Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only

Reply
 
Thread Tools

Հայաստան
Old 26.04.2007, 20:10   #1
Easy rider
 
Silver's Avatar
 
Join Date: 11 2005
Location: tristeza
Age: 40
Posts: 1,082
Rep Power: 0
Default Հայաստան

Ես չեմ հասկանում
Ինչու ես չեմ կարող ապրել մի երկրում որտեղ ԲՀԿ-ի գոյությունը նույնիսկ տեսականորեն անհնար է, որտեղ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը և այլ ազգայնական կուսակցություններ 20-րդ դարում արդեն կազմալուծվել են: Ինչո՞ւ ես չունեմ գոնե 1 հատ նորմալ քաղաքական ուժի ձայն տալու հնարավորություն, և ինչու է իմ մոտ այնպիսի տպավորություն, որ նույնիսկ ամենալիբերալ և ազատամիտ քաղաքական գործիչները շաուրմայից, Ֆիլիպ Կիրկորովից ու «մեր հող ու ջրից» այն կողմ ոչ մի լուրջ բան չեն ընկալում: Ինչո՞ւ եմ ես պարտավոր ամեն օր ականատես լինել իմ երկրի հեռուստատեսության աշխատակիցների իմպոտենցիային, երբ նրանք 2 շաբաթ ինտերվալով անխղճորեն պատճենում են յուրաքանչյուր ռուսական նախագիծ, և այդ պատճենող թիմից ոչ մեկի մտքով չի անցնում վեր կենալ ու ասել - տղեք, հերիք ա: Ինչու ես չեմ կարող լսել լուրջ վերլուծություններ, պրագմատիկ կարծիքներ, փոխարենը ականատես լինելով ակնհայտ ագիտացիայի, քաղաքականությունից մինչև Եվրատեսիլ: Ո՞ւմ են էշի տեղ դրել:
Բայց մտավորականների անկարողությունը մի կողմ:
Ես պետք է գնամ ընտրությունների: Ուզում եմ ընտրել այնպիսի ուժ, որի ներկայացուցիչները հեռուստատեսությունից չեն ուղիղ ասում որ եհովայի վկաները մեր ազգը քանդում են: Որ գիտակցում են, որ մենք ազատ պետություն ենք և բոլորի իրավունքները հավասար պաշտպանված են մեր մոտ: Որ հրեաների մասին վատ չեն արտահայտվում, ունեն բավական մտավոր ունակություն հնարավորությունների առկայության դեպքում Hammer չքշելու համար թեկուզ Երևանում իր ոչ պրակտիկության և անհարմարության պատճառով, որ հստակ գիտեն Գաբրիել Գարսիա Մարկեսի սեռը, որ Արարատի ֆոնի վրա չեն նկարվում ու որ Մերն Ուրիշ չի...

Ես չեմ հասկանում մարդկանց ովքեր տեսնելով մեր բանակի ներկա վիճակը քվեարկում են ՀՀԿ-ի օգտին:
Չեմ հասկանում ԲՀԿ-ի օգտին քվեարկողներին: «Ոնց ասեմ, ինձ պաշտոն պետք չի, ես փող ել ունեմ, պաշտոն էլ...» Այո, այո...
Դաշնակցությանը:
Ընդդիմությունն ընդհանրապես փղձկանք է առաջացնում: Ստեփան Դեմիրճյան: Արտաշես Գեղամյան: Մաման Ծաղկամյան:

Ո՞ւմ քվեարկեմ: Չգիտեմ: Չեմ ուզում ընտրել չարյաց փոքրագույնին: Չմասնակցել նույնպես չեմ ուզում: Մոլորված եմ:
__________________
http://sssilver.googlepages.com/blog...ner_300x30.jpg

http://www.hra.am/img/Gulyan1.gif

You must spread before giving to Silver again.

Old 26.04.2007, 20:26   #2
Engineer
 
Join Date: 03 2007
Location: Armenia, Yerevan
Age: 40
Posts: 30
Rep Power: 0
Default

Կարծում եմ մի փոքր կոպիտ է ասված, որոշ հարցերի հետ կապված, իսկ որոշ հարցերում էլ մեղմ, բայց այնուամենայնիվ ՀԱԼԱԼԱ
մոլորությունդ էլ հասկանում եմ ...

Old 26.04.2007, 21:53   #3
мрачный бородач
 
Arth-Gwyr's Avatar
 
Join Date: 09 2005
Location: Антитентура
Age: 46
Posts: 11,134
Rep Power: 6
Default

Quote:
Ո՞ւմ քվեարկեմ:
Ապեր, ասա, ասեմ էլի, վայ։
Էտ անտեր քվեաթերթիկի վերջում մի հատ կետ ա լինելու՝ ԸՆԴԴԵՄԲՈԼՈՐԻ։
И пошли все нах

ՊՍ. Լռիվ լուրջ էմ ասում։
__________________
Sick and tired of being sick and tired

Old 26.04.2007, 22:12   #4
Easy rider
 
Silver's Avatar
 
Join Date: 11 2005
Location: tristeza
Age: 40
Posts: 1,082
Rep Power: 0
Default

Ասում են ԸՆԴԴԵՄ ԲՈԼՈՐԻ տարբերակ չի լինելու
__________________
http://sssilver.googlepages.com/blog...ner_300x30.jpg

http://www.hra.am/img/Gulyan1.gif

You must spread before giving to Silver again.

Old 27.04.2007, 04:22   #5
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default

Նոր փոփոխված նախագծով ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ տարբերակը հանված է քվեաթերթիկներից: Այդ մասին ես որպես Հայաստանի քաղաքացի իմացել եմ 3 օր առաջ:

Լիովին հասկանում ու մասսամբ կիսում եմ տեսակետդ Արծաթ ջան Կարելի է գնալ ձեռքով գրել բոլորին դեմ եմ ու վերջ: Քվեաթերթրկը կհամարվի անվավեր

Այս պարագայում սակայն կարծում եմ շատերը ուղղակի ընտրության չեն գնա: Հայաստանը ու Ռւսաստանը (Հայաստանն էլ ուղղակի որպես քաղաքական նախագծի պատճենող) վերադարձել են կոմունիստական Բրեժնեւյան անցյալ:

Սերժի ու Պուծինի ելույթները նայելուց այդ տպավորությունն է:

Նույն տխմար իրենցից ոչինչ չներկայացնող ազգայնական նախագիծները, հասարակ մարդկանց նույն ճնշված իրավունքները, ազգային հալածանքի նույն մակարդակը, տնտեսական ու հասարակական նույն տխմար սահմանափակում-կարգերը, ոչինչ չասող նույն տոկոսները ու որ ամենակարեւորն է երկու երկրներում ել նույն անդեմ քաղաքական պատկերը (Պուծինից բացի ՌՖ-ում, Քոչարյանից ու Սերժից բացի ՀՀ-ում):

Եվ այս ամենի ֆոնում երջանիկ դեմքեր հեռուստաէկրանից, լեփ լեցուն դահլիճներ ու ծափահարություններ, ծափահարություններ ...
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 27.04.2007, 05:23   #6
эксперимента
 
Much's Avatar
 
Join Date: 02 2007
Location: Yerevan
Posts: 314
Rep Power: 4
Default

joxovurd jan inchi eq xarnvel, mi gnaceq klini bolorin dem, vonc vor es. Es arajin angam gnaci @ntrutyna erb iravunq staca @ntrelu, heto haskaca vor animast ban er u minchev hima bolorin dem em.

Old 27.04.2007, 06:42   #7
мрачный бородач
 
Arth-Gwyr's Avatar
 
Join Date: 09 2005
Location: Антитентура
Age: 46
Posts: 11,134
Rep Power: 6
Default

ete hanel en, karas kam Eskimoi asac dzerqov gres, kam el bolor ketery nshes, erku depqum el qveatertiky anvaver kchanachvi.
Inch verabervum a chgnalun, apa et havasar a nran vor du qvearkecir i ogut dzer yntrataracqum rulit anoghnerin. Nenc vor chishty gnalna
__________________
Sick and tired of being sick and tired

Old 27.04.2007, 06:56   #8
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default

Արթուր ջան ճիշտ ես, սակայն քանի՞սը կլինեն այդքան հաստատակամ:

Միեւնույն է կեղծելու են, ու նախորդ կեղծումների ոգուց բխում է, որ 1000 մարդ էլ եթե գնում իրենց ջնջում է, կամ ընտրում է ուրիշին, գրում են 1000 մարդ եկավ քվեարկեց մեր օգտին: Ու (Օֆ, չգիտե՞ք որտեղից գտնել ԵՎ տառ ունեցող SYLFAEN տառատեսակ) ձայների տերերն անգամ իրենց ձայները չեն պաշտպանում:

Իսկ ժողովրդի կողմից բացարձակ արհամարման դեպքում (բոյկոտ չէ, այլ ուղղակի արհամարում) գոնե դիտորդներին պարզ կլինի, որ ոչ ոք էլ չեկավ ու չմասնակցեց ընտրություններին:

Գիտեմ որ դա մեր քաղաքացիների մասին ոչ մի լավ բան չի ասում (սեփական ճակատագրով չհետաքրքրվելը), բայց ինձ թվում է մեր հասարակության լայն շերտերը չեն գնա ընտրության: Ուղղակի այդպիսի զգացողություն ունեմ չգիտեմ ինչու:

Որքան ել ցավալի է, ինձ թվում է Հայաստանի այս խորը ճգնաժամից դուրս գալու միակ հնարավորությունը քաղաքացիական պատերազմն է Խնդրում եմ քարերով չխփել:
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 27.04.2007, 07:32   #9
эксперимента
 
Much's Avatar
 
Join Date: 02 2007
Location: Yerevan
Posts: 314
Rep Power: 4
Default

Quote:
Originally Posted by Arth-Gwyr View Post
ete hanel en, karas kam Eskimoi asac dzerqov gres, kam el bolor ketery nshes, erku depqum el qveatertiky anvaver kchanachvi.
Inch verabervum a chgnalun, apa et havasar a nran vor du qvearkecir i ogut dzer yntrataracqum rulit anoghnerin. Nenc vor chishty gnalna
vor hishum em ancac @ntrutyunnerin inch arecin, inch gnov himikva mer patgamavorn dardzav patgamavor, el charji gnal. Mer taratsqi patgamavor kochecialn arden 16 tari a patgamavorn a u es gitem vor ays angam el inqn a @ntrvelu de aveli chshtn asac inqna nshanakvelu, el inchi jamanak tsaxsem gnam.

Old 27.04.2007, 07:40   #10
эксперимента
 
Much's Avatar
 
Join Date: 02 2007
Location: Yerevan
Posts: 314
Rep Power: 4
Default

Quote:
Originally Posted by Arth-Gwyr View Post
ete hanel en, karas kam Eskimoi asac dzerqov gres, kam el bolor ketery nshes, erku depqum el qveatertiky anvaver kchanachvi.
Inch verabervum a chgnalun, apa et havasar a nran vor du qvearkecir i ogut dzer yntrataracqum rulit anoghnerin. Nenc vor chishty gnalna
ax da zabil, s dnyom rajdenieee, esli ne ashibayus

Old 27.04.2007, 07:40   #11
эксперимента
 
Much's Avatar
 
Join Date: 02 2007
Location: Yerevan
Posts: 314
Rep Power: 4
Default

Quote:
Originally Posted by Arth-Gwyr View Post
ete hanel en, karas kam Eskimoi asac dzerqov gres, kam el bolor ketery nshes, erku depqum el qveatertiky anvaver kchanachvi.
Inch verabervum a chgnalun, apa et havasar a nran vor du qvearkecir i ogut dzer yntrataracqum rulit anoghnerin. Nenc vor chishty gnalna
ax da zabil, s dnyom rajdenieee

Old 27.04.2007, 07:45   #12
мрачный бородач
 
Arth-Gwyr's Avatar
 
Join Date: 09 2005
Location: Антитентура
Age: 46
Posts: 11,134
Rep Power: 6
Default

Quote:
ինձ թվում է Հայաստանի այս խորը ճգնաժամից դուրս գալու միակ հնարավորությունը քաղաքացիական պատերազմն է
ի սեր Աստծո, մի էտ էր պակաս
Իրականում վերջը լավ ա լինելու, պռոստը հարցը էն ա թե երբ կոնկրետ, բոլորս էլ ուզում ենք որ հնարավորին չափով շուտ, դրա համար ինչ որ ձև ա պետք ջոգել որ սրանք միքիչ իրար գան... բայց դե իհարկե ոչ այդքան դաժան ձև:
__________________
Sick and tired of being sick and tired

Old 27.04.2007, 07:50   #13
hex god
 
Griffon2-7's Avatar
 
Join Date: 03 2002
Location: Yerevan, AM
Age: 47
Posts: 3,172
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by Эскимо View Post
Որքան ել ցավալի է, ինձ թվում է Հայաստանի այս խորը ճգնաժամից դուրս գալու միակ հնարավորությունը քաղաքացիական պատերազմն է Խնդրում եմ քարերով չխփել:
Համամիտ եմ: Առանց արյուն թափվելու բան չի փոխվի: Բայց կա արդյո՞ք մի արժանի քաղաքական ուժ (կամ պարզապես «արժանի ուժ», առանց քաղաքականի), որի համար կուզենաիր արյունդ թափեիր: Համոզված եմ, որ չկա, ու եթե նույնիսկ լինի նման մի ուժ, համոզված չեմ, որ փոփոխությունը կլինի դեպի լավը - կարճատեւ (<- ԵՎ-ով տառատեսակ չեմ իմանում ) բարելավումից հետո մի ճգնաժամից կմտնենք մյուսը:
__________________
Ленинградское время 0 часов 0 минут

Old 27.04.2007, 09:15   #14
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default

Quote:
Originally Posted by Griffon2-7 View Post
Համամիտ եմ: Առանց արյուն թափվելու բան չի փոխվի: Բայց կա արդյո՞ք մի արժանի քաղաքական ուժ (կամ պարզապես «արժանի ուժ», առանց քաղաքականի), որի համար կուզենաիր արյունդ թափեիր: Համոզված եմ, որ չկա, ու եթե նույնիսկ լինի նման մի ուժ, համոզված չեմ, որ փոփոխությունը կլինի դեպի լավը - կարճատեւ (<- ԵՎ-ով տառատեսակ չեմ իմանում ) բարելավումից հետո մի ճգնաժամից կմտնենք մյուսը:
Ասածդ միտքը մի փոքր խորացնելով ու շարունակելով հեշտությամբ ստանում ենք այն հարցի պատասխանը, թե ինչու՞ է պատմության մեջ մեծավ մասսամբ արյուն թափվել հանուն ատծո Կարծում եմ պատճառը լուսավոր ճակատ ունեցող մահկանացուների պակասն է եղել

Իսկ ավելի թեմային մոտ, ես ուղղակի չեմ հասկանում ինչպես կարող է քաղաքացին (ազգ, ժողովուրդ, հասարակություն ու նմանատիպ այլ բառերից ինձ առավել հարազատ է քաղաքացի բառը) ետ բերել իր ձայնը(կեղծված, կեղծվող ու կեղծվելիք ընտրություններ), իր իրավունքը(ապրելու, արտահայտվելու, գործելու տնտեսապես ու քաղաքականապես), իր երկրին պատկանող ռազմավարական նշանակության օբյեկտները (քաղաքային հեռախոսակապ, էլեկտրաէներգիայի արտադրման ու բաշխման օբյեկտներ, գազի բաշխման օբյեկտներ արտաքին սահմաններ, ...), իր լեզուն (օրեցօր բռնաբարվող ու արհամարվող հայոց լեզու, որն արդեն կորցրել է իր սկզբնական ԲԱՌԱՐՄԱՏԱՅԻՆ ԻՄԱՍՏԸ. ՀԱՅԵՐԻ ԼԵԶՈՒ), իր երբեմնի մշակութային հարստությունը հանձինս մեր մշակույթի մեծերի(մշակութային գործիչներ, որոնք սատարում են ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին), այլակարծություն (ավելի ու ավելի սրացող ատելություն ուղղված մեր կարծիքի հետ չհամնկնող կարծիք կրողներին): Ցանկը կարելի է շատ շարունակել:

Հիշում եմ օրեր առագ հարցրեցի հորս (Արծաթ ջան հենց քո բառերով)
-Լավ պա, ու՞մ են էշի տեղ դրել:
Հայրս ժպտաց ու պատասխանեց:
-Ի՞նչ էշ, ի՞նչ էշի տեղ դնել: Թքած դրանց էլ, դրանց կարծիքների վրա էլ:
Սակայն ես նկատեցի նրա հայացքում որ նա էլ է մոլորված: Ի՞նչպես չմոլորվել:

ՄԻՏՔՍ ԱՐԳԵԼԱԿՎԵԼ Է: Սովորեցրեք ինձ ինչպե՞ս կարող է քաղաքացին վերոնշյալները ետ բերել:

Ուղղակի ինձ անհասկանալի է այլապես ինչպես կարող է քաղաքացին կրկին դառնալ իր երկրի տերը:

Արթուր ես ինքս դեմ եմ ցանկացած բռնության, եւ կարծում եմ բռնության արտահայտման դեպքում կանեմ ուժերիս ներածինը կանխելու/մեղմելու/թույլ չտալու համար: Ինքս ոգոշնչվում եմ Քրիստոսով, Գանդիով, Սարոյանով,... Սակայն կարծես իմ մաթեմատիկոսի ուղեղը չի կարողանում գտնել այլ ուղիներ:
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 27.04.2007, 09:57   #15
hex god
 
Griffon2-7's Avatar
 
Join Date: 03 2002
Location: Yerevan, AM
Age: 47
Posts: 3,172
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by Arth-Gwyr View Post
ի սեր Աստծո, մի էտ էր պակաս
Իրականում վերջը լավ ա լինելու, պռոստը հարցը էն ա թե երբ կոնկրետ, բոլորս էլ ուզում ենք որ հնարավորին չափով շուտ, դրա համար ինչ որ ձև ա պետք ջոգել որ սրանք միքիչ իրար գան... բայց դե իհարկե ոչ այդքան դաժան ձև:
Էտ ա էլի... Բոլորս էլ ուզում ենք, որ արագ լինի:
Իսկ, «սրանք» իրար կգան իմ կարծիքով միայն այն դեպքում եթե.
1. Հետաքրքրված լինեն:
Հետաքրքրված լինեին - շուտ իրար կգային, արդեն 9 տարի իշխում են:

2. Վախենան:
Ումի՞ց: Որ մի ուժ առաջանա, որից վախենան, տեղահան կլինեն, կգնան իրանց միլիոնները հանգիստ կվայելեն ինչ-որ մի «банановая республика»-յում: Պայթի-տրաքի, մի հատիկ «Խոդորկովսկյան» կթողնեն:

3. Ամաչեն:
Ստեղ լռում եմ, մտքիս միայն ուշունց ա գալիս:

Նենց որ, կարծում եմ մոտակա 10-11 (2 նախագահի ընտրություններ, հետո պարզապես չգիտեմ, ով կդառնա նախագահ, կարող ա դառնա 20, 30...) տարվա մեջ առանձնապես բն էլ չի փոխվի «սրանց» մոտ: «Մենք» կարող ա վերջանանք:

ԻՄ ՄԻՏՔՆ ԷԼ Է ԱՐԳԵԼԱԿՎԵԼ:
__________________
Ленинградское время 0 часов 0 минут
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 13:51.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.