Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics > Armenian Only

Reply
 
Thread Tools

Վահե Ավետյան
Old 24.06.2007, 18:14   #1
Младенец
 
Join Date: 02 2006
Location: Sweden
Posts: 11
Rep Power: 0
Default Վահե Ավետյան

Ենիչերի

Մոշին Համիդն իր «Ակամա արմատական» գրքում տալիս է ենիչերի բառի բացատրությունը հետևյալ կերպ.
«Պարտված ազգերի զավակները, որոնք ծառայել են իրենց հաղթած ազգի բանակում, սեփական քաղաքակրթությունը ոչնչացնելու համար»։

Սա վերաբերում է ոչ միայն օսմանյան կայսրության բանակում կռված որբերին, այլ նաև սովետական բանակում, ոստիկանությունում ու անվտանգության մարմիններում ծառայած ու ծառայող մեր հայրենակից ենիչերիներին։

22.06.2007, Վաշինգտոն

Old 24.06.2007, 18:30   #2
Младенец
 
Join Date: 02 2006
Location: Sweden
Posts: 11
Rep Power: 0
Default

Հանցագործության լռության մատնում

Հայկական թերթերում կարդում եմ տեղեկություն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության մյուս 6 պատգամավորները երաշխավորել են Ալեքսանդր Արզումանյանի, Ժիրայր Սէ‎ֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ազատ արձակումը։

Ես այդ արարքը գնահատում եմ որպես պատեհապաշտություն, բանտարկված մարդկանց հաշվին քաղաքական կապիտալ ձեռք բերելու անամոթ նկրտում։

Րաֆֆի Հովհաննիսյանն ու մնացյալը դիմում են ինքնագովազդային պրիմիտիվ հնարքի այդով, վարկաբեկված իրենց պատիվը վերականգնելու նպատակով, որովհետև չեն կարող հերքել երբևէ, որ օրինախախտ և ինքնանշանակ խորհրդարանի անդամներ են դարձել, այդով մասնակցելով անօրինականության քողարկմանը:

Այդ նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանն ու մնացյալ մեղսակիցներն ընտրել են երեք բանտարկված մարդ, որոնց նեղ վիճակն ու ճակատագրերը կարող են տնօրինել իրենց օգտին ծառայեցնելով, հրաշալի հասկանալով, որ բռնատիրությունում համատարած լռության մատնված մարդիկ հավանաբար երախտապարտ կլինեն անգամ նման ստահոդ հայտարարությունների համար ու չեն հրաժարվի վարչակարգի հետ հանցավոր գործակցության մեջ մտածների կասկածելի օգնությունից։

Ի հավելում և ապացույց պնդումիս, այստեղ, գրավոր արձանագրում ու թողնում եմ սերունդների ու պատմության դատին տեղեկություն այն մասին, որ անձամբ հայտնել եմ քաղաքականապես հետապնդված լինելուս փաստը Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա մնացյալ հանցակիցներին ու նրանք բոլորը մինչ օրս լռում են, որն ոչ այլ ինչ է, քան հանցագործության լռության մատնում։

Վահե Ավետյան
20.06.2007, Վաշինգտոն


Ծախվեցիք պնակալեզ սողուններ, հաստահետույք գաճաճներ

Այսօր մամուլից հայտնի դարձավ, որ իրենք իրենց Ժառանգություն և Օրինաց Երկիր հորջորջող մուրացկանները, սոված երկրում զարմանալիորեն հաստահետույք իրենց ղեկավարների գլխավորությամբ, ստացան պատգամավորական մանդատները, որոնք ծառայության դիմաց թերմացք որպես, թողել էին կերուխում արած հարբեցողներն իրենց կերակրատաշտում, լիզելու համար։
Այդով տականքները օրինականացրին ընտրություններն ու կատարվեց այն, ինչ պնդել էինք երիցս, որ կատարվելու է.

Ծախվեցիք պնակալեզ սողուններ, հաստահետույք գաճաճներ:

15, 06.2007, Վաշինգտոն



Հորդոր

Ըստ Հայաստանի ինքնանշանակ կառավարության պատասխանի, որը տրվել է Սահմանադրական Դատարանին, արտասահմանում ապրում է Հայքի 4900 քաղաքացի:
Դա նշանակում է, որ մնացյալ քաղաքացիների քվեները չարաշահվել են ընտրություններում ու չարաշահվելու են։
5000 քաղաքացի ապրում է միայն Շվեդիայի թագավորությունում, որտեղ իմ հասարակական դիրքը թույլ է տալիս ունենալ ճշգրիտ տեղեկություն այդ ու նաև այն մասին, որ այդ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հանգրվան է գտել այդ երկրում, նկարագրելով հայրենիքում կատարվող մարդակերությունը, կապելով դա իր սեփական ճակատագրի և անձամբ իր դեմ իրականացվող հետապնդումների հետ։ Եվրոպական բոլոր երկներում փախստական ընդունելու մեխանիզմը նույնն է, ԱՄՆ-ում նույնպես, այնպես որ բոլոր հանգրվան գտածներն էլ հայտնել են իրենց ներկայիս իշխանություններին վերոհիշյալ բոլոր հանցագործությունների մասին ու թողել գրավոր փաստատուղթ այդ մասին։

Եթե արտասահմանում ապրող Հայքի քաղաքացիները այսուհետև էլ մնան անտարբեր հայրենիքում կատարվող հարատև հնացագործության նկատմամաբ, լռեն ու թույլ տան իրենց անունները չարաշահելով հանցագարծության շարունակությունը, ստախոս սրիկաներ են, փոքրոգի պատեհապաշտներ, որոնք սեփական հայրենիքը առուվաճառքի են հանել տաքուկ անկյունի ու լափի համար։

Հայքում ապրող քաղաքացիներին խնդրում եմ հետամուտ լինել, սեփական ազգակից-ազգականներին հորդորելուն, պարտադրելուն քաղաքացիական դերքորոշման արտահայտման։

Հայքում տիրող ֆաշիստական ռեժիմն ու դառը չքավորությունը կարող են լինել բացատրություն քաղաքացիների ընկճվածության ու հարմարվողականության, բայց ժողովրդավարություններում ապրող քաղաքացիների անտարբերությունը ոչ մի արդարացում չունի և համարվելու է դավաճանություն և անգամ քրեական հանցագործություն։

15.06.2007, Վաշինգտոն

Վահե Ավետյան



ԵԱՀԿ-ի նախագահ Միգուել Անջել Մորաինոսը հորդորել է ադրբեջանցի ու հայ հասարակություններին շատ ակնկալիք չունենալ նախագահներ Ալիևվի ու Քոչարյանի հանդիպումից, որպեսզի հետագայում չհիասթափվեն։
Սա ոչ այլ ինչ է քան հայտարարություն այն մասին, որ Ալիևն ու Քոչարյանը ոչինի չեն որոշում։

05.06.2007, Վաշինգտոն


“One should not expect much from the meeting of presidents Aliev and Kocharyan as not to be disappointed then” told OSCE Chairman-in-Office Miguel Angel Morainos to Azeri and Armenian public through media.
This is nothing else than a declaration that Aliev and Kocharyan decide nothing.

05.06.2007, Washington DC



Քարիբու սրճարանը, հաիթցի Գլենն ու աշխարհումս չքաշած ախը

Նստած եմ Վաշինգտոնի «Ռոդ Այլենդ» ու «14-րդ» փողոցների խաչմերուկում հարմարավետ տեղավորված «Քարիբու» սրճարանում, որտեղ ինձ տրամադրում են անվճար ինթերնետ ու սուրճ, որովհետև այստեղ աշխատող սևամորթ Գլենը հարգում է գրողներին։

- Իմ երկրում ինձ շան տեղ դնող չկա Գլեն։ Ես վատ գրող եմ։ Ինձ քրեապես հետապնդում են արդեն մի քանի տարի, համաքաղաքացիներիցս ոչ ոք բողոքի ձայն չի բարձրացրել, իմ մասին չի գրել ոչ մի թերթ։ Ես բոլորովին այն չեմ ինչ դու կարծում ես, բոլորովին հարգանքի արժանի չեմ իրականում։

- Ես Հաիթիից եմ Վահե, հրաշալի տեղյակ եմ երրորդ կարգի երկրներում կատարվող երևույթներին, ինքս գրել եմ ժամանակին ու արհամարվել հայրենակիցներիս կողմից, երբ ինձ հալածում էր երկիրս գրավված խունտան։ Քո ժողովուրդը քո կարիքն ունի։ Գրիր անպայման, մի դադարիր։ Ես ինքս չկարողացա շարունակել ու սաստիկ մեղավոր եմ զգում ինձ այդ պատճառով։

Սևամորթ եղբորս վերաբերմունքը չի փոխում կարծես իրերի դրությունը, առաջին հայացքից նայելիս իհարկե, բայց ջերմությունը, անվճար ինթերնետն ու սուրճը հնարավորություն են ընձեռում ինձ այստեղ գտնվել, նստել որքան սիրտս ուզի, կարդալ, գրել, ծանոթանալ բազում մարդկանց հետ, զրուցել, ճանաչել աշխարհն ու համոզվել ամեն անգամ, որ իրարից տարբեր չեն երկրներն ու ժողովուրդները և որ եթե երբևէ գնահատի գրածս իմ սիրելի ժողովուրդը, երախտագիտության զգացումով պետք է լցվի ոչ թե Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, ոչ անգամ հայերենիս ուսուցիչների ու ոչ էլ ագիտացիայի ու պրոպագանդայի տարբեր հաստատությունների նկատմամաբ, այլ սևամորթ հաիթցի Գլենի, որն այնքան բարի էր հայ ժողովրդի նկատմամաբ, որ նպաստեց նրանց գրողի ստեղծագործությանն իր հյուրասիրած սուրճով, անվճար ինթերնետով, ջերմ վերաբերմունքով ու մարդկային ըմբռնումով, այնպիսի բաներով մի խոսքով, որ համարյա չեմ տեսել հայրենակիցներիցս, ոչ միայն իմ նկատմամաբ, այլ նաև մեկ մեկու։
Գլենն այսօր ինձ ֆոտոնկարեց ու խնդրեց, որ թույլ տամ իրեն հետագայում նկարս կախել սրճարանի պատից ու տակը գրել, որ այստեղ ստեղծագործել է արտաքսված հայ գրող Վահեն, Հանրապետական կուսակցության հիմնադիր, Անկախության Բանակի հրամանատար, Շվեդական խորհրդարանի նախկին թեկանծու, որն այսօր իր համար երջանկություն կհամարեր, որ իրեն թույլ տային վերադառնալ հայրենիք, ապրել որևէ գյուղում ու բացարձակապես գործ չունենալ որևէ մեկի հետ այլևս։
Գիտեմ իհարկե, որ երազածս հնարավոր չէ, որովհետև եթե անգամ Սերժ Սարգսյանն անձամբ ինձ զանգահարի ու հայտնի, որ «հարց չկա», «կարող ես գալ ու գնալ գյուղ ու չերևալ աչքերիս այլևս», վստահ եմ, որ կերևամ շուտով իմ կամքից անկախ, որովհետ կլռեմ ընդամենը մեկ ամիս միայն, ինչպես բոլոր նախկին անհաջող փորձերի ժամանակ, որովհետև անպայման կթքի մայթին կողքս որևէ մեկը, կամ աղբամանից ուտող ծերուկներ կտեսնեմ, կամ փողոցներում պոռնկություն անող, ֆիզիկապես չձևավորված դեռատի աղջնակներ, կամ մուրացկան ՄԵՆԹ, որը հայրենիք է վաճառում ամեն անգամ մի քանի հազար դրամով, կաշառք վերցնելիս, տվողը նույնպես, կամ պարզապես երկու ոտքի վրա կանգնելը մարդ լինելու փաստարկ համարող որևէ տխմար կասի, որ իրեն դուր չի գալիս իմ նայելու ձևը։
Այդ ամենը նկատելուց ինձ հաջողվել է լուռ առաջ անցնել ոչ ավել քան մեկ ամիս միայն։ Փորձված բան է։ Մեկ ամիս հետո մոտս սկում է չկառավարվող մոլագարություն, մեկն ու մեկի գլուխը ջարդելու ընգծված սևեռուն գաղափարով։ Սկզբում ուզում եմ ջարդել նկատվող սուբեկտինը, հետո հասկանում անմիջապես, որ անասունը մեղավոր չէ, կամ միակ մեղավորը չէ իր անասուն լինելում, այլ մեղավոր են նրա ծնողները, ուսուցիչները, թաղային և այլ հեղինակությունները, որոնք ոչ միայն չեն ասել, որ այդպես վատ է, այլ ընդհակառակը՝ որքան շատ այդպես վարվի, այնքան մարդ է ու առավել հարգելի։
Երկու ամիս հետո ուզում եմ կոտորել սեփական ցեղս արդեն ու սկսում եմ հասկանալ ու կարեկցել Սուլթան Համիդին, որն հավանաբար ապրել է նույն զգացողությունը, ինչ որ ես, սեփական մայրիկի, հետևաբար իր ցեղակից հայերի ճղճիմ վիճակը տեսնելիս: Նա խելագարվել է անդառնալիորեն ու անվանվել «Եվրոպայի հիվանդ մարդ»։ Դժբախտը ցավոք սուլթան էր, բացարձակ միապետ ու նրա շուրջն եղածներից ոչ ոք նրան չի կարողացել հիվանդանոց տանել, ոչ մինչև ջարդերը, ոչ էլ ջարդերից հետո։
Իմ գործը հեշտ է այդ առումով։ Ինձ ով ասես, երբ ասես կարող է անվանել խելագար, անգամ թմրամոլ ու չանհանգստանալ իրավաբանական և այլ հետևանքների համար։ Ես աննշան գրչակ եմ, կարող եմ մեկնել Վաշինգտոն կամ ուր ասես, նստել «Քարիբու», կամ այլ կաֆեում, վայելել անվճար սուրճ, ջերմ վերաբերմունք ու հյուրասիրություն, գրել ամբախ-զամբախ ու սիրվել, որովհետև գուսանները աշխարհումս ախ չին քաշում:
Ուրիշ է սուլթանների բանը, որը բուրդ է, ու բուրդ է նաև նրանց ժողովուրդների բանը, որովհետև նրանք ու նրանց ժողովուրդները ախ են քաշում սեփական տանը։
Վերջին երկու տասնամյակում Հայաստանից պակասել է միլյոնն անց մարդ, բայց ինչպես Համիդը ժամանակին, մեր սուլթանները չեն հասկանում որ գժվել են, իսկ հպատակներից ոչ ոք չի համարձակվում հայտնել դա նրանց, կամ հիվանդանոց տանել։ Վտանգավոր է։ Չէ՞ որ բացարձակ միապետներ են սուլթանները և աստծո կամք է համարվում նրանց մոլագարության ցանկացած դրսևորում, իսկ հակառակ կարծիքն ու ընդիմությունը այլասերություն, դավաճանություն, կամ խելագարություն լավագույն դեպքում:

04.06.2007, Վաշինգտոն

Last edited by Vahe Avetian; 24.06.2007 at 18:44.

Old 24.06.2007, 18:34   #3
Младенец
 
Join Date: 02 2006
Location: Sweden
Posts: 11
Rep Power: 0
Default

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները: Քաղաքացին չի կարող համագործակցել հանցագործների հետ, որովհետև յուրաքանչյուր համագործակցություն միտում է փոխզիջում, փոխըմբռնում, իսկ հանցագործների նկատմամբ զիջման ու ըմբռնման իրավասու է միայն դատարանը, քրեական օրենքների սահմաններում:
Հանցագործի հետ քաղաքացու յուրաքանչյուր համագործակցությունը վերջինիս նույնպես դարձնում է հանցագործ։
Հանցագործի հետ համագործակցել կարող են քաղաքացիների օրինականորեն ընտրված կառավարությունը և դատարանը, կարող են առաջարկել պատժի մեղմացում, ներում մասնակիորեն, կամ բոլորովին, եթե հանցագործը իր հերթին համագործակցում է սեփական հանցանքի գիտակցմամբ, խոստովանությամբ, հետաքննությանը կամավոր օգնությամբ և այլն, այդ պատճառով կառավարությունը, դատարանը իրավասու են բանակցել հանցագործների հետ, ի տարբերություն քաղաքացիների:

Բոլոր նրանք ովքեր մասնակցում են ներկայիս խորհրդարանական ընտրություններին հանցագործներ են, որովհետև բանակցում ու համագործակցում են հանցագործների հետ, որոնք նախկինում գրավել են մեր երկրում իշխանությունը, զեղծել են սահմանադրություն, ստեղծել են իրենց հարմար օրենսդրական համակարգ, նշանակել են դատարաններ, քաղաքական-հասարակական, մշակութային, ակադեմիական ու մնացյալ բոլոր դաշտերից մղել են դուրս բոլոր անխտիր անհարմար նկատվածներին, երկրից արտաքսել են միլյոն, կամ ավել քաղաքացի։
Նման պայմաններում ընտրություններին մասնակցելը ոչ այլ ինչ է, քան մեկ-երկու խորհրդարանական մանդատի դիմաց հանցագործությունը օրինականացնելու ծառայություն հանցագործներին, որոնք իրենց հռչակել են Հայքի օրինական իշխանություն։

Քրեախումբն արդեն հայտարարել է, որ երկրում գրանցված է 2.300 000 ընտրող, դա չեն հերքում կայսրությունները, չնայած նրան, որ ստույգ գիտեն, թե Հայքի որքան քաղաքացի է ապրում իրենց երկրներում, որոնք լքել են հայրենիքն իրենց, վերջին 15 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ խունտան տնօրինում է երկրից բոլոր հեռացածների ընտրաթերթիկները ու տհասները միայն կարող են հայտարարել, որ իրենք հաղթելու են ընտրություններում և իշխանափոխություն են իրականացնելու, անգամ եթե նրանց հանրահավաքներին 50 000 մարդ է հավաքվում, ըստ իրեն ընդդիմադիր հորջորջող, բայց օլիգարխիկ ողորմածությամբ գոյությունը պահպանող հայոց մամուլի և այլ տեղեկատվական աղբյուրների։ Սրանք սփռում են վերջերս ուռճացված թվեր այս, կամ այն ընդդիմադիր խմբի հանրահավաքներին մասնակից քաղաքացիների քանակի վերաբերյալ։ Գումարելով անգամ կասկածելի այդ թվերը, 150 000 - ից ավել մարդ չի մասնակցում նրանց հանրահավաքներին։ Անգամ եռապատիկ այդ թվից ավել ընտրող ունենալու դեպքում, անգամ եթե չնվազեցնի քրեախումբը հերթական զեղծարարությամբ հիպոտեթիկ այդ թիվը, 450 000 ընտրողի դեմ քվեարկելու է նախորոք հայտարարված 2 300 000 - ի մնացյալ մասը, 1850000 ընտրող, ինչից բխում է, որ նախկինի պես, համայն ընդդիմության հաղթանակը կլինի այն, որ մի քանի ցմփոր, անփոփոխ Ղարաբաղ կոմիտեկան, որպես թուլավարձ կստանան խորհրդարանական մի քանի մանդատ, որը կապահովի աչքին թոզ փչող, ակտիվ ճառ ասող, բայց անզոր, անատամ, անօգուտ ընդդիմություն խորհրդարանում, իսկ միջազգային հանրությունը կհամարի ընտրությունները օրինական, միջազգային ստանդարտներին համապատասխանող, ինչն արեց անգամ բացահայտ զեղծված հանրաքվեի ժամանակ։ Դա նրանց պետք է, որովհետև ստրկամիտ կաշառվածները կոմպլեմենտար են ու համաձայնում են ամեն ինչի, մանրադրամ կաշառքով, իսկ օրինական իշխաննությունը հայոց, պահանջատեր է լինելու բազում խնդրի, որոնք գերազանցում են ներկա կաշառքը հազարապատիկ, միլյոնապատիկ գուցե, կամ ավել, ազգ-ցեղային անվտանգությունը համարելու են առաջնային, չեն կաշառվելու բոլորովին, այդով առաջացնելու են աշխարհաքաղաքական, տնտեսական բազում բարդություն, ժողովրդավար ձևացող առնող-փախչողների համար, որոնք ներկայիս կայսրությունների ղեկավարությունն են, Հայաստանն իրենց կեղտոտ սպիտակեղենի լվացքատուն դարձրած, որտեղ քրեախումբն ու համագործակցողները լվացարարներն են։
Նրանք, ովքեր ասում են, որ կամաց-կամաց ամեն ինչ կուղվի՝ կույրեր են, որոնք կամ չեն հասկանում, կամ համառորեն չեն ուզում հասկանալ, որ անդառնալիորեն պակասել է գենոֆոնդը, որ իրար մեջ խաչասերվում է ցեղի 20-25%-ը միայն, ինչն այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր տեսակի համար ոչնչացում է նշանակում կարճ ժամանակում, իսկ Սփյուռքում այլևս հայերեն չեն խոսում մանուկները, ինչը գաղթօջախների ուծացման նախանշանն է:
Նրանք, ովքեր զմայլված են մի քանի տասնյակից չանցնող տխմար շինարարությամբ ու հորթի պես հրճված են դրա պատճառով, կոմպլեմենտար են, անհիմն լավատես ու քննադատող չեն՝ թշնամիներ են սեփական ցեղին, մեծ մասն անգիտակցաբար իհարկե, բայց չի նվազում դրանից մահացու վտանգը։
Նրանք, ովքեր գլուխգովանությունը համարում են հայրենասիրություն, տգետներ են, որոնք վստահ են սեփական ինտելեկտի առկայության ու մնացյալ մարդկությունից գերազանցության վրա, որովհետև Հայքում մի քանի շախմատիստ գրոսմաստեր կա, և այս տեսակն է կոլոկտիվ մտածող լվացած այն ուղեղը, որին համոզել են, որ ընտրություն անվանվող գիր-ղուշում կունենան մի օր հաջողություն, այն դեպքում, երբ խաղի կանոն թելադրողը շուկայավայրերում մատնոց ֆռռացնող, կամ գրպանահատ է, կոմսոմոլի քարտուղար, պրոպագանդիստ-կոմիսար, կամ չեկիստ՝ բոլորը հոմանիշ։
Երկրից հատուկ նպատակով վտարված է ամբողջ միտքը, որ ոչ մի դպրոց գնացած չբացի սրանց աչքերն ու ասի, որ քաղաքականությունն ու քաղաքացիությունը վիճակախաղ-լոտո չեն, այլ մասնագիտություն ու խորը գիտակցված պարտականություն՝ համապատասխանաբար։
Երևանյան և այլ քաղաքների սրճարաններում պարապ-սարապ զվռնելը հայրենիքին նվիրվածություն որպես ներկայացնող գենետիկ այս թերմացքը այն կաստան է, որը լսում է ռաբիզ, նայում լատինամերիկյան սերյալներ, հագնվում-սանրվում դրանցում հրամցվող մոդայի համաձայն, չի կարդում ոչ մի տող, սովորելու հորդորն համարում արժանապատվությանը գոտկատեղից ցածր հասցված հարված ու ճվում ֆալցետով, որ Հայքի ճակատագիրը պետք է որոշեն հայաստանաբնակները, իսկ նա ով հեռացել է իրավունք չունի միտք արտահայտելու, ու չի էլ կարող անգամ, որովհետև ալամ աշխարհի շախմատի չեմպիոնը իրենք են, ոչ թե սփյուռքը, անգամ Հայքում ծնված, ձևավորված ու քաղաքացի:

Երբ հարցնում ես սրանց թե ինչու են թույլ տալիս, որ իրենց իշխեն դպրոց չգնացածները, պատասխանում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, չեն ուզում խառնվել։

Այ սրանցով էլ ուզում է հաղթել ընդդիմությունը, կամ ասենք, հայտարարում է, որ ուզում է, ավելին՝ պնդում է, որ հաղթելու է…, սահմանադրորեն…

... իսկ կնքահայրը հայտարարել է արդեն, որ պատժելու է, եթե հաբռգեն հանկարծ ու հաչեն ավել-պակաս, նախորոք գրված սցենարին անհամապատասխան, և այդ պատճառով են արդեն իսկ լսվում հայտարարությունները, որ կամ հանրաքվեով են իմփիչ անելու, կամ խորհրդարանում, եթե չստացվի առաջին դեպքում: Տգետ հարիֆին նախապատրստում են հաջորդ էտապին, 15 տարի անվերջ կրկնվող։

Այս ներկայացման մեջ, բոլորը խաղում են նախորոք գրված, մշակված սցենարով, դերերը նույնն են, դերասաններն էլ, թատերախմբի անունն է Ղարաբաղ կոմիտե, սիստեմն ըստ Ստանիսլավսկու, որտեղ յուրաքանչյուրը հավատում է իր ազգային դերին, երբ իրականում ակտիվ կոմսոմոլ էր, կամ պրոպագանդիստ, կամ չեկիստ, կամ ստուկաչ, կամ պարզապես դպրոց չգնացած մի տգետ խուժան, ռեիժիսորը ՉԿ-ն է, ոճը սոցռելաիզմ, դրամատորուգն է չարքը, կամ մարդը, որ նույն բանն է ինչ որ չարքը, երբ նրան հորդորող խորհրդատուն են չարքի օգնական բազում դևերը՝ նախանձը, ագահությունը, որկրամոլությունը, շվայտույթււնը, ամբարտավանությունը, փոքրոգությունը ու բազում այլ մոլորություն, որոց հետ համագործակցել, համագործակցում ու շարունակում է համագործակցել հանցագործը։

Ի՞նչ եմ առաջարկում անել կասեք։

- Շատ հեշտ բան. - կասեմ:

- Անել ոչ մի բան: Այդ համակարգում արածդ ամեն բան համագործակցում է:

ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՜Լ.

կասեմ մեկ բառով, որովհետև

Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները:

08.05.2007, Վաշինգտոն





Ես տխմար եմ

Ես տխմար մեկն եմ։ Այդպիսին եղել եմ ծնած օրիցս, որքան ինձ հիշում եմ, բայց աստծո ողորմածությամբ ապրել եմ հանգիստ, կուշտ, անցավ ու անդարդ ու հասել եմ մինչ օրս ու կարծում եմ, որ այդպես տխմար էլ կգնամ մի օր, տիրոջ ողորմածությամբ։
Տխմարությունս այնքան ակնհայտ է, որ դադարել եմ վաղուց խելոք ձևանալ, որովհետև խելացիներն իմաստությունը չափում են արած գործերով, ոչ հայտարարությամբ, իսկ ես անտուն եմ, թալանված, երկրիցս արտաքսված, ոստիկաններից հետապնդված, չեմ կուտակել երկրային գանձեր, որոնք աղբ են համարում միայն տխմարները, երբ իմաստունները դիզում են, կուտակում, կառուցում տներ ու ապարանքներ ու վարում շվայտ կյանք, ինչն իմաստության միակ ապացոյցն է, ըստ իմ ցեղակից իմաստունների, միակ ձգտումը հարգանքի արժանի:
Ի տարբերություն ինձ, ցեղս իմաստուն է։ Յուրաքանչուր ներկայացուցիչ ցեղախմբիս ունի վստահ կարծիք աստծո, կյանքի, փիլիսոփայության, քաղաքականության վերաբերյալ ու միակ անսխալն է, իսկ այն, որ երկիրը մեր ամայանում է, թալանվում, ծվատվում, բացատրվում է իմ տխմարությամբ և իմ պեսների։
Ցեղակիցներիս իմաստությունը ապացուցվում է Տիգրան Մեծով, Տիգրան Պետրոսյանով, ու վերջերս աշխարհի գավաթը նվաճած այլ շախմատիստներով, որոնք ցույց տվին, որ իմաստությունը հայոց մենաշնորհն է։ Հայոց, բայց ոչ իմ, որովհետև ես ցեղախմբիս խայտառակությունն եմ։ Այդպես ասել է ինձ հազարավոր մարդ, անստորագիր ու անհասցե բազում նամակում, որոնք ես խնամքով պահպանում եմ:

Տխմարաբար գնացի կռվելու պատերազմի առաջին օրից, բայց այդպես էլ բան չհասկացա ինչն ինչոց է, մինչև իմաստունները ինձ հայհոյելով ու տեղս ցույց տալով չբացատրեցին, որ մեր կռիվն իրականում թուրքերի դեմ էր, ոչ կայսրության, որ ես չեմ հասկացել ում դեմ եմ կռվում, որովհետև օգտագործվել եմ ինչպես մի տխմար, երբ իմաստունները՝ իրենք, կամ իրենց հայրիկները, մնացել են թիկունքում ու կիտել գանձեր, պատերազմում զոհված մնացյալ տխմարների այրիներին ու դուստրերին վաճառելով պոռնկության, այլոց ստրկության և այլն, և այլն…, հարիֆին (տխմարին) հասնում ա։

Ես տխմարաբար մասնակցել եմ հիմնադրմանն ու ղեկավարմանը մի կուսակցության, որն որպես հետևանք այսօր իշխում է, բայց չեմ հասկացել գաղափարախոսությունն ու նպատակները բնականաբար, բնածին տխմարությանս պատճառով անշուշտ։
Այդ մասին ինձ պատմում են այսօր բազում նորածին կուսակից, բացատրում իմաստը, գործը, ավանդը, փիլիսոփայական պարունակությունն ու քաղաքական ուղեծիրը ու համեմում են իրենց գրվածքը տխմարիս արժանի լուտանքով ու հայհոյանքով բնականաբար։

Իմաստունների ցեղից առայժմ միակն եմ, որ օտար երկրում նույնպես մասնակցեց խորհրդարանական ընտրությունների, բայց դա բոլորովին իմ մասնագիտական ունակություններն ապացուցող փաստ չէ, այլ տխմարին հատուկ հաջողակություն: Այդես ինձ ասել է բազում ցեղակից իմաստուն, փաստարկ որպես բերելով իրենց մեծ եղբայր ժողովրդի մի ասածվացքը, ըստ որի հիմարի բախտը միշտ բերում է։

Երբ իմաստուններս իմացան, որ իմ դասախոսությունը լսել են մի քանի տասնյակ նոբելյան դափնեկիր, հայտարարեցին, որ նրանք ապուշ են, թե չէ ինչպես կարող էին տխմարին լսել ու ես իհարկե համաձայն եմ։
Ինչնե՞րս ավելացավ նրանից, որ ես խոսել եմ, նրանք էլ լսել են, երբ իմաստուններիս ոչ մի բան պետք չէ։

Յոթ գիրք եմ գրել տխմարությամբ լի, «բայց ո՞վ չէր կարող անել դա», ասել է ինձ բազում ցեղակից իմաստուն, որոնց խելքը հերիքել է, որ մի էջից ավել սեփական անունները չգրեն իրենց ողջ կյանքում, առանց տառասխալի:

Չնայած այս ամենին, դեռ շարունակում եմ գրել։ Միթե՞ տխմար չեմ։ Իհարկե եմ։ Սիրելի ցեղակից իմաստուններ, այդպես էլ հայտարարում եմ՝.

Ես տխմար եմ

06.05.2007, Վաշինգտոն





ԿՈՉ

Սիրելի հայրենակիցներ,

մեր հայրենիքը քաղաքացիական, սոցիոհոգեբանական, քաղաքական, մշակութային, տնտեսական, դիվանագիտական խոր ճգնաժամի մեջ է, որի անզեն աչքով տեսանելի հետևանքն են, քաղցկեղի նման երկիրը բզկտող հանցագործության բացահայտ մոլեգնումը, անարդարության հաստատումը որպես բարոյական նորմ, ցեղասպանության կորուստների չափին հասնող արտագաղթը, բարոյական, արժեքների անկումը, մշակույթի գավառականացումը, չվերացվող և ավելի խորացող տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, իմացական շրջափակումը։
Այն ինչ մեր հետ պատահել ու պատահում է կանխատեսելի էր և այդ մասին մեզ զգուշացրել են պարբերաբար մեր պայծառագույնները, որոնք համակարգված ստորացվում են, հալածվում, դուրս մղվում հասարակությունից վերջնական լռեցվելու ու մոռացության մատնվելու դիվային նպատակով։ Սա կատարվել է մեր հետ նախկինում բազմիցս, ու չենք կարողանալու մեղադրել հետագայում մեր վատ աշխարհագրական դիրքը, հարևաններին, օտար տերությունների շահերն ու նրանց գաղտնի ու բացահայտ ծառայությունները: Ի տարբերություն նախնյաց, կիրթ ենք, գրաճանաչ, ունենք հարուստ գրականություն, գրողների մի ստվար բանակ, որի առատությանը նախանձել կարող է ժամանակակից յուրաքանչյուր ցեղ, օգտվում ենք տեղեկատվական բազում միջոցից, գիտենք օտար լեզուներ, ցեղի կեսից ավելին սփյուռքում է, ազատ արտահայտման բոլոր հնարավորություներին հասու։
Մեր ներկայիս վիճակը անհամեմատելի է 19 -րդ դարի վերջի և 20 - րդ դարի սկզբի վիճակին, երբ օսմանյան ու ռուսական կայսրություններում բռնակալների հարստահարման ներքո հեծեծող հայ գեղջուկը ոչինչ չկարողացավ անել ցեղասպանությանը դիմակայելու համար, որովհետև համակարգված ոչնչացվեց մտավորական ընտրանին, որը պետք է կազմակերպեր և առաջնորդեր ցեղի ինքապաշտպանությունը։
Այսօր՝ ի տարբերություն հին ժամանակների, չկա մեն մի հատիկ հայ մարդ, որը չի ստացել նվազագույն կրթություն, չի օգտվում այս, կամ այն տեղեկատվական աղբյուրից, չի կարողանում տեսնել իր շուրջը, հարևան գյուղում, երկրում, համայնքում կատարվող շարունակական հանցագործությունը, բայց մտավորականությունը լռեցվում ու մոռացության է մատնվում նախկինի պես, ավելի սաստկացած և անմարդկային ձևերով անգամ, որովհետև այդ նպատակին կայսրություններն ու նրանց հլու հնազանդ վասալները մեզ իշխող հայրենիքում ու սփյուռքում, ծառայեցնում են ժամանակակից տեխնոլոգիական բոլոր նվաճումները:
Հայ ժողովուրդը լռության է մատնված նախկինի նման, բայց ոչ անտեղյակության, այլ հարյուրամյակի, կամ գուցե հազարամյակի ընթացքում ստրկությունն ու որպես հետևանք անողնաշարությունը ցեղային հոգեբանություն դարձրած լինելու պատճառով։
Ներկայիս վիճակին հասնելու անխուսափելիության մասին մեզ ժամանակին ու հանգամանորեն զգուշացրել են մեր պածառագույն մտավորականները հայրենիքում ու սփյուռքում, նրանցից առավել երկարատև վաստակի տեր որպես լավագույն օրինակ՝ մոտ 40 գրքի հեղինակ գրող Արա Բալիոզյանը սփյուռքում ու վաստակաշատ ակադեմիկոս Ռաֆաել Համբարձումյանը հայրենիքում:
Մեզ ուղղակիորեն և անուղակիորեն իմաց են տվել գալիքի մասին մեր երկրի առաջին և առայժմ վերջին օրինական ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իրականացված «Անկախություն հանրաքվեով» դոկտրինի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, քաղաքական անվանվող կյանքից ինքնամեկուսանալով։
Մեր անկախ հայրենիքի վետերան կուսակցություները՝ «Ազգային Ինքնորոշում Միավորումն» ու «Հայոց Համազգային Շարժումը» հրաժարվել են մասնակցել ընտրություն հորջորջվող շառլատանությունից, որտեղ մնացել են միայն բոլշևիկները, իրենց կոմսոմոլ, չիկիստ, քրեական հեղինակություն գվարդիականներով ու գավառամիտ արնախումներով ու սփյուռքը թալանող, ապատեղեկացնող, հնազանդեցնող, ջլատող, օտար կայսրություններին հարատև ծառա, երբևէ հեղափոխություն չիրականացրած «Հայ Հեղափախական Դաշնակցությունն» իր միջազգային քրեական սինդիկատով։

Գիտակցելով ներկայիս մահազդու, ցեղասպան վիճակը, անսելով մեր պայծառ ուսուցիչների և ավագների խոսքին, հայրենիքի, ցեղի գոյատևման, զարգացման երազով առաջնորդված, անձնական ու հավաքական պատասխանատվության զգացումով, խղճով առաջնորդված կոչ եմ անում.

Հայրենակիցներին

Արհամարել ընտրություն կոչված կեղծիքն ու չմասնակցել բոլշևիզմի ու սուլթանականության վերարտատդրությանն ու վերահաստատմանը հայրենիքում։ Մեկուսացնել այդով քրեական հանցախումբը հայ հասարակությունից, մեր միջից նրանց վերջնականապես արմատախիլ անելու գործընթացը ցեղովին սկսելու ակնկալիքով, ինչը հնարավոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցմամբ ու պատասխանատվությանը տեր կանգնելով։ Ելակետ որպես ընդունելով, որ հայրենիքի ճակատագիրը կերտվում է ոչ թե ինչ որ վերացական հավաքականությամբ, այլ անձամբ քեզնով ու գիտակից ու պատասխանատու անհատ մարդկանց իմացական միավորմամբ, որոնք չեն ղեկավարվում «ես փոքր, աննշան մարդ եմ, ինձանից ոչինչ կախված չէ» ստրկամիտ մտորումով, որը սերմանել են մեջներս չարքերը, սեփական ճակատագրի նկատմամբ հանցավոր անտարբեր, անզոր կեցվածք սերմանելու, մեզ հարատև ճորտ պահելու համար:
Հիշիր՝ ամեն ինչի պատասխանատուն անձամբ դու ես։

Հասարակական, քաղաքական կազմակերպություններին

«Ազգային Ինքնորոշում Միավորման - ԱԻՄ» ու «Հայոց Համազգային Շարժում - ՀՀՇ» կուսակցությունների, Պարույր Հայրիկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնամեկուսացմամբ վերջնականացել է քաղաքական մտքի մեկուսացումը Հայքում։ Մնացյալ կազմակեպրությունները առաջացել են վերոհիշյալ կազմակերպություններից, մեր նորանկախ հայրենիքի աշխարհընկալումային ամբողջ դաշտն իրենց մեջ պարունակող քաղաքական վետերան միավորներից։ Դաշտում մնացել են միայն բոլշևիկներն իրենց ածանցյալներով, անկախ այս, կամ այն կերպ վերանվանվելու պարագայից։
Այն կազմակեպրությունները, որոնք այնուամենայնիվ կշարունակեն քաղաքական կոչվող պայքարը մասնակցելով ըտրություններին, երբ արդեն իսկ հայտնի է, որ զեղծվելու են արդյունքները, երբ գիտենք, որ դրան անարգել մասնակից են քրեական հանցագործները, որոնք զգալի մաս են կազմելու մեր հետագա իշխանություններում, ծառայում են բոլշևիկներին, նրանց ածանցյալ չեկիստ-կոմսոմոլ կազմակերպված քրեական հանցախմբին, որպեսզի զեղծարարությունը ներկայացվի սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը, որպես օրինական միջոցառում, հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտող։ Դրա նախադեպը սահմանադրական հանրաքվեն էր, որը տմարդաբար ներկայացվեց ու ըդունվեց միջազգային հանրությամբ, որպես օրինական։
Նման կազմակերպությունները համարվելու են քաղաքականապես տհաս լավագույն դեպքում, իսկ օրինական հետաքննության դեպքում կարող են հայտարարվել մեղսակից։
Կոչ եմ անում չգայթակղվել նյութով, սպասվելիք քրեական վարչախմբի մեջ ապատեղեկատվության նպատակով ցուցադրության համար տրվելիք ողորմությամբ, ստորացուցիչ, անատամ փոքրամասնություն կազմող պաշտոնատեղերով:
Կոչ եմ անում հետևել ԱԻՄ-ին ու ՀՀՇ-ին ու լքել պայքարը, այդով մեկուսացնելով վարչախումբը, հստակորեն մատնացույց անելով քաղաքացիներին ու միջազգային հանրությանը, թե հատկապես ում հետ այսուհետ գործ չի ունենալու հայ ժողովուրդը, կամ գործ ունենալուց դրանով զբաղվելու են հետաքննող ծառայությունները։
Ձեզ այսօր բացառիկ պատմական հնարավորություն է տրվել մեկ հարվածով ազատվելու ստրկությունից, ազգային անկախ քաղաքականություն վարելու մեր վճռականությունը համայն մարդկությանը հայտարարելով ի գիտություն բոլոր օտար շահերին ու նրանց ծառայություններին ու ներկայացուցչություններին այն մասին, որ Հայքի իշխանը հայն է, և որ մեր հետ հարաբերվելիս հարկ է հրաժարվել սրիկաներին մեր մեջ փնտրելու, կաշառելու ու ծառայեցնելու կործանարար քաղաքականությունից։
Նման քայլը բացառիկ հնարավորություն է Հայքի ոչնչացված դիվանագիտական վարկը վերականգնելու համար, որպեսզի ոչ մի «Կոզբադին» չանվանի մեզ այևս «ֆորպոստ», ոչ մի «Հազկերտ» չհամարձակվի մեզ հրովարտակ ուղարկել և ոչ մի դիվանագետ չհայտարարի, որ մեր հետ հարցերը լուծելու համար իրենց պետք չէ աշխատել մեր հետ ուղղակի, այլ բավարար է Մոսկվայի դեսպանատան մակարդակով ռուսների, կամ այլոց հետ պայմանավորվելը։
Կոչ եմ անում չվատնել ընձեռնված պատմական առիթը, վերանալ «թայֆայականությունից», սեփական թվացյալ շահը ստորադասել ցեղային շահին ու արհամարել ընտրությունները։

Սփյուռքին

Կոչ եմ անում լսել ցեղասպանություն ապրած ցեղի ձեր բնազդին, ուշադրություն դարձնել փաստին, որ վերջին քսան տարվա մեջ հայրենիքից պակասել է այնքան մարդ, որքան ցեղասպանության տարիներին, չնայած զարգացման վերաբերյալ արած ստահոդ հավաստիացումներին, որոնք թխում է բոլշևիկներից մնացած պրոպագանդիստական մեքենան, մտավորական հորջորջվող պատեհապաշտներից կազմված, որոնք սերնդե սերունդ մեր ցեղի գիտնականն են, արվեստագետը, լուսավորիչը, բայց երբեք քննադատական խոսք չեն հնչեցրել իշխանությունների նկատմամբ և անկախ գույնից, աշխարհընկալումից ու անձից, միշտ նրանց հլու հնազանդ ծառան են ու վաստակավորի տիտղոս կրողը, որպես կաշառք։
Կոչ եմ անում նկատել համատարած ուծացումն ու բարոյալքումը մեր համայնքներում, չվարվել ջայլամի պես թաղելով գլուխը ավազում ու կարծել, որ մեր դժբախտությունները առկա չեն, եթե դրանք չես տեսնում։ Կոչ ենք անում դադարեցնել պարծենալը վերապրելու մեր ունակությամբ, որովհետև հաջողացրել ենք այս կամ այն գաղթօջախում եկեղեցի կամ խաչքար տնկել ու կարծել, որ դրանով ապահովել ենք ազգապահպանումը։ Պատմական հայացք նետելով մեր սփյուռքյան կյանքին կնկատենք, որ ոչ մի գաղթօջախ չի ապրել ավելի քան երեք-չորս սերունդ և իսպառ ուծացել է: Հնդկաստան, Եգիպտոս, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Պաղեստին, Սիրիա և այլն, և այլն…
Համատարած ուծացման կանխանշանն է մեր մանուկների հայրեն չխոսելն ու անգրաճանաչությունը, ավելին՝ չկամությունը հայրեն սովորելու մեր բոլոր գաղթօջախներում, որտեղ կիրակնորյա դպրոցները կիսամեռ վիճակում մի կերպ պահպանելը մեր կազմակերպությունների զեղծարարությունն է իրականում, որպեսզի մեզ համոզեն, որ զբաղված են ազգային գործունեությամբ և արադարացնեն հսկայական դրամահավաքն ու միջոցների հանցավոր, անվերահսկելի վատնումը։
Նկատեք մեր ավանդական հորջորջվող քաղաքական կազմակերպությունների անողնաշար վերաբերմունքը հայրենիքում հայ մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, հայկական, կամ օտարազգի քրեախմբերի դրամական ներարկումներից կախվածությունը, պառակտման սերմանումը, թայֆայականությունը, օտար կազմակերպություններին անդամակցումը, նրանց շահերին ծառայելը, ինչը ներկայացվում է որպես քաղաքական-հասարակական-մշակութային գործունեություն, բայց ի զորու ու հետամուտ չեն կանխել ոչ արտագաղթը հայրենիքից, ոչ ուծացումը սփյուռքում։ Ուշադրություն դարձրեք ազատ երկրներում անգամ, նրանց բարբարոս վերաբերմունքին քննադատական միտք արտահայտող յուրաքանչյուր մարդուն, ազատության ցակացած դրսևորմանը, մահից հետո կյանքի ընթացքում հալածված մտավորականի վաստակին անամոթաբար տեր կանգնելուն, որպես կուսակցական սեփականություն, «ով դաշնակ չէ, հայ չէ» հանրահայտ կարգախոսին ու նմանատիպ թայֆայական բարբաջանքին։
Ուշադրություն դարձրեք փաստին, որ պարծենում են հայկական տեղեկատվական բոլոր աղբյուրներում, որ դա իրենց գործունեության արդյունքն է, երբ որևէ օտար տերություն հերթական անգամ չարաշահում է մեր ողբերգությունը, սեփական շահն հետապնդելով այս, կամ այն հարցը թուրքերին պարտադրելու համար։ Գործունեության պատրանք առաջացնելու համար, ցեղասպանությունը դարձրել են Թուրքիայի դեմ միջազգային խաղում օգտագործվող մանրադրամ:
Կոչ եմ անում չսատարել քրեական հանցախմբերին դրամով և որևէ այլ տեսակի մասնակցությամբ, արհամարելով արնաքամ լինող ձեր հայրեակիցներին, որոնք չդիմանալով հեծեծանքին շարունակում են լքել հայրենիքը, իսկ մանցողների զգալի մասը դեռ այնտեղ է, որովհետև չեն կարողանում պարզապես հեռանալ։
Կոչ եմ անում հաշվետու պահել Հայքի իշխաններին ու սփյուռքի կազմակեպրությունները, խիստ հետևել նրանց գործունեությանը, ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ համարել հաշվետվության միակ չափանիշ, որովհետև մնացյալ բոլոր ձեռք բերումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ հարգվում է մարդը։
Պատմական նման առիթ, երբ հազարամյա ընդմիջումից հետո վերականգնվում է անկախ հայրենիքը, կարող է այլևս չընձեռնվել, իսկ Հայքի դատարկումը վերջ կդնի ազգային մեր երազին ու պարզապես գոյատևմանը հայ որպես։

Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական և այլ ներկայացուչթյուններին Հայքում, աշխարհի երկրների կառավարություններին ու քաղաքացիներին

Հայ ժողովուրդը խորապես հիասթափվում է մեր երկիրը գրաված քրեական հանցախմբի հետ ձեր համագործակցության յուրաքանչյուր նոր դրսևորում վկայելիս։ Վստահեցնում ենք, որ հանուն կայունության, կամ ինչ-ինչ ազնիվ նպատակին ծառայող ձեր արդարացումը այդպես վարվելը բացատրող, չի ըմբռնվում այնպես, ինչպես ակընկալվում է, այլ դիտվում է, որպես մեղսակից օգնություն մեր երկիրը գրավածներին, իրենց հաստատած իշխանությունը վերարտադրելուն, որի հետևանքն է մեր ժողովրդի տառապանքը, երկրի մարդաթափումը, ազգային անվտանգույունը հարատև հարցականի տակ պահելը։ Հուսով ենք, որ կգիտակցվի խորապես, որ արատավոր այդ գործելակերպը շարունակվելու դեպքում, հայերը կարող են դասել նման տերությունները թշնամիների շարքում, հետամուտ լինել նրանց պատժելու գործում, վերաբերվելու նրանց այնպես, ինչպես քաղաքակիրթ մարդկությունը վերաբերվեց ու վերաբերվում է հանցագործ բռնակալների հետ համակգործակցող երկրներին, որոնցից էին Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը, Մաոն, Փոլ Պոտը, Սադդամ Հուսեյնը և այլն, և այլն…
Հայնտում եմ ձեզ, որ ցեղասպանություն ապրած ու դեռ չապաքինված մեր ժողովուրդին չի կարելի ներքաշել տարբեր տեսակի աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ, որոնք նպաստում են մեր հետագա քայքայմանը։
Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում յուրաքանչյուր տերության, ժողովրդին ու նրա կառավարությանը, նրանց ներկայացուցչություններին մեր երկրում, որոնց աշխարհընկալումային հիմնարար սկզբունքը ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ է:
Մարդու իրավունք արհամարող, բռնաբարող քրեական վարչախմբի հետ համագործակցությունը չի արդարացվում ազնիվ անվանվող այս կամ այն պատճառաբանությամբ, չի ըբռնվում հայ ժողովրդի կողմից, երկարատև չարաշահումը կարող է դիտվել որպես թշնամանքի դրսևորում։
Կոչ եմ անում դադարեցնել հանցագործների հետ համագործակցումը, նրանց ապօրինությունների քողարկումը միջազգային հաշվետվություններում: Վստահեցնում ենք, որ դա չի նպաստում ու չի նպաստելու մեր ժողովուրդների բարեկամությանը, սեպ է խրելու դրա զարգացման ու խորացման գործընթացի մեջ, առաջացնելու է դառը պատմական հիշողություն մեզանում, որի հետևանքները անկանխատեսելի կարող են լինել, անընդհատ փոփոխվող մեր աշխարհում, որտեղ ցեղերն ունենում են ընկճման ժամանակներ, բայց ունենում են նաև աստեղայինները։
Հայերի հետ վատ վարվելու հետևանքների մասին պատմական վկայություն կարող էին տալ ասյօր Բաբելոնը, Բյուզանդիան, Հռոմը, Խալիֆաթը, Օսմանյան ու Ռուսական կայսրությունները, Սովետկան Միությունը, եթե ջնջված չլինեին աշխարհի երեսից: Հայերն այդ գործում չեն եղել վերջին դերակատարներից։

Հուսով եմ, որ ժողովրդավարական սկզբունքեր որդեգրած երկրները կհասկանան, որ հայ ժողովուրդը ունի իրավունք ու հնարավորություն ձևավորելու ժողովրդավարական իշխանություն, որը կկարողանա համագործակցել առաջադեմ մարդկության հետ, հաշվի առնելով ընդհանրականը, կվարի իրատեսական քաղքականություն և որ հեռագնա նպատակներում դա զարգացման ավելի կայուն ճանապարհ է, քան ներկայիս կարճատես, թյուրիմացաբար իրատեսական անվանվող քաղաքականությունը:

Կոչ եմ անում ձեռնպահ մնալ մեր երկիրը գրաված քրեական վարչախմբի հետ հարաբերություններ վարելուց, շարունակելուց օգնել նրանց իշխանության երկարաձգմանը, օգնել այդով հայ ժողովրդին օր առաջ ազատվել նրանցից ու կազմավորել օրինական իշխանություն։

Վահե Ավետյան
01.05.2007, Վաշինգտոն




ՑԵՂԱԿՐՈՆ

Կրոնը դոգմատ է։
Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները՝ ոչ։
Չկա մինչ օրս մարդու մտքի կերտած տեսակետային ավարտուն մի համակարգ, որը լինի անհերքելի, անժխտելի, որի դեմ հնարավոր չլինի բերել բազում փաստարկ։
Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները, որքան փաստարկ ունեն սեփական իրավացիությունը հաստատող, այնքան էլ հակափաստարկ ունեն ժխտող։
Մարդ արարած անհատն է որոշողը միայն, թե որ փաստարկն է ընդունում, որը ոչ և ըստ այդմ, ճշտում ինքն իր համար, թե որ գաղափարին, գաղափարախոսությանը, աշխարհընկալումային համակարգին, փիլիսոփաայական ուղղությանը, դպրոցին է հետևում։
Բոլոր այդ մոտեցումները սուբեկտիվ են, որովհետև մարդ արարածն ընդամնեը սուբեկտ է։
Օբեկտիվ կարող է լինել միայան Աստված, բայց անգամ նրան դավանող մարդը չի կարող լինել օբեկտիվ, որովհետև Աստծուն ոչ ոք չի տեսել, կամ մատների վրա հաշվածներն են պնդել, որ տեսել են, մարդկության համայն պատմության ընթացքում, իսկ նրանց հավատացողներն ու լսողները միևնույնն է սուբեկտներ են ու անձամբ չեն տեսել։ Այդ պատճառով սուբեկտիվ են անգամ պնդումները այս, կամ այն Աստծո ասած խոսքի վերաբերյալ:

Անհերքելի, ասել կուզե դոգմատ են կրոնները միայն, որովհետև հիմնված են ոչ թե գիտականորեն վավերացված փաստի վրա, այլ հավատքի։
Ասել կուզե, եթե հավատում ես, որ Եհովան է միակ աստվածը, իսկ Հիսուս Քրիստոսը նրա միածին որդին, այդուհետ տրամաբանական ու ճշմարիտ է ամեն ինչ առանց բացառության, ինչ գրված է Աստվածաշնչում, ոչ ենթակա հակափաստարկի, ասել կուզե իր հերթին՝ դոգմատ։
Չնայած դոգմատ լինելու պարագային, կրոնն էլ է սուբեկտիվ, որովհետև ինպես վերևում նշեցինք, անհատ մարդը, սուբեկտն է որոշում ինչին հավատալ:
Մահմեդական մեր եղբայրը կարող է հարցնել քրիստոնյաին.

- ո՞վ է աել, որ Հիսուս Քրիստոսն է միածին որդին։ Մուհամեդն է Ալլահի մարգարեն, իսկ Հիսուսը բազում ուրիշ մարգարեներից մեկը նախկինում եկած, որոնց առատորեն արտադրել են հրեա եղբայրներն ու նրանց խոսքից հետևել է հուդայականությունը։

Մարգարեների նույն հավաքականը ծնունդ է տվել երեք կրոնի, որոնցից յուրաքանչյուրը բացարձակ ճշմարիտն է, եթե հավատում ես սկզբնական, հիմնարար թեզին յուրաքանչյուրի։

- Ձեր բոլորի ասածն աբսուրդ է.

կասի բուդդիստ մեր եղբայրը, որը երկուհազար ու մի քիչ ավել տարի վստահ է, որ աստվածները բազում են, բայց նրանցից զորեղ է մարդը՝ Բուդդան, որը դառնալու հնարավորություն ունի յուրաքանչյուր շնչավոր, կրիշնայականը կասի, որ Բուդդան սուտ է, ճիշտ է Կրիշնան, հինդուիստը կասի մեկ այլ բան, զարդոշտը մի ուրիշ, իսկ պոլինեզիական կղզու տեղաբնակը կարող է անգամ ճաշակել ձեր ազդրը, կամ կողոսկրը, անգամ սիրտն ու գանգը ու պնդել, որ դա է ճշմարտագույն կրոնը իր ցեղի ու նրա արածը ոչ թե մարդակերություն է, այլ մեծ պատիվ ձեզ։

Սրանից տրամաբանորեն բխում է, որ չնայած անհերքելիությանն ու դոգմատ լինելուն, կրոնները նույնպես սուբեկտիվ են և անհատ մարդն է որոշում ինքն իր համար, թե որ հիմնարար թեզին հավատա ու ըստ այդմ դավանի։

Ցեղակրոնի հիմնադիր մեր հայր Նժդեհը չհասցրեց ավարտուն կերպով ձևակերպել իր տեսությունը, իմ կարծիքով բազմազբաղության պատճառով, որովհետև սիրելի հայ ժողովորւդն իր էսթաբիլշՄԵՆԹ մտաոռականությամբ ներառյալ, զբաղված էր զեխությամբ այն ժամանակ, ինչպես ներկայումս ու մեզ հայտնի վերջին հազարամյակում առվազն, իսկ նժդեհատիպը, կամ վճռական մենակը ըստ Վահե Օշականի, իր վրա է վերցնում այդ դեպքում ցեղային աշխատանքի ամբողջ դիապազոնը։
Նժդեհ - Զանգեզուր, Նժդեհ - պատերազմ, Նժդեհ - գազթականներ, խեղճեր, սովյալներ, Նժդեհ - Բալկաններ, Նժդեհ - համակենտրոնացման ճամբարներում ծվարած հայեր, ապիկար դաշնակցականներ, մարդակեր բոլշևիկներ և այլն, և այլն…

Ե՞րբ գրեր։

Բայց այնուամենայնիվ գրել է, քիչ, ոչ ավարտուն, ոչ վերջնական տեսքի բերած, կամ մեզ չի հասել այդպիսի աշխատություն համենայն դեպս, բայց այն ինչ գրել է, կարելի է հավաքել մի տեղ, դասակարգել մտքերով ու անել տեսական եզրակացություն, այն՝ ինչ կփորձեմ անել ու ներկայացնել ձեր թանկագին ուշադրությանը:

Կրոնը դոգմատ է:
Այս նախադասությամբ սկսել ենք այս հոդվածն ու մանրամասնել պնդումը։
Նժդեհը խնդիր է դրել իր առաջ պարզելու թե ինչն է դոգմատ, ասել կուզե անհերքելի հայի համար։ Ո՞րն է հայի կրոնը, այն հավաքական գաղափարախոսական ամբողջականությունը, որը ներ կառնի համայն հայությանը։
Դրա անհրաժեշտությունը կար Նժդեհի ժամանակ, կա այսօր և այդ պատճառով են հասկացող ու չհասկացող ամենուր պնդում, որ ազգային գաղափարախոսության կարիք ունենք, որովհետև չենք կարողանում ոչ մի հարցի շուրջ միավորվել համայն հայությամբ, անգամ պետականության, որովհետև կան բազումն այսօր, որ պնդում են, որ սովետը լավ էր։
Քրիստոնեության շուրջ նույնպես չենք հավաքագրվում, որովհետև բացի հենց քրիստոնեության բազմազանությունից մեջներս, առաքելական, ավետարանչական, կաթոլիկ, բողոքական ու սեկտայական կոչված ուղղությունների, կան նաև մահմեդական հայեր, բուդդիստներ, կրիշնայականներ, հեթանոսներ ու պարզապես աթեիստներ բազում։ Բազմակուսակցականությունը նույնպես չի հավաքականացնում բոլոր անխտիր հայերին։
Ի՞նչն է այդ դեպում հավաքագրում բոլորին, ի՞նչն է դոգմատը, անհերքելին։

Պարզ պատասխան՝ ՑԵՂԸ։
Այս հարցի վերջնական լուծումն է հուշել Նժդեհին ՑԵՂԱԿՐՈՆ անունը։

Ցեղը կրոն է, դոգմատ է, անհերքելի է։ Դա բոլորովին չի միտում մոլեռանդ ոգևորություն, սեփական ցեղի գերագնահատում, ազգայնականություն, ռասիսզմ, նացիզմ։
Բոլոր այդ իզմերը աշխարհընկալումային համակարգեր են և ինչպես ապացուցեցինք ըստ իս հոդվածի առաջին մասում, չեն կարող լինել դոգմատ, անհերքելի, որովհետև սուբեկտիվ են, իսկ ՑԵՂՆ օբեկտիվ է, Աստվածատուր է, անկախ նրանից ինչ ես դավանում, անգամ եթե չես դավանում որևէ բան՝ գենետիկորեն, կամ մշակութաբանորեն է օբեկտիվ։

Հայը հայ է, իր կամքից անկախ, որովհետև ծնվել, կամ կրթվել է հայ ծնողներից, հայերից: Դա անհերքելի է։ Ուզում ես ուզիր, ոզում ես մի ուզիր՝ փաստ է։
Նույն տրամաբանությամբ ռուս է ռուսը, վրացին վրացի և այլն, և այլն…

Ցեղը հերքելը կարելի է միայն սոցիոհոգեբանական գործոնից ելնելով, կամ որեևէ աշխարհընկալում-գաղափարախոսությունից դրդված, ազդված, բայց դա սուբեկտիվ է, իսկ օբեկտիվ, անհերքելի, դոգմատ ոլորտում, յուրաքանչյուր ցեղից ծնվածը իր ցեղից է, անկախ իր կամքից, ինչպես վագր է վագրի ձագը, ոչ թե գետաձի, ուսուրական վագրինը ուսուրական է, ոչ հնդկական, հնդկականինը հնդկական է, ոչ ուսուրական, աֆրիկյանինը աֆրիկյան ու ոչ մի ուրիշ տեղի վագր, որքան էլ հերքի, կամ չկամենա լինել, կամ հայտարարի, որ այդպես չէ։

Հետևություն՝

Ցեղը դոգմատ է, անհերքելի է, այդով կրոն է - ՑԵՂԱԿՐՈՆ, այն իր մեջ պարփակում է համայն հայությունն առանց բացառության և եթե որևէ մեկը անարգում է ՑԵՂԸ, պղծում է կրոնդ, ասել կուզե դոգման, անհերքելին, ասել կուզե օբեկտիվն ու աստվածատուրը և իրավական է ու արդար յուրաքանչյուր տեսակի հակահարվածը նմանին, նրան, կամ նրանց, ով հային պարտադրում է չխոսել հայերեն, ապրել ցեղի բիոլոգիական արեալ հայրենիքում, ու զրկելով կյանքից կողոպտում է ցեղային ամբողջականությունը, արգելում, կամ խանգարում աշխարհ բերել ցեղական զավակներ։

ՑԵՂԱԿՐՈՆԸ դոգմատ է, միակ անհերքելի կրոնը և այդով դավանանք։

24.04.2007, Վաշինգտոն

Old 24.06.2007, 18:40   #4
Младенец
 
Join Date: 02 2006
Location: Sweden
Posts: 11
Rep Power: 0
Default

Եղիցի խոսքի ազատություն

Խոսքի ազատություն նշանակում է բոլոր մարդկանց խոսքի ազատություն, այլ ոչ իմ հորեղբոր տղու, մորքուրի աղջկա, կամ քավորի ընկերոջ ու մնացյալ ախպերների էշերի տղերքի։
Այսպես չկարծեց երեք տարի առաջ ոչ մի ըդդիմադիր մեր հայրենիքում, ով փոքր ինչ հնարավորություն ուներ մի երկու խոսք ասել, կամ թերթով, կամ հեռուստատեսությամբ, կամ ռադիոյով, կամ գրական որևէ երկով…
Երեք տարի առաջ հայտնեցի բոլոր ընդդիմադիրներին, համ քաղաքական այրերին, համ լրագրողներին, համ գրողներին, համ մարդու իրավունք պաշտպանող այլոց, որ ինձ ձերբակալելու հրաման է տրված ոստիկանությանը, առաջին գիրքս հրատարակվելուն պես, որն համարվում է համայն աշխարհում, ոչ այլ ինչ, քան խոսքի ազատության դասական ոտնահարում։
Վերոհիշյալ սրիկաները մինչ օրս լուռ են։ Նրանք միայն թուրք գրողների խոսքի ազատությունն են պաշտպանում, ու այնպես լավ, որ վերջիններս ստանում են ոչ պակաս, քան նոբելյան մրցանակ։
Հայ գրողի իրավունքը պաշտպանում են միայն ետմահու (Հրանտ Դինք), որպեսզի այս կամ այն ամբոինից սնգսնգան սոված ու ծեծված՝ ես էլ եմ հայ, ինձ էլ խղճացեք, մի կտոր հաց, կամ ինչ պատահի, ինչ որ չեք ափսոսա ողորմացեք, իսկ քանի ողջ են, ծեծում են, հայհոյում, մատնում չքավորության, բանտարկության, անէացման, օտարում հայկական բոլոր հավաքներից:
Իրական ընդդիմադիր քաղաքական այրերին, գրողներին, լրագրողներին ու մարդու իրավունք պաշտպանող այլոց, հայրեիքից վտարելուց, մոռացության մատնելուց հետո, խաժամուժն այն, որ թվեցինք վերևում, հանգիստ շունչ էր քաշում ու ըմբոշխնում սպասվելիք պտուղների քաղումը, երբ Վահեն ժայթքեց հրաբխի նման, ու բոլոր ստահակների պլանները ի չիք դարձան։
Ասելով Վահե, ինձ նկատի չունեմ, այլ իմ միջոցով, 1,5 միլյոն օտարվածների և անէացվածների ցասկոտ վրեժը՝
Վասն
Արորդաց
Հավերժ
Երդումի
ու այդ պատճառով է, որ չներեցին ու բառ անգամ չարտասանեցին ի պաշտպանութուն, և չունեինք ակնկալիք էլ, այլ պատրաստում էինք մի դավադրություն, ըստ որի հաշվարկած, նախատեսած էր, որ տգետ խաժամուժը լռելու է, որպեսզի այսօր հատիկ հատիկ մեկացնենք նրանց և այսուհետև, ով ասի, որ գրող է, ընդդիմադիր քաղաքական այր (կամ տիկին), մարդու իրավունքի պաշտպան, կամ լրագրող, որն ի տարբերւոթյուն ներկայիս իշխող խուժանի հարգում է խոսքի ազատությունը, ասենք անվարան՝

ստում ես տականք,
դու Ղարաբաղ կոչված կոմիտեից ես, մեկ ես ներկայիս, անցյալի կոմսոմոլ-չեկիստ-գողական-մենթական խուժանի հետ ու մասնակցել ես սեփական տնից հային քշելով ու ընկճելով։
Դու մասնակիցն ես շարունակական ցեղասպանության, վարձդ ստացել ու ստանում ես դիվածին կայսրից։
Քեզ մենք հանում ենք մեր միջից անունդ տալով, այնպես ինչպես սովորեցրել է ուսուցիչը, և մատնում ենք մեր ու սերունդների հալածանքներին, մեր անեծքներին ու պարսավանքին ու տիրոջ դատին։
Դու տգետ, չգիտես պարզապես մեր հնարքները, որոնց բազումից անգամ մեկն է բավ, անգամ մեկի մեջ մեր, որ, մերկացնենք ձեզ ու հայտնի անենք նորածին մանկիկ մեր Արաներին, այն ինչ հենց այստեղ, հենց հիմա անում ենք:

Եղիցի խոսքի ազատություն և ԵՂԵՎ

2007.03.27, Վաշինգտոն


Սիրելի «Ա1+»

Կարդացի ձեր «Բոլորին, բոլորին, բոլորին» անվանված հայտարարություն հոդվածը, էլեկտրոնային ձեր թերթում, որով հասարակությունը հրավիրվում է բողոքի երթի, ի պաշտպանություն խոսքի ազատության։ Սրտանց ցանկանում եմ մասնակից լինել, բայց ցավոք չեմ կարող, որովհետև հետապնդում է ինձ ինքնանշանակ իշխանության՝ խունտայի անօրինական ոստիկանությունը, խափանելու համար իմ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեությունը հայրենիքումս։ Ես դատապարտել ու դատապարտում եմ «Ա1+» - ի դեմ գործած անօրենությունները, իմ ձայն եմ միացնում այս անգամ էլ բողոքին, կոչ եմ անում համաքաղաքացիներիս դուրս գալ երթի ու թիկունք կանգնել խմբագրությանը։
Խնդրում եմ նաև, դատապարտել իմ դեմ կատարվող հանցագործությունը, որովհետև առաջին՝ «Անկախխության Բանակ» գրքիս լույս տեսնելուց հետո իմ դեմ հարուցվել է զեղծ քրեական գործ, չնայած փաստին, որ ապրում եմ արտասահմանում, և մինչև օրս չի վերացվել։
Խնդրում եմ պաշտպանել նաև իմ խոսքի իրավունքը, որովհետև անհատ գրողը, կամ լրագրողն են, «զանգվածային լրատվական միջոցը»՝ դրա ամենատարրական մասնիկը։
Նամակիս կցում եմ ձերբակալմանս հրամանը ապացուցող փաստատուղթ։

Զորակցությամբ՝
Վահե Ավետյան
29.03.2007, Վաշինգտոն


Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ

«Ազգ» թերթում այսօր կարդում եմ մի հոդված, որը պատմում է ինքնահռչակ արտգործնախրապան Օսկանյան Վարդանի Վաշինգտոն կատարած այցի մանրամասների մասին։ Հոդվածն ասում է, որ նա հանդիպել է այնտեղ Կոնդոլեզա Րայսին ու Բրայզա Մաթյուին:
Նրա ասելով Իրանի մասին առանձանպես չեն խոսել ադ հանդիպման ժամանակ: Մարդու իրավունքների վիճակի մասին էլ առանձնապես չեն խոսել, որովհետև մի քանի օրից ճամփորդելու է մեծն վեզիրը Շվեյցարիա ու ՄԱԿ-ում խոսելու է այդ թեմայով, ինչպես նաև Ադրբեջանում ոչնչացվող հայկական հուշարձանների ու Թուրքիայում սպանված Հրանտ Դինքի մասին։ Ինչով են կապված վերջին երկուսը մարդու իրավունքի խախտումներին Հայաստանում այդպես էլ չհասկացանք, բայց Օսկանյանը դա կբացատրի հարկավ Շվեյցարիայում։
Քիչ ավելի ներքև կարդում ենք, որ Վարդան հոպարը կարծում է, որ չարժե ԳՈՒԱՄ-ի առաջարկով խոսել ՄԱԿ-ում Արցախի մասին, քանզի այդ մասին խոսում են ԵԱՀԿ-ում, իսկ մի քիչ ավելի ուշ, որ չարժե խոսել Արցախից Րայսի հետ, որովհետև ներկա է Բրայզան, որի հետ արդեն ահագին խոսել են։
Հանդիպման վերջում ասել է գրանդ վեզիրը, որ չգիտե թե որքան կաշխատի արտգործնախարար, որ կմնա այնքան որքան դա կուզի Քոչարյանը:

Հոդվածից հետո գլխումս պտտվում է մի հարց անդադար.

- Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ:


03.10.2007, Վաշինգտոն


Դուք կրեդիտով չե՞ք աշխատում

Ի՞նչ կանի ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրի քաղաքացին, երբ իր հետ դժբախտություն պատահի օտարության մեջ։
Կդիմի սեփական իշխանությանը, իր երկրի դեսպանատան միջոցով այն երկրում, որտեղ դժբախտությունը պատահել է հավանաբար։
Երանի նման քաղաքացիներին, նման երկրների։
Դա ինձ չի վերաբերում ցավոք սրտի, որովհետև իմ դժբախտությունը պատահել է երկրումս իրեն իշխանություն հռչակած խուժանի պատճառով, դեսպանատները դրանց մասն են, այնպես որ սպառված են իմ համար ինստիտուցիոնալ միջոցները ազգիցս օգնություն ստանալու։
Իմ երկիրը չի մտնում քիչ թե շատ նորմալ երկրների շարքը, իսկ ժողովուրդս անգամ ազգ էլ չէ, ցեղախումբ է, կայսրության հեռավոր անկյունում ծվարած ֆորպոստում թաղային ՄԵՆԹ աշխատող, որովհեև ԱԶԳ լինելու համար ցեղախումբը պետք է բավարարի մեկ պայման՝ լինի անկախ:
Ու՞մ դիմեմ բա ես, երբ ունեմ օգնության կարիք։
Փաստաբաններին, օմբուդսմենին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մարդու իրավունքի պաշտպաններին, լրագրողներին. - կասեք։

Փորձել եմ։
Ընդդիմադիր գործիչները բոլորն ուզում են լինել նախագահ և դա զավեշտ է, որովհետև ամեն անգամ ստացվելիս փախչում են պաշտոնից։ Այդպես եղել է արդեն այքան անգամ, որ սրանց դիմելն արդեն ավելորդ է։ Սրանք բոլորովին անվստահելի տարր են ու կարծում են, որ դուք էլ եք ու, եթե հանկարծ մի քայլ անեն, որևէ մեկին օգնելու, նա անպայման նախագահ, կամ ամենաքիչը խոսնակ կդառնա։ Հասարակ, մարդկային դարդ ու ցավն այլևս սրանց հետ քննարկվելիք բան չեն։

Մեկ շաբաթ առաջ բացել եմ www.pastaban.am կայքը, և նամակ եմ հղել էլոկտրոնային հասցե ունեցող բոլոր փաստաբաններին հանրապետության, մանրամասն նկարագրել եմ հետս պատահածը, ուղարկել եմ մի երկու փաստաթուղթ ու միայն մեկից ստացել եմ մի նամակ, որ նա եկրում չէ, բայց կարող եմ նամակ գրել իրենց գրասենյակ, կոլեգաներն անշուշտ կոգնեն ինձ։
Չեմ հավատում, կներեք, երկու պատճառով։ Չեմ հավատում փաստաբանական համակարգին վարչահրամայական ու կաշառակեր համակարգում՝ մեկ, երկուս՝ դրամ չունեմ, որովհետև դրամս ու ամբողջ ունեցվածքս թալանել է վարչահրամայական համակարգը, երբ հայտարարեցի, որ խորհրդարան եմ ընտրվելու, դատի տրվեցի, որ քիթս չխցկեմ հայրենիք, որովհետև բանտարկվելու սպառնալիքի տակ եմ ու բանտում սպանվելու, ԱՄՆ-ում, որտեղ չունեմ աշխատանքի իրավունք ու բնականաբար ապրելու միջոց, նույն համակարգի հրամանով ինձ դատի տվեցին դաշնակ շները, որովհետև կարծեցին հարկավ, որ չեն համընկնում մեր գրական ճաշակները։ Որպես հետևանք ապրում եմ այստեղ արդեն կես տարի, գնում դատարան ամիսը մեկ ու լսում հայերից, որ ավելի լավ է մեղա գամ ու հանձնվեմ, որովհետև դատը դեռ կտևի մի կես տարի էլ, իսկ դաշնակները մաֆիա են։

Մանրամասն նույն նամակն ու մի քանիսն էլ ավելի, ուղարկել եմ օմբուդսմենին՝ քար լռություն. յա պատին, յա եկաթե դարպասին, յա օմբուդսմենին։
Ենթադրում եմ, որ չի պատասխանում նեղացածությունից, որովհետև նամակում գրել եմ, որ չեմ հավատում, որ կպատասխանի, որովհետև էն վերոհիշյալ վարչահրամայական համակարգի բրածո-դրածոն է։

Մարդու իրավունքի գրանտային պաշտպանները իրենց տերերի վասալներն են։ Նրանց էլ եմ դիմել ու ոչ բոլորովին ակնընկալիքով, որ կանեն որևէ բան՝ ոչ, այլ պարզապես գրանցելու համար պատմական փաստն ու սերունդներին փոխանցելու, որ այս ծախու ամեոբայի տեսակն էլ ճանաչեն:

Լրագրողները հատուկ թեմա են։
Սրանց մեջ կան տաղանդավորները։ Սրանցից կհանդիպես երբեմն, մեկին օրինակ, որ ոգեշնչված կքարկոծի ամբողջ էսթաբլիշՄԵՆԹը, ու եթե լեզուն էլ լավ է դրած, կարող ես անգամ ոգևորվել, սակայն մի քանի ամսից կարող ես հայտնաբերել, որ աշխատանքի է անցել ասենք, որևէ «Ախմախի Վաչոի» հռուստատեսությունում, կամ «Հոլանդացի Ալբերթի» թերթում, կամ «Կոնդի Ավանակի» որևէ այլ պոռնկատանը, իսկ ոգևորված պահին, երբ նրան հանդիպել ես, ընդամենը պատվերն էր կատարում ասենք «Կռիս Վալոդի», որն այդ ժամանակ անվտանգության նախրապանն էր, որովհետև «վոժդը» հրամայել էր ժողովրդավարություն խաղալ, հնգամյակի մարտահրավերների պոլիտբյուրոյի ֆոնդերից մի քիչ պռճոկելու ակընկալիքով։
Այս պոռնիկները կարող են գրել ձեզ անձնական սիրային նամակներ որոնք հետագայում կկարդաք սեքս ամսագրերում, սրանք կարող են պատմել ձեզ, որ իրենց հեռացրել են աշխատանքից, որովհետև չեն տանում անարդարությունը, բամբասել գլխավոր խմբագրից, ստանալ անհրաժեշտ տեղեկություն ձեզնից գաղտնաբար, որի մասին կկարդաք հաջորդ համարում այն նույն ամսագրի կամ թերթի, որից հեռացրել էին։
Սրանք բանակից թռած, զեղծարար հանցագործից, կարող են կերտել «այլախոհ» տառապյալ, եթե տառապյալն իհարկե կարգին վարձատրի, բայց եթե հանկարծ դադարի, վայ նրան, կորած է։ Պոռնիկը (կարդա լրագրողը) նոր կավատ կգտնի անմիջապես ու կվաճառվի մի նոր «կլիենտի» նրա միջոցով, իսկ բարքերի բացարձակ անկման պայմանում, երբ հիշողությունը մարդկանց մթագնել է հոգևոր սովից, ոչ ոք չի հիշի, որ «սկզբունքայինը», երեկ ընդամնեը ուրիշ «լագերից» էր։

Ազգականներս սպառվել են արդեն, ընկերներս զոհվել, կամ ծախվել վաղուց, աստիճանաբար, միանգամից, ում ոնց հաջողվի, կամ հեռացել են անդարձ երկրից, ու միայն ես եմ մնացել համառ աննկուն դռները թակող, որ ինչ որ մեկին տանը խոսեցնեմ:

Իշխանությունս չեկիստներն են, իրավաբանները վախկոտ, օմբուդսմենը տհաս է, իրավապաշտպանները մուրացկան ու հույսս միայն լրագրողներն էին, բայց սրանք էլ աշխատավարձ են պահանջում խոսելու համար, իսկ ինձ թալանել են…,
ա՜, հասկացա՜, հենց այդ նպատակով, որ չվճարեմ…

Ի՞նչ անեմ։

Լրագրողներ Հայոց աշխարհի.

- Դուք կրեդիտով չե՞ք աշխատում։


2007.03.09, Վաշինգտոն


Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը

Ոմն մեկն այսօր, Սողոմոնյան Վիկտոր անունով, որն իրեն հորջորջում էր ինքնանշանակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի խոսնակ, հայտարարում էր «Հայոց Աշխարհ» թերթում, որ ընդդիմությունը ստում է այն մասին, որ իրեն եթեր չի տրամադրվել հեռուստատեսությամբ և, որ այդ մասին նրանք՝ Քոչարյանի վեցանոցները, կարող են ներկայացնել վիդեո վկայություն, ընդդիմության ելույթի տեսագրությամբ։

Բացի այն, որ այս հայտարարարությունը սուտ է, ինչպես սուտ են դիկտատներում և նախագահները, և թերթերը, անգամ եթե եռակի «Հայոց», քառակի «Աշխարհ» անունն ունենան, այս տղան, որպես կողմանկի «մեսիջ» հայտարարում է, որ ընդդիմությունը Հայաստանում նշանակովի է, որովհետև Ռ. Քոչարյանն է որոշում ով է ընդդիմությունը, սրանք էլ հնազանդ տեսագրվում են, որ պախանը անհրաժեշտության համար վկայություն ունենա։ Դրա դիմաց նրանք ստանում են 10 մանդատ ազգային ժողովում, 500 դոլար ամսական թուլափայ, նրանց լիդերին 60 ամյակի արթիվ շնորհավորում է հաստավոռչապետը, իսկ մնայցյալը տարին մեկ անգամ գնում են Լաս Վեգաս ու Մոնթե Կարլո:

Ես օրինակ՝ չեմ թույլատրվել ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, ոչ էլ թերթով։ Ավելին՝ չեմ թույլատրվում երկիր վերադառնալ և որպեսզի հանկարծ դա չանեմ ինքնագլուխ, իմ դեմ հարուցվել են կեղծ քրեական գործեր:
Եթե համարձակվեք պնդել Սողոմոնյան Վիկտոր, պախան, կամ ով պատահի, որ ես ընդդիմություն չեմ, կհաստատեք ընդամենը, որ ընդդիմությունը նշանակովի է ու դա վորոշում է Քոչարյանը՝ ոչ բոլորովին իրավասու քաղաքացին, որը նույն ինքը ես եմ, կամ մեկ այլը, որ նույնպես «ԵՍ» է։

Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը, որովհետև հայտարարում եմ, որ վաղ թե ուշ կոխելու եմ ձեզ ծակը, ինչպես նաև քրեական հանցագործ ողջ թափթփուկը, նախկին ու ներկա կառավարությունները, խորհրդարանները ու անգամ գալիք ընտրությամբ ընտրվածներն ու հաստատվածները։

Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև բանտարկվելու են բոլոր օլիգարխներն առանց բացառության ու նրանց ողջ ունեցվածքը ազգայնացվելու է։

Ավելին՝ ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև դատապարտվելու է և ամերիկացի, և եվրոպացի, և ռուս այն խուժանը, որն օգտագործելով միջազգային իրենց լծակները, ձեզ խուժաններիդ, հայտարարել են օրինական, իսկ ավելի կատաղիների մայրաքաղաքները ռմբակոծելու է հայկական ավիացիան, հայ ժողովրդին նսեմացնելու համար։

Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև գրածս խոսքից տառ անգամ չեմ զիջելու, երդվում եմ և իմ ասածն իրականանալու է, անգամ եթե ես անձամբ ողջ չլինեմ։
Կարևորն այն է, որ ես գրել եմ։

Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև այն ինչ գրում եմ, ձեր վեջնական դատավճիռն է, որն արդեն գրվեց, արդեն կարդացվեց և ստորագրվեց՝

Վասն
Արորդաց
Հավերժ
Երդումի

03.10.2007, Վաշինգտոն




Պարանը ձեզնի՞ց է, թե կհրամայեք հետներս բերել

Շվեդական «Աֆթոնբլադեթ» թերթում կարդում եմ այսօր, որ մի 29 տարեկան հրդեհել է մի շենք, որովհետև իրեն չեն հրավիրել մի խնջույքի, որը կազմակերպել էին այդ շենքի բնակարաններից մերկում նրա ընկերները: Թող չկարծի սիրելի ընթերցողը, որ ողջունում եմ վայրագությունը, բոլորովին ոչ։ Ընդհակառակը՝ մի խնջույքի չհրավիրվելու պատճառով բազում մարդու կյանքը վտանգի ենթարկող նախանձ ստահակին կցանկանայի հայնտվել Հայաստանում, կամ ավելի լավ է Թուքիայում և ընկնել հայ, կամ թուրք ոստիկանների ձեռքը, որոնք նրա կաշին կքերթեին, կառնեին քացու տակ այնպես, որ կմիզեր տակը մի քանի շաբաթ, իհարկե առանց ազդեցիկ ազգականներ ունենալու պարագայի, որոնք նրան կազատեին բանտից, կաշառակեր այդ երկրներում, եթե անգամ զոհվեին շենքի բոլոր բնակիչները։
Վերոհիշյալ դեպքում ուշադրությունս գրավեց վիրավորված վիկինգի աչքի ընկնող կատաղությունը, որը սովորական դեպքերում գառնուկի նման հանդարտ արարած է ու թվում է, որ բացարձակ ունակ չէ անգամ էշին չոշ ասել։ Ես նրանց մեջ տարիներ շարունակ ապրելուց հետո հասկացա, որ դա բոլորովին այդպես չէ։ Վիկինգը կարող է տանել ամեն ինչ, բայց երբեք ոչ արժանապատվությանը հասցված վիրավորանքը, ստորացումը։
Այս դեպքի մասին կարդալուց հիշեցի հանկարծ, որ Կոպենհագենում 15 տարեկանները երկու ամիս է պատերազմում են սեփական կառավարության դեմ, ամեն օր գրավում են կառավարական այս, կամ այն շենքը ու քացու տակ գցում թագավորության ոստիկանության ամողջ բանակը, որը մոբլիզացվել է մայրաքաղաքում, կոմբատ գործողությունների համար նախատեսված ամբողջ սարք, զենքով ու սարքավորումով, որովհետը քաղաքապետարանը համարձակվել է երիտասարդական մշակութային մի կենտրոնի շենք մասնավորեցնել ու վաճառել ինչ որ անհատ ձեռներեցի կարծես, թե ինչ որ կազմակերպության՝ կարևոր չէ։
Կարևոր է այն, որ երիտասարդներն արդեն այնպիսի հարված են հասցրել քաղաքապետարանի բյուջեին, որ արդեն խոսում են այն մասին, որ անխուսափելի է ներկայիս կառավարության պարտությունը գալիք ընտրություններում որպես հետևանք և, որ ցանկացած կառավարություն անչափ զգույշ պետք է լինի, երբ որոշում է սեփականաշնորհել պետական գույքը, որովհետև վիկինգները հանկարծ կարող են գժվել, իսկ դա միշտ մեծ ճեղքվածք է առաջացնում պետական բյուջեյում, որովհետև նրանց գժվելը միշտ լավ կազմակերպված է ու մասսայական, պարզ մի պատճառով, որ նրանք հասարակություն են, այլ ոչ անդեմ տխմարներից բաղկացած հասարակ մի ամբոխ, որն ընդամենը ընտրական գլխաքանակ է։
Հիշեցի համկարծ, որ նույն քաղաքում, մի քանի տարի առաջ, սեփական ժողովրդի կարծիքն անտեսելու համար, պատժեց դանիացի երիտասարդությունը սեփական կառավարությանը, նրանց շենքի գլխավոր մուտքը աղյուսով ու ցեմենտով 20 րոպեում փակելով, որի արդյունքում կառավարության անդամները զմռսվեցին սեփական աշխատատեղերում, մինչև նրանց երեկոյան կողմ հանեցին այնտեղից ոստիկանները, հռհռացող ու ծանակող ամբոխին զվարճացնելով մուրճերով ու քլունքներով պատը քանդելով։

Շվեդական լուրերը կարդալուց հետո, դառնում եմ հայրենիքես խաբրիկ բերող կռունկին, էլեկտրոնային ԶԼՄ վերանվանված, ինդուստրիալ ֆեոդալական մեր ժամանակներում ու շվարած կարդում եմ, որ հայրենակից լրագրողներս հարցնում են այսօր, ֆորպոստ ժամանած արտգործնախարար Սերգեյ Լավրովին.
- արդյոք համապատասխանու՞մ է ձեր իշխանությունների տեսակետը, մասայական լրատվական ձեր աղբյուրներում տարածված այն լուրին, որ Հայքի հաջորդ նախագահ նշանակել եք Սերժ Սարգսյանին, ինչը ականջիս հնչում է նույն կերպ, ինչպես սովետական հին անեկդոտը.

- Մեզ կախաղան հանելու համար պարանը ձեզնի՞ց է, թե կհրամայեք հետներս բերել։

03.03.2007, Վաշինգտոն



Հայաստանում իրեն մարդու իրավունքի պաշտպան հռչակած անձին ուղղված նամակս մնաց անպատասխան, ինչպես ենթադրում էի։ Տեղադրում եմ այն այստեղ պատմական փաստ որպես, հետագայում մեր պետականությունը բռնազաֆթած խուժանին դատելուց, ևս մի փաստաթուղթ որպես, օգտագործելու համար։


Մեծարգո պարոն Արմեն Հարությունյան,

1998 թվականին վերադարձել եմ հայրենիք վերջնականապես հաստատվելու։ Նույն թվականին հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն, համակարգչային տեխնոլոգիաների դասավանդման անվճար դասընթացներ ապահովվելու, երեխաների և երիտասարդների համար։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղը վարել է Հայաստանում «Ժողովրդավարության Նպաստում» ծրագիրը 2000-2003 թվականներին։

Հայտնում եմ ձեզ, որ 1998 թվականից իմ դեմ սկսել է լայնածավալ արշավանք: Թալանվել են կազմակերպությանս համակարգիչները, մեքենաներս, սարքավորումներս։ Համակիրներս հայտնվել են բանտերում, հարկադրաբար մղվել հոգեբուժարան, կաշառք տալու պահանջներին չենթարկվելու պատճառով: Շատերի նկատմամբ կիրառվել են, բանսարկություն, կտտանք, անձնական նամակագրության, կյանքի մեջ ներխուժում, ստորացում։
Երևույթը մանրամասնորեն նկարագրվել է «ԱՀԱԶԱՆԳ» կոչվող հայտարարության մեջ, որի հեղինակներից մեկը ես եմ։
Կցում եմ նաև այդ փաստաթուղթը, ակնկալելով ձեր վերաբերմունքը նաև այդ հայտարարությանը։
Տեղեկացնում եմ կանխավ, որ «ԱՀԱԶԱՆԳԻՆ» զորակցել են 15 երկրից, 150 - ից ավել մտավորական ու դեռ շարունակում են զորակցել։

Հայտարարում եմ, որ իմ դեմ հալածանքը սկսել է այն պատճառով, որ բազմիցս հայտնել եմ, որ վերադառնում եմ հայրենիք ու մասնակցելու եմ քաղաքական կյանքին։
Հայտարարում եմ, որ հալածանքն իրականացնում է ԱԱԾ իրեն անվանող հանցավոր, ապօրինի կառույցը, ոստիկանությունը, ապօրինի ընտրված խորհդարանի անդամներն ու կառավարությունը։

Հայտարարում եմ, որ երկու անգամ խափանվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ քաղաքացիական իրավունքը։

Ներկայումս իմ դեմ հարուցվել են զեղծված քրեական գործեր, որոնք նպատակ են հետապնդում ինձ մեկուսացնելու բանտում, հայրենիք ժամանելուն պես։ Վստահ եմ, որ բանտից դուրս չեմ գա ողջ, կամ դուրս կգամ հոգեկան հավասարակշռությունս խախտված։
Այդպես վարվել են նախկին գործընկերոջս հետ։

Ես անօրինական կառույց եմ համարում Հայաստանի Հանրապետության նախագահական, խորհրդարանական, կառավարական բոլոր համակարգերը և անգամ Մարդու Իրավունքի պաշտպանի ինստիտուտը, այդ կառույցների կողմից ստեղծված լինելու պատճառով, բայց այդ հանգամանքը չի նսեմացնում իմ անձնական հարգանքը ձեր՝ համաքաղաքացուս նկատմամբ։
Ավելին՝ տեսականորեն կարող եմ սխալվել գնահատականներիս մեջ, բայց դա չի նսեմացնում կարծիք ունենալու իմ իրավունքը, և առավել՝ չի նսեմացնում ձեր հնարավորությունը հակառակն ապացուցելու: Դուք հրաշալի հնարավորություն ունեք հիմա գտնվելու մասնագիտական բարձրունքի վրա ու պաշտոնական տեղում, և ապահովվել իմ անվնաս հայրենիք վերադառնալը։

Ես ակնկալում եմ ձեր պաշտպանությունը։
Ակնկալում եմ ձեր միջամտությամբ հայրենիք վերադառնալու, ընտրություններին առաջադրվելու, ընտրվելու իմ իրավունքի, ինչպես նաև կորցրածս սեփականության վերկանգնմանն ու բարոյական վնասների հատուցմանը:

Ջերմորեն՝
Վահե Ավետյան

02.03.2007, Վաշինգտոն




Ազգային անվտանգության համառոտ դոկտրին

Բավարար է ցանկացած ցեղում լինի միլիտարիստ մի փոքրամասնություն, որպեսզի ամբողջ երկիրը ներքաշվի արյունահեղության մեջ, եթե ժամանակին չհայտնաբերվեն ու կասեցվեն դրա կազմակերպվելն ու գործունեության անցնելը։ Եթե հարևան երկում նույնպես լինի նման մի փոքրամասնություն, որին կանխել չի կարողանում այդ երկում բնակվող մեծամասնությունը, երկար ժամանակ կլացեն նրանց մայրերը։ Միլիտարիստները միշտ արդարացնում են իրենց գերծունեությունը ազգի գերակա շահով, բայց հետապնդում են իրենց անձնականը ու կազմակերպված քրեական հանցախումբ են իրականում, որովհետև ազգի գերակա շահը երկարատև խաղաղությունն է, ոչ թե պատերազմներում մարկային կորուստ տալն ու քայքայվելը։ Միլիտարիստներն ի տարբերություն մեծամասնության հարստանում են պատերազմների ժամանակ։
Նկարագրածի փայլուն օրինակ են Հայաստանն ու Ադրբեջանը, որտեղ երկու կողմերի միլիտարիստ խուժանը սրընթաց հարստանում է, ռազմատենչ գաղափարախոսությանը հակառակ չի մասնակցում պատերազմին, սեփական զավակներին ու մտերիմներին այնտեղ չի ուղարկում։ Պատերազմ գնում են ոչ միլիտարիստ մեծամասնության զավակները։
Միլիտարիստ չլինելը չի նշանակում բոլորովին անատամություն։ Ընդհակառակը՝ միլիտարիստ խուժանին բռում պահելու համար ցեղերը պետք է լինեն լավ զինված, հզոր ու մարտունակ: Սա հաջողվում է ազգերին, որոնք ունեն հզոր ոստիկանություն ու բանակ, որոնք ժողովրդավար իշխանությունների վերահսկողության տակ են լինում։
Նրանց ում չի հաջողվում ազգ լինել, ապրում եմ ցեղախմբի կարգավիճակով ու նրանց իշխում են միլիտարիստ փոքրամասն խունտաները, հրահրում են պատերազմներ, քշում են այնտեղ մեծամասնության զավակներին, ուժազրկում են այդպիսով ընտանիքներն ու թալանում։
Ցեղը, որն ապրում է ազգապես, ունենում է հզոր բանակ, բավարար ուժ սեփական միլիտարիստ խուժանին զսպելու, ու այդ պատճառով ապրում է խաղաղ ու հարևաններից չի վախենում։
Այդպիսի ցեղեր են այսօր բոլոր ժողովրդավարությունները։
Ազգային անվտանգությունն ապահովելու համար, հարկավոր չէ հարևաններին հաղթել։ Բավարար է սեփական խուժանին զսպված պահելուն ունակ լինելը, ինչը նշանակում է ունենալ հոզոր բանակ ու ոստիկանություն:
Հայերին ու Ադրբեջանցիներին հարկավոր չէ պատերազմել միմյանց դեմ ազգային անվտանգություն ապահովվելու համար, այլ պետք է ճզմել սեփական միլիտարիստ հանցախմբերին աեփական երկրներում։
Եթե մեր ժողովուրդները բավարար ուժ ունենան դա անելու համար, ոչ մի արտաքին ուժ ի վիճակի չի լինի մեզ ու նրանց ծնկի բերելու։
Ազգային անվտանգության գրավականը, սեփական կազմակերպված քրեական հանցախմբերի ի սպառ ջաղջախումն է, որովհետև եթե ազգն այնքան հզոր է, որ թույլ չի տալիս այդպիսիքի կազմավորումն ու գործունեությունը, ոչ մի ուրիշ ցեղ նրանց վրա չի կարող հարձակվել։

14.04.2007, Վաշինգտոն

Last edited by Vahe Avetian; 24.06.2007 at 18:57.

Old 24.06.2007, 18:42   #5
Младенец
 
Join Date: 02 2006
Location: Sweden
Posts: 11
Rep Power: 0
Default

Կանալը

- Թռի՜ր, թռի՜ր թե չես վախենում.

գոռում է կանալի եզրի կանգնած տղաներից մեկը ու ես առանց եկրար մտածելու թռնում եմ կամուրջից։
Զանգվի ձորի պռնկին, բետոնից թեք պատերով, մամռակալած այդ շինությունը, որով սրնթաց հոսում է ոռոգման ջուրը, կոչում են կանալ։ Դրա վրայով անցնում է մի կամուրջ, որը տանում է մանկական երկաթուղի, մանուկների սիրելի զվարճավայրերը հին ու լավ օրերում, ուր այցի եմ եկել այսօր հիշողություններումս:
Դպրոցից հաճախ փաչում էինք այստեղ լողալու։
Քիչ այն կողմ կար մի լողավազան, որը տղաներն անվանում էին «քսանկապեկնոց»: Ձորի ներքևում դանդաղ սողում էր հազարափայլ Զանգուն։
Լողում էին սովորաբար «քսանկապեկնոցում», կամ գետում։
Կանալում լողում էին միայն քաջերը, որովհետև այն խորն էր ի տարբերություն լողավազանի ու առավել ևս գետի, սաստիկ արագնթաց էր ու բացի այդ ճարպիկ պետք է լինեիր, որպեսզի կարողանայիր դուրս գալ այնտեղից։ Թեք ու մամռակալած պատերը դարձնում էին դա անհնար։
Կամուրջից մի 10 մետր հեռավորության վրա կանալի երկու կողմերից կապված էր մի պարան, որը մի քիչ բարձր էր ջրի մակերևույթից։
Կամրջից թռչելուց հետո պետք է արագ դուրս գայիր ջրի երես, որ հասցնեիր բռնել այդ պարանն ու դրա օգնությամբ դուրս գայիր։ Եթե չհասցնեիր այլևս չէիր կարողանալու դուրս գալ կանալից ու մի քանի կիլոմետրից հայտնվելու էիր հիդրոէլեկտրոկայանի հզոր տուրբինների արանքում, որոնք քեզ կաղային ինչպես մսաղացում ու կդառնայիր ֆարշ։
Այդպես գիտեին համենայն դեպս կանալում լողացող բոլոր քաջերն ու այդ պատճառով այնտեղ լողալ համարձակվելը հատկապես պատվավոր էր, ծնողների հետ կամրջի վրայով անցնող, մանկական երկաթուղի գնացող աղջնակների հիացմունքն առաջացնող։
Ի՞նչ չեր անի տասներկուամյա էրևանցին, աղջնակի հիացմունքն ու հարգանքը վաստակելու համար: Ուրիշ ու՞մ համար են հորինված աշխարհի բոլոր քաջագործությունները, եթե ոչ չքնաղ երկարածամների, իսկ նրանցից մեկն այս պահին անցնում է կամրջով ու վախվորած նայում հարցականը հայացքի մեջ. - տեսնես կթնի՞։

Թռա։

Շնչակտուր դուրս եմ գալիս ջրի երես։ Տագնապած նայում եմ առաջ իմանալու համար պարանի տակով անցե՞լ եմ արդյոք, թե՞ հասցրել եմ նախորոք դուրս գալ։ Հասցրել եմ։ Հանգիստ շունչ եմ քաշում, երանությամբ լողում եմ առաջ մեջքիս վրա զգալով երկարածամի հիացական հայացքն ու պատրաստվում բռնել պարանն ու դուրս գալ, ձևանալով իհարկե, որ աղջնակին չէի էլ տեսել։
Հանկարծ տեսնում եմ պարանի կապված տեղի մոտ նստած, մինչ այդ անտարբեր երևացող տղայի դեմքն ու նկատում դիվային մի ժպիտ, որից սարսռում է մարմինս: Ներքուստ կռահում եմ, որ ինչ որ բան այն չէ, որ ինչ որ վատ բան է պատահելու: Ուզում եմ վանել անհանգստությունս, որովհետև պարանն արդեն ձեռքումս է համարյա, բայց հենց այդ պահին տղան այն բարձրացնում է ու կանալի վազող դարչնագույն ջուրն ինձ տանում է դեպի անհայտություն պարանի տակով:

- Մա՜մ, պա՜պ, էն տղային խեղդեցին.

լսում եմ չքնաղ երկարածամի տագնապած ճիչը ետևիցս։

- Ի՞նչ գործ ունես էդ խուժանների հետ։ Հենց հիմա այստեղ արի.

լսում եմ ոչ խուժան հայրիկի ու մայրիկի գորգոռոցն ու հույսիս վերջին պատառիկները չքանում եմ, թողնելով ինձ համակ սարսափի մեջ։

***

Սլանում եմ առաջ ու չռված աչքերովս որոնում կառչելու տեղ կանալի պատերին։ Ոչինչ չկա մինչև հորիզոն։
Լողում եմ պատին մոտ, փորձում եմ բռնվել ոչ մի բանից, մամուռից։ Չի ստացվում իհարկե։ Արցունքներս պատրաստ են ժայթքել ամեն վարկյան, բայց ժամանակ չկա. ապրել եմ ուզում, ախ ոնց եմ ուզում ապրել, բայց մահվան տագնապը դարձել է այնքան շոշափելի, այնքան իրական։
Կանալը թեքվում է ձախ, փորձում եմ այդ պատից կառչել, թեքվում է աջ, այդեղ էլ ոչինչ չի ստացվում ու տանում է ինձ հորձանուտը, պատից պատ ցեփելով ու վերջը չի երևում։ Միակ բանը, որ կարող եմ անել, ջրի երեսին մնալն է ու լայն բացված աչքերովս որոնելը բետոնե պատերի վրա մի ելուստ, մի ճեղքվածք, մի բան որից կարող եմ կառչել ու դուրս գալ, որ չհասնեմ մսաղաց։

***

Մղձավանջը տևեց ամբողջ մի հավերժություն, որի ընթացքում միակ զգացողությունս հույսն էր, կենարար այն ուժը, որը ինչ որ տեղից ծնվում է հանկարծ, երբ ոչ մի սփոփանք այլևս չի մնում։
Հերթական ոլորոնից հետո անորոշ հույսը հանկարծ մարմին ստացավ, քայքայված բետոնի միջից դուրս ցցված երկաթաձողի ձևով, որից անմիջապես կառչեցի ու ձգվեցի դուրս։ Նստեցի կանալի բետոնե եզրին, շունչ քաշեցի, նայեցի ինձ շրջապատող հարազատ կանաչ ձորին.

- Ինչ գեղեցիկ է կյանքը։

***
Հիշել եմ այս դեպքն այսօր վաղ մանկությունիցս, որը կարծես անհետ ջնջվել էր հիշողությունիցս կյանքի այն հորձանուտում, որն ինձ հասցրեց ուրիշ մայր ցամաք, ուրիշ դարում, ուր նստած եմ հիմա Պատոմակ գետի եզրով տարածվող մի լքված կանալի բետոնե եզրին ու նայում եմ շուրջս, կանաչ այս ձորին, որն ինձ հիշեցնում է իմ մանկության անմոռանալի Զանգուն։

- Ինչ գեղեցիկ է կյանքը.

ասում եմ մտքում, ինչպես 12 տարեկան այն տղուկը, որն այսօր այցելել է հիշուղությունս ու հանկարծ հասկանում, որ կյանքը հենց այն կանալն է, որի հորձանուտն ինձ քշում է անհայտ ուղղությամբ, իսկ իմ միակ հնարավորությունը ջրի երեսին մնալն է ու լայն բացված աչքերով զգոն որոնելը այն ելուստը, որից կառչելով ուզում եմ դուրս գալ։

- Ինչ գեղեցիկ է կյանքը։

22.04.2007, Պաթոմակ, Մերիլանդ




Հանրապետականներ արթնացե՜ք

Իմ նախկին համակուսակից հանրապետականների այսօրվա նվիրվածությունը Ռուսաստանին, դրա չեկիստական բեսպրեդելի հլու հնազանդ կամակատար դառնալն ու առավել՝ դրանով անթաքույց, բացահայտ հպարտանալն ու նախընտրական դրոշ դարձրած կարգախոս որպես ծածանելն անարգանք է Աշոտ Նավասարդյանի հիշատակի նկատմամբ։
Դա անարգանք է մեր երկիրը նվաճած ռուսական բանակի սպեցնազ-դեսանտի ԲՄՊ-ների անիվների տակ ճզմված, գնդացրային կրակահերթերով սպանված Անկախության Բանակի զինվորների հիշատակի նկատմամբ, որոնք զոհվեցին Երևանում, 1991 թվականի Մայիսի 27-ին ու դարձան Եռաբլրում թաղված առաջին զինվորները, դա անարգանք է այդ օրը զոհված մի քանի տասնյակ անմեղ քաղաքացիների հիշատակի, «Կոլցո» գործողության ընթացքում զոհվածների, տեղահանվածների, կորցրած հայրենիքի ծվատված պատառների, Շահումյանի, Դաշքեսանի, Գանձակի, Արծվաշենի հիշատակի նկատմամբ։
Դա անարգանք է հանրապետականների հիմնարար գաղափարախոսության, անկախականության նկատմամբ։
Դա անարգանք է շրջափակման, սովի, ցրտահարության, ցեղասպանության չափի հասնող արտագաղթի, չեկիստական բեսպրեդելից հեծեծացող ու կայսրությունում ամեն օր մորթվող հայ ժողովրդի նկատմամբ ու թվարկածս հանցագործությունների հեղինակը երբեք Ադրբեջան չէր և չէ, այլ այսօր մեր երկիրն իրենց եղբայրական ֆորպոստ անվանող Ռուսնյան։
Հանրապետականները կարծում են հարկավ, որ ջնջել ու լռեցրել են բոլոր նրանց, ովքեր կհայտարարեն, որ Հանրապետական Կուսակցությունը հիմնադրել է Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) Անկախության Բանակը, որի հիմանդիրը, առաջին հրամանատարը ու պատերազմի առաջին զոհը Մովսես Գորգեսյանն էր, որի անունն այսօր չգիտե համարյա ոչ ոք, որ այդ բանակի երկրորդ հրամանատարը փառապանծ Լեոնիդ Ազգալդյանն էր, որն իր արծիվների հետ սարսափեցրել է ռուսական ամենամարտունակ ելուզակն ու չի լքել Արցախն անգամ Կոլցոի ժամանակ, երբ մնացյալը մատվել էին անփառունակ փախուստի, որ բանակը, կուսակցությունը հետագայում, ստեղծվել է հատկապես կայսերապաշտ Ռուսնյաի ծավալապաշտական նկրտումների դեմ, ոչ Ադրբեջանի, որովհետև Ղարաբաղով զբաղվում էր «Լենին, պարտիա, Գորբաչև» վանկարկող Ղարաբաղ կոմիտեն:
Հանրապետականները կարծում են հարկավ, որ Ռուսաստանը մնալու է հզոր կամ հավերժ, կամ այնքան երկար համենայն դեպս, որ իրենց կյանքի օրոք ոչ մի ատյան հարցականի տակ չի դնելու հանրապետականների հանցագործությունները։

Այդպես կարող է չլինել հանրապետականնե՜ր։
Խելքի եկեք, արթնացեք ամբարտավան ձեր նիրհից ու նյութապաշտական ձեր դիվոտումից հրաժարվեք հիմա, այսօր, հենց այս վայրկյանին, որովհետև Ռուսնյան իր ներկայիս կերպով կարող է փլվել այնպես, ինչպես սովետը։

Արթնացե՜ք, ոգեղենացեք։ Ձեզ դիմում է ձեր եղբայրը, ոչ թշնամին, ձեր կուսակցության համար երկու քարտը կրողը, Անկախության Բանակի առաջին զինվորներից մեկն ու վերջին ողջ մնացած հրամանատարը։

Ես ձեզ զգուշացնում եմ եղբայրաբար.
եթե չհասցնեք խելքի գալ մինչ գալիք ընտրությունները, այս նամակը ժամանակի մեջ դառնալու է պատմական մի փաստաթուղթ, որը դառնալու է ձեր դատավճիռը, որի տակ այստեղ, հիմա ստորագրում եմ։

Վահե Ավետյան
Անկախության Բանակ

24.04.2007, Վաշինգտոն





Չախկալի պես միայն, շատով մեկի դեմ

Հրանտ Դինքի պատկերն այսօր տեսնում եմ հայական միջավայրերում, նրա մասին խոսում են համարյա բոլորը, արտաքուստ այնքան սրտացավ, այնքան սգացող, ցավակից, կերկերուն ողբաձայն:

Կեղծում եք մեռելասեր հայրենասերներ.
ձեր պահանջը մարդու միսն է, կարգախոսն ու դավանանքը «գնա մեռի, արի սիրեմը», իսկ վախկոտների ոհմակդ համարձակվում եք հայհոյել միայն թուրքերին, որոնք այսօր հայ սպանում են ավելի քիչ, քան այլոք, սեփական հայրենակիցները ներառյալ։
Կյանքի օրոք Դինքի մասին տարածում էիք հերյուրանք, ենթարկում լուտանքի ու հասարակական պարսավանքի, անվանում դավաճան, թրքացած, իսկ վերջին համաժողովում, որտեղ ելույթ ունեցավ հայ ու թուրք ժողովուրդների երկխոսության անհրաժեշտության հորդորով, հարձակվեցիք վրան չախկալի նման, շատով մեկի դեմ։
Հիմա նրա անունը չարաշահում եք, որպեսզի սեփական անլիարժեքության բարդույթը սփոփելու համար թուրքին հայհոյեք ու ձևանաք քաջ, երբ այդ խղճուկին ու նրա երկիրը ծանակում է համայն մարդկությունը։
Շատ դժվար բան չէ, չախկալի ցեղային բնույթին հավատարիմ՝ շատով մեկի դեմ:
Ես ձեր մեջ չեմ տեսնում որևէ մեկին, որ կենդանության օրոք պաշտպանել է Դինքի խոսքի ազատությունը, կամ նեցուկ կանգնել դժվարությունում:
Ես ձեր մեջ չեմ տեսնում որևէ մեկին այսօր, որ կհամարձակվի հայհոյել Ռուսնյան, որտեղ ամեն օր նոր Դինք է մորթվում ու մի նոր Հրանտ։

Ես ձեր մեջ չեմ տեսնում մի համարձակ մեկը, որ բարձրաձայնի սեփական հայրենիքում ստորացվող հայի սուրբ իրավունքը, կյանքի, խոսքի, արդարության, արժանապատվության հարգանքի:

Ես չեմ տեսնում մի ամերիակբնակ հայ, որ հայհոյի սեփական կառավարությունը, կոնգրեսն ու սենատը բանտերում փակված անմեղ հայորդու վիճակից ազդված, որն այնտեղ հայտնվել է հայրենակիցների զեղծ վկայությամբ։

Ձեր մեջ չկա մի եվրոպաբնակ, որ վրդովմունք արտահայտի հայ գաղթականի ստորոցման առիթով, կամ Հայաստանը հեծած ու վարող խուժանին անվանի խուժան։

Ձեր մեջ չկա համարյա մի շունչ, որին վրդովի հայ տիկինների ու աղջնակների թրաֆիքինգն ու պոռնկությունը համայն աշխարհի գաղջ անկյուններում ու չկա ոգի մեջներդ, նրանց կավատին բարձրաձայն հայհոյելու խիզախությամբ։

Դուք ի վիճակի եք միայն հայհոյելու կնոջը, նրա պոռնկությունը բացատրելով նրա իսկ անբարոյականությամբ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրանց բացարձակ մեծամասնությունը անփորձ դեռահաս է։

Եվ ինչպես ասեցինք, ի վիճակի եք հայհոյել թուրքին, միայն թուրքին, ապահով հեռավորությունից իհարկե, ոչ մարտի դաշտում ու միայն այն դեպքում երբ դա անում է ձեր ստրկաստանի մարդասպան կայսրը։

Չախկալի պես միայն, շատով մեկի դեմ։

24.04.2007, Վաշինգտոն

Ամենուր զոհված անմեղ ցեղակիցներիս հիշատակին, բոլոր ժամանակներում։ Հրանտ Դինքին նույնպես, նրանց հավասար։





Մյուս կողմի վարկածը

Սիրելի «Ա1+» թերթում կարդում եմ.
«ԿԻԵՒՈՒՄ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք իրականացրել են բարբարոսություն` Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ անհայտ անձինք եկեղեցու պատին նկարել են նացիստական նշաններ, ինչպես նաեւ կեղտոտել են ներկով: Եկեղեցին պղծվել է բացումից մի քանի ժամ անց»:


***
Երեք տարի առաջ կիևցի բարեկամներիցս ստացա մի նամակ, որտեղ նրանք գրում էին, որ Կիևում որոշել են կառուցել հայկական եկեղեցի, ինչի համար հատվելու է նրանց սիրված այգիներից մեկը։ Գրում էին, որ անչափ հարգում են հայերին, բայց մարդիկ, որոնք եկեղեցաշինական ձեռնարկի տերերն են, հայ չեն, կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ։ Դրամն է նրանց ցեղը, բանկը նրանց հայրենիքը, ավարառությունը նրանց դավանանքը։ Կիևցիների բազում խնդրանք-դիմում-բողոքները իրենց այգու հատման վերաբերյալ ներկայացվում է որպես ազգայնամոլություն, այն դեպքում երբ հայերը իրենց քաղաքում ապրում են անհիշելի ժամանակներից, սիրվել են, հարգվել, ունեցել ինքնուրույն մշակութային կյանք։ Բարեկաներս գրում էին, որ իրենց բողոքը կառցվելիք եկեղեցու տեղի ընտրության դեմ է, ոչ երբեք եկեղեցու շինարարության, բայց նրանք ովքեր իրականացնում են նախագիծը հատկապես այդտեղ են ուզում կառուցել այն, որովհետև այն համարվում է «էքսկլյուզիվ»։
Բարեկաներս խնդրում էին, որ իրենց խնդրանքը հասցնեմ հայրենիքում ազդու այրերին, հույսով, որ նրանք կհամոզեն իրենց կիևցի հայրենակիցներին, որ փոխեն կառուցվելիք եկեղեցու տեղը, որովհետև այն իրենց՝ կիևցիների «էքսկլյուզիվ» տեղն է, իրենց սիրված այգին, այնքան անհրաժեշտ ինդուստրիալ ու ջերմամիջուկային աղբից առանց այդ էլ ապականված քաղաքում։
Ես նրանց պատասխանեցի, որ ոչ միայն մարդ չգիտեմ հայրենիքումս ում կարող եմ դիմել նման խնդրանքով, որովհետև Երևանը նույնպես կատաղիորեն ծառահատվում է կաֆե ու բորդելների համար շինահրապարակ ազատելու համար ու հայրենակիցներս դրա վրա թքած ունեն, այլ նաև չեմ կարողանում քիթս այնտեղ մտցնել քրեապես հետապնդած լինելու պատճառով։
Այսօր կարդում եմ սիրելի թերթում այն, ինչ վերևում նշեցի։

Սիրելի հայրենակից,
եկ մի պահ թողնենք զեղծ հայրենասիրությունը, կամ լինենք իսկապես հայրենասեր՝ քո ընտրությամբ։ Պատկերացրու մի երևակայական իրավիճակ։ Հայաստանից 2000 կիլոմետր հեռավորության վրա, ասենք Պակիստանում, եղել է երկրաշարժ ու պատերազմ (աստված մի արասցե), այնտեղից մի քանի տասնյակ հազար պակիստանցի ապաստան են գտել մեր հայրենիքում, նրանց տեղավորել ենք մեր մայրաքաղաքում, տվել ենք բնակարաններ, նրանք մասնակից են դարձել 20 տարում մեր հասրակական կյանքին, քաղաքականությանը, դարձել են հաջողակ գործարարներ, տնտեսապես հզորացել են այնքան, որ կարողանում են արդեն կրոնական շինություն տնկել ու դրա համար հատում են Դալմայի, Հաղթանակի, կամ Ֆլորայի այգին ու այնքան հաջողակ են ու համառ, որ չնայած մեր հարյուրավոր երթերին, ցույցերին, բողոքներին իրականացնում են իրենց ուզածը։

Նկարագրածս ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է իհարկե, որովհետև նման վերաբերմունքի չարժանացան անգամ մեր միս ու արյունով ցեղակից բաքվեցիները, սումգաիթցիներն ու ղարաբաղցիները, երբ ջարդերից հետո ապաստան գտան մեզանում (լռենք համեստաբար 40-60-ականներից հայրենադարձված սփյուռքահայության սիստեմատիկ ախպարածանակման մասին, որ վերջնականապես գետինը չմտնենք ամոթից ու կորցնենք երեսներս), այլ անպատվվեցին, անվանվեցին թուրք, շուռ տված և այլն, բայց գաղթական հայերը Կիևում պատսպարվեցին այնպես ինչպես նկարագրում եմ վերևում, և այդ պատճառով եմ առաջարկում պատկերացնել տեսականորեն, որ մենք մի օր այնքան մեծահոգի ենք եղել ուկրաինացիների պես, որ մեր մոտ այլացեղ գաղթականներ ենք պատսպարել ու թույլատրել ունենալ այնպիսի հաջողություններ, ինչպիսիք ունեցան հայերը Կիևում։
Ի՞նչ վերաբերմունք եք կարծում կստանան երևանաբնակ կամ առհասարակ ամեն տեղ ապրող հայերից, եթե վարվեն այնպես, ինչպես հիպոթետիկ պակիստանցիները։

Մի շտապիր խնդրում եմ մեղադրել ինձ դավաճանության մեջ.
ես հայտնի դավաճան եմ արդեն, ըստ անվտանգ հեռավորությունից ինթերնետում տեղադրած հազարավոր անստորագիր ու անհասցե, լուտանք-գրվածքի։
Մտածիր ինքուրույն, անկախ, առանց տրիբիալ ուղեղլվայի ազդեցության ու ապահով, բութ մեծամասնական ճնշման տակ ընկնելու, արա սեփական դատողությունդ ու եզրակացությունդ։

Ես անձամբ կասեմ.
Կիևցիները չեն պղծել հայկական եկեղեցին։ Ամբարտավան, կեղծ եկեղեցասեր հայերը պղծել են Կիևը։

Հավելում.
Դեռ խորը միջնադարից եկեղեցաշինությունը եղել է հարկերից խուսափելու (ժամանակակից լեզվով դրամ լվալու) լավագույն ձևը։

24.04.2007, Վաշինգտոն

Old 27.06.2007, 15:24   #6
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default

Հետաքրքիր է տեսնել Հայ ազգային մտքի վերաբերմունքը ռուսական ոգու հանելուկի առջև բախվելիս:
Ռուսական հարցը հնարավոր չէ լուծել եթե նայեք արևմուտքի աչքերով: Դա անհնար է:
Նայեք հայկական աչքերով եւ կտեսնեք, որ այնտեղ ոչ մի բարդ բան չկա, նույն բանն է բազմիցս կրկնված ու կրկնվող:
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Last edited by Mono; 27.06.2007 at 15:35.

Old 27.06.2007, 15:29   #7
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default

Quote:
«Պարտված ազգերի զավակները, որոնք ծառայել են իրենց հաղթած ազգի բանակում, սեփական քաղաքակրթությունը ոչնչացնելու համար»։
Իսկ սա շատ հետաքրքիր գաղափար է: Լիովին համաձայն եմ: Ուղղակի մի ուղղում: Ոչ մի թուրք ազգ էլ չկար այն ժամանակ որ հաղթեր: Դա հետագայում ստեղծված սխալ վերագրում է: Բյուզանդական կայսրության մեջ ու շրջապատի հանցագործ տարրերը միավորվեցին թուրքական լեզվով ու տապալեցին նախկին կայսրոությունը ու ոչնչացրեցին նախկին քաղաքակրթությունը,
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .

Old 27.06.2007, 15:45   #8
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default

Quote:
Ես ձեր մեջ չեմ տեսնում մի համարձակ մեկը, որ բարձրաձայնի սեփական հայրենիքում ստորացվող հայի սուրբ իրավունքը, կյանքի, խոսքի, արդարության, արժանապատվության հարգանքի:

Ես չեմ տեսնում մի ամերիակբնակ հայ, որ հայհոյի սեփական կառավարությունը, կոնգրեսն ու սենատը բանտերում փակված անմեղ հայորդու վիճակից ազդված, որն այնտեղ հայտնվել է հայրենակիցների զեղծ վկայությամբ։

Ձեր մեջ չկա մի եվրոպաբնակ, որ վրդովմունք արտահայտի հայ գաղթականի ստորոցման առիթով, կամ Հայաստանը հեծած ու վարող խուժանին անվանի խուժան։

Ձեր մեջ չկա համարյա մի շունչ, որին վրդովի հայ տիկինների ու աղջնակների թրաֆիքինգն ու պոռնկությունը համայն աշխարհի գաղջ անկյուններում ու չկա ոգի մեջներդ, նրանց կավատին բարձրաձայն հայհոյելու խիզախությամբ։

Դուք ի վիճակի եք միայն հայհոյելու կնոջը, նրա պոռնկությունը բացատրելով նրա իսկ անբարոյականությամբ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրանց բացարձակ մեծամասնությունը անփորձ դեռահաս է։

Եվ ինչպես ասեցինք, ի վիճակի եք հայհոյել թուրքին, միայն թուրքին, ապահով հեռավորությունից իհարկե, ոչ մարտի դաշտում ու միայն այն դեպքում երբ դա անում է ձեր ստրկաստանի մարդասպան կայսրը։
Այսինքն ուզում ես տեսնել հայության մեջ նոր Հիսուսներ, Բուդաններ որպեսզի ինչ անե՞ս:
Ինչու պետք է ես կամ մեկ ուրիշը դառնամ այն ինչ դու ես ուզում տեսնել: Հանուն ինչի՞
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 02:53.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.