Vako jan.. et qez ov a xabel vor Teqeyanna grel??? Voobshe to nahapet Rusinyannn a grel.... es el barer@...
Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փաղ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,
Երբ փայլե յուր քղցրիկ օրեր:
Երբոր ծիծառն ի բույն դառնա,
Երբեր ծառերն հագնին տերև՝
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
Տեսի դաշտերն Ունորիո,
Լյառն Լիբանան և յուր մայրեր,
Տեսի զերկիրըն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլների.
Կըղզի նման չեք մեր Կիպրյա,
Եվ ոչ մեկ է վայր արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
Հասակը մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կավարտի.
Հասակ մը՝ ուր հոգին ի տենչ
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քընարս իմ ցըրտանա,
Սիրույս տալով վերջին բարև՝
Երթամ ննջել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
__________________
Попутного ветра и Семь футов под килем...
|