22.12.2006, 12:04
|
#2
|
Cтихийное бедствие
Join Date: 04 2005
Location: В плену у безнадёжности
Age: 39
Posts: 2,073
Rep Power: 4
|
Quote:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ. ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ԱՆՄԵՂ ԵՆ
Այսօր Վճռաբեկ Դատարանը բոլորի համար անսպասելի, աննախադեպ եւ սենսացիոն մի որոշում է կայացրել. անմեղ են ճանաչվել Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը, որոնք դատական համակարգի նախորդ երկու ատյաններում ցմահ ազատազրկման էին դատապարտվել եւ մեղադրվում էին զինծառայության ժամանակ երկու այլ զինծառայողի սպանության համար: Նշենք, որ սա անկախ Հայաստանի դատական համակարգի եւ Վճռաբեկ դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կայացվել է անսպասելի մի որոշում, եթե նաեւ հաշվի առնենք այն փաստը, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մինչեւ վերջին պահը համոզված հայտարարում էր, որ երիտասարդները մեղավոր են ու նաեւ մասնակցում էր այսօրվա դատավարությանը:
Հիշեցնենք, որ տղաներն արդեն կալանքի տակ են 3 տարուց ավելի, իրենց անմեղությունն ապացուցելու համար երիտասարդները երկարատեւ հացադուլ էին հայտարարում, ինչը ավարտվում էր օրգանիզմի հյուծվածությամբ, դրա պատճառով ուշագնաց էին լինում դատական նիստերի ժամանակ, փորձում էին կարել բերանները եւ բողոքի այլ միջոցների էին դիմում: Ռազմիկը այժմ տուբերկուլյոզով հիվանդ է: Իսկ Հայաստանում իրավունքի խախտումների մասին յուրաքանչյուր հեղինակավոր տեղական եւ արտասահմանյան փաստաթղթերում այս` ՚Մատաղիսիՙ գործը ներկայազված է իբրեւ մարդու իրավունքների ակնհայտ խախտում եւ պետության կողմից կազմակերպված խոշտանգում: Այս գործի դատական տարբեր նիստերին հետեւել են ինչպես ԵԱՀԿ, այնպես էլ դեսպանատների ներկայացուցիչներ:
Ի դեպ, նշենք, որ Վճռաբեկ Դատարանի նիստը նախապես նշանակվել էր դեկտեմբերի 20-ին, սակայն երիտասարդների պաշտպանների համար անհասկանալի պատճառներով հետաձգվել էր երկու օրով, այսինքն` դեկտեմբերի 22-ին:
Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, ապա դատական վերջին ատյանի` Վճռաբեկ Դատարանի որոշումն այն աստիճանի էր անակնկալ նիստին մասնակցողների համար, որ ինչպես փոխանցում է ՚Ազատությունՙ ռադիոկայանը, Ռազմիկ Սարգսյանի մայրը գրեթե ուշագնաց եղավ, իսկ ընդհանրապես երիտասարդների ծնողները` դատարանի վճիռը լսելուց հետո, սկսել են համբուրել դատավորի ձեռքերը:
|
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=44200
|
|
|