Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook

Reply
 
Thread Tools

Մի անգամ
Old 27.04.2007, 11:44   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default Մի անգամ

Մահ չիմացյալ մահ է:
Մահ իմացյալ անմահություն:

Փակեցի գիրքը, հետո աչքերս ու սկսեցի մտորել մի բուռ հայերի մասին, որոնք դարերի խորքում ընկել էին գիտակցաբար ու անանձնական սիրուց դրդված:
Ուղեղս ոչ մի կերպ չեր պատկերացնում ինչպես կարող է մարդ իր կյանքը գիտակցաբար վայր դնել հանուն ինչ որ բանի, թեկուզեւ այն կոչվեր հայրենիք:
Առավել եւս հայրենիք: Որքան մտածում էի այնքան ինձ ավելի եթերային էր թվում հայրենիք բառը ու նրա ետեւում կանգնածը:
Ոչ հաստատ այստեղ մի բան այնպես չէ. կկոցեցի փակ աչքերս ու փորձեցի Տարոնի արծվի մասին միտքը վանել:
Համառ ճանճի նման միտքը վերադարձավ, այս անգամ ավելի մեծ հիշողության պաշարներով. չէ՞ որ մարդիկ են եղել որ իրենց կյանքը վայր են դրել հանուն Աստծո: Սա առաջինից առավել կծու թվաց ինձ: Աստծո գաղափարը առավել խճճված է, քանզի նրան կարելի է բացի չհասկանալուց նաեւ չհավատալ. համենայն դեպս ոչ այնքան, որ կյանքդ վայր դնես:
Ճանճը չէր լքում, ոմանք կյանքները վայր էին դրել ավելի պակաս պրագմատիկ գաղափարների համար: Համաշխարհային կոմունիզմ. բռռ...

Էլ չասած որ մարդիկ դարեր ի վեր այլոց կյանքերն են առնում հանուն որոեւէ գաղափարի կամ նյութի:
ՈՒՂԵՂՍ ԱՐԳԵԼԱԿՎԵՑ:

Ակամա միտքս եկավ, որ բարդ է եղել մարդկության գործը ու հավանաբար նմանապես էլ շարունակվի:

Ու հանկարծ. ՀՈՊ՜:
Հիշեցի մի դեպք.

Երբեւէ չեմ սիրել ամերիկյան ֆիլմեր, նայում եմ ուղղակի, խոսակցական ասված-անկապ: Ուրիշ չսիրողներից ոչ ավել, ոչ պակաս անկապ: Օրեր առաջ վերցրեցի նոր ֆիլմը 300 սպարտացիների մասին ու նայեցի: Սովորական ֆիլմ էր, սովորական ամերիկյան հակապարսկական քարոզչություն, մի քիչ միստիկ խառնուրդով ու հեքիաթային զզվելի խճանկարներով:

Ու հանկարծ ֆիլմի վերջում հնչես մի արտահայտություն:
Նախապես նշեմ, որ ֆրազի արտասանման ձեը, դերասանի արտիստիզմը ու այլ մի քանի բաներ առանձնապես չգրավեցին: Իսկ եղավ այն, որ 300 սպարտացիների առաջնորղ Լեոնիդասը մահանալուց դիմելով դավաճան Էֆիալտեսին ասաց.

-Ապրիր հավերժ:
Ֆրազը, ֆրազը...

Հավանաբար այդ ֆիլմը նկարողները նախատեսել էին, որ ինձ նմանները կսիրեն այդ արտահայտությունը:
Այնպես ինչպես 451-ին Եղիշեն էր նախատեսել ու գրել պատմվածքի սկզբի արտահայտությունը:
Սակայն որքան էլ նման մտքերով փորձեցի վանել, արտահայտությունը գրավել էր, բռնել որ կոկորդիցս ու բաց չէր թողնում: Փորձում էի գտնել տրամաբանական կողմեր ու տրամաբանության բացթողումներ, բայց որքան առավել էչ մտածում, այնքան առավել էի խճճվում:

Հաստատ դաստիրակությունս է խոսում. մտորեցի ես: Սակայն այս միտքն էլ ես մերժեցի, քանզի դաստիրակվելս ավարտվել էչ վաղուց, ու քանի քանի տակ աշխարահայացք էր փոփոխվել, աշխարահայացքնոր, որոնցում բոլորում փնտրել ոմ ինձ...

Կանգնի՜ր: Ու՞մ: Ահ, ինձ: Միթե՞ դա ես եմ: Իմ անբացատրելին: Իմ աստվածայինը: Իմ եսի, սկզբնականը, եթերը, անփոփոխը ու միջուկը. մի բան, որը դրվել է իմ մեջ ու փակվել հազարավոր լաբիրինթոսների խորքում ու ես մի կյանք է փնտրում եմ նրան:

Չի՜ կարող պատահել: Միթե՞ այդքան մոտ է եղել ինձ այն ինչ փնտրել եմ:

Ու ես հասկացա, որ մահանում են սեփական եսի հենց այդ մասնիկի, հենց այդ կտորի համար: Զգացի որ կարող եմ հանգիստ ընտրել մահը, որը ինձ կտրվի նման խոսքի միջից: Ես հաղորդակցվեցի ՆՐԱՆ:
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 07:31.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.