crosspost via ahousekeeper:
Ում հետաքրքրում է՝ համեցեք։ Առանձնապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ով որ համարում է Արցախի ազատագրված տարածքը «գրավյալ, ոչ հայկական տարածք»
Երեքշաբթի, հունիսի 5-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Տպագրիչների 9 (Տպագրիչներ և Հանրապետության փողոցների խաչմերուկում, դեղատան կողքի մուտք) հասցեով գտնվող դահլիճում տեղի կունենա “Արցախի ազատագրված և Հյուսիսային շրջանի հուշարձանները” թեմայով սեմինար-քննարկում: Միջոցառման կազմակերպիչն է հանդիսանում «Միտք» Վերլուծական Կենտրոնը:
Կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն Արցախի ազատագրված շրջանի պատմամշակութային հուշարձանների դերը հայ մշակույթի և ճարտարապետության զարգացման գործում; ինչպես նաև Հյուսիսային Արցախի ոչնչացվող պատմամշակութային հուշարձանների խնդիրը: Կխոսվի Արցախի հին հայկական քաղաքների` Շուշվա, Տիգրանակերտի, Դիզակի, Քարվաճառի, Գանձակի և այլ բնակավայրերի մասին:
Սեմինարն անց կկացնի հայտնի հնեաբան, պատմաբան-մշակութաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը:
Կլոր սեղանի քննարկումների թեման արդիական է և կարիք ունի հանրային քննարկման, ուստի այն կլինի բաց, և բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հրավիրված են մասնակցելու սեմինար-քննարկմանը:
Միջոցառման մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապնվել «Միտք» Վերլուծական Կենտրոնի հետ:
Հարգանքով`
«ՄԻՏՔ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.` + 374 10 54 03 93
Էլ-փոստ`
[email protected]
Ինտերնետային կայք`
www.mitq.org