Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > History and Politics

Reply
 
Thread Tools

Հայ Արիների հայտարարությունը
Old 31.01.2008, 14:38   #1
Младенец
 
Join Date: 03 2007
Location: Hayastan
Posts: 19
Rep Power: 0
Default Հայ Արիների հայտարարությունը

Ընթացքի մեջ է ՀՀ նախագահի ընտրության նախընտրական արշավը: ՀՀ նախագահ ընտրվելու համար առաջադրված 9 թեկնածուներն էլ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նպատակները:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ՀԱՄ Երեւանի քաղաքային ու մարզային խորհուրդների հետ քննարկել է բոլոր թեկնածուների առաջադրման նպատակներն ու ծրագրային դրույթները, նման քննարկումներ արել են նաեւ «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունները: Սույն հայտարարության համար հաշվի են առնվել նաեւ ՀՀ նախագահի 9 թեկնածուների անցյալն ու ներկա գործունեությունը:
Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար խորհուրդները հայտնում են, որ բոլոր թեկնածուներն էլ իրապես ունեն լավ ու վատ կողմեր, կատարած գործեր ու սխալներ, սակայն բոլորն էլ հեռու են ինչպես հայ-արիների դավանած, այնպես էլ ճշմարիտ ազգայնական գաղափարախոսությունից, ինչն էլ նախ եւ առաջ պատճառ է հանդիսացել երկար ժամանակ ուսումնասիրելու առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերն ու ասելիքը, որն ամփոփվել է հունվարի 30-ի ՀԱՄ ԳԽընդլայնված նիստում, որին մասնակցել են «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները: Եվ ըստ այդմ՝
Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները որոշել են.
1. Չսատարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 9 թեկնածուներից ոչ մեկին:
2. Չսատարելու պարզաբանումը ներկայացնել հանրությանը ԶԼՄ-ների միջոցով՝ հայտարարությամբ:
3. Հանձնարարել՝ Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների անդամներին եւ համակիրներին, մասնակցել փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությանը, տեր լինելով սեփական ձայնին, դեմ քվեարկելով բոլոր թեկնածուներին:
Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները պարզաբանում են, որ չեն սատարում՝
1. ՀՀառաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով անցյալում նրա թույլ տված կործանարար սխալները, ինչի հետեւանքով կազմալուծվել եւ թալանվել է ՀՀ տնտեսական համակարգը, մասնավորեցման անվան տակ մեջ-մեջ է արվել ազգի սեփականությունը, ապազգայնացվել են հատկապես գաղափարական, քաղաքական, իրավական համակարգերը, օրենքները: ՀՀՇ-ական իշխանության ժամանակներում սկիզբ դրվեց արտագաղթի մղող, հայահալած եւ օտարասիրական, նաեւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցում զիջողականության տանող ներքին ու արտաքին քաղաքականությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներողությունը բավարար պայման չէ հայ-արիների համար՝ նրան հավատալու ու սատարելու, մանավանդ, որ առաջին նախագահի քաղաքական հենարանը գրեթե նույնն է կամ լրացված է հիմնականում իրենց քաղաքականապես սպառած ՀՀՇ-ական ու ընդդիմադիր համարվող այլ գործիչներով: Սակայն, սույն հայտարարությունն ստորագրած կազմակերպությունները ողջունում են ՀՀ քաղաքական դաշտում այս նոր ընդդիմության հայտնվելու փաստը, ինչն իրապես կարող է ներքին ճնշիչ լծակ դառնալ ապագա իշխանությունների համար կամ՝ կազմելով իշխանություն, կարող է համարժեքորեն դիմակայել ապագա ընդդիմադիրների մեծ բանակին:
2. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի ոչ ազգանպաստ ներքին քաղաքականությունը: Առավել վտանգավոր ենք համարում, երբ ազգայինից ու ազգայնականությունից խոսող քաղաքական այս ուժը նկատելի վարկաբեկման է տարել հենց նույն ազգայինն ու ազգայնականը: Մեկ բան է ցեղակրոնությունից ու ազգային նվիրյալ Նժդեհից խոսելը, լրիվ այլ բան՝ ազգային տնտեսությունը փոշիացնելը, կուսակցության ու նրան կից վերնախավի շահերին հարմարեցնելը, այն քաղաքական նպատակներով օտարին նվիրաբերելը, նաեւ կրթական, լեզվաքաղաքական ու սոցիալական ոլորտներն ապազգայնացնելը, կաշառակերությանը նպաստելը եւ հովանավորելը, սոցիալական եւ իրավական անարդարությունը խթանելը, ծայրահեղ աղքատության համապատկերին մի քանի մեծահարուստների համար պետություն կառուցելը: Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական հենարանը որեւէ հույս չի ներշնչում, թե վերոթվարկյալ արատները կվերանան նրա՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ինչքան էլ այս թեկնածուի ծրագրերն իրատեսական թվան:
3. ՀՅԴառաջադրած Վահան Հովհաննիսյանին՝ հաշվի առնելով վերջին տարիներին ՀՅԴ կառույցի իշխանության մաս կազմելու եւ ՀՀԿ-ի հետ առկա իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը բաժնեկցելու հանգամանքը: ՀՅԴ-ն հատկապես վարկաբեկվեց սոցիալական ու կրթական համակարգերն ավերելու եւ օտարահպատակ դարձնելու, դրանցում եւ առողջապահության համակարգում կաշառակերությանը կամա թե ակամա նպաստելու, ազգին սոցքարտերի անվան տակ համարակալելու գործունեությամբ, ՀՀԱԺ-ում ՀՅԴ խմբակցությամբ հակասոցիալիստական ու հակազգային բազմաթիվ որոշումների կողմ քվեարկելու քաղաքականությամբ: Այս դեպքում նույնպես մեծ հարված է հասցվել հայկական ազգային-ազգայնական գաղափարախոսությանը՝ ի դեմս ՀՅԴ-ի խեղված ներքին քաղաքականության:
4. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ հաշվի առնելով ՀՀՇ-ական իշխանության օրոք նրա վարչապետությամբ նախաձեռնված եւ մասնավորեցման անվան տակ իրականացված թալանը, այս մասին նրա տված ոչ ճշմարիտ ու ամբողջական պարզաբանումը եւ հետագայում ընդդիմության համախմբման նպատակով պարբերաբար կատարվող քայլերի անտեսումը, անձնական նկրտումներին տուրք տալու հանգամանքը:
5. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ հաշվի առնելով ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ նրա ղեկավարի նախկինում ՀՀՇ-ական իշխանությանը երկրպագելու, այնուհետեւ ներկայիս իշխանությունների հետ «փայատիրական» սկզբունքով աշխատելու, բայց պատասխանատվությունից խուսափելու նպատակով այսօր ընդդիմություն խաղալու հանգամանքը: Լինելով ՀՀԱԺ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների հետ դեռ պատասխան ունի տալու ազգին՝ ապազգային օրենքների ընդունման ու դրանք մեր կյանքում՝ հաճախ օտարների պատվերով կիրառելու համար, հատկապես՝ եռաիշխանական համակարգով ՀՀ սահմանադրական փոփոխությունները եվրապարտադրմամբ անցկացման համար:
6. ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին՝ հաշվի առնելով նրա տեսակետների ու նպատակների անհամատեղելիությունը հայ-արիական, դասական ազգայնական, ազգային-ազատագրական գաղափարախոսությունների հետ, ինչպես նաեւ Տիգրան Կարապետյանի կերպարի անհամապատասխանությունը մեր պատկերացրած ՀՀ նախագահի կերպարին:
7. ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանին՝ հաշվի առնելով նրա կերպարը, վերամբարձ ու անձնակենտրոն վտանգավոր ինքնությունը եւ մշտապես սին ընդդիմադիր լինելու ու ըստ նպատակահարմարության իշխանություններին օժանդակելու փաստը:
8. ԱՀԿ նախագահ Արամ Հարությունյանին՝ հաշվի առնելով նրա քաղաքական դաշտում ընտրությունից ընտրություն երեւալու անհեռանկար քաղաքականությունը եւ, ըստ այդմ, անհիմն առաջադրումը:
9. Անկուսակցական Արման Մելիքյանին՝ հաշվի առնելով այս թեկնածուի որեւէ կերպ չփաստարկված առաջադրումը եւ իր այս քայլով, հավանաբար, զուտ անձնական ճանաչողության նկրտումներ հետապնդելը:

Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ նախընտրական ու ընտրական կեղծիքներից, ընտրակաշառքներից եւ այլ անօրեն գործողություններից, ինչպես նաեւ՝ հետընտրական «գունավոր» շահարկումներից:



Հայ Արիական Միաբանություն,
«Ուխտ Արարատի» (ASALA-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միություն,
«Հանուն Հայրենիքի» կազմակերպություն
31.01.2008թ.-Երեւան

Old 31.01.2008, 14:48   #2
Ego coder
 
AvDav's Avatar
 
Join Date: 07 2004
Location: Yerevan, Armenia
Age: 44
Posts: 3,738
Rep Power: 5
Default

isk et lava te vat?
__________________
Каждый сам кузнец своего счастья, и несчастья тоже.

Old 31.01.2008, 14:51   #3
Какое небо, *, Багдад!
 
knightmare's Avatar
 
Join Date: 10 2005
Location: Ереван
Posts: 1,682
Rep Power: 4
Default

категорически и симметрично присоединяюсь к предыдущему вопросу
__________________
мордой об лавку
LISP is the only language that is truly beautiful.
d
.

Хочу трахнуть Nissan Skyline R34, и ездить на Alessandra Ambrosio

Old 31.01.2008, 16:51   #4
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default

ekel enq asenq mer vra huys chdneq

tenas el GBist mnac vor shxosa mi ban chasi
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 31.01.2008, 19:41   #5
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 46
Posts: 1,894
Rep Power: 5
Default

interesting. and then what?
__________________
The flower that blooms in adversity is the most rare and beautiful of all.

Old 31.01.2008, 22:06   #6
the happiest girl
 
Join Date: 02 2002
Location: Yerevan
Posts: 2,523
Rep Power: 5
Default

Պետք է ընտրել չարյաց փոքրագույնը և քվեարկել: Դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին անիմաստ է առնվազն:
__________________
So much good, so much evil. Just add water. (c)

Old 01.02.2008, 06:03   #7
ВЕРХОВНЫЙ ГЛАВКОМ
 
DijiTall's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Объект N 001
Age: 43
Posts: 8,246
Rep Power: 7
Default

dem qvearelu togh naxatesvac chi yntratertikum
__________________
Кто не с нами – тот против нас.(c)
Всех к стенке. (с)
Цель оправдывает средства. (c)

Old 01.02.2008, 08:32   #8
Младенец
 
Join Date: 03 2007
Location: Hayastan
Posts: 19
Rep Power: 0
Default

Quote:
isk et lava te vat?
Կոնկրետ ինչը՞:

Quote:
ekel enq asenq mer vra huys chdneq
Հույսդ դիր Աստծո վրա, բայց վառոդը չոր պահիր: Այսինքն քո խելքով ապրի:

Quote:
Պետք է ընտրել չարյաց փոքրագույնը և քվեարկել: Դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին անիմաստ է առնվազն:
Միշտ չարյաց փոքրագույն ընտրելով միշտ էլ կապրես Չարիների իշխանության ներքո:

Quote:
dem qvearelu togh naxatesvac chi yntratertikum
Կարելի է քվեաթերքիկի վրա գրել քո ցանկությունը:

Old 01.02.2008, 08:54   #9
ВЕРХОВНЫЙ ГЛАВКОМ
 
DijiTall's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Объект N 001
Age: 43
Posts: 8,246
Rep Power: 7
Default

da arden darnuma anvaver.
cankacac jamanak karogha ogtagorcvel cankacac npatakov
__________________
Кто не с нами – тот против нас.(c)
Всех к стенке. (с)
Цель оправдывает средства. (c)

Old 01.02.2008, 16:00   #10
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default

NSHENQ vor anvaver qveatertikner ndhanur qveneri hashvman depqum chen masnakcum

bacatrem konkret orinaki vra.

patkeracreq ka A u B teknacuner u 100 ntrox u IDEALAKANOREN ARDAR NTRUTYAN PROCES u 100 % masnakcutyun

100 ic 97 gnum en ntratexamas u qfur qyafar en grum tertikneri vra ed A in el B in el vorovhetev voch mekin el chen uzum, ayl kerp asac unenum enq 97 anvaver qveatertik

2 hogi qvearkum en A in, 1 hogi qvearkum a B in, u A n darnuma naxagah, ed 100 hogu naxagah darnuma vor pastoren hasarakutyun 97 % ov zzvum er A ic bayc An darcav naxagah.


Anardara che tvum ?

Hima stuc parza darnum vor yete ed 100 ic 97 A in el B in el dem ein petqa iranq irar het hamadaynvecin inch vor C - i meydan hanein vor gnain henc ed C in ntrein u Cn liner 97 i koxmic ntrqav naxagah.

Iharke stex ka qaxaqakan hetapndumneri xndir, ka mardkanc mej charajadrvelu vaxi xndir mtacelov vor A u B n haxeric kgan, senc subyektiv xndirner kan BAYC !!!

bayc miyevnuyna yete chka ed Cn apa da miayn uy miayn hasarakutyan xndirna, problemna, isk qani vor mer hasarakutyun mec massamb baxkacaca hayeric stacvuma

vor ed hayeri problemna !!!

De Ariaci azg enq ba vonc, sax asxharh mezanica arajace !
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 05.02.2008, 06:14   #11
the happiest girl
 
Join Date: 02 2002
Location: Yerevan
Posts: 2,523
Rep Power: 5
Default

Quote:
Originally Posted by Hayaryan View Post
Միշտ չարյաց փոքրագույն ընտրելով միշտ էլ կապրես Չարիների իշխանության ներքո:
Նախ, ցանկացած իշխանություն չարիք է` մեծ կամ փոքր, բայց չարիք: Իսկ Ձեր առաջարկած տարբերակը չարիքի դեմ պայքարելու շատ ավելի նման է դրան սատարելուն:
__________________
So much good, so much evil. Just add water. (c)
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 04:18.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.