2007-03-01 14:46:00 Coalition of Armenian ecological NGOs urges that all legal aspects of developing Teghut copper-molybdenum deposit should be considered
The SOS-Teghut Coalition of Armenian ecological NGOs, which was formed in protest against open
exploitation of the Teghut copper-molybdenum deposit, applied to Armenian President Robert Kocharyan to consider all the legal aspects of developing the deposit with minimum environmental damage.
Public hearings on the Teghut issue were held today with participation of representatives of rural administrations of Teghut and Shnogh, Lori region. During the hearings, Lawyer Nazeli Vardanyan, the Director of the Armenian Forests NGO said that the letter addressed to the President dwells upon the violations of 7 International Conventions ratified by Armenia, as well as the violations of the Armenian legislation, particularly, the Constitution of Armenia. The SOS-Teghut coalition's representatives are looking forward to the President's answer and will take their further steps in compliance with the President's answer.
To remind, the ecological expert examination gave a positive conclusion for developing the Teghut copper-molybdenum deposit in the Lori region of Armenia. If the Armenian Copper Program, which has a license to exploit the mine for a period of 25 years, fails to implement the tasks set by the commission of experts, the license will be revoked. Armenian Minister of Nature Protection Vardan Ayvazyan supports the project on open development of the mine, stating that the close development is impossible. According to specialists, the development of the open-cut in this area resulted in destruction of 10 species of reptiles; 29 species of squamates, 11 of which are listed in the International Red Book; 191 species of plants, 9 of which are listed in the Red Book and 2 can be found only on the territory of the Teghut virgin forest. The industrial development of the mine will lead to migration of 59 species of birds, 55 species of mammals, 21 of which are listed in the Red Book. Archaeological monuments dating back to the Antique period and the Bronze and Middle Ages will also be destroyed irreparably.
Экология
http://arminfo.info/
2007-03-01 20:06:00 ACP продолжает загрязнять атмосферу города Алаверди
Катастрофическая загрязненность атмосфера одного из промышленных городов Армении - Алаверди продолжает удручать экологов.
По данным Нацстатслужбы Армении, предоставленным АрмИнфо, в 2006 году по сравнению с 2005 г. среднемесячный показатель выбросов двуокиси азота был превышен в 1.3 раза. В целом же в 2006 году единовременная предельная концентрация двуокиси серы была превышена в 2.1 раза, а
двуокиси азота до 1.2 раза.
Тенденция роста показателей загрязненности атмосферы Алаверди связана с деятельностью компании «Проект армянской меди» (ACP), владеющей Алавердским металлургическим комбинатом. Между тем, согласно обязательствам, оговоренным в дополнении к закону РА «О природоохранных платежах и платежах за природопользование», компании дан 5 летний срок для снижения выбросов токсичных элементов до пределов допустимой нормы их концентрации. При несоблюдении этого условия предприятие будет обязано заплатить штраф в десятикратном размере от исчислений за выбросы выше нормы в пять и более раз. Оговоренный срок завершается в 2009 году, однако по всем прогнозам и наблюдаемой тенденции загрязнения, компания ACP не выполнит обязательств по снижению токсичных выбросов в городе Алаверди и будет оштрафована на 1.2 млрд драмов. На днях Минприроды республики забраковало также генплан Алаверди, поскольку документ, рассчитанный на развитие города в последующие 20 лет, не включил ни одного пункта по организации охраны окружающей среды.
2007-03-01 14:46:00 Коалиция экологических организаций Армении требует рассмотреть все правовые аспекты разработки Техутского медно-молибденового месторождения
Коалиция экологических общественных организаций Армении SOS-Техут, сформированная в знак протеста против открытой эксплуатации Техутского медно-молибденового месторождения, обратилась к президенту республики Роберту Кочаряну с просьбой рассмотреть все правовые аспекты разработки рудника с наименьшим ущербом для окружающей среды.
Как сообщила сегодня на общественных слушаниях по Техутскому вопросу с участием представителей сельской администрации сел Техут и Шнох в Лорийской области РА, адвокат, директор общественной организации <Леса Армении> Назели Варданян, в письме к главе государства приведены нарушения по 7 Международным конвенциям, ратифицированным Арменией, а также по нарушениям армянского законодательства и, в частности, Конституции РА. Представители коалиции SOS-Техут, по словам Н.Варданян, будут с нетерпением ожидать ответа президента, и соответственно исходя из ответа решат дальнейшие шаги в борьбе за правовое решение проблемы по нарушениям на территории пока неразрабатываемого месторождения, где расположен уникальный девственный Техутский лес.
Напомним, что экологическая экспертиза дала положительное заключение по разработке Техутского медно-молибденового месторождения в Лорийской области Армении. Экспертиза поставила перед компанией <Проект армянской меди> ACP, имеющей лицензию на эксплуатацию рудника сроком в 25 лет, несколько задач, при невыполнении условий которого, документ будет отозван. Министр охраны природы страны Вардан Айвазян неоднократно выступал в поддержку проекта по открытой разработке рудника, утверждая, что невозможна организация закрытой разработки месторождения, что принесет наименьший ущерб Техутскому лесу. Согласно специалистам, в результате разработки карьера на этом участке будет уничтожено 10 видов рептилий, 29 видов чешуйчатых, из которых 11 видов занесены в Международную Красную Книгу, 191 вид растений, из которых 9 также занесены в Красную Книгу, а два вида встречаются только на территории Техутского леса. Промышленная разработка рудника приведет к миграции с насиженных мест 59 видов птиц, 55 видов млекопитающих, из которых 21 вид занесен в Красную Книгу. Безвозвратно будут уничтожены также археологические памятники,
датируемые античной эпохой, бронзовым и средними веками.
NGOS RAISE ENVIRONMENTAL CONCERNS
Today 26 environmental NGOs announced about the formation of coalition “SOS-Teghut” which aims to bring the implementation of Teghut mines into the legal field. The NGOs told a press conference today that several international treaties are violated in case Teghut mines are processed.
The members of a coalition submitted an open letter to the president of the Republic today. Nazeli Vardanyan, head of Armenian Forests NGO, said they will wait for the president’s answer and after that they will apply to Constitutional Court and international institutions. NGOs say several ecological disasters are expected in case Teghut mines are processed.
Source: Panorama.am
13:55 01/03/2007
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Այսօր բնապահպանության հարցերով զբաղվող 26 ՀԿ-ներ հայտարարեցին «SOS-Թեղուտ» կոալիցիայի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը Թեղուտի հանքավայրի ծրագրի իրականացումը իրավական դաշտ տեղափոխելն է: ՀԿ-ների ներկայացուցիչներն այսօրվա ասուլիսում հայտարարեցին, որ Թեղուտի հանքավայրի գործարկման դեպքում խախտվում են միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի կոնվեցիաները, ՀՀ Սահմանադրությունը և 25 օրենքներ, այդ թվում 35 օրենսդրական պահանջ:
Կոալիցիայի անդամներն այսօր այս հարցի հետ կապված բաց նամակ ներկայացրեցին հանրապետության նախագահին: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանի խոսքով, իրենք կսպասեն նախագահի արձագանքին, որից հետո կդիմեն Սահմանադրական դատարան և միջազգային կառույցներին: Նրանք այսօր ևս մեկ անգամ բաձրաձայնեցին հնարավոր աղետների մասին:
Իրականացրած նախապատրաստական աշխատանքների հետևանքով, արդեն իսկ Թեղուտի և Շնողի որոշ աղբյուրներ ցամաքել են, հողը կդեգրադացվի, լանդշաֆտը կփոփոխվի, տնտեսական և էկոլոգիական հավասարակշռությունը կխախտվի, ահա նման հետևանքներ են կանխատեսում կոալիցիայում ընդգրկված ՀԿ-ների փոձագետները:
«ACP ընկերության ներկայացրած աշխատանքային ծրագրում բացակայում են բնապահպանական միջոցառումների համար ծախսերը, Թեղուտի և Շնողի` տվյալ գործունեության ազդեցությանը ենթակա բնակիչների փոխհատուցումը անտառին հասցրած վնասի վերաբերյալ հատորում ներկայացված չէ ողջ տեղեկատվությունը, չի դիտարկվել հանքարդյունաբերության այլընտրանքային տարբերակ»,-նշեց Սրբուհի Հարությունյանը:
Բնապահպանական կոալիցիայի ներկայացուցիչների խոսքով, այդ գյուղերի բնակիչների շրջանակում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց մեծ մասը դժգոհ է այդ ծրագրից: Սակայն ասուլիսի մասին տեղեկանալով Երևան էին եկել գյուղերի գյուղապետներն ու բնակիչները, մարզպետարանի ներկայացուցիչները: Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն ի պատասխան ՀԿ-ների մտահոգությանը ասաց, որ այդ իրավական խախտումներին իրենց էլ ծանոթացնեն, իսկ ինչ վերաբերում է գյուղացիների դժգոհությանը, ապա դրանք քիչ են:
Իսկ ընկերության գործունեությունն առայժմ ոչ ոքի դժգոհությունը չի հարուցել: Շնողի գյուղապետի տեղակալ Կորյուն Շադինյանն էլ ասաց, որ իրենց նման ծրագրի իրականացումը ձեռնտու է այնքանով միայն, որ աշխատատեղեր կստեղծվեն իրենց գյուղացիների համար:
Աղբյուր` Panorama.am
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԿՈԱԼԻՑԻԱ
Թեղուտի ու Շնողի բնակիչները չմիացան
http://azg.am/?lang=AR&num=2007030214
Քանի դեռ կառավարությունը որոշում չի կայացրել «Էյ Սի Փի» ընկերությանը Թեղուտի հանքավայրը շահագործելու թույլտվություն տալու վերաբերյալ, բնապահպանները մտադրվել են կանխել Լոռվա անտառների գլխին կախված հերթական արհավիրքը:
Երեկ 25 բնապահպանական հասարակական կազմակերպություններ հայտարարեցին «SOS Թեղուտ» կոալիցիայի ստեղծման մասին: Առանց Թեղուտի հանքավայրի շահագործման էլ Լոռվա հյուսիսային հատվածում բնության ու տեղի բնակչության առողջության համար խիստ աննպաստ շրջափակում են առաջացրել Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն ու պոչամբարը, Շամլուղի բազմամետաղային հանքավայրը: Կոալիցիան նամակ է հասցեագրել ՀՀ նախագահին, որում ներկայացնում է հանքավայրի շահագործման հետեւանքով սպասվելիք եւ հավանական աղետների մասին, առաջարկելով փնտրել խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ: Նախագահի պատասխանից կախված կլինի հետագա գործողությունների ընթացքը: Հիշեցնենք, որ բնապահպանական նման կոալիցիա ստեղծվել էր նաեւ Շիկահողի անտառների փրկության համար, եւ նախադեպը բավական հաջող ավարտ ունեցավ:
Նորից ասվեց, որ բնապահպանության նախարարությունը նախագծին դրական եզրակացություն տվել է առանց իրական էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու, առանց գյուղնախարարության ու առողջապահության նախարարությունների եզրակացությունների: Եվ եթե հանքը շահագործվի, կնշանակի, որ խախտվում են 3 միջազգային կոնվենցիաներ (որոնց միացել է Հայաստանը) ու ՀՀ 11 օրենքներ, սահմանադրության 3 հոդվածներ շրջակա միջավայրի պահպանության ու էկոլոգիական փորձաքննության վերաբերյալ:
Թեղուտի հանքավայրը Ալավերդուց 30 կմ հեռավորության վրա է, պղնձի եւ մոլիբդենի պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է համարվում: Ստորգետնյա, փակ հանույթի տարբերակը, ինչի շնորհիվ բնությունը միայն նվազագույն վնասներ կկրեր, արդյունահանողները բացառում են, քանի որ ստորգետնյա հանույթը տասնապատիկ թանկ է բաց հանույթի տարբերակից, իսկ հանքաքարի բաղադրությունն ու որակը թույլ չեն տալիս այդպես վարվել: Նման շքեղություն հնարավոր կլիներ միայն հարուստ հանքաքարի առկայությամբ, մինչդեռ հանքավայրում պղնձի եւ մոլիբդենի պարունակությունները բավական ցածր են, համապատասխանաբար 0,36 եւ 0,22 տոկոս: Այսինքն, բնական համակարգերի ոչնչացումը նույնիսկ չի փոխհատուցվելու այն չափով, ինչ գոնե պիտի ենթադրելի լիներ նման կարգի ավերածություն իրականացնելուց առաջ: Ասենք, որ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանի վկայությամբ, հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար ճանապարհներ բացելու նպատակով արդեն իսկ այստեղ ակտիվ անտառահատումներ են կատարվել:
Երեւանի մանկավարժական ինստիտուտի դասախոս, Շնող գյուղի բնակիչ Վարշամ Ավետյանին մտահոգում էր նաեւ այս տարածքում հնագույն երկրաբանական ու հնագիտական հուշարձանների ոչնչացման հեռանկարը: Հանքավայրի շահագործման տարածքում պատմական ու մշակութային արժեքի 7 հուշարձաններ կան, որոնց մասին որեւէ հիշատակում չի արվել հանքարդյունահանման ծրագրում:
Մի այլ դիտարկում ներկայացրեց Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը: Թեղուտի հանքավայրի շահագործման փաստն օգտագործելով, անտառանյութի բիզնեսով զբաղվող մարդիկ պղտոր ջրում ձուկ են որսում: Իր այցելություններից մեկի ժամանակ Սրբուհին դեմ առ դեմ հանդիպել է անտառից դուրս եկող բարձրորակ փայտանյութով լի մի բեռնատարի:
Եթե այս ծրագիրն իսկապես իրականություն դառնա, ապա ըստ նախագծի հեղինակների հաշվարկների, 25 տարվա մեջ 127 հազար ծառ կոչնչանա: Նոր անտառատնկումների, անտառվերականգնման վերաբերյալ խոստումները ոչինչ չեն նշանակում: Եթե հազարավոր ծառեր էլ տնկվեն, դրանք նույնիսկ 100 տարի հետո անտառ չեն դառնա ու չեն փոխարինի բնության ստեղծածին:
Կոալիցիայի հավաքին մասնակցում էր շրջակա Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչների մի մեծ խումբ: Եվ մինչ փորձագետներն ու բնապահպանները անխնա դատապարտում էին Լոռվա այդ գողտրիկ անկյունն էլ ավերելու կոչված ծրագիրը, գյուղացիները համեստ լռություն էին պահպանում: Մայրաքաղաք էր եկել նաեւ հանքավայրի հետազոտական աշխատանքների տարածաշրջանային վարչության պետ Ռուբեն Պապոյանը, որն անընդհատ վկայակոչելով գյուղացիներին, պնդում էր, որ անտառահատումների եւ աղբյուրների ու արտերի չորանալու մասին լուրերը դատարկ խոսակցություններ են, եւ գյուղացիների մեծամասնությունը կողմ է հանքավայրի շահագործման ծրագրի իրականացմանը: Նրա խոսքը հետո հաստատեցին Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանն ու Շնողի փոխգյուղապետ Կորյուն Շադինյանը: «Եթե օրենք է խախտվում, հարցը լուծեք դատական կարգով», իր կողմից նույնիսկ խորհուրդ տվեց Թեղուտի համայնքապետը: Իսկ Շնողի փոխգյուղապետի բացատրությունները տխուր իրականության վավերացումն էին: Շնողն ու Թեղուտը 4-5 հազար բնակիչ ունեն, որոնցից միայն 1500-ն աշխատատեղ ունի: Բնակիչների մեծ մասը նույնիսկ անհամբերությամբ է սպասում շահագործման աշխատանքների մեկնարկին, մտածելով, որ գյուղերը պիտի ծաղկեն, իրենք էլ հետը: Հակառակ դեպքում գյուղերն ամայանալու են, ասում են գյուղապետները: «Եվս 1450 մարդ լիարժեք աշխատատեղ կունենա», ասում է Ռուբեն Պապոյանը: Նրանց հիշեցնում եմ, որ տարիներ անց, միեւնույն է, այստեղ բնությունն է ավերակ դառնալու, ամայանալու, ու արդեն դրա պատճառով են մարդիկ լքելու բնակավայրը:
Թեղուտցիների ու շնողցիների արձագանքը կոալիցիային միանալու առաջարկին, լռությունը եղավ:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ