Արորդաց լուրեր
ԱՆՑՈՒԴԱՐՁ
Սեպտեմբերի 22-ին (թեև մեր ամսաթերթում նախօրոք հայտարարված էր սեպտեմբերի 23-ը, նկատի ունենալով աշնանամուտի` աշնանային գիշերահավասարի ճշտգրիտ, աստղագիտական հաշվարկները) առնի տաճարում Արորդիների քրմական դասի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Նախնիների հիշատակին նվիրված ծիսակարգ և Քրմապետ Սլակ Կակոսյանին նվիրված հուշաքարի բացման արարողություն: Այդ ընթացքում լուսահոգի քրմապետի մասին ասվեցին շատ ջերմ խոսքեր:
Ի հիշատակ հայրենասեր նախնիների` այդ օրը նախաձեռնությամբ հանդես եկավ նաև «Հանուն հայրենիքի» ՀԿ-ն: Հատուկ շնորհավորագրեր հանձնվեցին և ՆԺԴԵՀԻ հախճապակե արձանիկներ նվիրվեցին Քրմապետ Կակոսյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նրա այրուն` տիկին Էլիզա Կակոսյանին, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, 1960-ականների շարժման առաջին «յոթ հայրենասերներից»` բանաստեղծ և «Հարթակ» շաբաթաթերթի խմբագիր` Մերուժան Հովհաննիսյանին, ԽՍՀՄ քաղբանտարկյալ, 1960-ականների «Հանուն հայրենիքի» կազմակերպության հիմնադիրներից Աղասի Անտոնյանի ծնդյան 75-ամյակի կապակցությամբ նրա այրուն` տիկին Մարի Անտոնյանին, 1960-ականների «Հանուն հայրենիքի» ամսագրի ընհատակյա տպագրությանն օժանդակելու մեղադրանքով ձերբակալված և ՊԱԿ-ի նկուղներում զոհված լեգենդար Հայկ Իսկանդարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ նրա դստերը` տիկին Ալբինա Իսկանդարյանին, ԽՍՀՄ քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանի այրուն` տիկին Հասմիկ Նավասարդյանին, Լեռնահայաստանի սպարապետ, Ցեղակրոնության հիմնադիր արեգին Նժդեհի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ նրա եղբոր թոռնուհուն` տիկին Լիլիթ Տեր-Հարությունյանին և ԽՍՀՄ քաղբանտարկյալ, 1960-ականների «Հանուն հայրենիքի», 1980-ականների «Հայ դատ» կազմակերպությունների, 1990-ականների Ազգային վերածննդի կուսակցության հիմնադիր-գաղափարախոս, ներկայումս «Հանուն հայրենիքի հիրուր խետ» ամսաթերթի խորհրդատու Հովիկ Վասիլյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
«Զորավար Անդրանիկի» հախճապակե արձանիկ և շնորհավորագիր հանձնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) ներկայացնող «Ուխտ Արարատի» Կազմակերպությանը Մեծ հայրենասեր ուրգեն Յանրիկյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ:
Անակնկալ մատուցեց նաև հայտնի արձակագիր Հովհաննես Մելքոնյանը` նրանց նվիրելով Հայոց ցեղասպանությունը դատապարտող իր` «Ոճիրի բուրգեր» գրքերից մեկական օրինակ` հեղինակի մակագրությամբ:
«Հանուն հայրենիքի» հայրենասիրական կազմակերպության պատվավոր անդամներ ճանաչված 1960-ականների «Հանուն հայրենիքի» կազմակերպության հիմնադիրներ Ասատուր Բաբայանի, ևորգ Հեքիմյանի, Սարգիս Թորոսյանի, Աղասի Անտոնյանի, Շիրակ յունաշյանի, Հայկ Իսկանդարյանի անուններով հետմահու անդամատոմսեր հանձնվեցին նրանց ընտանիքներին:
Միջոցառման վերջում բաց երկնքի տակ մատուցվեց ճաշկերույթ:
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
|