ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ ՕԳՆԵՑԵՔ !!!
Նախապես կներեք երկու տեղ գրելուս համար:
Իրավաբաններ մեր շարքերում պետք է որ լինեն:
Իրավիճակն այսպիսին է:
ՀՀ-ից գրանցումից դուրս եմ գալիս Կանադա մեկնելու կապակցությամբ: ՀՀ անձնագրային վարչությունը տվել է թույլատվությունը (շրջիկ թերքիկներ, որոնցով պետք է դուրս գրվեմ զինկոմիսարիատից ու մեր թաղամասի անձնագրային բաժանմունքից):
Եկել է արդեն Զինվորական հաշվառումից դուրս գրվելու պահը:
Զինկոմիսարիատում նկարարեցին ընթացակարգը այսպես.
1. Գնալ ՊՆ (Աշտարակի ճամփեզրին),
2. գրել դիմում ՊՆ նախարարի անունով,
3. դիմումին կցել ԱՎՎ տված շրջիկ թերթիկն իր պատճենով,
4. դիմումդ հաստատվելու դեպքում ետ է գալիս զինկոմիսարիատ ու դրանից հետո բուն հաշվառումից հանելու գործընթացն է արդեն զինկոմիսարիատի ներքո:
ՊՆ-ում ինձանից հրաժարվեցին դիմում ընդունել, հրաժարվեցին ընդահնապես ներս թողնել (չնայած զին գրքույկի ու անձնագրի առկայությանը):
Հիմա շրջապատումս հայտվել են ժուլիկներ, որոնք փորձում են պետության չինովնիկների կողմից նեղն ընկած մարդուց դրամ շորթել՝ «գորձը դասավորելու մամենդով»:
Խնդրում եմ ինձ հղումներ տալ այն օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին, որոշումներին,... որոնցով կարգավորվում է այս գործընթացը:
Հույսեր ունեմ դեռ, որ կկարողանամ օրենքին տիրապետելու դեպքում պաշտպանել իմ իրավունքները:
|