Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > News

Reply
 
Thread Tools

Техут- злободневно! /19 տոկոսը Վալերի Մեջլումյանինն է?
Old 13.02.2007, 09:48   #1
грызун-пацифист...
 
Belka's Avatar
 
Join Date: 08 2002
Location: Woodstock 69
Posts: 1,665
Rep Power: 5
Exclamation Техут- злободневно! /19 տոկոսը Վալերի Մեջլումյանինն է?

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Բնությանը հասցվելիք վնասը կոպեկներով է գնահատվել

«Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք մի շատ խոշոր, կոլեկտիվ հանցագործության հետ, երբ «Էյ Սի Փի» ընկերությունը եւ բնապահպանության նախարարությունը, օրենքները տրորելով, ձեռք ձեռքի տված ոչնչացնում են հայոց բնությունը», երեկ Գրողների տանը կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Խոսքը վերաբերում է Լոռվա մարզի Թումանյանի շրջանում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին, որին ձեռնամուխ է եղել «Հայկական պղնձի նախագիծ» («Էյ Սի Փի») ընկերությունը: «Էյ Սի Փի» ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը պատկանում է Գերմանիայում գրանցված ընկերությանը, իսկ 19 տոկոսը՝ Վալերի Մեջլումյանին:

Առաջին անգամ փորձ է արվում հանքահանման տակ դնել անտառային տարածքը, երբ ցարիզմի ու խորհրդային տարիներին անգամ նման բան չի եղել: Մասնագետների բացատրությամբ` որովհետեւ հանքաքարի մեջ իրականում ե՛ւ մոլիբդենը, ե՛ւ պղինձը շատ ցածր պարունակություն ունեն: Այստեղ ընդամենը 40-50 մլն տ-ի սահմաններում մի քիչ հարուստ շերտ կա, որը հեշտությամբ հնարավոր էր փակ հանքի, թունելի եղանակով շահագործել, այսինքն, առանց բնությանը վնաս տալու:

Հիմա սպառնալիքի տակ են ոչ միայն տարածքի անտառները, այլեւ ողջ էկոհամակարգը, հիմքը, որի վրա ստեղծվում են բուսական ու կենդանական աշխարհները, ջրագոյացման համակարգերը:

Թեղուտի հանքավայրում հանվելու, վերամշակվելու է 175 մլն տ հանքաքար, այդքան են պաշարները, ինչպես իրենք են ասում:

Սակայն խորհրդային տարիներին հաշվարկված ցուցանիշը, հետո նույնը հաստատեցին կանադացիները, մոտավորապես 522 մլն տ է:

Հակոբ Սանասարյանը հայտարարում է, որ շահագործման նախագիծը բացահայտ կեղծիքներ է պարունակում. ծրագրի գործողությունները միտումնավոր կիսատ են ներկայացված, 2 փուլով, որն աննախադեպ է այս կարգի խոշոր ծրագրերի համար: Բուսակենդանական աշխարհի, էկոհամակարգի, ջրային, բնական օբյեկտներին հասցվելիք տնտեսական վնասը ծայրաստիճան ցածր է գնահատվել` «ծիծաղելի, վիրավորական, կոպեկներով»: «Այս մութ ծրագիրը հակասում է ՀՀ օրենքներին, եւ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերին: Շահագործողներն ասում են, որ ունեն էկոլոգիական փորձաքննության դրական եզրակացությունը: Արդեն ապացուցված է, որ բնապահպանության նախարարությունը նախագիծն ընդունել է օրենքի կոպիտ խախտումներով: Նա տեսնելով հանդերձ, որ նախագիծը չի համապատասխանում նորմատիվային կանոններին, թերություններ կան, կիսատ է, շատ բան կոծկված է, առանց որեւէ փորձաքննություն իրականացնելու, հենց այնպես, ընդունել է փաստաթուղթը: Նախագծում բացակայում են գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի նախարարությունների համաձայնություններն ու եզրակացությունները»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

http://www.azg.am/?lang=AM&num=2007021020
__________________
[SIGPIC][/SIGPIC]
  Reply With Quote
Reply




Реклама:
реклама

All times are GMT. The time now is 10:37.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2024, Jelsoft Enterprises Ltd.