24.05.2007, 09:32
|
#1
|
Moderator
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Rep Power: 6
|
Հող տվողին սպասում է մեծ Ունայնությունը
Quote:
Ազատագրված տարածքների պաշտպանություն, հայ կամավորականների համախմբում հասարակական նախաձեռնությունները տեղեկություններ ունեն, որ ՀՀ իշխանությունները մտադիր են մինչեւ 2007-ի վերջ կամ առավելագույնը մինչեւ 2008-ին գարուն` ՀՀ նախագահի ընտրություն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագիր ստորագրել, որով Ադրբեջանին են տրվելու ազատագրված տարածքները: Սրա մասին իրենց կարծիքը լրագրողներին ներկայացնելու համար մայիսի 23-ին «Ազդակ» ակումբում էին Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամներ Հրայր Ուլուբաբյանը, Աղավնի Սահակյանը, Գեւորգ Միրզոյանը եւ Ռոմեն Եպիսկոպոսյանը: Բանախոսները համոզված են, որ ոչ մի թիզ հող Ադրբեջանին տալ չի կարելի, նախ որովհետեւ` «թուրքը ե՞րբ է պայմանագիր հարգել, ե՞րբ պիտի մեր պատմությունից դասեր քաղենք»: Եվ ապա. «տարածքներ հանձնելու մասին խոսողները պատմություն չգիտեն, մեր հայրենիքի սահմանները չեն պատկերացնում»: Հայաստանի ու նաեւ նրան պատմական սահմանների մասին բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ Բագրատ Ուլուբաբյանի որդին` Հրայր Ուլուբաբյանն էլ հավելեց, որ սահմանները հարցը «մեր իշխանությունների խելքի բանը չէ, եթե չգիտեն, որ Աղդամը մեր հայրենիքն է: Այդ կիսագրագետներին խորհուրդ կտայի կարդալ Բագրատ Ուլուբաբյանի գրքերը»:
Բանախոսները հիշեցնում են մի բան, որ իրենք եւ իրենց համախոհները ասել եւ «Ազգային համակարգ» անունով գրքի տեսքով հրատարակել են դեռեւս 6 տարի առաջ: «Մեր այսօրվա հայ ղեկավարները պետք է շատ ու շատ լրջորեն խորհեն ինչպես երկրի եւ ազգի հեռանկարների, այնպես էլ իրենց ապագայի մասին: Նրանց աշխարհայացքը, նրանց «իրատեսությունը» եւ հավակնությունները երկիրը տարան այն գծից էլ անդին, ուր իրենց փոխարեն սկսում են խոսել եւ որոշումներ ընդունել ուրիշները: Բայց մի բան պետք է միանգամայն պարզ լինի: Ամեն հայի ցանկացած փաստաթղթի տակ դրած ստորագրությունը, որն իրականում կհանգեցնի ազատագրված տարածքի թեկուզ մի թիզ հողի հանձնման, ազգի եւ հայրենիքի հանդեպ նողկալի դավաճանությունն է: Ազգային ոգին, Աստվածային նախախնամությունը միանգամայն վճռականորեն պատժում են այդպիսի դավաճանությունը ազգի եւ հայրենիքի հանդեպ: Հայոց ազգի ողջ պատմությունը դրա վկայությունն է: Այստեղ չի կարող ոչ մի պատրանք լինել, ազգային ոգին կոչնչացնի ոչ միայն հենց դավաճաններին, այլ նրանց ողջ տոհմը, նրանց գենը»:
Ըստ բանախոսների հենց այս «պարզ ճշմարտությունն է» ասել Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, երբ հայտարարել է, թե հողը հանձնողի գլուխը կջարդենք: Հիմա, ինչպես հայտնի է, Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված է իշխանությունը բռնի միջոցներով տապալելու կոչեր անելու մեղադրանքով` «ցավալի է, որ մարդուն նստեցնում են ճշմարտություն ասելու համար: Հայաստանում շատ կան մարդիկ, որ հող տվողի գլուխը կջարդեն: Ով մտածում է, թե կարելի է հող հանձնել, թող գնա իր գենը ստուգի: Հայի լեզուն չի պտտվի նման բան ասել»:
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությամբ երկու հարց էր լուծվում, համոզված են նրա ընկերները: Առաջին` պաշտպանում էին գլուխները, երկրորդ` «Ժիրայր Սեֆիլյանը բարոյականության մասին էր խոսում: Իսկ բարոյականությունը հեղձուցիչ եւ կործանարար է մեր իշխանությունների համար»:
|
http://www.lragir.am/src/index.php?i...3425&firstpg=1
Այո
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
|
|
|