Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News

Reply
 
Thread Tools

Լիազորված թալան
Old 24.09.2006, 08:36   #1
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 38
Posts: 4,007
Rep Power: 0
Default Լիազորված թալան



Սեպտեմբեր 18, 2006
Լուսանկարի այս փաստաթուղթը մենք ձեռք ենք բերել Բերձորում: Ինչպես տեսնում եք, լիազորագրով թույլատրված է «Յուպիտեր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրիկ Պետրոսյանին մի քանի բնակավայրերում կիսաքանդ շենքերից ապամոնտաժել երկաթբետոնե կոնստրուկցիաներ` շրջանում շինմոնտաժային աշխատանքներ կատարելու համար:
Մենք փորձեցինք պարզել` արդյոք Քաշաթաղի վարչակազմում որեւէ տեղ նշվա՞ծ է, թե այս ընկերությունը որքան երկաթբետոնե կոնստրուկցիաներ է հանձնել շրջանում շինարարական աշխատանքներ կատարելու համար: «Նման բան երբեւէ չի եղել»,- ասաց վարչակազմի պաշտոնյաներից մեկը, ում անունը նշել չենք կարող: Մեր աղբյուրը նշեց նաեւ, որ այս կազմակերպությունը 1995-ից է նման գործունեություն ծավալել:
Ինչու՞ է առաջացել նման փաստաթղթի անհրաժեշտությունը: Մուշ գյուղում դպրոցն առանց տանիքի էր, կիսաքանդ, սակայն շենքը լավ վիճակում էր, եւ գյուղացիները որոշել էին այն վերանորոգել: Շենքը ծառայելու էր որպես դպրոց, գյուղապետարան եւ հավաքատեղի: Գյուղացիները ոտքի են կանգնել եւ արգելել Յուրիկ Կարապետյանին քանդել շենքը: Վերջինս էլ գնացել է եւ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանից բերել ահա այս լիազորագիրը: Սա իրականում թալանի իրականացման լիազորագիր է: Յուրիկ Կարապետյանը Մուշի գյուղապետարանին որպես փոխհատուցում վճարել է 50 հազար դրամ: Մուշի դպրոցից նա տարել է 150 պանել, որոնք հիմնականում վաճառել է Գորիսում, իսկ այնտեղ մեկ պանելն արժե նվազագույնը 100 դոլար: Թե այդ գումարից որքա՞նն է տրվել Հ. Խաչատրյանին, հայտնի չէ: Յուրիկ Կարապետյանը քանդել է նաեւ Այգեհովիտ գյուղի գինու գործարանի կոնստրուկցիաները: Իսկ գործարանը որոշել էր վերականգնել Թուֆենկյան հիմնադրամը, որը Այգեհովիտ եւ Ուռեկան գյուղերում վերականգնել է 35 հա խաղողի այգիներ: Այժմ խաղողը մթերվում է 70 կմ հեռավորության վրա գտնվող Հադրութի գործարանում: Սա, իհարկե, անհեթեթություն է, երբ թալանվում են կիսաքանդ շինությունները, ջրագծերը, իսկ հետո բյուջեով հատկացումներ են կատարվում շինանյութ ձեռք բերելու, ջրագծեր քաշելու համար:
2005-ի նոյեմբերից սկսվեց Բերձորի գազաֆիկացումը: Այդ նպատակով նախորդ իշխանությունների ժամանակ պահեստավորվել էր մի քանի կմ խողովակ, որը ներառված էր շինարարական աշխատանքների արժեքի մեջ: Հետո պարզվել է, որ վարչակազմի նոր ղեկավար Համլետ Խաչատրյանը դրանք վաճառել է: Քրեական գործ հարուցելու փոխարեն ԼՂՀ կառավարությունը բյուջեով նոր հատկացում է կատարել խողովակ ձեռք բերելու համար:
Նման փաստերը բազմաթիվ են, եւ այս ամենի մասին գիտեն թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի իշխանությունները: Հավանաբար վերջիններիս Քաշաթաղում տարվող նման քաղաքականությունը անհրաժեշտ է այս տարածքներից մարդկանց հեռացնելու համար: Եվ դա, կարծես թե, հաջողվում է նրանց:
Էդիկ Բաղդասարյան


http://hetq.am/arm/society/0609-liazoragir.html
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը

Old 25.09.2006, 07:07   #2
Stalker
 
Timewind's Avatar
 
Join Date: 09 2002
Location: Припять
Age: 91
Posts: 853
Rep Power: 5
Default

****! azgi parazitnern en!
__________________
... for long you live and high you fly ...

Old 25.09.2006, 10:27   #3
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 38
Posts: 4,007
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by Timewind View Post
****! azgi parazitnern en!
Իրանց նման դեռ շատ կան
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը

Old 25.09.2006, 14:59   #4
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default

Edik Baghdasaryane edkan dux uni togh mi hat Erevandjuri medj xorana u tesni vonc en es azgi vzin parazitutyun anum. Te che gnacel en xeghtj u krak kashataghin en kpel.
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Old 28.09.2006, 19:00   #5
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default

Quote:
Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարական նախաձեռնության անդամներ Արմեն Եղյանը, Գեւորգ Միրզոյանը եւ Գագիկ Պետրոսյանը սեպտեմբերի 28-ին լրագրողներին հրավիրել էին ասելու, որ հանուն ազատագրված տարածքների` մասնավորաբար Քաշաթաղի շրջանի, հարկ է օր առաջ, ժամ առաջ պաշտոնից ազատել շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանին: Բանախոսները նշեցին, որ իրենք կապեր ունեն Քաշաթաղի բնակչության հետ եւ որոշակի առումով ներկայացնում են նաեւ բնակչության տեսակետը:

Մինչ այս Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամները իրենց ելույթներում անընդունելի էին համարում տարածքների վերադարձը: Ինչպես նկատեց Արմեն Եղյանը, իրենց համար անսովոր դերով ներկայանալը պայմանավորված է նրանով, որ «Քաշաթաղում վիճակը տագնապալի է, աղետալի, խայտառակ»: Եվ այս ամենի մեղավորը Համլետ Խաչատրյանն է: Համեմատության համար նշենք, որ Քաշաթաղի շրջանը մակերեսով գրեթե հավասար է ԼՂԻՄ-ին` մոտ 4000 քառակուսի կմ:


Համլետ Խաչատրյանը նախկինում Շուշի քաղաքի դատախազն է եղել եւ Քաշաթաղի ղեկավար է նշանակվել 2004 թվականին, երբ Քաշաթաղը անցել է ԼՂՀ ենթակայության տակ` կորցնելով իր արտոնյալ կարգավիճակը: Համլետ Խաչատրյանին նշանակել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ ահա թե ինչ է հասցրել անել Համլետ Խաչատրյանը երկու տարում: Քաշաթաղում վերաբնակեցվածների թիվը հասնում էր 12 500-ի, այժմ 7000 է, ավելի քան 100 բնակավայրերից կեսում չկա էլեկտրաէներգիա, խմելու ջուր, բուժկետ: Չկան միջգյուղական բարվոք ճանապարհներ, բնակավայրերն իրար կապող հասարակական տրասպորտ: Եթե մինչ Համլետ Խաչատրյանի նշանակումը պետությունը վերաբնակչին որոշակի գումար էր տալիս, մոտ 200 000 դրամ, ապա հիմա «Հայաստանի իշխանությունները եւ նրանց կցորդ ԼՂՀ իշխանությունները համապատասխան ծրագիր եւ վերաբերմունք, ըստ էության, չունեն»:


«Միայն մեր պաշտոնյաների մի 3-4 մեքենայի գնով կարելի էր լուծել գյուղերի

հոսանքի հարցը», հայտարարում են Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարական նախաձեռնության անդամները: Իսկ Համլետ Խաչատրյանը վերը նշվածով չի սահմանափակվել: Ըստ բանախոսների, Քաշաթաղի աշխատակազմում կա առնվազն երկու աշխատող, ովքեր անգամ մեկ օր Քաշաթաղում չեն եղել: Սա պաշտոնական դիրքի չարաշահում եւ պետական միջոցների վատնում է, թե ոչ, իրավապահները թող որոշեն, իսկ ազատագրված տարածքների պաշտպանները արձանագրում են, որ քաշաթաղցի մի 12-ամյա աղջկա ձերբակալել եւ տուգանել են միայն նրա համար, որ անտառից մի քանի կապ ցախ է բերել:


Ցավալին այն է, որ նման վիճակ է ազատագրված մյուս տարածքներում եւս, արձանագրում են Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամները: Ըստ Արմեն Եղյանի, եթե ժամանակին ասենք Քաշաթաղի շրջանին տրվում էր տարեկան երկու միլիոն դոլար, ապա հիմա այդ գումարները նախ էականորեն նվազեցվել են, երկրորդ` դրանք տնօրինում է ԼՂՀ կառավարությունը եւ շրջանին հասանելիքը տրամադրում ուշացումներով եւ ձգձգումներով: Ավելին, ԼՀՂ պետական բյուջեով վերաբնակեցման համար նախատեսված է տարեկան 30 միլիոն դրամ: Սակայն այդ գումարները եւս չեն տրվում, այլ խոսքով, «այսօր չկա վերաբնակեցման ծրագիր»:


Նախկին Քելբաջարի, այժմ` Շահումյանի շրջանում կա հազիվ 2000 բնակիչ ան դեպքում, երբ ազատագրումից առայսօր առնվազն 6000 մարդ է շրջանում եղել: Աղդամում նույնպես վիճակը մխիթարական չէ: «Իսկ Ֆիզուլին եւ Ջեբրայիլը միտումնավոր չեն բնակեցվում, որովհետեւ մեր բանակի շատ գեներալներ այնտեղ 100-ավոր հետկարներով հողեր են մշակում եւ հարկեր չեն վճարում», արձանագրում են այդ տարածքները ազատագրած մարդիկ:


Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարական նախաձեռնության անդամները համատարիմ են «ոչ մի թիզ հող չպետք է վերադարձվի» իրենց կարգախոսին եւ հայտարարում են, որ եթե տարածքները բնակեցվեն` շատ հարցեր շատ ավելի դյուրին կլուծվեն: Նաեւ նշում են, որ «գործ անելու անընդունակ, իր բարոյական նկարագրով պաշտոնին չհամապատասխանող» նշանակովի ղեկավարից ազատվելու հարցում իրենք հետեւողական են լինելու
Yete nuynisk Hamlet Khachatryane apacucvi vor parazit vnasatu e, miyevnuyn e probleme na chi.
Probleme ayn mardik en ovker yerevanum nstatz asum en vor azatagrvatz taratzknere petk e handznenq. Da baroyalkum e AMEN INCH u sasanum e petakanutyan himqere
Isk hamlet khachatryannere atzancyal en
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Old 28.09.2006, 19:00   #6
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default

http://www.lragir.am/src/index.php?i...6901&firstpg=1
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 08:32.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.