Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook

Reply
 
Thread Tools

Ես քո Եվան եմ և Լիլիթը
Old 02.02.2007, 11:49   #1
и добрая... иногда
 
Vrednaja's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 44
Posts: 464
Rep Power: 0
Default Ես քո Եվան եմ և Լիլիթը

Հիասքանչ աշուն էր, յուրաքանչյուր տարվա նման չքնաղ ու անկրկնելի: Սեպտեմբերի վերջն էր՝ տարվա այն եղանակը, երբ ամառը նոր է զիջում իր դիրքերը, և աշունն ամբողջ փայլով մտնում է իր տիրապետության մեջ՝ ներկված հազար ու մի գույներով. կարծես ամեն ծառ ցոցլում է իր ծիածանի մեջ, պարծենում իր զարդերով:
-Հերիք է վազվզես, խենթուկ:
Կողքից անցնող տարեց կինը շրջվեց նայելու, թե ինչպես է երիտասարդ հայրը սաստում իր չարաճճի աղջկան, սակայն շրջակայքում երեխա չկար: Նա մի փոքր տարակուսած կանգ առավ, հետո հասկանալով ժպտաց ու քայլեց առաջ: Նրա ժպիտը թերևս հիմք ուներ: Հանդիմանանքը, որ հնչեց այնպես քնքուշ, կարծես խենթության ավելի դրդելու համար նույնիսկ, ուղղված էր մի երիտասարդ աղջկա: Նա փայլող աչքերը դարձրեց դեպի երիտասարդը և, կարծես քաջալերված հանդիմանանքից, ծիծաղեց ավելի պայծառ ու մի լիքը գիրկ տերև թափեց հանգիստ կանգնած տղայի վրա: Տերևները ծիծաղեցին նույն հնչուն ծիծաղով՝ խշ, խշ, խշ: Տղան փորձեց պահպանել լրջությունը և կարգի հրավիրել ընկերուհուն, սակայն երբ թաղվեց տերևների հաջորդ շուրջպարի մեջ, նրա մեջ բարձր ճչաց մանկությունը, և վազեց՝ իր սիրելիին հասնելու և տերևաթաթախ անելու միակ ցանկությամբ: Եվ երբ փոշոտ ու հոգնած կանգ առան, նրանց աչքերը փայլում էին ավելի:
- Գիտե՞ս, երբեմն ինչ եմ մտածում: Կուզեի աշխատանքի գնալուց առաջ ավլել այս տերևները, և նրանք խշխշային իմ ավելի տակ, իսկ հետո կդառնային մի մեծ դեզ, իսկ ես կվերցնեի ու կվառեի, հետո կթռնեի վրայով:
- Հերթական լիլիթական միտքը,- ծիծաղեց տղան,- և որտեղի՞ց են քո գլխով այդպիսի բաներ անցնում: Չեմ կարողանում ընկալել ու մարսել մեկը, իսկ դու արդեն ներկայացնում ես հաջորդ անակնկալը: Ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե վերջապես ուր որ է կհասկանամ, թե էլ ինչ կարող ես ասել կամ անել, անմիջապես զգացնել ես տալիս ինձ իմ սխալը:
- Եվ հենց այդ պատճառով էլ սիրում ես ինձ, այնպես չէ՞,- վզնոցը նրա վզի վրայով պարուրելով և անմիջապես հետ քաշելով ու հեռու վազելով բացականչեց աղջիկը:
Տղան միայն հոգոց հանեց՝ արտահայտելով իր կատարյալ անզորությունը այդ հարցում:
- Գնանք, -ասաց նա: Նա միշտ ասում էր “գնանք”, երբ չէր ուզում կամ չէր կարողանում պատասխան գտնել հերթական հարցերից մեկին, թեկուզև հռետորական, թեկուզև պատասխան չպահանջող: -Ի՞նչ պատահեց,-անհանգստացավ՝ նկատելով ընկերուհու միանգամից լրջացած ու տխուր դեմքը:
Լիլիթը ոտքերով շուռումուռ էր տալիս տերևների դեզերը և կարծես սահում դրանց մեջ:
- Նայի՛ր, Միքայե՛լ, այս հրաշքն ընդամենը մի քանի օրվա կյանք ունի: Շուտով ձմեռ կգա, ու գույների այս ներկապնակից ոչինչ չի մնա: Ավելի ճիշտ կմնա միայն դարչնագույն աղբի մի մեծ զանգված՝ անօգուտ ու անիմաստ: Խոստացի՛ր ինձ, որ մեզ մոտ երբեք ձմեռ չի լինի: Ես ուզում եմ, որ այս գույնզգույն հրաշքից հետո անմիջապես իր աչքերը բացի գարունը՝ նոր երազներով ու նոր հույսերով:
- Մի՞թե նույնը չի լինում ձմեռվանից հետո:
- Ո՛չ, ձմեռն ինչ-որ բան կոտրում է և կոտրում է այնպես, որ այլևս վերականգնել հնարավոր չէ: Գիտե՛մ, այդպես կլինի: Խոստացի՛ր:
- Լավ, խոստանում եմ,- կատակով խոստացավ տղան, կարծես իրոք կարող էր կանգնեցնել դեպքերի բնական ընթացքը:
Աղջիկը նորից ծիծաղեց և այնպես հանկարծակի, ինչպես միշտ լինում էին նրա մոտ անցումները այլ թեմայի, սկսեց նորից խաղալ տղայի հոգու հետ:
- Եթե միայն տեսնեիր քեզ հայելում, թե ինչպե՛ս ես ինձ նայում,- խաղացկուն ձայնով անկեղծորեն հրճվում էր աղջիկը:
- Իսկ ինչպե՞ս եմ քեզ նայում,- նույն խաղացկուն տոնով հարցրեց տղան: Հարցը ավելի շուտ հռետորական էր, քանի որ նա ինքն էլ լավ գիտեր, թե ինչպիսին է դառնում նայվածքը, երբ նայում են սրտի աչքերով: Ուզո՞ւմ էր պատասխան լսել, թե չէր ուզում:
- Սկզբում դու շուռ ես գալիս. դու դեռ ընդամենը կռահում ես, որ ես արդեն մոտիկ եմ, ապա աչքերդ լայնանում են, դառնում երկու մեծ արև, նրանք ժպտում են, եթե նույնիսկ շուրթերդ ամուր ու ձիգ սեղմում ես, խոժոռում ես դեմքդ, աչքերդ շարունակում են ժպտալ: Նրանք փայլում են ավելի ու ավելի, մինչև ես մտածում եմ, որ կարելի է անգամ էլեկտրականությունը խնայել: Ես հասկանում եմ, որ եթե նույնիսկ շուրջդ ամբոխ հավաքված լիներ, դու տեսնելու էիր միայն ինձ: Ու քանի դեռ դու նայում ես այդպես, ես ի վիճակի չեմ լինում հայացքս կտրել: Ասա՛, ի՞նչ ես տեսնում դու այդ ժամանակ:
- Լիլիթ,- ասաց նա՝ փոխելով խոսակցության թեման,- մենք կհանդիպե՞նք այսօր երեկոյան:
- Ես… ես չեմ կարող, որովհետև…,- նա ոչ մի բան չկարողացավ հորինել, բացի այդ նրան խորթ էր ստելը,- որովհետև չեմ կարող:
Միքայելը խոժոռվեց: Ամեն օր նույնը: Ի՞նչու, ինչու նա չի ցանկանում հանդիպել իր հետ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Որքա՞ն ինքը կարող է բավականանալ առավոտյան նրան աշխատանքի ուղեկցելով և սակավ կեսօրվա հանդիպումներով:
- Իսկ վա՞ղը,- մռայլ շարունակեց նա:
- Միքայել, խնդրում եմ, մի ստիպիր ինձ:
- Ես քեզ դուր չեմ գալի՞ս:
- Դու ինքդ էլ գիտես, որ դա այդպես չէ: Այլապես ես վաղուց կփոխեի ճանապարհս:
- Ուրեմն ի՞նչն է պատճառը: Արդեն երեք ամիս է:
- Ես… չգիտեմ:
- Լսի՛ր ինձ, ես չեմ պատրաստվում այսպես շարունակել: Կամ դու կորոշես կամ ես ի՛նքս կփոխեմ ճանապարհս: Դու մի շաբաթ ժամանակ ունես մտածելու: Հասկացա՞ր ինձ:
Լիլիթը խոնարհեց աչքերը: Նա չէր սիրում, երբ իր հետ կոպիտ են խոսում և ամեն խոսքին պատրաստ էր երկուսը վերադարձնել, բայց այս անգամ լռեց: Զգա՞ց, որ իրավացի չէ: Սակայն երբ բարձրացրեց աչքերը, դրանք նորից փայլում էին:
- Միքայե՛լ, իսկ դու կթռչեի՞ր իմ խարույկի վրայով:
□Նա անուղղելի է□,- մտածեց Միքայելը,- □բայց ունի ընդամենը մի շաբաթ այդպիսին լինելու, հետո կամ կհնազանդվի կամ…□: Նա չցանկացավ ավարտին հասցնել միտքը և այն ուղղակի մի կողմ դրեց՝ մեկ շաբաթով:
Լիլիթը շարունակում էր խաղալ նրա հոգու հետ, թվում էր՝ նա ամեն գնով փորձում է բարկացնել և հունից հանել: Այդպիսին է սերը, խաղում է անհոգ կերպով, ամեն ինչ թույլատրելի է, ամեն ինչ հնարավոր, քանի դեռ մի գեղեցիկ, ո՛չ, սոսկալի օր անհնարին է դառնում անգամ ամենասովորականը, նույնիսկ կարճ ողջույնը հանդիպելիս: Մարդիկ, որոնք փաթաթվում էին ոչ միայն մարմիններով, այլև հոգիներով, նայում են իրար սառն ու անտարբեր և անցնում օտարների պես: Ո՛չ, նրանք կգերադասեին ավելի շուտ օտարներ լինել, քան ծանոթներ: Նրանք կգերադասեին իրար երբեք տեսած չլինել, այնժամ հնարավոր է, որ պատահաբար հանդիպելիս նրանք թաքուն նայեին իրար ժպտալով, հետո ինչ-որ ժամանակ կմնար այդ երկուստեք փոխանակված ժպիտը և կգնար կորչելու օրվա եռուզեռի մեջ: Բայց կլիներ հաճելի մի ակնթարթ, ոչ թե ամբողջ օրվա ընթացքում սրտի վրա նստած ծանրություն, որից ազատվել անհնար է, քանզի ինքն իրենից փախչել դեռ ոչ մեկի չի հաջողվել:



Շարունակելի

Old 02.02.2007, 12:19   #2
Silence
 
Moonlight's Avatar
 
Join Date: 11 2004
Location: back to meta level
Posts: 3,926
Blog Entries: 3
Rep Power: 5
Default

chgitei, vor stexcagorcum es!

Old 02.02.2007, 12:22   #3
{I}
Кандидат
 
{I}'s Avatar
 
Join Date: 08 2005
Location: armenia
Posts: 1,174
Rep Power: 4
Default

bnagir.am-um tpagrvac cher sa?
__________________
Quod me nutrit me destruit

Old 02.02.2007, 13:12   #4
Честный Кот
 
Reckon_'s Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 49
Posts: 1,844
Rep Power: 5
Default

Рад, что в Лит.Уголке появляются грамотные, а главное - лиричные и красивые произведения на армянском языке.

В конце рассказа прочитал: Շարունակելի.

Надеюсь, что продолжение действительно последует и не разочарует.
__________________
Честный Кот
------------------------------------------------------
Еще не жаль огня, и Бог хранит меня... (с) А. Макаревич

Когда я трезв, я - Муму и Герасим, мама;
А так я - Война и Мир. (c) БГ

Mas 2
Old 02.02.2007, 13:52   #5
и добрая... иногда
 
Vrednaja's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 44
Posts: 464
Rep Power: 0
Default Mas 2

To Moonlight
De imacir Heto kases, durd ekav te che

To {I}
Sa der voch mi tegh tpagrvats chi, ete tsanotners aranc indz aselu chen gcel, bajc chem kartsum.

To Reckon
Spasibo, i ja toje nadejusy, chto ne razocharuet

***

- Ինչո՞ւ ես խաղում նրա հետ, եթե սիրում ես, քեզ չեմ հասկանում:
Լիլիթը մի պահ լռեց, իսկ հետո կամացուկ շշնջաց.
- Ես վախենում եմ:
- Ի՞նչ,- տարակուսանքով հարցրեց Տաթևիկը:
- Ես վախենում եմ, այո՛, նրա հետ ես բոլորովին ուրիշ եմ, կարծես ես չլինեմ: Ամբողջ ներսս շուռ է գալիս ամեն նայվածքից: Նա ինձ այնպիսի էներգիա է տալիս, որին տիրապետել ես ի վիճակի չեմ: Կարծես խենթանում եմ: Ես ասում և անում եմ բաներ, որոնք այլ պարագայում երբեք ինձ թույլ չէի տա: Ես գիտեմ, դա նրան դուր չի գալիս, թեև հոգու խորքում նա նույնպիսի խենթ է, գուցե ինձանից ավելի: Նա փոխանցում է ինձ այն, ինչ վախենում է կրել իր մեջ: Նա տարվող ռոմանտիկ է, քնքուշ ու զգայուն և վախենում է այդպիսին լինել: Եթե միայն մտքով անցնի, որ դու վիրավորում ես իր ինքնասիրությունը, երբ դա քո մտքով անգամ չի անցնում, վերջ… Կարող է մի ամբողջ շաբաթ չնայել երեսիդ կամ նայել այնպիսի արտահայտությամբ, որ ավելի լավ կլիներ, չնայեր: Հետո ես ուղիներ եմ փնտրում հաշտվելու, ներողություն խնդրելու չարածս արարքների, չասածս խոսքերի համար, իսկ նա կարող է կամ ընդունել այդ ներողությունը որպես ինքնիշխան փաշա կամ մերժել և տրորել հոգիդ ևս մի քանի օր: Իսկ ես… ես սիրում եմ նրան…
- Այդ դեպքում ի՞նչն ես սիրում,-ավելի զարմացավ ընկերուհին:
- Ես սիրում եմ ոչ թե այն դերերը, որ նա խաղում է, երբեմն բավականին հաջողությամբ, ասեմ քեզ, ո՛չ, թեև դա էլ է ինձ դուր գալիս, չեմ կարող ստել. ես սիրում եմ նրա էությունը, որ ինքն էլ դեռ չի հասկանում: Սիրում եմ նրա երազանքները, անմիջականությունը, կեղծելու անընդունակությունը: Ես հիանում եմ նրանով, նա մի հազվագյուտ փորձանմուշ է: Նրանով կարելի է ուսումնասիրել ամբողջ մարդկությունը իր արատներով և առաքինություններով: Ես խաբկանքներ չունեմ նրա հաշվով: Եվ այնումենայնիվ հավատում եմ առանց վերապահության: Նա ստորության ընդունակ չէ: Կոպտությու՞ն, այո՛, անզիջում թշնամա՞նք, այո, ատելությու՞ն, այո, բայց ոչ ստորություն: Ինձ թվում է՝ կարող եմ նրան ամեն ինչ վստահել և վստահում եմ, բայց… իզուր, ոչ թե որովհետև նա կարող է ի չարս գործադրել իմ վստահությունը, երբեք չեմ հավատա, այլ որովհետև նա չգիտի՝ ինչ անել այդ վստահության հետ:
- Բայց եթե նա այդքան անկառավարելի է, ինչպե՞ս ես դու ձեզ միասին պատկերացնում: Սթա՛փ նայիր:
- Ես ուղղակի գժվում եմ, երբ նա բարկացած է լինում: Ես պատրաստ եմ սպանել նրան և կյանքս տալ, երբ նա կատաղած քիչ է մնում ջարդուփշուր անի ամեն ինչ,- մի փոքր դադարից հետո,- ես նրան ինքս եմ երբեմն հունից հանում միայն այդպիսին տեսնելու և այդ զգացողությունները նորից ապրելու համար: Հետո, երբ նայում եմ նրա բարկացած դեմքին ու զգում եմ իմ մեղավորությունը, պատրաստ եմ ամբողջ ուժով փաթաթվել նրան, գրկել, սեղմել կրծքիս, իսկ դրա փոխարեն մի քանի հեգնական բան էլ եմ ավելացնում ու ծիծաղում: Հիմա արդեն գիտեմ, որ առնվազն մի քանի օր պատերազմելու ենք, բայց դա ինձ այդ պահին չի հետաքրքրում: Ես տրվում եմ հոսանքին, պահի ազդեցությանը՝ իմանալով, որ վայրկյան չանցած ափսոսալու եմ, այն էլ ինչպես եմ ափսոսալու: Որ ամբողջ գիշեր տառապելու եմ՝ փորձելով արդարացնել ինձ կամ որևէ միջոց գտնել՝ նրա հետ հաշտվելու համար: Իսկ առավոտյան, երբ արդեն անգիր արած եմ լինում բոլոր մեղանչական խոսքերը և անքուն աչքերով սպասում լուսաբացին, որ կարողանամ ներում խնդրել… նրան տեսնելիս ամեն ինչ կրկնվում է երեկվա նման: Ես հասկանում եմ, որ անզոր եմ, միայն չեմ հասկանում՝ նրա, թե ինքս իմ առաջ: Տաթևիկի տարակուսանքը գնալով մեծանում էր:
- Իսկ նա գեղեցի՞կ է,- փորձեց այդտեղ փնտրել իր հարցերից գոնե մեկի պատասխանը:
- Չգիտեմ, երբեմն թվում է՝ այո, երբեմն թվում է՝ ոչ: Ուզու՞մ ես տեսնել լուսանկարը:
- Իհարկե:
Լիլիթը փոքրիկ տուփիկից խնամքով դուրս բերեց Միքայելի լուսանկարը և կարոտով նայելուց հետո մեկնեց Տաթևիկին: Վերջինս լուռ ուսումնասիրեց այն և վերադարձրեց՝ առանց որևէ մեկնաբանության: Լիլիթը ոչինչ չհարցրեց. նրան չէր հետաքրքրում Տաթևիկի գնահատականը, որը, միևնույն է, ոչինչ չէր փոխելու: Մինչև ետ դնելը նա նորից երկար-երկար նայեց լուսանկարին, որտեղ տղան ժպտում էր իր ամենագրավիչ ժպիտով, նայեց՝ կարծես երբեք չէր տեսել, թեև ամեն առավոտը սկսում էր նրան բարի լույս, իսկ ամեն օր վերջացնում էր նկարում ժպտացող տղային բարի գիշեր մաղթելով:
- Գիտես, նա նույնիսկ մինչև հիմա ինձ ուղղակի չի ասել, որ սիրում է,- մի փոքր հետո մտախոհ շարունակեց Լիլիթը:
- Այդ դեպքում…
- Մի օր նա մոտեցավ ինձ մի կապ կարմիր փուչիկներով ու ասեց, այնպես, իմիջիայլոց, որ կարմիրը սիրո գույնն է:
- Իսկ դու՞:
- Ես ժպտացի, ու մենք քայլեցինք միասին: Հիշում եմ, այդ օրը մենք բավականին երկար քայլեցինք:
- Իսկ վերջում…
- Նա լռում էր, ես լռում էի, նա ճանապարհեց ինձ մինչև կանգառ: Ես ասացի շնորհակալություն, վերցրեցի փուչիկներն ու գնացի:
Տաթևիկը հոգոց հանեց: Նա չգիտեր, թե ինչ ասեր: Չէր ցանկանում նեղացնել ընկերուհուն, ու փորձեց մի փոքր նուրբ լինել:
- Լիլիթ,- սկսեց նա քնքշորեն,- գուցե այն, ինչ դու սիրո տեղ ես ընդունում, բոլորովին էլ սեր չէ: Թերևս դա բավականին ուժեղ, բայց ընդամենը հրապուրանք է: Եթե դու մի որոշ ժամանակ չտեսնես նրան, գուցե կմոռանաս, կանցնի քեզ մոտ, ասում են չէ՞ “աչքից հեռու, սրտից հեռու”… այդպես ավելի լավ կլինի քեզ համար: Փորձիր գտնել ավելի կայուն տղայի, որը կսիրի քեզ այնպես, ինչպես դու արժանի ես: Թող նրան, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Լիլիթը ապշած նայեց ընկերուհուն. մի՞թե այն ամենից, ինչ ինքը պատմեց, նա այդպիսի եզրակցություն է արել: Թեև ինչ կա զարմանալի, նույնը ասում է նաև մայրը, երբ ինքը հիացմունքով պատմում է իր սիրելիի մասին: Միայն նա միշտ ավելացնում է, որ □Այ, Աշոտը լավ տղա է, ինչո՞ւ նրա հետ չես ամուսնանում□: Կարծես պատվերով համերգ լինի: Նույնիսկ ինքը չի կարող պատվիրել, թե ում սիրի, էլ ուր մնաց նրանք: Նրանցից ոչ մեկը չի հասկանում ու չի կիսում իր հիացմունքը: Բոլորը միայն զգուշացնում ու կասկածոտ նայում են իրեն. նայում են, ինչպես մեկ այլ անգամ կնայեին խելագարին: Ինչու՞: Ախր, ինքը բացեց իր սիրտը, որտեղ ամեն մասնիկը ճչում էր՝ Միքայել… Հեռու՛ մնա, գտիր ուրիշին: Հեռո՞ւ մնալ, հեշտ է ասել…
- Մի անգամ ես նրան մոտ երկու շաբաթ չտեսա. կամ ճանապարհն էր փոխել կամ ժամը՝ մեր հերթական անկումներից մեկը,- ավելացրեց քմծիծաղով,- ես մի կերպ դիմացա մի ամբողջ շաբաթ, հետո զգացի, որ արդեն ոչ թե շաբաթը, ոչ թե օրերը, այլ ժամերն էի հաշվում, որ նրան չեմ տեսել: Ինձ հարց էին տալիս, ես չէի հասկանում, ինչի մասին է խոսքը, ինձ ասում էին, որ քնելու ժամանակն է, ես նայում էի դուրս, մի՞թե արդեն գիշեր է, սահում էի լուսնոտի պես՝ առանց ոչ մեկի նկատելու: Եթե ապրում էի միայն այն պահի սպասումով, որ նորից կտեսնեմ նրան:
Լիլիթը հառաչեց և շարունակեց.
- Հի՞շում ես, ինչպիսին էի առաջ: Հիշու՞մ ես Վահրամին: (Տաթևիկը ժպտաց): Նրա հետ ես ամաչում էի խոսք անգամ փոխանակել: Խոնարհում էի գլուխս: Մի անգամ նա իր ձեռքերի մեջ վերցրեց իմ ձեռքը, իսկ ես, թեև ցանկանում էի հավիտենություն թողնել դրանք այնտեղ, անմիջապես ետ քաշեցի: Նա նույնիսկ այլ կերպ հասկացավ իմ շարժումը: Հիշո՞ւմ ես, երբ նա վերջապես համարձակվեց ինձ ինչ-որ տեղ հրավիրել, իհարկե, միայնակ լինել նա այնումենայնիվ չէր համարձակվել,-հեռավոր հիշողություններից Լիլիթի դեմքը դարձավ մի տեսակ երազկոտ,- քարշ էր տվել ինչ-որ բարեկամին ու քեզ էլ հրավիրեց մեզ հետ, հիշու՞մ ես, իսկ ես… եթե կյանքս ցանկանար, հավանաբար ավելի հեշտությամբ կտայի, ես շրջվեցի ու հեռացա: Գոնե մի բառ ասեի նրան, գոնե հետաձգեի մեկ այլ անգամի, մերժեի վերջապես… Այն ժամանակ էլ ես ամաչում էի կամ գուցե վախենում, ինչպես հիմա: Մինչև հիմա իրականում չեմ կարող հասկանալ, ինչո՞ւ այդպես վարվեցի:
- Մի մոռացիր, այն ժամանակ դու գրեթե երեխա էիր,- հիշեցրեց ընկերուհին:
- Ես հիմա էլ չեմ հասկանում, ինչ եմ անում… ,- դառնորեն ժպտաց Լիլիթը,- փորձում եմ ուղղել հին սխալներս, Միքայելին թույլ եմ տալիս ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, իսկ նա… նա դրանից նույն վիճակում է հայտնվում, ինչ վիճակում էր Վահրամն իմ անմատչելիությունից: Նա հետ է քաշվում ամեն անգամ: Ես չգիտեմ, չեմ հասկանում, ինչպես վարվել:
- Գուցե նա մտածում է…,- Տաթևիկը չավարտեց խոսքը:
- Մի՞թե կարելի է ամաչել ամուսնուց:
- Բայց դու նրա կինը չես, մի՛ մոռացիր:
- Դա ընդամենը ժամանակն է մի փոքր վրիպել,- ծիծաղեց Լիլիթը,- ես նրանն եմ: Ես պատկանում եմ նրան:
- Բայց եթե դու հասկանում ես, որ դա ճիշտ չէ, եթե դու գիտես, թե որն է ճիշտ, ինչո՞ւ չես վարվում այդպես:
- Երբեմն ինձ թվում է՝ ես ընդամենը հայելի եմ, որ արտացոլում է յուրաքանչյուրի թաքուն ցանկություններն ու երազանքները: Նրանք բոլորն իմ մեջ տեսնում են իրենց ցանկությունների գագաթնակետը և դա վախեցնում է նրանց: Ես շատ եմ մտածել այդ մասին: Իրականացված երազանքը կանգառ է, վերջնակետ, որտեղից այլ ճանապարհներ չեն երևում, այլևս չկա ձգտում, կատարելության ձգտում, որ ներքուստ ապրում է մեզնից լավագույնների մեջ: Գուցե պետք է հասկանալ, որ կյանքում վերջակետ է դնում միայն մահը, իսկ երազանքների շարանն անվերջ Է:
Ես գիտեմ՝ նրա հետ կյանքը կամ դրախտի կամ դժոխքի է նմանվելու. միջին ճանապարհ չկա: Գուցե ես դեռ պատրաստ չեմ հետևել նրան, քանի դեռ ինքս ինձ համար չեմ պարզել, թե ինչ եմ ուզում:
Լռությունը երկարեց: Լիլիթը, կարծես նոր տեսած լիներ ընկերուհուն, անհաճո թեմայից միանգամից անցում կատարեց (միևնույն է, յուրաքանչյուր բացատրություն փոխանակ պարզելու, ավելի անհասկանալի էր դարձնում ամեն ինչ).
- Իսկ ինչպե՞ս էՊարույրը:
- Բարևում էր քեզ,- հետո քիչ առաջվա խոսակցությունից առաջացած մտահոգությունն իր տեղը զիջեց ամենապայծառ ժպիտին:- Նա ինձ առաջարկություն արեց, և ես այն ընդունեցի:
- Շնորհավորում եմ,- ի սրտե ուրախացավ Լիլիթը,- ես նրան շատ եմ հավանում: Ահա թե ինչպիսին պետք է լինի տղան, ուղղակի իդեալական: Նույնիսկ նախանձում եմ,- ավելացրեց կատակով:
- Ես հավատացած եմ, որ դու էլ շուտով կհանդիպես այդպիսի մեկին: Ես նույնիսկ թեկնածու ունեմ քեզ համար,- խորամանկորեն ավելացրեց նա:
Լիլիթի սառը հայացքը խոսքը կիսատ թողեց նրա բերանում:
□Աստված իմ, այսքան լսելուց հետո… Ես գիտեմ, դու երբեք այդպես չես սիրել և չես կարող հասկանալ ինձ: Քեզ մոտ ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել՝ կասկածը, կիրքը, անհանգստությունը, և սերն է եղել նորմայի սահմաններում, նորմալ հանդիպումներ նորմալ վերջաբանով: Այդպիսի տղաներն ինձ համար չեն, նրանք ինձ ուղղակի չեն հետաքրքրում: Նրանք չունեն այն ձգողականությունը, որ ստիպում է արյանը եռալ երակներում: Նրանք կարող են լավ ամուսիններ, լավ ընտանիքի հայր լինել, նույնիսկ նախանձելի: Գուցե երբ մի փոքր էլ մեծանամ, հասկանամ այն թաքնված հրապույրը, որ առաջ է գալիս այն հանգստությունից ու վաղվա օրվա վրա վստահությունից, երբ նրանց հետ ես: Ոչ, ես հիմա էլ եմ դա հասկանում, բայց հիմա դա ինձ համար բավարար չէ: Ես ոչ թե հանգիստ ապրել, այլ ամեն վայրկյա՛նն եմ ապրել ուզում□: □Նա իմ էության մի մասնիկն է, գուցե ես ինձանից եմ վախենում- ուզում էր ճչալ□: □Ի վերջո, նա պարտավոր չէ հասկանալ ինձ, եթե ինքս դեռ տարակուսանքի մեջ եմ□: Եվ փորձեց մեղմել հայացքի թողած տպավորությունը.
- Շնորհակալություն, առայժմ պետք չէ: Հետո՞, մի՛գուցե,- և աչքով արեց ընկերուհուն:
Այնուհետև խոսակցությունը սահուն կերպով անցավ Պարույրին, որն ամեն առումով ուղղակի հրաշալի տղա էր, հետո այլ ընկերուհիներին, բարեկամներին, ընդհանուր ծանոթներին, և միայն այն ժամանակ, երբ պատի ժամացույցը զարկեց տասնմեկը, Տաթևիկը հասկացավ, որ իր գնալու ժամանակն է:


Շարունակելի

Old 05.02.2007, 09:49   #6
и добрая... иногда
 
Vrednaja's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 44
Posts: 464
Rep Power: 0
Default

***


- Ես մի փոքր կուշանամ,-Լիլիթի ձայնը հանգիստ էր, բայց Միքայելը որսաց այն դողդողացող նոտաները, որոնք հնչում էին, երբ ինչ-որ բան այնպես չէր:
- Ինչ-որ բա՞ն է պատահել, - անհանգստացավ նա:
- Ո՛չ, ո՛չ, ամեն ինչ նորմալ է: Բայց ավելի ճիշտ կլինի՝ հանդիպենք վաղը, լա՞վ, խոսք եմ տալիս: Դա ընդամենը մեկ օր է: Չնախատեսված իրավիճակ է ծագել:
- Եթե օգնելու կարիք կա, դու գիտես, որ միշտ կարող ես հույսդ ինձ վրա դնել:
- Շնորհակալություն, անհրաժեշտություն չկա:
- Լավ, ուրեմն… մինչ վաղը,- Միքայելը անջատեց հեռախոսը, բայց ինչ-որ անորոշ անհանգստություն սողոսկեց սիրտը: Չկարողացավ հասկանալ, թե ինչու: Այդպես առաջ էր էլ պատահել: Նրանք պարտավորված չէին միմյանց բացատրություն տալ, սակայն զգուշացնում էին, եթե ինչ-որ բան էր պատահում, իսկ հետո պատմում էին տեղի ունեցածը, որովհետև հաճելի էր սիրած մարդու հետ կիսել օրվա անցուդարձը: Նրանք երկուսն էլ ազատ էին, և այդ ազատությունն առաջ էր եկել այն անխախտ վստահությունից, որ դավաճանությունն անհնարին է:


***

- Ամեն ինչ նորմալ է,- վերջապես խոսեց Լիլիթը մտահոգ կերպով՝ ասես ինքն իրեն չհավատալով: Նրա խոսքերն ուղղված էին բարձրահասակ մի տղայի, որի կապույտ աչքերը նայում էին նրան քնքշությամբ ու հեռավոր մի կարոտով: Լիլիթը գրկեց նրան.
- Այնքան էի կարոտել քեզ:
Նա գրկեց կարոտած քրոջ պես, սակայն նրան փաթաթվող ձեռքերը եղբոր ձեռքեր չէին: Լիլիթը անմիջապես դա զգաց և հենց սկզբից փորձեց որոշակիություն մտցնել:
- Վահրամ, ես արդեն ընկեր ունեմ և սիրում եմ այնքան, որքան ընդհանրապես որևէ մեկը կարող է սիրել:
- Լավ, հասկացա, ուղղակի կարոտել էի քեզ: Եթե իմանաս, որքան եմ սպասել այս վայրկյանին, երբ կկարողանամ գրկել քեզ… որպես եղբայր: Մի՞թե դա այդքան դատապարտելի է:
- Իհարկե, ոչ,- Լիլիթը երջանիկ ծիծաղեց: Չգիտես ինչու, նա սովորություն ուներ ամեն ինչում իրեն մեղավոր համարել՝ երբեմն մի կողմ թողնելով այն դեպքերը, երբ իրոք մեղավոր էր լինում:Նա անկեղծորեն ուրախ էր իր նախկին ընկերոջը տեսնելու համար, և ուրախ էր, որ վերջինս իրեն որոշեց ընդունել քրոջ պես: Առանց որևէ ետին մտքի նա փաթաթվեց իր նախկին սիրուն,- ինչպե՞ս ես, պատմի՛ր:
- Հիշում ես մեր փոքրիկ սրճարանը, արի գնանք այնտեղ,- առաջարկեց Վահրամը,- ես կարոտել եմ մեր բոլոր հին տեղերը, կարոտել եմ Հայաստանը: Այստեղ ապրել այլևս չեմ կարող, այնտեղին սովորել եմ, բայց կարոտում եմ:
- Ե՞րբ ես մեկնում:
- Վաղն առավոտյան թռչում եմ,- գուցե գա՞ս: Երբ ցանկանաս, հետ կգաս, ես այնքան բան կարող եմ քեզ ցույց տալ:
Լիլիթը չլսելու տվեց վերջին խոսքերը: Մենք բոլորս չենք լսում այն, ինչ չենք ուզում լսած լինել, իսկ հետո ափսոսում ենք, բայց արդեն ուշ է լինում…

***
Բջջայինը պատասխանեց շատ երկար ժամանակ անց:
- Սիրելիս, ամեն ինչ նորմա՞լ է:
- Այո, շուտով տանը կլինեմ,- ձայնը թվաց հեռավոր և օտար: Սառնությունն ու անտարբերությունը, տարածվելով խոսափողի միջից, պարուրեցին նրան, փաթաթվեցին անծանոթ մարդկանց պատահաբար հանդիպած հայացքի նման և հալվեցին օդում: - Կզանգեմ քեզ, երբ հասնեմ:
Հնչեցին անտարբեր տու-տուները: Լիլիթը միշտ վերջում ինչ-որ փաղաքշական բան էր ավելացնում, կամ ուղղակի “ես քեզ արդեն կարոտել եմ”, որից Միքայելը եռում էր մինչև հաջորդ հանդիպում: Իսկ հիմա անջատեց հեռախոսը նույնիսկ առանց սովորական չարաճճի □կխոսենք□ի, որը, նա գիտեր, ասվում էր, երբ ոչ մտերիմ մարդկանց հետ կամ գործնական հանդիպման էր լինում: Բայց նույնիսկ այդ ժամանակ □կխոսենք□ը հնչում էր որպես երաժշտություն, որպես գայթակղություն, որպես խոստում: Իսկ հիմա… առաջին անգամ ոչինչ… Ի՞նչ կարող էր պատահել: Մտքերը կատաղի արագությամբ հաջորդում էին իրար: Գուցե՞ նա չի ուզում ինձ անհանգստացնել, բայց մի՞թե երբևէ եղել է դեպք, երբ մենք չկիսենք մեր ուրախությունը կամ տխրությունը: Հավանաբար դժժբախտություն է պատահել, ինչ-որ շատ լուրջ բան: Ասաց, որ շուտով տանը կլինի: Իհարկե, ես ևս այնտեղ պետք է լինեմ, գուցե նրան օգնություն է պետք, գուցե… Մի պահ Միքայելի ուղեղում այլ միտք սողոսկեց, բայց նա մի կողմ քշեց այն:
Նա վազեց ներքև և միացրեց մեքենայի շարժիչը: Անհանգստությունից մեռնելով սլացավ այնքան արագ, որքան հնարավորություն կար: Երբ տեղ հասավ… երևի ավելի լավ կլիներ, որ երբեք տեղ չհասներ: Լիլիթը, ի՛ր Լիլիթը… մեկ ուրիշի հետ… Նրանք տարված էին և չնկատեցին Միքայելին: Վերջինս մեխանիկորեն անջատեց մեքենայի լույսերը և սառած սկսեց հետևել: Մնացին միայն գիշերը և նրանք… երեքով… Երկուսը գործող անձինք էին: Շենքի ներսից լույսը լուսավորում էր նրանց կարծես բեմի վրա: Իսկ հանդիսատեսը, ակամա հանդիսատեսը, թաղված էր սրահի մթության մեջ: Որքա՜ն կգերադասեր իրոք լինել լոկ անտարբեր կամ տարված հանդիսատեսի դերում, որը վարագույրի իջնելուց հետո ժպտում է ուրախ կամ թախծոտ կամ առանց ժպտալու հեռանում՝ այլ մտքերով տարված: Նրա սիրտը պատրաստ էր պայթել, հազար կտոր լինել: Քունքերում զարկում էր, ամբողջ մարմինը դողում: Սակայն, ո՛չ, անհնարին է: Նրանք պայման ունեին կապած: Եթե մեկն ու մեկը սիրի ուրիշի, տարվի ուրիշով, առաջինը պետք է իմանար մյուսը: Իսկ բաժանումը լինելու էր խաղաղ, առանց աղմուկի, հանդարտ՝ ինչպես աշնան տերևն է բաժանվում մերկացող ծառից դեպքերի բնական կարգին համաձայն: □Ինձ հետ կամ առանց ինձ,- մտածում էին երկուսն էլ,- միայն առանց խաբեության և դավաճանության□: Մի պահ հույսի շողը ժպտաց նրան. գուցե դա ընդամենը ծանոթ է, գործով, բայց անծանոթ տղայի աչքերը չափից ավելի էին վառվում օտարի համար և չափից մոտ էին կանգնած սովորական ծանոթներ լինելու համար: Անծանոթը ակնհայտորեն ջանք չէր խնայուն ինչ-որ բան ապացուցելու համար, դա երևում էր նրա եռանդագին շարժումներից: Լիլիթը մտահոգ դեմք ուներ, նա լսում էր և թափահարում գլուխը՝ ոչ: Միքայելը հետևում էր՝ ասես քարացած, առանց հասկանալու, կարծես տենդի մեջ, ի վիճակի չէր շարժվելու: Նայում էր ակնապիշ աչքերով, չէր լսում, բայց ակնհայտ էր, որ անծանոթին չէր հաջողվում համոզել, և հանկարծ հանկարծակի մի շարժումով, կարծես ապացուցելու այլ մեթոդ չգտնելով, նա գրկեց և մի երկարատև համբույր դրոշմեց իր՝ Միքայելի սիրելիի շուրթերին: Լիլիթը կարծես ընդարմացած լիներ, նա ոչ պատասխանեց, ոչ էլ խուսափեց այդ համբույրից: Նա չէր զգում ոչինչ, միայն նայում էր տարակուսած հայացքով, կարծես այդ ամենը իր հետ չէր կատարվում: Հեռվից նայող Միքայելը տեսավ միայն երկարատև համբույրը հենց շենքի առաջ, նա պատկերացրեց, որ իր սերն ու պատիվը կոխկրտվում է բոլորի աչքի առաջ, թվաց, բոլոր մարդիկ դուրս են թափվել, նայում ու ծիծաղում են իր վրա: Հավաքեց իրեն, բացեց դուռը, դուրս եկավ: Թարմ օդը մի փոքր սթափեցրեց նրան:
- Ահա թե ինչ գործ ունեիր դու,- նրան դեռ առավոտյան պարուրած սառնությունը հոսեց դուրս: Ձայնը սառույցի նման փշրվեց աշնանային տաք երեկոյի մեջ: Լիլիթը դանդաղորեն շրջվեց՝ Միքայե՞լ: - Դու խոստացել էիր ինձ,- ձայնի մեջ խտացած ցավը ծանր երկաթի պես նստեց աղջկա սրտին,- դու խոստացել էիր, որ ես առաջինը կիմանամ, դու դրժեցիր խոստումդ, դավաճանեցիր… Եթե դու ի վիճակի չես անել այդ քայլը, ես գործը կհեշտացնեմ քեզ համար, սեր իմ,- ավելացրեց հեգնալից ժպիտով: -Մեր միջև ամեն ինչ վերջացած է:
Միքայեեեեել… Սպասի՜ր…Աղջկան թվում էր, թե ինքը ճչում է, մինչդեռ ոչ մի ձայն անգամ դուրս չէր եկել սեղմված շուրթերից: Սպասիր… Ես ամեն ինչ կբացատրեմ… Երբ դուռը ծանր շխկաց և լսվեց շարժիչի հռնդյունը, նոր ուշքի գալով միայն, փորձեց նետվել առաջ, սակայն Վահրամի ուժեղ ձեռքերն ամուր պահում էին նրան: Լիլիթը անզոր թփրտում էր նրա գրկում, մինչև մեքենայի լույսերը հեռվում մարեցին:
- Նա այլևս հետ չի գա, նա ընդմիշտ հեռացավ, ես կորցրեցի նրան, երբեք չի ների,- սկսաց հեկեկալ՝ ցնցվելով ամբողջ մարմնով:
- Գնա՛նք ինձ հետ: Մի՞թե չես հասկանում, ոչինչ այլևս հնարավոր չէ վերադարձնել:
- Այդ դո՛ւ չես հասկանում,- զայրույթով բացականչեց աղջիկը,- որ ոչինչ հնարավոր չէ վերադարձնել: Մեր միջև ամեն ինչ վերջացավ այն օրը, երբ դու լքեցիր ինձ և հեռացար՝ ապագայի այլ հեռանկարներ տեսնելով քո առաջ, քան կարող էիր ունենալ այստեղ, ինձ հետ: Ես շատ եմ տառապել: Երբեմն ինձ թվում էր, թե եթե տեսնեմ քեզ, ուղղակի կսպանեմ, ես ատում ու սիրում էի քեզ գրեթե նույն կատաղի ուժգնությամբ: Ես մեռնում էի ամեն օր վեց երկար ու ձիգ ամիսներ, ես հանդիպում էի ում հետ պատահի՝ միայն քեզ մոռանալու համար: Եվ ոչինչ չէր ստացվում: Ամեն անգամ, ամեն հանդիպումից հետո ես հիշում էի քեզ ավելի մոլեգնորեն, կարոտում ավելի անհուն կերպով, թեև ամեն անգամ ինձ թվում էր, որ այլևս վերջն է, ավելին հնարավոր չէ: Ես տեսնում էի քեզ ամեն գիշեր, և ամեն առավոտ արթնանալը մահ էր ինձ համար: Ինչպես էի ատում ու սիրում քեզ: Քանի դեռ կողքիս էիր, նույնիսկ չէի պատկերացնում, որ այդքան սիրում եմ քեզ… ու որ ի վիճակի եմ այդքան ատել որևէ մեկի: Իսկ հետո… ես հանդիպեցի նրան, սիրեցի նրան, ես նրան սի՛րում եմ, հասկանու՞մ ես: Ես նրան եմ սիրում, սիրում ավելին, քան նույնիսկ այն ժամանակ քեզ էի սիրում, թեև դա ևս անհնարին էր թվում: Ինչքան էլ դա անհավանական թվա, դա այդպես է: Հասկացի՛ր, ոչինչ հնարավոր չէ վերադարձնել:
- Նա քեզ չի ների, դու ինքդ դա լավ գիտես,- կամացուկ ասաց Վահրամը,- մի՞թե քեզ համար ավելի լավ չի լինի գալ ինձ հետ: Ես քեզ մոռացնել կտամ իմ պատճառած ամբողջ ցավը: Ես վերջապես հասկացել եմ, թե դու ինչ ես նշանակում ինձ համար: Մի՞թե քեզ դա բավական չէ: Կարծում ես, ինձ համար հե՞շտ էր: Նույնիսկ ի վիճակի չեղա հրաժեշտ տալու, վախեցա, որ դա ինձ հետ կպահի: Ինձ այնքա՜ն բան էր սպասում այնտեղ… Իսկ հիմա ես այստեղ եմ, քո ոտքերի տակ, մի՞թե չես ների ինձ: Դու երբեք դաժան չես եղել,- արցունքները հոսում էին նրա այտերի վրայով:
- Ես հիմա էլ դաժան չեմ, բայց եթե նույնիսկ նա ինձ երբեք չների, ես չեմ կարող քեզ հետ լինել: Ես քեզ էլ չեմ սիրում: Դա վաղուց էր, շատ վաղուց: Եվ այս հանդիպումն էլ, չգիտեմ… Երևի այն չպետք է տեղի ունենար: Տեսնում ես այս արցունքները, նրանք քեզ համար չեն: Ինձ համար միևնույն է, որ դու իմ կողքին ես, եթե նա հեռացավ…Ոչինչ վերադարձնել հնարավոր չէ…
- Ներիր, եթե կարող ես: Հուսով եմ, որ երկրորդ անգամ ինձ չի հաջողվի խորտակել քո կյանքը, ներիր,- Վահրամը հետ քաշվեց, շրջվեց ու հեռացավ: Ամեն քայլ գցելիս նա սպասում էր, որ Լիլիթը ձայն կտա իրեն, ետ կկանչի, բայց իզուր… Երբ նա շրջվեց նայելու վերջին անգամ, աղջիկը սառած աչքերով, դեռ անշարժ կանգնած նայում էր հեռուն, ո՞ւմ էր փնտրում ակնակույր խավարում…

Շարունակելի

Old 05.02.2007, 13:20   #7
и добрая... иногда
 
Vrednaja's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 44
Posts: 464
Rep Power: 0
Default

□Եթե միայն ես կարողանայի վերադարձնել այդ օրը և ամեն ինչ սկսել նորից: Եթե միայն կարողանայի… Երևի ես կխելագարվեմ այդ մտքից□: Նա նորից ու նորից էր պատկերացնում դրան նախորդող օրը: Տխուր ժպտաց: Միքայելը հուզմունքից խելագարվել էր, իսկ ինքը հանգիստ էր, ինչո՞ւ էր այդքան հանգիստ: Գիտեր, որ ինքն է դրության տիրուհին, կարող է համաձայնել, կարող է՝ ոչ, և համաձայնվեց: Մի՞թե ինքն ավելի քիչ էր ցանկանում այդ հանդիպումը, ոչ, բոլորովին ոչ: Իսկ ի՞նչ եղավ հետո: Ընդամենը մի ծանոթ աղջիկ թևանցուկ արեց նրան մի քանի վայրկյան: Մի՞թե դա բավարար պատրվակ էր, որ ինքն աննկատ հեռանա, այդպես էլ չմոտենալով: Եթե չհեռանար, չնստեր այն ավտոբուսը, նա երբեք էլ չէր հանդիպի Վահրամին, վերջինս կմեկներ հաջորդ առավոտյան, իսկ ինքը երեկոյան կգնար ամենասպասված հանդիպմանը Միքայելի հետ: Պատկերացնում էր, ինչպիսին այն կլիներ: Նա նորից ու նորից գծում էր այդպես էլ տեղի չունեցած հանդիպման ամեն մի վայրկյանը, ինչ կասեր նա, ինչ կպատասխաներ ինքը: □Ի՞նչ կլիներ հետո, գուցե նա վերջապես համարձակվեր համբուրել ինձ: Եվ ես… ես թույլ կտայի, իհարկե, կարծում եմ, թույլ կտայի: իհարկե, ես չէի կարողանա պատասխանել նրան. ես չգիտեմ, դա ինչպես է արվում, բայց ոչինչ: Ես կհասկանայի□: Լիլիթի սիրտը սկսեց տրոփել ավելի ուժեղ, և նա ինքն էլ ծիծաղեց իր երևակայության վրա: □Հիմա նա նույնիսկ մոտ չի գա ինձ: Վերջացած է, ավարտվեց, չի լինի երեկոն, չի լինի հիմար հարց ու պատասխանը, որ սիրահարներին այնքան բովանդակալից ու իմաստուն է թվում, չի լինի համբույրը, ոչինչ չի լինի: Նա ինձ երբեք չի ժպտա առաջվա պես: Նրա սառցե հայացքը… այդպես կնայեին միայն ոխերիմ թշնամուն□: Սառը դող անցավ Լիլիթի մարմնով: □Նա ատում է ինձ□:
Եվ այստեղ վերջապես նա հասավ այն ճշմարտությանը, որ այնքան ճարպկորեն փախչում էր նրանից, խճճում իր ցանցերում՝ հարուցելով վախի այն տարօրինակ զգացումը, որը թունավորում էր նրա յուրաքանչյուր հրապուրանքը: Որքան ավելի ուժեղ էր այն լինում, այնքան ավելի ուժեղ էր գտնվում վախը և ի վերջո նա իր սեփական ձեռքերով, մեղքը գցելով հանգամանքների, այլ մարդկանց վրա, կործանում էր իր երջանկությունը: Միքայելի հետ սերը և վախը հասան իրենց գագաթնակետին, ինքը չէր հավատում նրա անկեղծությանը, սիրուն, հոգու խորքում ինչ-որ տեղ ինքը կասկածում էր, թեև վերջինս, թվում էր, թե առիթ չի տվել: Բայց անիմանալի են այն ուղիները, որոնցով քայլում է ենթագիտակցությունը: Նա խաբս է տալիս բոլոր ուղիղ ճանապարհներից և գերադասում թափառել անանցանելի մացառուտներում: Հետո փորձիր ոչ թե ուրիշներին (դա բավականին հեշտ է, եթե երևակայությունից չես տառապում), այլ ինքդ քեզ բացատրել քո արարքների իրական դրդապատճառները:
Զարմանալի է, հիմա, երբ ամեն ինչ վերջացած է, ինքը բոլորովին չի կասկածում նրա սիրուն ու անկեղծությանը: Հիմա նա հավատում է, տարօրինակ է, այնպես չէ՞:
□Այն ժամանակ դու ինձ ներում էիր ամեն ինչ, քանի դեռ չէի հարվածել ինքնասիրությանդ: Բայց մի՞թե ես ցանկանում էի դա, մի՞թե այդպիսի նպատակ ունեի: Երբևէ փորձեցի՞ր քեզ հարց տալ, ի՛նձ հարց տալ: Ո՛չ, քեզ համար ամեն ինչ պարզ էր. մեղավորը պետք է պատժվի, ներում չկա և չի կարող լինել: Միգուցե՞ դու ավելի շատ դրանով քեզ ես պատժում, քեզ համար էական չէ: Միգուցե՞ լսեիր ինձ դատավճիռդ կայացնելուց առաջ: Փակվեցիր, ինչպես ամրոցում, և դեպի քեզ տանող արահետներ անգամ չթողեցիր: Ձախողում ես քո անանցանելի պատնեշը ճեղքելու իմ բոլոր փորձերը, բայց ես չեմ ուզում ընդունել պարտությունս: Կարծու՞մ ես, ինձ համար հեշտ է:
Մտածե՜լ միայն, մեզ միայն մեկ քայլ էր մնացել: Որքան հաճախ ենք մենք խույս տալիս երջանկությունից, երբ կրակի պես այրող երազանքը չափից ավելի է մոտենում: Այդ պահին, կյանքի այդ էտապում մենք դեռ պատրաստ չենք վերցնել տրված պարգևը, ի վիճակի չենք հասկանալ նրա ամբողջ մեծությունը, իսկ հետո… ուշ է լինում□:
Լիլիթը փակեց աչքերը: Իսկ որքան հրաշալի էր սկսվել: Իրենց առաջին հանդիպումը նա չէր հիշում, աստված գիտի, երբ էր դա եղել: Միայն հանկարծ սկսեց նկատել, որ գրեթե ամեն օր նույն ժամին, երբ ինքը գնում է աշխատանքի, հակադիր ուղղությամբ քայլում է ինչ-որ տղա: Որոշ ժամանակ անց անծանոթը սկսեց ժպտալ: Դրանից հետո ինքը քայլում էր նրա կողքով ավելի արագ ու չէր նայում, կարծես թե չէր նկատում: Անծանոթը շարունակում էր ժպտալ, ինքը դա զգում էր նույնիսկ առանց նայելու: Ի տարբերություն այլ մարդկանց, ժպտալիս անծանոթի աչքերը ոչ թե փոքրանում, այլ ավելի էին մեծանում, իսկ դրանք իրոք գեղեցիկ էին:
Ինչո՞ւ նրանք, որ միշտ քայլել էին հակադիր ուղղություններով, հանկարծ որոշեցին, որ կարող են քայլել միասին: Դա ընդամենը հիմար պատրանք էր, որը լուծվեց աշնան մառախլապատ երկնքում:
□Մնաս բարով, ճանապա՛րհ, մենք այլևս երբեք չենք քայլի երկուսով, որվհետև ցնորքները վաղ թե ուշ միշտ դատապարտված են կործանման:
Ես հիշում եմ քո առաջին հպումը. քո ձեռքը իմ ձեռքի վրա: Ես զգացի, ինչպես է սեղմվում քո մարմինը և տեսա աչքերիդ արտահայտությունը: Այդ մեն մի հպումով մենք սիրով զբաղվեցինք: Հետո, երբ ետ քաշեցիր ձեռքդ, սառույցը կոտրվել էր: Դա քո առաջին հաղթանակն էր. դու խոսեցրիր կնոջը, և նա այլևս չկարողացավ լռել: Արդյո՞ք դա անկման սկիզբը չէր: Ի՞մ թե քո՞: Արդյո՞ք դրանից հետո չսկսեցի ես վախենալ, իսկ դու տարակուսել: Ես փախչում էի, դու հետևում էիր ինձ ու ետ կանչում: Անիծվածի նման հնազանդվում էի քեզ՝ նորից ավելի հեռու փախչելու և ավելի մեծ արագությամբ դեպի քեզ վազելու համար: Մինչև մի օր ես հեռացա այնքան, որ չլսեցի քո կանչը: Եվ երբ մոտեցա կրկին, այս անգամ հավիտյան կողքիդ լինելու համար, դու արդեն պատրաստ չէիր ընդունելու ինձ: Դու այդպես էլ ոչինչ չհասկացար, և այդ գորդյան հանգույցը քանդելու փոխարեն գերադասեցիր այն կտրել: Իհարկե, դա ավելի հեշտ էր, բայց մոռացար, որ նրա հանգույցներում խճճված մնաց քո երջանկությունը: Նա թփրտում է՝ փորձելով ելք գտնել ու դուրս պրծնել, իսկ դու միայն նայում ես, այն էլ հեռվից: Հիմա դու ես վախենում, որվհետև հավատացած չես, որ եթե հանկարծ մոտենաս, նրա հուսահատ աղաչանքը քեզ չի ստիպի նորից ժամանակ կորցնել անիմաստ հանգույցները քանդելու վրա□:



***

□Սա արդեն լավ չէ,- մտածեց Միքայելը,- ինձ ամենուրեք նա է երևում, նույնիսկ այստեղ: Չնայած ի՞նչու եմ զարմանում, չէ՞ որ նա հենց այստեղ պետք է անցկացնեինք մեր առաջին իսկական հանդիպումը: Նա անպայման այստեղ էր ուզում գալ: Եվ ո՞ր սատանան ինձ այստեղ բերեց□: Նա նայեց իր շուրջը: Իսկ սատանան՝ երիտասարդ մի աղջիկ, իրոք որ գեղեցիկ էր, թեև անգույն ու անկենդան էր այդ գեղեցկությունը, քանի որ հայացքը գրեթե ոչինչ չէր արտահայտում: Սակայն զգաց, որ հոգուն մեղք է անում, քանի որ վերջինիս համար իրապես միևնույն էր, այստեղ թե մեկ այլ տեղ կգնային: Նա ընդամենը մի քանի տեղ առաջարկեց հենց այնպես, և ինքը, հենց ինքը՝ Միքայելը, ընտրեց հենց այս վայրը, ընտրեց թվացյալ անտարբերությամբ՝ արի գնանք այստեղ: Չկայացած այն հանդիպման փոխարեն մեկ ուրիշը մեկ ուրիշի հետ: □Զարմանալի չէ, բոլորովին զարմանալի չէ, որ ինձ նա է երևում□: Մտքերն ուղղված էին դահլիճի մյուս ծայրում կիսախավարի մեջ արագ ռիթմերի տակ շարժվող մի աղջկա, որը կարծես ջանք չէր խնայում իր կանացի հմայքով մինչև վերջ գրավելու ընկերոջը: Մերթ ընդ մերթ փայլատակող լույսերի տակ նույն հաճախականությամբ երևացող կանացի ուրվագիծը շարժվում էր որպես չմոռացված մի հուշ: Միքայելը փակեց աչքերը: Անիմաստ մի գործողություն, քանի որ ուրվագիծն իր խենթ շարժումներն էր շարունակում կոպերի տակից:
- Միքայել, վա՞տ ես զգում: Չե՞ս ուզում պարել:
- Չէ, ուղղակի մի քիչ հոգնած եմ, աչքերս են ցավում: Մի քիչ հետո կանցնի: Արի ուղղակի նստենք և վայելենք այս երեկոն:
Աղջիկը հասկացավ, որ ինքը ստիպված է լինելու նստած մնալ անորոշ ժամանակ և լռեց: Արագ երաժշտությունը երբեմն ընդմիջում էին ամեն տեսակի ձայներ, որոնց թվում էր, թե իրենք երգում էին, թեև, ոմանց արժանին հատուցելու համար ասեմ, որ բավականին լավ ձայնային տվյալներ ունեին: Միքայելը լռում էր, կարծես բերանը ջուր էր առել: Եթե բացում էր աչքերը, ապա դրանք հառված էին մի կետի, այն ուրվագծին, որ երբեմն հեռանում էր, երբեմն մոտենում: Զույգը ոչ մի պար բաց չէր թողնում: Կողքին նստած աղջիկը ձանձրանում էր: Միքայելը լարեց ուշադրությունը, կարծես նրա մտահոգության առարկան էր պատրաստվում երգել: Տեսնես ի՞նչ կընտրի:
Սկզբում նա ժպտաց. աղջիկը բոլորովին երգել չգիտեր, սակայն գրեթե նույն րոպեին ժպիտը փոխվեց ծամածռության:
□Դու կարծո՞ւմ ես, այդ անձրևն է արտասվում պատուհանին□,- երգում էր աղջիկը:
Լիլիիիիիթ, իրոք դու ես… Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի… Ու՞մ ես հմայում հիմա: Ինչո՞ւ ես երգում հին սիրո մասին նոր ընկերոջ մոտ: Սերը քո, իրոք որ մի հանելուկ էր ու չբացված գաղտնիք, ո՞ւմ է պետք քո ուշացած ափսոսանքը: Նա զգում էր, որ ափսոսանքը խոցում է իր սիրտը, պատրաստ էր նվվալ ցավից, սակայն միայն հոնքերն էր խոժոռում: Ու՞մ են ուղղված հիմա քո խոսքերը: Անցածը հետ բերել հնարավոր չէ: Կոտրվեց բարակ բյուրեղապակու պես և ամենահմուտ վարպետն անգամ չի կարող այն վերականգնել: Մոռացի՛ր, Միքայե՛լ, ավելի լավ է հեռանաս: Ի՞նչու ես լսում այդ երգը, այն օտար պետք է լինի: Նրա հնչյունները պետք է անցնեն սրտիդ կողքով՝ առան ներս թափանցելու, ուրեմն ինչո՞ւ են այնտեղ տեր ու տիրական:
- Միքայել, վա՞տ ես զգում,- կրկնեց անծանոթ գեղեցկուհին,- ուզո՞ւմ ես գնանք: (Դա նրա համար հնարավորություն էր հեռանալ ձանձրալի վայրից): □Ի՞նչ պատահեց նրան,-մտածեց,- այնքան լավիկն էր□:
- Ես քեզ կուղեկցեմ,- վճարեց հաշիվը: Նրանք դուրս եկան: Ճանապարհեց աղջկան՝ փնթփնթալով՝ կզանգեմ, և անիծվածի պես հետ վերադարձավ: Նստեց նույն հեռավոր անկյունում խավարի մեջ: Դե իհարկե, Իր մասին նա բոլորովին չի մտածում: Նրանք շարունակում էին պտտվել հերթական խենթ շուրջպարում: □Ի՞նչն է ինձ այստեղ պահում: Մի՞թե դեռ լիքը չէ ատելության բաժակը, որ լցնում եմ կրկին□: Հետևեց տանգո: Հիմա նրանք ավելի մոտ էին: Լիլիթը գրկել էր նրան, հպվել ամբողջ մարմնով, գլուխը դրել էր ուսին ու փակել աչքերը՝ տրված ի՜նչ իմանաս ինչ երանության: Առնական պինդ ձեռքերը գրկել էին նրա իրանը և շոյում՝ շարժվելով վերից վար՝ ձգտելով ավելի ու ավելի ներքև: Միքայելի սիրտը ցավից նվվաց, աչքերի դիմացը սևացավ: Նա մեռնում էր խանդից, վիրավորանքից, հուսահատությունից: Նա էլ չէր դիմանում: Վեր կացավ տեղից ու, կատաղած մոտենալով ոչինչ չկասկածող զույգին, ամբողջ ուժով հրեց նրանց՝ փորձելով բաժանել: Զույգը մի պահ չհասկացավ կատարվածը, չափից դուրս անսպասելի էր անցումը: Հետո անծանոթ տղան, առանց բացատրության սպասելու, հարձակվեց Միքայելի վրա: Հարվածի թափից վերջինս ետ-ետ գնաց: Լիլիթը ապշած նայում էր, տրորում աչքերը՝ համոզվելու համար, որ ինքը երազում չէ: Անծանոթ տղան հանգիստ սպասում էր, որ Միքայելը ոտքի կանգնի: Վերջինիս կարմրած աչքերից Լիլիթը հասկացավ, որ ընդամենը մեկ-երկու վայրկյան ունի:
- Տիգրա՛ն, ո՛չ, սա… սա իմ ընկերն է:
- Քո ընկե՞րը, դու…. ես մտածում էի…,- նորությունը նրան բոլորովին դուր չեկավ: Նա կանգ առավ:- Եվ ի՞նչ ես առաջարկում,- տոնն արդեն քնքուշ չէր:
- Խնդրում եմ, ինձ մենակ թող:
- Ինչպես կուզես: Մնաս բարով:
- Ես այստեղ այլևս անելիք չունեմ: Հաջողություն, Պարույր, հաջողություն, Տաթևիկ ջան: Ես քեզ շատ հավանում եմ, բայց, խնդրում եմ, ինձ էլ ոչ մի ընկերուհուդ հետ չծանոթացնես,- Տիգրանը հրաժեշտ տվեց նրանց և բարկացած դուրս եկավ: □Այնումենայնիվ, նրան հաջողվեց փչացնել իմ երեկոն□,- սրտնեղությամբ մտածեց նա:
- Իսկ հիմա,- հանգիստ ասաց Միքայելը,- արի՛ այստեղ:
Լիլիթն անխոս մոտեցավ: □Քո՛նն եմ ես, հրամայի՛ր և ես կհնազանդվեմ: Ես կկիսեմ քեզ հետ երկիրը, իսկ հետո դրախտը կամ դժոխքը, ի՜նչ տարբերություն ինձ համար, եթե դո՛ւ ես կողքիս լինելու□:
- Գրկիր ինձ այնպես, ինչպես նրան էիր գրկել:
Լիլիթը կրկին հնազանդվեց. այլ տեղ ինքն օթևան չուներ: Միքայելը զգաց երանության ու ատելության տարօրինակ մի խառնուրդ, երբ Լիլիթի գլուխը հպվեց նրա ուսին: Տանգոն շարունակվեց կարծես ոչինչ չէր եղել, միայն այս անգամ Լիլիթը հմայում էր ոչ թե արհեստական, այլ սրտի իրական հմայքով: Միքայելն ուղղակի անզոր էր դիմադրել ինքն իրեն:
- Ես քեզ սիրում եմ, սիրում: Ես այնքան հիմար էի, ների՛ր ինձ,- շշնջում էր ինքնամոռացության մեջ:
- Ես քեզ այնքան եմ սպասել,- լսվում էր ի պատասխան:- Ես քեզ կպատմեմ, կբացատրեմ, ինչպես է եղել, դու ինձ մեղադրելու պատճառ չունես, հավատա՛:
- Պետք չէ, մի փչացրու այս պահը, պետք չէ:
Նա տրվել էր նույն այն խենթությանը, որն այնպես դատապարտում էր, և որը իր էության մի մասնիկն էր, թեև դեռ ունակ չէր այդ ընկալելու: Հետագա պարերն անցան նույն խելահեղ ռիթմի մեջ: Երբ նորից սկսեցին երգել, Լիլիթը ժպտաց նրան.
- Արի մեզ մոտ, ես քեզ կծանոթացնեմ Տաթևիկի ու Պարույրի հետ, հիշո՞ւմ ես, պատմել եմ քեզ նրանց մասին: Միքայելը գլխով համաձայնության նշան արեց:
- Տաթևիկ, Պարույր, սա Միքայելն է: Միքայել, ծանոթացիր Տաթևիկի և Պարույրի հետ:
Պարույրն թաքնված չկամությամբ սեղմեց Միքայելի ձեռքը: Տաթևիկը փորձ արեց ժպտալ: Սեղանի շուրջ խոսակցությունն ակնհայտորեն չէր ստացվում: Իրավիճակը շտկելու համար Լիլիթի գործադրած բոլոր ջանքերը ապարդյուն էին անցնում: Ի վերջո բոլորի համար ծանր լռություն տիրեց:
- Լիլիթ, գնացինք իմ սեղանի մոտ,- փորձելով զսպել իրեն՝ արտաբերեց Միքայելը: Լիլիթը հայացքով ներողություն խնդրեց ընկերներից և հետևեց նրան:
Գուցե մի քանի ժամ էր անցել, գուցե մի քանի վայրկյան (ի վերջո սխալ է ժամանակը ժամերով չափելը, քանի որ տարբեր է դրանց անցման արագությունը), երբ Տաթևիկը մոտեցավ Լիլիթին: Պարույրը սպասում էր քիչ հեռվում: Նա ընկերուհուն գտավ Միքայելի գրկում, որը նրան ինչ-որ բան էր պատմում:
- Լիլիթ, մենք գնում ենք, արդեն ուշ է:
Լիլիթը հարցական նայեց Միքայելին:
- Ես դեռ մնում եմ,- ասաց վերջինս:
- Մենք ավելի ուշ դուրս կգանք: Ներողություն խնդրիր Պարույրից իմ փոխարեն, լա՞վ,- պատասխանեց Լիլիթը:
- Լավ, այդ դեպքում հաջողություն,- ուսերը թոթվեց Տաթևիկը: Նա համբուրեց ընկերուհուն և շրջվեց հեռանալու:
- Մի վայրկյան սպասիր,- ընդմիջեց Միքայելը,- ինձ թվում է, Լիլիթը գալիս է քեզ հետ: (Նա տարօրինակ կերպով սառել էր):
- Ես կմնամ, միասին դուրս կգանք,- պարզամտորեն առարկեց Լիլիթը:
- Ես ասացի, որ ե՛ս եմ մնում, ոչ թե մենք: Քո ընկերակցության կարիքը այլևս չեմ զգում: Քնելուդ ժամանակն է:
Լիլիթը ապշահար նայեց նրան՝ փորձելով հասկանալ, արդյոք կատակ չի անում: Սակայն Միքայելն ավելի քան լուրջ էր: Աղջիկը դանդաղ վեր կացավ:
- Քեզ բարի ժամանց: Գնացինք, Տաթևիկ:

Շարունակելի

Old 05.02.2007, 14:25   #8
Silence
 
Moonlight's Avatar
 
Join Date: 11 2004
Location: back to meta level
Posts: 3,926
Blog Entries: 3
Rep Power: 5
Default

mi՞te kyankum iskapes nman anmex patmutjunner en patahum?

Quote:
Միգուցե՞ դու ավելի շատ դրանով քեզ ես պատժում, քեզ համար էական չէ: Միգուցե՞ լսեիր ինձ դատավճիռդ կայացնելուց առաջ:
inchkan hishum em, miguce barum harcakan nshan@ 1i vanki ի-i vra e drvum. isk imastov aveli lav kliner harcov sheshteir voch te migucen, ajl ayspes:

Միգուցե դու ավելի շատ դրանով քե՞զ ես պատժում, - քեզ համար էական չէ: Միգուցե լսեի՞ր ինձ դատավճիռդ կայացնելուց առաջ:

Old 06.02.2007, 09:40   #9
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 46
Posts: 1,894
Rep Power: 5
Default

anmeeex?
Vrednaja, molodez, hiazaz em!!!
anhamberutjamb spasum em sharunakutjany!!!
__________________
The flower that blooms in adversity is the most rare and beautiful of all.

Old 08.02.2007, 05:05   #10
и добрая... иногда
 
Vrednaja's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 44
Posts: 464
Rep Power: 0
Default

To Moonlight
Ete hashvi arnenq, te es erb em sa grel, zarmanali cche, vor anmegh e tvum Chnajats najats vor tesankjunic es najum.

To Hans Andersen
Shnorhakalutjun Sharunakum em.

***

Աստված ասում է՝ կուռքեր մի ստեղծիր, իսկ կինը, հանձինս տղամարդու ստեղծում է իր կուռքը և երկրպագում միայն: Աշխարհի արարման օրվանից նա զանց է առնում աստծո պատվիրարանները և պատժվում է դրա համար չարաչար: Բայց էլ ավելի չարաչար է լինում պատիժը, եթե նա ունակ է լինում դիմակայել գայթակղությանը:

Լիլիթը ընկավ անկողնին: Մոր հետաքրքրված հարցին, թե ինչպես անցավ երեկոն, նա պատասխանեց, որ հիմա շատ հոգնած է, քնել է ուզում, ամեն ինչ հրաշալի անցավ, ինքը վաղը կպատմի: Մայրը զգալով, որ նա տրամադրված չէ պատմելու, մտածեց, որ աղջկան դուր չի եկել Պարույրի ընկերը և ասաց, որ ոչինչ, թող տրամադրությունը չգցի: Լիլիթը ինչ-որ բան փնթփնթաց ի պատասխան, որը մայրը համաձայնության նշան համարեց և այլևս չանհանգստացրեց աղջկան: Այտերը վառվում էին ամոթից: Լացը խեղդում էր նրան: Արցունքները հոսում էին առանց կանգառի, բայց չէր հեկեկում: Ինչ-որ սարսափելի բան կար այդ անձայն արցունքների, խեղդված հեկեկանքների մեջ: Նա նորից վերապրեց ամեն ինչ: Նախորդ օրը Տաթևիկը եկել էր իրենց տուն, փորձում էր ուրախ լինել, բայց մտահոգ էր:
- Լիլիթ, վաղը մենք ուզում ենք գնալ կարաոկե: Կմիանա՞ս մեզ:
- Ինչու չէ, գիտես, սիրում եմ երգել: (Տաթևիկը ժպտաց. նա հո գիտեր, թե ինչպես է երգում իր ընկերուհին):
- Պարույրի ընկերն էլ է գալու, նա էլ է սիրրւմ կարաոկեում երգել,- որպես աննշան մի բան ավելացրեց նա:
- Տաթևիկ,- հանդիմանանքով ասեց Լիլիթը,- մի փորձիր կատակերգություն խաղալ: Քեզ լավ հայտնի է, որ հիմա ես պատրաստ չեմ ոչ մեկի հետ հանդիպելու:
- Չգիտեի, արժի դա քեզ ասել, բայց հիմա կասեմ: Մինչ դու այստեղ միանձնուհու պես փակվել ես տանը ու տառապում ես, Միքայելը…
- վայելում է կյանքը այլ աղջկա հետ,- լրացրեց Լիլիթը,- դա էիր ուզում ասել, այնպես չէ՞: Հավանաբար տեսել ես նրան ինչ-որ սևահերի կամ շիկահերի հետ:
- Դու գիտեի՞ր,- զարմացավ Տաթևիկը,- և այսքան հանգիստ ես:
- Մոռանում ես, նա գիտի ես երբ և ուր եմ գնում: Ուր էլ գնամ, հանդիպում եմ նրան, չեմ էլ հիշի նրանց բոլորի դեմքերը, ում հետ քայլում է գրկախառնված: Երբեմն բոլորովին ուշադրություն չի դարձնում, երբեմն հեգնորեն հարցնում է, թե ինչպես է կյանքս, սիրելի ընկերս, ծանոթացնում է ընկերուհու հետ:
- Իսկ դո՞ւ:
- Ավելի հաճախ չնկատելու եմ տալիս, երբեմն էլ ամենայն մանրամասնությամբ պատմում, որ սիրելի ընկերս բարևում էր իրեն ու հարցնում, թե հո շատ չի՞ նեղացել:
- Եվ նա հավատո՞ւմ է:
- Դու այդպես էլ ոչինչ չես հասկանում,- տխուր ժպտաց Լիլիթը,- նա քեզանից լավ գիտի, ինչպես են իրականում իմ գործերը: Մենք խաղում ենք մեր դերերը, նա՝ լքված, բայց դրանից առանձնապես չվիրավորված նախկին ընկերոջ, ես՝ նրան ուրիշի հետ երջանիկ տեսնելիս ուրախացող նախկին ընկերուհու: Ճիշտ է, ընդամենը երբեմն: Այդ ողբերգությունը կամ կատակերգությունը, չգիտեմ նույնիսկ որ ժանրն է դրան ավելի սազում, կարելի է դիտել այս-այս ժամերին այս-այս տեղերում գրեթե ամեն օր: Եթե չալարես, կանգնիր մի տեղ, նայի՛ր: Հետաքրքիր կլինի, հավատացնում եմ: Իսկ դու ցանկանում ես, որ ես ողբերգություն սարքեմ այն բանից, որ դու ընդամենը մի անգամ, ընդամենը մեկ աղջկա հետ ես նրան տեսել,- դառը քմծիծաղեց Լիլիթը,- իհարկե, ես հանգիստ եմ, արդեն սովորել եմ:
- Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ նա ստորացնի քեզ: Ինչո՞ւ չես փոխում ճամփադ կամ մեկ այլ ժամի գնում:
Սկզբում խենթանում էի ու մտածում էի, ինչպես դու, բայց… ի՞նչու… Ուզո՞ւմ ես նա զգա, որ հաղթել է, որ հարվածել է հոգուս լարերին ու իրեն հպա՞րտ զգա: Մի՞թե չես հասկանում, այդ կատակերգությունը, այնումենայնիվ կարծում եմ, դա կատակերգություն է, խաղացվում է միայն մեկ հանդիսատեսի համար, և այդ հանդիսատեսը ես եմ: Քանի դեռ նա շարունակում է այն խաղալ, ես գիտեմ, որ շարունակում է սիրել ինձ, որ նրանցից յուրաքանչյուրի գրկում շարունակում է տենչալ ինձ և միմիայն ինձ: Ես լսում եմ նրա կանչը: Նա կրկնում է իմ անունը: Հանկարծակի զարթնում եմ ու զգում եմ, որ նա հիմա ևս քնած չէ: Ես հիվանդանում եմ, երբ նա հիվանդ է, և երբ նրան ինչ-որ բան պետք է պատահի, իմ սիրտը թփրտում է անհանգիստ: Ես գիտեմ, որ նրանք ընդամենը խամաճիկներ են, որ անհետանալու են, հենց որ վառվեն թատրոնի լույսերը: Ես չեմ կարող խանդել անիրական, թեթև քամու պես նրա կյանքի հունով անցնող և իրենց հետևից հետք չթողնող ստվերների: Նա չի հասկանում, թե որքան անօգուտ են իր ջանքերը և ի՛նչ են դրանք ապացուցում: Ինձ ուրիշ բան է անհանգստացնում: Ամեն օր ես կորցնում էի այն մարդու մի մասնիկը, որին այնքան սիրել եմ, որին հարգել եմ իրոք: Ամեն օր ես դադարում էի հարգել նրան ավելի ու ավելի քիչ, մինչև մի օր նայեցի նրա աչքերի մեջ ու այնտեղ դատարկություն տեսա: Ես ցնցվեցի, որովհետև իմ մտքով անցավ, որ սխալվել եմ նրան սիրելով, որ նա արժանի չէր իմ սիրուն: Հավատա՛ ինձ, դա ամենածանր հարվածն էր, որ նա կարող էր հասցնել ինձ: Ես սարսափեցի: Նա դա վերագրեց խանդի, ինչքա՜ն հիմար երբեմն կարող են լինել ինքնասիրահարված տղամարդիկ: Նա մտածեց, որ տեղ է հասել ի՛ր պատրաստած հարվածը, մինչդեռ չկանխատեսվածը և չպատրաստվածը ավելի խորն էր: Ես տեսնում էի կործանումը այն մարդու, որն այնպես հիացնում էր ինձ, ստիպում թրթռալ սիրուց, դողալ ամեն հայացքից: Ես ողբում էի նրա անկումը: Իմ առաջ վրեժ տենչացող մի արու էր, ուրիշ ոչինչ: Ես պետք է կանգնեցնեմ նրան հենց հանուն նրա, նաև հանուն ինձ, որովհետև սկսում եմ ինձ կեղտոտ զգալ միայն այն մտքից, որ սիրել եմ նրան: Ես պե՛տք է կանգնեցնեմ նրան, չգիտեմ ինչպես: Նա չի ուզում լսել ինձ: Ես կանգնում եմ կույրի դիմաց և խոսում եմ խուլի հետ: Ես պարտություն եմ կրում: Ահա թե ինչու եմ փակվել տանը: Ես ելք եմ փնտրում ամեն, ամեն օր: Նա փակում է իմ բացած բոլոր դռները և դրանով չբավականալով կողպեքներ կախում նրանց վրա: Իրեն սպանելով նա սպանում ինձ, և չի հասկանում դա: Եթե նա իրոք երջանիկ լիներ, եթե միայն կարողանայի տեսնել նրան, իմ նախկին կորսված Միքայելին… Ամեն ինչ կտայի դրա համար, հավատո՞ւմ ես: Ես աղոթում եմ, որ նա իրոք սիրի և սիրվի: Ես չեմ կարող խնդրել, որ նրան սիրեն իմ պես, դա անհնար է: Ես չեմ կարող խնդրել, որ նրան սիրեն ինձանից ավելի, դա անհնար է նույնիսկ պատկերացնելը, բայց թող սիրեն այնքան, որքան հնարավոր է, որքան կկարողանան, առավելագույն չափով: Թող ոչ ես, բայց գոնե գտնվի մեկ ուրիշը, որ կյանք կտա նրան:
Ես պետք է մարեմ մեղքի այդ ահավոր զգացումը, որ ներսից կրծում է ինձ: Ամեն վայրկայն մտածել, որ եթե ես այդպես չվարվեի, ինչպես կստացվեր: Չէ որ մենք ուղղակի ստեղծված ենք իրար համար: Դա զգում է իմ ամեն մասնիկը, դու մեղավոր ես, կրկնում է արյան ամեն կաթիլը, որ վազում է երակներումս: Փորձիր ինքդ քո առաջ արդարանալ, կհասկանաս, որ հասարական դատարանը քո անցնելիք ճանապարհի ընդամենը առաջին աստիճանն է, ամենահեշտ աստիճանը: Այնքան հեշտ, որ մի օր կդադարես այն հաշվի առնել: Մեկ սխալ քայլ, և մոռացվում է դրանից առաջ եղած ամեն ինչև: Մնում է դատարկություն: Այդ դատարկությունը ոչնչով չի լցվում:


- Բայց եթե դու, միևնույն է, անզոր ես, ինչ է տալիս քեզ այդ ամենը: Մոռացիր, դա արդեն քո խնդիրը չէ:
- Դա ի՛մ խնդիրն է: Ես առաջվա պես սիրում եմ նրան, գուցե ավելի, քանզի հիմա գիտակցում եմ այն, ինչ առաջ չկար այդ սիրո մեջ: Ես հասկացել եմ ինձ, ես այլևս չեմ վախենում: Հիմա ես կարող եմ կոտրել այդ պատնեշը, դեռ չգիտեմ ինչպես, բայց կարող եմ: Ես եմ մեղավոր, որ հիմա նա այդպիսին է (նա առիթը բաց չի թողնում ինձ այդ մասին հիշեցնելու), բայց կուղղեմ դա, միայն նա ինձ հնարավորություն տա: Կարդա,- Լիլիթը Տաթևիկին պարզեց քառատակ ծալված մի թուղթ: Կարդա, ինչ ես կարծում, եթե նա սա կարդա, չի՞ հասկանա արդյոք: Գրել եմ, երբ գիշերները ի վիճակի չէի քնել:
Տաթևիկը դանդաղ կարդաց: Նրա դեմքին այն նույն արտահայտությունն էր, ինչ-որ լուսանկարը նայելիս: Այս անգամ նա փորձեց ավելի կշռադատված խոսել:
- Լսիր ինձ, սա իրոք հրաշալի է, շատ լավ է գրված…
□Շատ լավ է գրված, ահա իմ գնահատականը, իմ անքուն գիշերների գնահատականը□,- հեգնանքով մտածեց Լիլիթը
- բայց սա նույնն է, թե դու կատաղած հողմի առաջ դուրս գաս առանց որևէ պաշտպանության, միայն այն հույսով, որ նա կխնայի քեզ, որովհետև դու այնքան գեղեցիկ ես: Ոչինչ չի ստացվի: Նա ուղղակի կպատռի և մի կողմ կնետի այս թղթի կտորը: Ես նույնիսկ համոզված չեմ, որ կկարդա: Մտածի՛ր, Լիլի՛թ, արդյո՞ք քեզ պետք է ևս մի նվաստացում: Մի՞թե դու ինքնասիրություն չունես:
□Ինքնասիրությո՞ւն, ո՞վ կարող է համեմատվել ինձ հետ այդ հարցում: Բայց իմ սերն ավելի ուժեղ է, ինքնասիրությունից, հպարտությունից էլ ուժեղ, առաջին տեղում, այլապես արժանի չէի լինի այն սիրուն, որին այնպես ձգտում եմ: Ամենը նետում եմ նրա ոտքերի տակ, թող կոխկրտի անցնի, եթե կարող է, եթե դա է թելադրում նրան նրա սիրտը, եթե դա՛ է պահանջում նրա վիրավոր ինքնասիրությունը: Ես բարձր եմ դրանից□:
- Տաթևիկ, հասկացի՛ր,- լռեց: Հետո,- ես կգամ, եթե դա քեզ կերջանկացնի: Ի՞նչ տարբերություն ինձ համար, ով կլինի այնտեղ:
- Ես ցույց կտամ նրա նկարը: Նա քեզ դուր կգա,- ուրախացած նրան գրկեց Տաթևիկը:
- Պետք չէ, միևնույն է, վաղը կծանոթանամ,- անտարբեր պատասխանեց Լիլիթը,- իսկ ինչպես են գործերդ: Ի՞նչ նախագծի վրա ես աշխատում:
- Հիմա փորձում եմ…

***

Քառյակը մտավ կարաոկե: Տաթևիկը թևանցուկ Պարույրի հետ, իսկ Տիգրանը՝ Լիլիթի կողքին: Հաճելի կիսախավար էր. մթությունը խախտում էին միայն վերևում փայլփլող նեոնե աստղիկները: Պարույրի առաջնորդությամբ Տաթևիկը համարձակ քայլեց առաջ: Լիլիթը փորձեց կողմնորոշվել, մի փոքր կուրացած լույսից հետո, Տիգրանը մեղմ բռնեց նրա ձեռքը՝ ցույց տալով ուղղությունը և իր հետևից տանելով: Մի փոքր անհարմար զգալով՝ Լիլիթը քայլեց նրա հետևից: Նրա համար անսովոր էր անծանոթ տղամարդու առկայությունը իր կողքին: Կիսամթի մեջ նրան հանակրծ թվաց, թե այդ Միքայելն է քնքշորեն առաջնորդում իրեն և ջղաձգորեն սեղմեց օտար ձեռքը: Տիգրանը զարմացած դարձրեց գլուխը:
- Ներիր, ինձ թվաց՝ սայթաքում եմ,- արդարանալու համար ասաց:
- Ես քեզ կպահեմ,- ձեռքը նրա իրանով փաթաթեց Տիգրանը:
Լիլիթը անմիջապես հետ քաշվեց՝ խայթվածի պես:
- Շտապեցի,- ձայնի մեջ ներման հայցում՝ այս անգամ արդարացավ Տիգրանը:
- Ես չեմ փչացնի քո երեկոն, համենայն դեպս կաշխատեմ չփչացնել,- ձայնը, որ պետք է հնչեր չարաճճիորեն ու կոկետ վերջին խոսքերը արտասանելիս, չկարողացավ զերծ մնալ ցավի նոտայից: -Ես վաղուց ի սրտե չեմ ուրախացել, այսօր ի՛մ օրն է,-հանկարծ տղայի առջև իր ամբողջ փայլով կանգնեց առաջվա հանդուգն Լիլիթը՝ փայլող աչքերով,-այսօր ամեն ինչ նորից կսկսվի: Այսօր ի՛մ օրն է: Եթե ցանկանում ես, գրկի՛ր ինձ: □Ինձ համար արդեն միևնույն է□,-ավելացրեց մտքում:
Տիգրանը չհապաղեց օգտվել թույլտվությունից, և երբ մոտեցան սեղանին, որտեղ արդեն տեղավորվել էին Տաթևիկը և Պարույրը, նրանք գրկախառնված էին: Վերջիններս զարմացած և ուրախացած նայեցին նրանց, ապա մեկմեկու: □Իսկ Տաթևիկն ասում էր, որ նա գրեթե անմատչելի կլինի□,- այնումենայնիվ անցավ Պարույրի մտքով: Դժվարանում եմ ասել, թե ինչ էր անցնում Տիգրանի մտքով, սակայն նա բոլորովին էլ դժգոհ տեսք չուներ և շատ ուրախ էր:
Նրանք մի քանի բան պատվիրեցին, և Տաթևիկը ձեռքն առավ շամպայնով բաժակը:
-Ներողություն եմ խնդրում տղաներից,-սկսեց նա,-բայց արդեն տաս տարի է, որ իմ ու Լիլիթի ամեն հանդիպման առաջին կենացը լինում է մեր ընկերության կենացը: Ճիշտ է, մենք այն միշտ խմել ենք կոլաով կամ ֆանտայով,-աչքով արեց Պարույրին,- Այսօր ևս չեմ ուզում խախտել այդ, ես կասեի, հիասքանչ սովորությունը, և կխնդրեի ձեզ միանալ այդ կենացին, եթե հաճելի բաներ եք ուզում մեզ ասել, ապա հիմա ճիշտ ժամանակն է, դե՞, մի ամաչեք - կատակով քաջալերեց նրանց:
Բոլորը ծիծաղեցին, և Պարույրը վերցրեց բաժակը:
- Այս բաժակով ուզում եմ խմել,- կեսլուրջ, կեսկատակ սկսեց նա:
- Պարույր, վերջ տուր, հանդիսավոր բաժակաճառերը պահիր մեր հարսանիքի համար: Հիմա ինչ որ լավ բան ասա,- արմունկով նրան հրեց Տաթևիկը:
- Լավ, լավ,- ծիծաղեց Պարույրը ու շարունակեց,- ուզում եմ, որ ձեր ընկերությունը միշտ մնա այնպիսին, ինչպիսին հիմա է: Ձեզ երջանկություն եմ ցանկանում, հաջողություն ամեն ինչում, ինչ էլ կձեռնարկեք, որովհետև գիտեմ, վատ բան չեք ձեռնարկի: Մի խոսքով ձեր կենացը:
- Միանում եմ,- ասաց Տիգրանը,- և հույս եմ հայտնում, որ ինձ էլ չեք մոռանա կանչել ձեր ապագա հավաքույթներին: (Լիլիթը նրան ակնհայտորեն դուր էր եկել):
Բոլորը զարկեցին իրենց բաժակներն իրար: Լիլիթը դատարկեց մինչև վերջ:
- Լիլիթ, ինչ ես անում, դու երբեք չես խմել, միանգամից կհարբես,- կամացուկ ասաց Տաթևիկը: Մինչդեռ Պարույրը նայում էր զարմացած: Տիգրանին, որ չգիտեր Լիլիթի սովորությունները, դա անբնական չթվաց: Նա նայեց աղջկան և ժպտալով մինչև վերջ դատարկեց իր բաժակը: Լիլիթը ի պատասխան ժպտաց նրան.
- Գնանք պարելու: Սա իմ սիրած երգերից մեկն է:
Տիգրանը հետ հրեց աթոռը և միասին գնացին պարահրապարակ:
- Ինչ է պատահել նրան,- մտահոգ հարցրեց Պարույրը Տաթևիկին:
- Վախենում եմ, որ սա միայն սկիզբն է: Լավ չի վերջանալու: Գուցե շո՞ւտ գնանք:
- Այո, դու իրավացի ես: Իսկ հիմա մենք էլ գնանք պարելու:
Ամեն ինչ այնքան հրաշալի էր սկսվել, իսկ հետո հայտնվեց Միքայելը…

Շարունակելի

Old 08.02.2007, 12:23   #11
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 46
Posts: 1,894
Rep Power: 5
Default

Thanks, Vrednaja, go ahead!!!
__________________
The flower that blooms in adversity is the most rare and beautiful of all.

Old 09.02.2007, 10:02   #12
и добрая... иногда
 
Vrednaja's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 44
Posts: 464
Rep Power: 0
Default

Mi qich pilisopajakan mas e

***
Մտածո՞ւմ ես, Լիլիթ, մտածի՛ր: Մի որոշ ժամանակ ես կհետևեմ քո մտքերի ընթացքին:
□Ես մեռած էի մի քանի ամիս: Նա ինձ կյանք տվեց… մի քանի ժամով՝ ավելի մեծ բարձրությունից ու ավելի մեծ արագությամբ ցած նետելու համար:
Ամեն բացված դուռ չէ, որ բացվում է ներս հրավիրելու համար: Ամեն բացված դուռ չէ, որ ինչ-որ տեղ է տանում: Ամեն բացված դուռ չէ, որ քեզ համար է բացվել: Խաբուսիկ են դեպի որոգայթ տանող ուղիները: Ամենաչքնաղ ծաղիկներն են զարդարում դրանք, ամենաքնքուշ խոսքերը կանչում հեռվից, ամենավառ երազներն են շրջապատում անդունդ տանող եզրերը և քայլում ես դու ծաղիկներով, երազներով շրջապատված՝ հլու հարազատ երաժշտությանը, մինչև անդունդը նայում է քո մեջ: Անդունդը թաքնվել էր նուրբ թերթիկների, քաղցր ձայնի, թրթռացող երազների մեջ, բայց աչքերդ կույր էին, ականջներդ՝ խուլ, և դու՝ երջանիկ դրանով:
Ատելություն, հիշիր այն ճամփաները, որոնցով քայլել է սերը: Կգա մի օր, երբ դու ինքդ կքայլես նրանցով: Ամեն արահետ, ամեն տրորված խոտ կհիշեցնի քեզ նրան: Նրան կհիշեցնի և արևը, և անձրևը, անծանոթի դեմքն ու քայլվածքը, որևէ մեկի բերանից պատահաբար դուրս պրծած խոսքը, հեռուստացույցի էկրանին գծագրված պատկերը, ամեն-ամեն ինչ հիշեցնելու է նրան, որը քոնը չէ, իսկ հոգումդ կծնվի ամենակուլ կասկածը, արդյո՞ք եղել է քո պատկերացրած երջանկությունը, թե դու քոնն ես համարել անապատում լողացող միրաժը: Կգա մի օր, երբ դու կանիծես նրա ժպիտը, ամբողջ էությունդ տակն ու վրա անող ժպիտը, որ քեզ համար չի բացվի նրա շուրթերին, կատես այն աչքերը, որոնց նայվածքի համար կյանքդ կտայիր, իսկ անդրադարձող ատելությունը կամ էլ ավելի սոսկալի անտարբերությունը ավելի խորը կխոցի սիրտդ: Սակայն ավելի շատ կատես քեզ, որ զոհ ես գնացել հիմար մի խաղի, որ սիրտդ մինչև վերջ բացել ես անարժան մեկի առաջ: Հուսահատությունից կանես այն, ինչը այլ պարագայում մաքուր հիմարություն կթվար, և ամեն ինչ քիչ կլինի, քիչ ու անիմաստ, այնքան անիմաստ… Անելանելիությունից պատրաստ կլինես գլուխդ պատերին խփելու, իսկ հետո կժպտաս, իսկ սիրտդ պողպատի նման կարծր կլինի:

Գիտե՞ս, թե ինչ է նշանակում ատել մեկին, որի համար պատրաստ ես կյանքդ տալ: Գիտե՞ս, թե լոկ կարդացել կամ լսել ես: Դու ուզում ես խեղդել նրան, ում նույն ուժգնությամբ կսեղմեիր գրկումդ: Սիրո մահն անգամ չի ոչնչացնում զգացմունքների ուժգնությունը: Նրանք նույնքան կատաղորեն սպանում են, որքան մոլեգնորեն կյանք են տվել: Հասկանու՞մ ես արդյոք՝ ինչ արեցիր: Հաղթանակն այստեղ հավասար է պարտության՝ մարդու պարտությանը քո մեջ: Ի՞նչ տվեց քեզ հաղթանակի այդ պահը՝ վայրկյանի բերկրա՞նք: Չէիր ուզում, որ հանգչի այն կայծը, որը թողնում էր քեզ տղամարդ զգալ, ցանկալի տղամարդ, բայց ի՞նչ գնով: Դու ստիպեցիր ինձ կորցնել քեզ երկրորդ անգամ, երբ ես արդեն համակերպվել էի այդ մտքի հետ, ստիպեցիր նորից ապրել կորստի ամբողջ ցավը, թարմացրեցիր վերքերը, որոնք դեռ չէին սպիացել: Միայն ես աչք էի փակում դրանցից ծորացող արյան վրա, ես շարունակում էի ապրել: Հասկանո՞ւմ ես՝ ինչ արեցիր: Դու գիտեիր, որ չեմ դիմադրելու: Որ երբ ժպտաս, միշտ արձագանքելու եմ, որպեսզի հանկարծ, աստված մի արասցե, չվիրավորեմ քեզ նորից: Հիմա՛ր, հիմա՛ր: Պետք է վերջ դնել դրան: Մտերմանալ մի քանի ժամո՞վ, կառուցել քո վայրկյանի ուրախությունը իմ կյանքի հաշվի՞ն, չփորձվես: Հոգնել եմ, հասկանո՞ւմ ես, ինչո՞ւ միշտ ես պետք է հասկանամ, ինչո՞ւ միշտ ես պետք է ընդառաջեմ, ինչո՞ւ պետք է լինի քո ուզածով: Վե՛րջ, վե՛րջ: Հեռացի՛ր, գտի՛ր երջանկությունդ այլ ափերում, այլ գրկում, այլ աչքերում փնտրիր ինքնահաստատումդ: Հոգնել եմ վիրավորանքներ կուլ տալուց և վիրավորելուց էլ հոգնել եմ:
Ներման արժանի չէ նա, որ ներելու ընդունակ չէ, նա, ով ստորացնում է ուրիշի զգացմունքները և խաղում դրանց հետ:

Ո՛չ, ատելություն, մոռացի՛ր այդ ճամփաները, ջնջի՛ր հիշողությունդ, որ միայն ցավ է պատճառում: Մոռացիր, քանզի քո գոյությունն իսկ ապացույցն է այն բանի, որ սերը դեռ երբեմն շրջում է անանցանելի դարձած մացառուտներում: Վիրավոր, մահամերձ՝ նա դեռ ուժեղ է կյանքս դժոխք դարձնելու համար: Եթե կարողանայի, կշպրտեի մի կողմ, հավերժ կջնջեի այդ հիշողությունները: Ինչո՞ւ չունեմ ամենակարող այդ ուժը: Կանեի՞ դա, եթե տրվեր ինձ այն: Երբեք, երբե՛ք, ինչ կմնար ինձ այդ դեպքում, եթե կորսվեր հիշողությունների այն շրջապտույտը, որում լող են տալիս աշխարհիս երեսին առկա բոլոր զգացմունքները՝ ագուցված իրար հետ, իրարից անբաժան, ոչինչ, ոչինչ… Ես դեռ այդքան ուժեղ չեմ, ինձ համար դեռ անհրաժեշտություն է քո ուրվականը, որ անտես կանգնած է իմ կողքին, նա դեռ երբեմն ժպտում է ինձ: Դա այն միակ վայրկյանններն են, երբ ես կարող եմ դեռ տեսնել այդ ժպիտը:

Կյանքում լինում են վերելքներ և վայրէջքներ, թռիչքներ և անկումներ. ձեռք բերելու բերկրանքին հաջորդում է կորստի ցավը, և այդ ամենը այնքան սերտորեն են փոխկապակցված իրար հետ, որ երբեմն նույնիսկ տարանջատելն անհնար է: Երբեք չես կարող ասել, թե ինչ կկորցնես ձեռք բերելով և ինչ ձեռք կբերես կորցնելով: Ու թեև ամեն թռիչք ունի իր նախատեսված անկումը, չպետք է մոռանալ նաև, որ ամեն անկում նոր թռիչքի սկիզբ է: Հիմա ես ավելի ուժեղ եմ, այնքան ուժեղ, որպիսին կցանկանայի, որ կյանքը չստիպեր ինձ լինել: Հիմա ես ավելի ուժեղ եմ, քան նույնիսկ անհրաժեշտ է: Միգուցե դա ինձ կխանգարի նոր որոնումների ճանապարհին, միգուցե կօգնի կրկին սայթաքելիս: Եվ հարվածը կլինի թույլ, շատ թույլ, քանզի ոչինչ չի կարող համեմատվել քեզ կորցնելու ցավի հետ: Եթե ես կարողացա ապրել առանց քեզ, եթե ես կարողացա հաշտվել քեզ կորցնելու մտքի հետ, եթե կորցրեցի քո մասին մտածելու ունակությունն անգամ և ոչինչ այլևս չեմ ցանկանում, մնացածը մանրուքներ են: Կշպրտեմ դրանք իմ ոտքերի տակ, ինչպես մի օր շպրտեցի իմ սիրտը՝ այդ անիմաստ և անօգուտ օրգանը, որ չգիտես ինչու դրվել է մի օր իմ կրծքի տակ և լուռ մնալու փոխարեն խոսում է ու խոսում: Եթե՜ ընդամենը խոսեր. նա պահանջում է, նա հրամայում է, և բանականությունը քարշ է գալիս նրա հետևից հնազանդ ստրուկի նման: Բայց բավ է: Թույնով հագեցված այս դասը չնայած չափազանց թանկ նստեց ինձ վրա, բայց ամենաքաղցր նեկտարից էլ անգնահատելի էր: Իջիր երկնքից, քո ոտքերը չափից դուրս ամպոտ են այս կյանքի համար: Ես արժանի էի, որ ինձ հետ այդպես վարվեին, եթե ի վիճակի չէի տիրապետել ինձ: Ու հիմա, սթափ գիտակցությամբ ու աներեր կամքով նայելով ետ՝ մտածում եմ, որքան բան կտայի նույն խենթուկը լինելու համար: Դահիճ և զոհ, ամեն ինչ այնքան է խառնվել, որ անզոր եմ տարբերակել, թե մեզանից ում որ դերն է տրված: Մի՞թե ես քեզ ներշնչել եմ նույն ատելությունը: Հովացրու վառված սիրտդ, եթե վրեժն այդքան քաղցր է: Դա այն է, ինչ պե՞տք է քեզ: Դու գո՞հ ես: Եթե գոհ ես, դե ինչ, ինձ մնում է երջանիկ լինել դրանով:

Եվ ի վերջո սերն ինձ ընդամենը թվացել է: Այն ծուխ է եղել, ո՛չ իրականություն և ծխի նման անհետ ցրվեց երկնքում: Իսկական սերը չէր կարող այդ արտահայտությունն ընդունել: Այն միշտ մեծահոգի ու վեհանձն է ավելի: Այն ներում ու հեռանում է, եթե այլ կերպ նախատեսված չէ, բայց ոչ մի իրապես սիրող սիրտ իր սիրած էակին չի տանջի, չի խոցի թունավոր նետերով: Խաբկանք էր դա, և ուրախ եմ, որ վերջացավ առանց նույնիսկ սկսվելու: Ես կտայի ինձ ամբողջությամբ, իսկ փոխարենը հայտնի չէ, ինչ կստանայի: Կարո՞ղ էր նա ինձ փոխհատուցել նույն կերպ, կասկածում եմ, որ ունակ լիներ դրան: Մտածել միայն, ի՞նչ է եղել որ, հիմար մի սիրավեպ, ինչպիսիք տեղի են ունենում ամեն վայրկյան՝ ավել կամ պակաս ողբերգական վերջաբանով: Ամեն ինչ ֆարս է, չափազանցված զգացմունքներ և տառապանքներ: Իսկ եթե կողքի՞ց նայենք: Ի՞նչ է եղել որ: Նայիր քեզ կողքից, Լիլիթ: Դա ամենալավ խորհուրդն է, որ քո զարթնած բանականությունը կարող է քեզ տալ: Մաթեմատիկական հավասարում, որ կազմված է մի քանի հաջող և մի քանի անհաջող հանդիպումներից: Այն գտավ իր լուծումը: Անհայտները հայտնի դարձան, բացահայտվեցին բոլոր իքսերն ու իգրեկները: կարող ես անցնել ուրիշ հավասարման լուծման, եթե պարապ մնալ չես ուզում: Որքա՜ն պարզ է կյանքը: Ինչո՞ւ բարդացնել, խճճել այնպես, որ հետո ինքդ էլ գլուխ չհանես, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ սուտը: Սիրե՞լ ես արդյոք երբևէ ինձ, աստված գիտի: Գուցե սիրո տեղ ես ընդունել ուժեղ հրապուրա՞նքը, ինչպես փորձում էր համոզել ինձ Տաթևիկը: Գուցե, ի՜նչ իմանամ: Հարկավոր է փորձ հավաքել հավանաբար: Այդ դեպքում այսպիսի սքանչելի առաջաբանով և հիմար ավարտով պատմություններ չեն լինի: Սեր, ինչո՞ւ ինձ նորից հրապուրեց քո հին, թախծոտ, մոռացված մեղեդին: Այն հիշողություններ է առաջացնում այն օրերի մասին, երբ իմ սիրտը դեռ ունակ էր արագ տրոփելու, այտերս՝ շիկնելու, իսկ աչքերս՝ փայլելու: Թող որ դրանք վերջացան, բայց դրանք եղել են: Թո՛ղ կասկածի մշուշով պատած, բայց դրանք երջանկություն են պարգևել, թո՛ղ որ խաբուսիկ, անիրական երջանկություն: Հակառակ դեպքում սիրո և տառապանքի դարերի փոխարեն կլիներ անտարբերության հավերժություն, թեև ինչ տարբերություն, ի վերջո:

Ափսոս, Միքայե՛լ, ես կցանկանայի, որ չկորցնեիր դեմքդ կյանքիդ ճանապարհի ոլորաններում, մնայիր այն տղամարդը, այն երեխան, որին սիրել եմ հասուն կնոջ և փոքրիկ աղջնակի սիրով: Օրեցօր կուրանում եմ քո պես և խլանում քեզ նման: Սկսում եմ նայել ուրիշների պես, տեսնել ուրիշների աչքերով և… չտեսնել քեզ:

Նա տանել չէր կարողանում, որ ես այսպիսին եմ, բայց եթե մի փոքր այլ լինեի, նա կտրորեր ինձ և կանցներ ավելի շուտ՝ առանց նույնիսկ հիշելու: Իսկ հիմա ես կարող եմ հավատացած լինել, որ երբեք ինձ չի մոռանա: Թերևս դա միակ բանն է, որում ես հիմա համոզված եմ, ե՛ս, որ հաղթողների ցեղից եմ□:

Լիլիթին պարուրեց անսահման երջանկության զգացումը, որ այս անգամ գալիս էր ազատությունից: Նա ազատ էր, քամու պես ազատ: Հիմա հանգիստ քնում էր գիշերները և այլևս ոչնչի մասին չէր մտածում: Եթե պատահաբար հանդիպում էր նրան փողոցում, արդեն այնքան անուշադիր էր դարձել, որ չէր հասկանում, չէր էլ փորձում հասկանալ, թե նա ինչ է մտածում, ինչ տրամադրության մեջ է, ինչ է զգում: Ի՜րեն ինչ: Եվ իրոք: Բարևում էր, ինքն էլ էր բարևում, չէր բարևում, ինքն էլ չէր բարևում: Ամենն անցնում էր կողքից՝ առանց հուզելու սիրտը: Նա ազատ էր մտահոգություններից, ի՜նչ է ուրիշ պետք երջանիկ լինելու համար:
Կան բաներ, որ հնարավոր է տեսնել միայն սրտի աչքերով: Երբ սիրտը կուրանում է, ամենապայծառ տեսողությունն անգամ չի կարող կրկին հայել այն, ինչ այնքան պարզ ու տեսանելի էր թվում, այնքան մոտ ու հարազատ: Որքա՜ն հեռու են հիմա սրտի նկարած պատկերները, այնքան անմտորեն, անհասկանալիորեն ու … ցանկալիորեն հեռու, որովհետև այն ինչ քոնը չէ, պետք է անտեսանելի լինի սրտի աչքերի համար: Նա փորձում էր հիշել ձայնը, դեմքը. ոչի՛նչ չկար… Երբեմն նրան նույնիսկ պատում էր կասկածը, որ ինքը երազում է տեսել սիրո մի քանի վայրկյանը, տեսել է դարեր առաջ:
Օ՜, բանականություն, կձոնեի քեզ իմ ներբողը, բայց դու հաղթում ես միայն այն ժամանակ, երբ սերն արդեն վաղուց լքել է իր դիրքերն ու հեռացել: Պարծենում ես քո հաղթանակով և չես էլ գիտակցում, թե որքան չնչին է այն:

Շարունակելի

Old 09.02.2007, 11:28   #13
Silence
 
Moonlight's Avatar
 
Join Date: 11 2004
Location: back to meta level
Posts: 3,926
Blog Entries: 3
Rep Power: 5
Default

durs ekav "pilisopayakan mas@" erevi patmvacki gluxgorcocn e
davay poskoree prodoljenie, interesno chem vse zakonchilos' u nix!

Old 10.02.2007, 11:54   #14
Cтихийное бедствие
 
Shauri's Avatar
 
Join Date: 04 2005
Location: В плену у безнадёжности
Age: 41
Posts: 2,073
Rep Power: 5
Default

Serialneric lav ban chsovorecinq...
Vrednaja, shat hetaqrqir e, yes el em uzum imanal verjy inch e linum
__________________
Обнажённая, с сердцем разбитым, танцевала на каменных плитах.
Развеваются длинные волосы, на запястьях - кровавые полосы...

И только в пульсе моем бьется имя твое...
http://forum.armkb.com/attachment.ph...1&d=1166279472

Old 12.02.2007, 05:18   #15
и добрая... иногда
 
Vrednaja's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 44
Posts: 464
Rep Power: 0
Default

To Moonlight
Che, gluxgortsocy, im kartsiqov, Liliti namakn e. Shutov khasnenq, hajord masum Arhasarak, ajdqan el shat chi mnacel

To Shauri
Erevi serial chem najum, dra hamar el inqs em steghtsum

***
Արդեն ութն անց էր, երբ Միքայելը դուրս եկավ շենքից և առանց շուրջը նայելու թեքվեց դեպի անկյունը:
- Միքայե՛լ:
Ձայնը նրան ծանոթ թվաց: Շուռ եկավ: Մթության մեջ կերպարանքը անորոշ էր, սակայն նրբագեղությունը երևում էր նույնիսկ ամուր փաթաթված վերարկուի մեջ: Ի վերջո նա մոտեցավ այնքան, որ լույսն ընկավ դեմքին:
- Աաա, Տաթևիկ, այդ դո՞ւ ես: Ո՞նց ես, գործերդ ո՞նց են: □Գրողը տանի, ե՞րբ եմ տեսել նրան, 2-3 ամի՞ս առաջ: Ի՞նչ է ուզում ինձանից□:
- Արդեն մեկ ժամ է՝ քեզ եմ սպասում:
□Իրոք որ լավ սառել է□,-մտածեց Միքայելը,-□դեմքն արդեն կապույտ է□:
- Լիլի՞թն է ուղարկել: Հավատացնում եմ, նրա համար չարժե այդքան սառել:
□Իրոք որ կոպիտն է□,- մտածեց Տաթևիկը,-□Պարույրը երբեք այդպիսի բան չէր ասի, ինչ էլ պատահած լիներ□:
- Ո՛չ, նա չգիտի, իրո՛ք չգիտի: Եթե իմանա, ինչ եմ պատրաստվում անել, դա ինձ կարող է արժենալ մեր ընկերությունը: Եվ այնումենայնիվ, ուզում եմ խոսել քեզ հետ: Կտրամադրե՞ս ինձ մի քանի րոպե:
Միքայելը մտածեց մի փոքր և արտաբերեց.
- Լավ, թեև նախազգուշացնում եմ, որ քո ասածները որևէ արդյունք չեն ունենալու (տոնը լուրջ էր): Մի քանի րոպե, իհարկե, կարելի է անցկացնել գեղեցիկ և հաճելի աղջկա հետ,- հաճոյախոսեց նա՝ այնումենայնիվ չհրաժարվելով հեգնանքի որոշ մասից:- Այստեղ մոտակայքում թեյարան կա, և ես չեմ ուզում ինձ վրա վերցնել քո ցրտահարվելու մեղքը: Ես դա ինձ երբեք չեմ ների և բացի այդ բավականին հյուրասեր եմ:
□Նա դեռ հիշում է մեր սառն ընդունելությունը, իրոք որ հիշաչար է□,- մտածեց Տաթևիկը: Նրանք լուռ քայլեցին դեպի թեյարան, լուռ ներս մտան, նստեցին առաջին պատահած սեղանի շուրջ: Միքայելի հայացքին, թե ինչ կցանկանաս, աղջիկը ձեռքով մի շարժում արեց, որը նշանակում էր՝ ինձ համար միևնույն է: Տղան ինչ-որ բան պատվիրեց և խզեց լռությունը:
- Դե՞, ինչի մասին էիր ուզում խոսել ինձ հետ:
- Ես ուզում եմ, որ դու ու Լիլիթը միասին լինեք:
Ամբողջ ժանապարհին մտածել էր, թե ինչպես սկսի և միևնույն է, ոչ մի ավելի լավ բան մտածել չէր կարողացել: Իսկ ինչպես կսկսեիք դուք, ավելի դիվանագիտորե՞ն, ավելի հեռվի՞ց: Այո՛, շատ հաճախ անկեղծությունը այն բաժակը չէ, որից մենք սիրում ենք խմել: Այն չափից ավելի անպաճույճ է թվում մեր աչքին ոսկեզօծված այլ գավաթների համեմատությամբ, որոնց պարունակությունը ավելի քան զիջում է այդ արհամարհված հասարակ բաժակի պարունակությունը:
- Ես կարծում էի, դու ինձ տանել չես կարողանում և միայն ուրախ ես մեր բաժանումից: Ինչո՞ւ հանկարծ այսպես,- մի ստուգող հայացք գցելով հարցրեց Միքայելը,- խոստովանում եմ, դու ինձ զարմացրեցիր:
- Ես անձամբ քո դեմ ոչինչ չունեմ: Թերևս ուրիշների հետ դու բավականին հաճելի տղա ես և այլ պարագայում… Բայց ինձ դուր չէր գալիս, ինչպես ես վարվում Լիլիթի հետ: Չեմ հասկանում, ի՞նչ ես ուզում նրանից:
- Ինչպես եմ ե՞ս վարվում նրա հետ, ինչ եմ ե՞ս ուզում նրանից,- միանգամից այնպես կատաղեց Միքայելը, որ Տաթևիկը լրջորեն վախեցավ- նա իմ կյանքը դժոխքի է վերածել: Ես ի վիճակի չեմ ուրիշ ոչնչի մասին մտածել: Աշխատանքի վայրում դեռ ինչ-որ չափով մոռացության եմ տրվում, բայց հետո, աստված իմ, երբ դուրս եմ գալիս այդ անիծյալ շեմից, ամեն ինչ սկսվում է նորից ու նոր ուժով: Ես չեմ քնում գիշերները, իսկ երբ քնում եմ, ընկնում եմ մղձավանջների մեջ: Անընդհատ վազում ու վազում եմ նրա հետևից, իսկ երբ ինձ արդեն թվում է, թե վերջապես հասա, ահա կբռնեմ, նա ուրվականի նման չքանում է: Ես արթնանում եմ սառը քրտինքի մեջ: Ինչպես եմ ե՞ս վարվում նրա հետ,- ավելի ու ավելի բորբոքվելով շարունակեց նա,- դա դեռ այն ժամանակ էր սկսվել, երբ դեռ չկային անգամ այս բոլոր հիմար պատմությունները: Առավոտյան արթնանում էի, հագնվում, քարշ գալիս աշխատանքի: Նա ինձ սպասում էր այնպես, կարծես ոչինչ չի եղել: Ծիծաղում էր, ու նրա ծիծաղի ամեն հնչյունը կարծես սրտիս ուղղված նետ լիներ: Նա ծիծաղում էր ինձ վրա: Նա հեգնում էր ինձ: Նա ուղղակի խաղում էր ինձ հետ, կարծես չգիտեր, էլ որտեղ կարող էր թափել իր կանացիության ալիքները: Փորձում էի զսպել նրան, հանդարտեցնել, դադարեցնում էի շփումները, անօգուտ ջանքեր… Նա ծիծաղում էր ինձ վրա ավելի ու ավելի, ու ես հասկանում էի, որ իշխանություն չունեմ նրա վրա, և ինչը ավելի սարսափելի է՝ ամբողջությամբ նրա հմայքի իշխանության տակ եմ: Իսկ նա քեզ ասե՞լ է, որ այդ Վահրամի հետ հանդիպելու նախորդ օրը նա ի՛նձ, ի՛նձ էր խոստացել, որ հաջորդ օրը երեկոյան, առաջին անգամ երեկոյան, մենք կհանդիպենք: Այդ երեկոն ի՛մը պետք էր լիներ: Ես այնքան բան էի կապում այդ երեկոյի հետ, ուզում էի նրա առաջ բացել սիրտս, ամեն ինչ կասեի, կբացատրեի, կխնդրեի, կպահանջեի… այնպես էի սպասել դրան, դու նույնիսկ չես կարող պատկերացնել: Այդ երեկոն իմը պետք է լիներ, իսկ ես… գտա նրան ուրիշի գրկում… Ո՞ր տղամարդը այլ կերպ կվարվեր:
- Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում քո պահվածքը կարաոկեում,- հասկանալով, որ այդպես միայն բորբոքում է նրան, Տաթևիկը փոխեց խոսակցության ընթացքը՝ ջանալով մեղմ լինել:
- Մի՞թե պարզ չէ: Ես շպրտեցի նրան անպետք լաթի կտորի նման, երբ այլևս պետք չէր, փչացրեցի նրա կյանքը, վարվեցի այնպես, ինչպես նա էր վարվել ինձ հետ: Նա երբեք չպետք է երջանիկ լինի ոչ ինձ, ոչ էլ ուրիշ մեկի հետ: Սակայն չեմ կարծում, որ առանձնապես մեծ բան եմ արել,- դառը քմծիծաղեց,- մեկ ուրիշին կգտնի, դա նրա մոտ լավ է ստացվում: Նույնիսկ երկու ամիս չէր անցել, իսկ նա արդեն ուրիշի գրկում էր:
Տաթևիկը հիշեց Լիլիթի խոսքերը. □Նա կատաղած է, որ չկարողացավ տիրապետել իրեն, որ ձգում եմ իրեն առաջվա պես, իսկ գուցե և ավելի: Նա կատաղած է, որովհետև դեռ սիրում է□: Հիմա նա ավելի քան համոզված էր դրանում: Ուստի գերադասեց որոշ բացատրություններ տալ:
- Տիգրանը Պարույրի ընկերն է: Մենք էինք նրան հրավիրել: Այդ առաջին անգամն էր, որ տեսնում էին իրար:
- Առաջին անգա՞մ, է՛լ ավելի հրաշալի: Իսկ ու՞ր էին գնալու երգ ու պարից հետո: Չեմ դադարում զարմանալ: Մի՞թե կարծում ես, որ հիմա լավություն ես անում ընկերուհուդ: Հիմա դու ավելի ու ավելի անհնարին ես դարձնում արդեն անհնարինը:
- Ես իրոք չգիտեմ, ինչ էր կատարվում Լիլիթի հետ այդ օրը: Նա իրեն բոլորովին նման չէր: Նա երբեք այդպիսին չի եղել,- մտախոհ ասաց Տաթևիկը:
- Նա մի՛շտ է այդպիսին եղել: Եթե ես ցանկանայի, նա արդեն իմը եղած կլիներ,- քմծիծաղեց Միքայելը:
□Ահա և Լիլիթի՝ □ես նրան գրեթե ամեն ինչ կարող եմ թույլ տալ□ը: Ահա և նրա՝ □ես նրան վստահում եմ□ը□,- սրտնեղությամբ մտածեց Տաթևիկը:
- Դու այդպես չե՛ս կարծում: Հիմա դու ուղղակի չարացած ես և խոսում ես առանց մտածելու,- զայրույթը մի կերպ զսպելով՝ նա փորձեց հանգիստ պատասխանել,- ես նրանից մաքուր աղջկա դեռ չեմ հանդիպել: Նա նույնիսկ ընկեր չի ունեցել, դու կլինեիր առաջինը: Գուցե նույնիսկ դա նրա սխալն է, այլապես կիմանար, ինչպես վարվել քեզ նմանների հետ:
□Ես այդպես էլ գիտեի□,- տարօրինակ քնքշանքով մտածեց Միքայելը:

- Լսու՞մ ես, ոչինչ չի կարող արդարացնլ քո հրաժարումը սիրուց: Դու ասում ես՝ հպարտություն, ինքնասիրություն, արժանապատվություն և այլ գեղեցիկ բառեր: Եթե դու չես սիրում նրան ավելի, քան այդ գեղեցիկ բառերը, որոնք վկայակոչում ես սեփական թուլությունը արդարացնելու համար, ուրեմն դու նրան արժանի չես: Ճիշտ ես անում հրաժարվելով, քանի որ մի օր նա ինքը կհասկանար դա և ինքը կհրաժարվեր քեզանից: Ափսոս, որ հիմա չի հասկանում այդքանը, ափսոս, որ հիշում է այն, ինչը իրականում գոյություն չի ունեցել: Ու՞ր կորավ այդ սերը, մարեց մեկ վայրկյանու՞մ: Այդքան թույլ է, որ ամեն փոքրիկ զեփյուռ հանգցնում է նրա “հզոր” կրակը: Երբեք չես սիրել դու, արդյոք գիտես՝ ինչ է սերը, Գիտես, թե ինչու Լիլիթը չհետևեց նրան այն ժամանակ: Ենթագիտակցաբար գուցե, բայց հասկանում էր, որ նրա կյանում ընդամենը երկրորդական դեր է խաղալու կարիերայից, փողից հետո, իսկ երկրորդական դերերը նրա համար չեն: Նա թագուհի է, նա միշտ առաջին տեղում պետք է լինի:
- Ես տեսա նրան փողոցում, ընկերների հետ ծիծաղում էր և ուրախ էր ինչպես միշտ: ՄԻ անհանգստացիր, նա վաղուց մխիթարվել է: Նա թքած ունի և իմ, և մեր բաժանման վրա: Այնպես որ մի փորձիր այստեղ ողբերգություն պատկերել, որ իրականում չկա:
Ես այս վերջերս միշտ տեսնում եմ նրան ուրիշների հետ համբուրվելիս, տարօրինակ է, այնպես չէ՞,-հեգնեց Միքայելը(

-Չկա՞… Իսկ դու գիտես, թե ինչ է արժենում նրան այդ ծիծաղը: Նա փակում է իր հոգու դռները ուրիշների առաջ, բայց ինձանից հո ոչինչ չի թաքցնում: Գիտես, ինչ է անոււմ նա, երբ վերադառնում է քո այդ տեսած հավաքույթներից, որտեղ ծիծաղում է, լավ դերասան է, միշտ հիացել եմ նրանով: Ես չեմ կարողացել այդպես: Բայց նա ոչ մեկին թույլ չի տա, որ նայեն, թե ինչ է կատարվում հոգու խորքում: Գիտես արդյոք, որ նա լալիս է ամբողջ գիշեր ամեն օր, ինչ բաժանվել եք: Սկզբում փորձում էր ելք գտնել, բացատրել քեզ ամեն ինչ, ինքդ էլ գիտես: Գուցե ինչ-որ տեղ նա իրավացի չի եղել, բայց միշտ սիրել է քեզ ու չի դավաճանել: Դա նրան պետք էր անցյալի ուրվականից ու հիշողություններից ընդմիշտ ազատվելու համար: Նա պետք է տեսներ Վահրամին, ինչու չէ, ազատ, այո, առանց քեզ, մի որոշ ժամանակ անցկացներ նրա հետ ոչ թե որովհետև դա մեծ նշանակություն ուներ նրա համար, հասկանալու համար իրեն: Միթե չէր գնա, եթե ինչպես դու ես պնդում, թքած ունի քեզ վրա, այն էլ երբ իմանալով քո համառ բնավորությունը, գրեթե համոզված էր, որ երբեք իրեն չես ների: Ինչ ուներ էլ ուրեմն կորցնելու՞: Մտածե՞լ ես: Չէ որ նա Լիլիթի համար էր այստեղ եկել այսքան տարի հետո, և Լիլիթը գիտեր դա: Մի ժամանակ դու ինձ պնդում էիր, որ քո պես ոչ ոք չգիտի ընկերուհուս, անգամ ես, որ ես շատ-շատ բան չգիտեմ: Ուր կորավ այդ իմացությունը: Երկուսդ էլ կարծես երեխաներ լինեք: Դու չես ցանկանում լսել նրան, նա էլ, ահա թե ինչ եմ ասել ինքնասիրություն, արժանապատվություն, ցավոք, նրա մոտ էլ գեղեցիկ բառերի նկատմաբ հակում կա, նա էլ ծիծաղում է, ուրիշ ինչ կարող է անել: Դու՞ չէիր հիանում նրա նկոտրում բնավորությամբ, դու չէիր, որ ասում էիր, որ գիտես, թե միաժամանակ որքան խոցելի է ու քնքուշ՝ անփուշ վարդի նման, որ փշեր է աճեցնում միայն նրա համար, որպեսզի իրեն չվիրավորեն: Ինձ թվում է հիմա, որ դուք իրար չեք իմացել:
- Լռիր: Ես չեմ ցանկանում լսել քեզ,- Միքայելը կտրուկ վեր կացավ:

- Այդ դեպքում ինձ միայն մի բան է մնում անել,- Տաթևիկը հանեց քառածալ թուղթը, այն նույն թուղթը, որ Լիլիթը ցույց էր տվել նրան մի քանի ամիս առաջ, և մեկնեց Միքայելին: -Վերցրել եմ Լիլիթի դարակից, երբ նա դուրս էր եկել: Հիմա թերևս խաչ եմ քաշում մեր տասնամյա ընկերության վրա, եթե դու սա ճիշտ չհասկանաս:
- Ի՞նչ է սա:
- Սա գրել է Լիլիթը այս…, այս վերջին դեպքից առաջ, երբ ելք էր փնտրում, փորձում էր ամեն ինչ քեզ հետ հաշտվելու համար: Հիմա նա ոչ մի գնով նման բան չէր գրի: Դու պետք է դա կարդայիր այն ժամանակ, գուցե… իսկ գուցե և ոչ, չգիտեմ, բայց ես խորհուրդ տվեցի նրան չանել այդ քայլը: Այն օրը ես հասկացա, որ նրա համար այլ տղամարդ գոյություն չունի, ու ինչքան էլ փորձեմ շեղել ուշադրությունը, նա քեզ է սիրում, ինչպես և դու՝ նրան: Մի հակառակվիր, դա անիմաստ է: Ես չգիտեմ, ինչպիսին ես դու, բայց եթե դու այն մարդն ես, որ կարող է երջանկացնել նրան… Կարդա և ինքդ որոշիր անելիքդ: Այլևս այստեղ անելիք չունեմ, շնորհակալություն թեյի համար և ց՛տեսություն:
Միքայելը դանդաղ բացեց թուղթը:
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 08:30.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.