Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News

Reply
 
Thread Tools

Վազգեն Մանուկյան. «Զորահանդեսին մասնակցե
Old 23.09.2006, 19:02   #1
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 38
Posts: 4,007
Rep Power: 0
Default Վազգեն Մանուկյան. «Զորահանդեսին մասնակցե


Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ, նախկին վարչապետ եւ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն այսօր հայտնեց, որ Հայաստանի անկախության 15֊-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին մասնակցելու հրավեր չի ստացել:

«Ես զորահանդեսին մասնակցելու հրավեր չեմ ստացել, որքանով գիտեմ՝ Լեւոն Տեր֊Պետրոսյանն էլ չի ստացել, Սամվել Բաբայանը չի ստացել, Րաֆֆի Հովհաննիսյանը չի ստացել»,֊ - «Հայելի» ակումբում փաստեց Վազգեն Մանուկյանը:

Հայաստանի ներկա իշխանություններին նկատի ունենալով` նա ասաց.֊ - «Իրենք ոչ միայն իրենց զգում են «գյուղի քյոխվա», որ ողջ տնտեսության տերն է, իրենք նաեւ` պատմության տերն են, ամեն ինչի տերն են»:

Վազգեն Մանուկյանը եղել է նորանկախ Հայաստանի առաջին վարչապետը, իսկ ազգային բանակի ձեւավորման ժամանակաշրջանում գլխավորել է պաշտպանության նախարարությունը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի պնդմանը, թե Հայաստանը դառնալու է տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը` Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց.֊ - «Բացարձակապես կազմակերպված չէ: Կառավարության միակ նպատակային ֆունկցիան փող աշխատելն է»:

Խոսելով երկքաղաքացիության մասին` ընդդիմադիր գործիչն ասաց.֊ - «Կարելի է երկքաղաքացիության մասին այնպիսի օրենք ընդունել, որ Հայաստանի «հերն անիծվի» մինչեւ վերջ: Պրոբլեմները՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, բանակում ծառայելը, օդում կախված են մնում: Երկքաղաքացիության արգելքի վերացումը ավելի շուտ հոգեբանական նշանակություն պետք է ունենա Սփյուռքի համար»:


Ռուզան Խաչատրյան

http://www.azatutyun.am/armeniarepor...8DFAFE4607.ASP
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը

Old 24.09.2006, 11:12   #2
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default

Vazgen Manukyane kaghakakan diake yev vorpes aydpisin petk e vaghuc "hoghin" handznvatz liner.
chnayatz vor xorananq apa ishxanutyunnerin dzerntu e djri yeresum pahel amen tesak "enddimadir" kaghakakan diakneri vorpeszi yetere lcni anvtang ir hamar u animast bambasanqchinerov.
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 05:37.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.