդիկ աճացնում ա դրանց: Սկզբից վախացնում են թուրքերով, հետո Ղարաբաղով, հետո քշում են արագածի շուրջը պարելու: Հետո որ մարդը հավատում ա էտ տրնդեզի միասնությանը, հավատում ա անբարոյական ու հակահայկական արեւմուտքին, սարսափելի թուրքիային, իրեն կարելի է քշել ընտրության, ու իտոգում էժան պրծնել, ամեն մեկի վրա 5000 չծախսվել:

Մի բանում համաձայն չեմ: Իշխանությունները տեր չեն, իշխանությունները ծառայող են ժողովրդի մոտ: Ու պետք չի ասել որ պետությունը չպիտի մտածի ժողովրդի մասին: Պետությունը պիտի մտածի որ մարդկանց իրենց տներից ռադ չանեն գրոշների դիմաց, ու պետությունը պիտի մտածի որ քաղաքի կանաչ գոտու հերը չանիծեն: Ու ժողովութրդը պետք է պահանջի որ պետությունը դա անի:
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը

Re: Անհատի ու պետության մոլորությունները
Old 23.05.2006, 12:49   #3
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 45
Posts: 7,016
Rep Power: 6
Default Re: Անհատի ու պետության մոլորությունները

Նար ջան ախր մտածել մեկի մասին նշանակում է պրոբլեմների մեջ ընկնել, ով կուզի անցավ գլուխը դնել ցավի տակ.

լուծել մեկի խնդիրը, մեկի շահին գոհացում տալ միշտ տեղի է ունենում մեկ այի շահի հաշվին, սովորական տնտեսագիտություն է սա:
այնպես որ պետք է պահանջել ստանալու համար Նար, ֆրանսիայում հասան չէ մարդիկ աշխատանքային օրինագծի տապալմանը, այն ֆրանսիայում, որտեղ մարդկանց պատի տակ կանգնեցնում ու գնդակահարում եին հեղափոխությունների ժամանակ

պետք է պահանջել ցանկացաց բան Նար, քեզ պրիմիտիվ հարց տամ

Կանչել ես մեկին տունդ վերանորոգելու, եկել մտածել հաշվել է ասում է քեզ 100 000 դրամ կտաս լրիվ կանեմ

գօրծի կեսից հասկանում է, որ 100 000 ին մեկ զրո ել պետք է ավելացվի, բայց չի ասում քեզ, մտացում է, դե խոսել ենք, անեմ վերջացնեմ:
դու ել ես գիտակցում որ 1 000 000 գործ դարձավ

հարց

ԻՆՔԴ կտա՞ս 900 000 ավել եթե չպահանջվի քեզանից:

Ինքս ինձ համար պատասպանեմ, որ 100 000 փոխարեն 150 000 կտամ բայց ոչ 1 000 000

կառավարությանն ել պետք է իմանանք ինչում մեղադրել Նար, եթե մենք հաստատակամ լինենք, մեզ սպանելու մեջ կմեղադրենք:

չկա պահանջ, եթե չկա ուրեմն ? չի լինելու պատախան, քանի մարդ ես ճանաչում, որ 5000 դրամով ընտրում է ասենք խատգամավոր : ես շատերին

Նար ոչ Ռոբերթը ոչ ել մյուսը մատը մատին չի խփելու մինչ չպահանջվի
Reply




Реклама:
реклама

All times are GMT. The time now is 13:46.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2024, Jelsoft Enterprises Ltd.