Armenian News by A1+ Armenia
ԽՆԴՐԱՆՔ
[15:42] 05 Դեկտեմբերի, 2007
21-ամյա Գարիկ Միքայելյանը կարող էր շատերին օգնել, սակայն այսօր օգնության կարիք նա ունի: Զինվորական ծառայության ընթացքում նա կորցրել է երկու ձեռքը:
2006թ. ավարտելով ԵՊՀ կիրառական մաթեմատիկա-ֆիզիկա բաժինը` զորակոչվել է բանակ` որպես կապի ավագ պետ ծառայել Քարվաճառում: Գարիկ Միքայելյանի մոր` տիկին Գոհարի պնդմամբ, նրա տղան մի քանի ամիս որեւէ պրոբլեմ չի ունեցել զորամասում: Հետո, ըստ նրա, սկսվել են պրոբլեմներ զորամասի հրամանատարի հետ, եւ տղան էլեկտրահարվել է 10 000 վոլտով:
ՙՀուլիսի 7-ը որդուս համար դարձավ ճակատագրական: Այդ օրը նրա համար մահվան եւ կյանքի մի սահմանագիծ էր: Հայտնվեց հոսպիտալում, կյանքը փրկելու համար բժիշկները կտրեցին նրա երկու ձեռքերը՚,- ասաց տիկին Գոհարը:
Ըստ նրա, այսօր որդին հոգեբանական նորմալ վիճակում է, միակ խնդիրը ձեռքերի բացակայությունն է:
21 տարեկան տղայի կյանքը դեռ առջեւում է, լիարժեք կյանք վերադառնալու համար նրան հարկավոր են բազմաֆունկցիոնալ պրոթեզներ, որոնք հնարավոր է ձեռքբերել միայն արտասահմանում:
ՙԽնդրում եմ բոլոր բարեգործներին, գործարարներին, հասարական, քաղաքական գործիչներին, որպեսզի սատար կանգնեն տղայիս: Ով կօգնի, չգիտի, թե մի օր իմ տղան ում պետք կգա: Աշխարհը մի անիվ է: Նրա ուղեղը տեղն է, միայն երկու ձեռք չունի՚,- ասում է մայրը:
Ի դեպ, Գերմանիայում նրանց տեղեկություններով` մեկ պրոթեզ- թեւն արժե 65-67 000 եվրո:
ՀՀ Առոջապահության նախարարությունից Միքայելյաններին տեղեկացրել են, թե նման գումարներ չունեն, բացի այդ` Հայաստանում նման վիրահատություններ չի անցկացվում: Պաշտպանության նախաարարությունն էլ խոստացել է օգնել ինչով կարող է :
Ընտանիքը բացել է հաշվեհամարներ:
Հարազատները խնդրում են Ձեր օգնությունը: Նրանց հասցեն է. Աշտարակ, Շիրազի փ., տուն 54:
հեռ.` (0232) 3-29-84
բջջ. (094)82-64-66
Ընթացիկ հաշվեհամար` 163208280806 AMD
Հայեկոնոմբանկ ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղ ք. Աշտարակ, Ն Աշտարակեցու հրապարակ 6 հեռ. (0232) 34013, (0232) 33564
CITIBANK, N.A, NEW YORK, USA
SWIFT: CITI US 33
USD Account N 36121242 of ARMECONOMBANK
BRANCH of
YEREVAN. REP OF ARMENIA
SWIFT:AREC AM 22
FOR FURTHER CREDIT
NAME: MIKAYELYAN GARIK
N 163208280814 USD
DEUTSCHE BANK AG,Taunusanlage 12, D-60325
Frankfurt am Main
SWIFT: DEUT DE FF
EUR Account N 9471632 of ARMECONOMBANK
BRANCH of
YEREVAN. REP OF ARMENIA
SWIFT:AREC AM 22
FOR FURTHER CREDIT
NAME: MIKAYELYAN GARIK
ACCOUNT N 16320 8280822 EURO