Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook

Reply
 
Thread Tools

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Old 18.01.2008, 20:27   #1
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 45
Posts: 7,016
Rep Power: 6
Default ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Իրականում ես պատմվածքիս վերնագիրը էդքան կարեւոր չի: Մի քանի տողից կհասկանաք որ կարար նաեւ լիներ ուրիշ բան: Բայց դե սկսենք:

Ուրեմն նստած մտածում եմ, սենաս սենց ազգանուն ունեցող մարդիկ հասկանում են որ թուրքի, արաբի ու մոնղոլի կամ լավագույն դեպքում պարսիկի ծոռ են ըստ էության Մի րոպե մի վռազեք, հիմա հասկացվելուա: Ես ել սկզբից որ ես միտքը եկավ մտածեցի աբսուրդա, ես ինչ եմ մտածում, սակայն քիչ անց հասկացա որ միտքա ախր:

Հետաքրքիրն էնա, որ թուրքերը տեղյակ չեն հայերի մի ստվար մասի անուն-ազգանուններից (մեր լեզվի հնչողությունների տարբերությունների պատճառով), հետաքրքիրա ճշմարտությունն իմանալուց ոնց կարձագանքեն:

Պետքա պարզել:

Ի վերջո կան մի տեսակ մտածողներ (մեկը ես), որոնց համար ճշմարտությունը արժեք է, որը չի կարելի փոխել պետական , ազգային կամ մեկ այլ շահի հետ: Չշմարտությունա ու վերջ, օրինակ իմ համար ինրչքան էլ ահավոր ճշմարտությունա, որ պապուս մայրը իր երեխաներին թողել ամուսնացելա երկրորդ անգամ բայց միեւնույնա չշմարտությունա: Իրա եդ քայլի պատճառով պապուս երիտասարդ եղբայրը գնացել կամավորա գրվել ու դեռ զորակոչվելու տարիքը չեկած գնացել զոհվել: Սենցա, բայց դե չիշտն էդա ու ստեղա, որ ինձ փվումա իմաստավորվումա ես տեսակ մտածելակերպը, ես իմ ես տատուս արարքի մասին շատ եմ մտածել, եղելա քննադատել եմ, եղելա փորձել եմ արդարացնել, բայց որ ճիշտը չիմանայի կարողա էսօրվա մեր հայերի մի մասի պես մեծանայի ու մտածեյի: Ուզում եմ ասել, եսի ընտանեկան սովորույթա:


Հիմա ես առաջարկում եմ բացենք ճիշտը, միգուցե մեր մոլի ազգասեր, դաշնակ ու արի Ամիրխանյան, Միրզաբեկյան, Խուրշուդյան, Գյանջումյան Մելիք-Շահնազարրյան, Ամիրբեկյան ու էլի ճգիտեմ ինչ խանշահբեկերի մի մասը որոշի ինքնագիտակցության գալ ու ազգանուն անունները փոխել:


Օրինակ Մալկոլմ Իքսը հայտնի ձայնագրություններից մեկում, որտեղ նա պաշտպանում է մի սեւամորթի իրավունքները նա կտրականապես հրաժարվում է այդ սեւամորթին դիմել իր անվամբ, պատճառաբանելով, որ այդ անունը տվյալ սեւամորթի պապին կամ նրա ապուպապին են տվել նրա սպիտակ տերերը որը բնականաբար չի ներկայացրել իր պաշտպանյալի իրական տոհմը, անվան իմաստը ու ընդհանրապես խորհուրդը: Սպիտակ դատավորները մի քանի փորձ անում են ընդվզելու սակայն Մալքոլմի համառ փաստարկներին չեն դիմանում ու տեղի են տալիս:

Հիմա էդ մարդը ուզում էր մի բան փոխեր իրա ռասսայակիցների ինքնագիտակցության մեջ, շատ քիչ հաջողվեց սակայն նորովի գիտակցության եկածներ կան ու դա փաստա, հետաքրքիրը Մալքոլմի անունի խորհուրդնա ԻՔՍ, նա հենց ինքը վերցրեց մի անկապ մի անուն կպցրեց իրեն ու չփոխեց, համարելով իրան ես սաղ պատմության մեջ անէական տարր ու տենց էլ կա:

Հիմա անցնենք մերոնց:

Դաշնակների, հնչակների ու էլի այլ ռուսական ցարական կուսակցությունների կովկասյան գրասենյակների մեյդան ընկնելուց հետո մոդա դառավ ՈՒՆԻ-ՄՈՒՆԻները , սակայն կարծում եմ դա սովորական հայկական կոմպլեքսների ու արտահայտություն է, այսինքն ոչ թե խնդիր լուծելու համար էր էդ քայլը, այլ սեփական աչքերում մի թեթեւ էլ արծվանալու: Վատ չի երեւի որ մարդ մի քիչ արծվանումա, բայց դե վատա որ խնդիրա դնում ու լուծելու փոխարեն ավելիա խճճում:

Բացատրեմ, օրինակ Արծրունի ու Ռզշտունիով մարդիկ փորձում էին ոչ թե իրենց հայկականացնել այլ իբրեւ ազնվացնել, այլ կերպ ասած երեկվա Վալոդյա Ակոպիչը դառցավ Արմեն Արծրունի, բայց եթե խնդիր դնեինք Վալոդյա Ակոպիչին ասենք կոչվելու

Հակոբենց(անց) Վալոդ, նա հստակորեն կմերժեր, դա չի ազնվացնում: Պարոնյանն էր դեռ գրում, որ մարդիկ օր ու գիշեր թողած նստում իրենց ազգուտակն էին փորփրում, որ ասենք գտնեն ինչ որ շառավիղ հայ նախարարական տոհմերի հետ կապված ու ասենք անվանվեին էդ նախարարական տոհմերի անունով: Կարելիա կարծել սաղ անատոլիան մնացել էր Ռշտունիների ու Արծրունիների ծոռները:
Դե ենթադրվումա իհարկե, որ մի քանի հազար կամ հարյուր տարի առաջ երբ մարդիկ ավելի քիչ էին կարար ողջ նախարարական տոհմի ենթակայությունը ինչ որ ձեւ կոչվեր ըստ այդ տոհմի անվան, բայց դե ժամանակները փոխվել են, մարդիկ շատացել են ու հիմա ասենք Հակոբանց Մարտունն ավելի շատա բանա ասում ինձ քան թե Վահան Արծրունին:

Այ մարդ հեչ հասարակ մարդ չկա մեր մեջ:
Սաղս ազնվական ենք:

Որպես եզրափակում իմ ազգանվան տոհմաբանությունն անեմ կապելով տատուս արարքի հետ:

Իմ փորփրած ամենահին տվյալներով մեր ազգանունը պետքա որ լիներ Գեւորգյան, քանզի պապուս պապու պապու պապու անունից, թե ինչա եղել եդ մարդու պապու անունը կամ ազգանունը արդեն չգիտեմ, բայց դե արդեն պապուս պապու պապը տեղափոխվելով Էրզրումի գյուղերից քաղաք որոշումա իրա ազգանունը փոխել (ասում եմ չէ լրիվս հոգով իշխան ենք) ու դնել Քաղքցյան, Քաղաքացիին մեր կողմի մարդիք ասում են Քաղքցի: այսինքն Քաղաքացիյան:

Հետո արդեն տատս(պապուս մայրը) իրա բոլոր երեխեքից մենակ պապուսա հետը բերում նոր ամուսնու տուն, ընդունումա նոր ամուսնու ազգանունը ու 8 տարեկան պապս էլ ընդունումա նոր ազգանունը, որնա Իրիցյան, էս էլ Երեց բառիցա, մեր կողմերում Երեցը հնչումա Իրից:

Սենց:

Հիմա ես նստած մտածում եմ, ու համոզված եմ, որ եթե իմ ազգանունը լիներ Միրզաբեկյան ես այն կփոխեի ու կդնեյի կամ ամենահին հայերեն անվամբ որը կգտնվեր մեր տոհմում, կամ չգտնելու դեպքում գոնե հայերեն ինչ որ բան նշանակող որեւէ ապուպապիս անվամբ:

Տենաս մեզանից քանիսը սենց կանի: Օրինակ Ռոբերտ Ամիրխանյանին նստեմ ու նամակ գրեմ:

Լավ ես գնամ գրեմ դուք մսերս կերեք հարգելի Պահլավունիներ
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 18.01.2008, 22:31   #2
Избранная
 
Mrutik's Avatar
 
Join Date: 12 2007
Location: Yerevan
Age: 38
Posts: 232
Blog Entries: 1
Rep Power: 4
Default

Quote:
Originally Posted by Երեխա View Post
Լավ ես գնամ գրեմ դուք մսերս կերեք հարգելի Պահլավունիներ
Inchpisi dajan u mazoxistakan spasumner mer aznvaguyn joxovrdic...))
Ete menq 301 hodvats unenayinq, es qez dati ktayi

Old 18.01.2008, 23:03   #3
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 45
Posts: 7,016
Rep Power: 6
Default

Դու ռեր նոր ես ու կհասցնես նման տեսարանների ականատես լինել այստեղ:

Old 19.01.2008, 19:35   #4
панаехавший
 
Obelix's Avatar
 
Join Date: 06 2003
Location: форпост
Age: 37
Posts: 4,007
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by Mrutik View Post
Inchpisi dajan u mazoxistakan spasumner mer aznvaguyn joxovrdic...))
Ete menq 301 hodvats unenayinq, es qez dati ktayi
Մենք վ պրինցիպե 301 հոդված ՔՐՕՐի ունենք, ու բախտի բերմամբ ինքը շատ հեռու չի հայտնի 301 հոդվածից՝ սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կոչեր
__________________
Իսկ ԴՈՒ արդեն վաճառե՞լ ես Հայրենիքդ ռուսներին:
My Exchange Rate Monitor | Իմ Արտարժույթի Մոնիտորը

Old 19.01.2008, 21:35   #5
Избранная
 
Mrutik's Avatar
 
Join Date: 12 2007
Location: Yerevan
Age: 38
Posts: 232
Blog Entries: 1
Rep Power: 4
Default

De ed mi qich urish konteqstov a..
Ed en depqum, erb skseq mi qich shat xosel , ed jamank Sahmanadrakan kargy brni tapalelu hamar dati "ktanq"...

Chnayats naxkin "post"-erum kareli e gtnel dr abolor himqery
Reply




Реклама:
реклама

All times are GMT. The time now is 17:54.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2024, Jelsoft Enterprises Ltd.