Quote:
<H3>ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԵՐԿՈՒ ԵՆԹԱԿԵՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՆ ՀԱՄԱՐՎԵԼ
|
Quote:
Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ուժը կորցրած են համարվել Արտակարգ դրության մասին մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը: Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
6-րդ ենթակետը սահմանում է արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեութան ժամանակավոր կասեցում, իսկ 7-րդը` արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:
Ըստ Վ. Սողոմոնյանի, նախագահը նման հրամանագիր է ստորագրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 1-ից մինչ օրս Երևանում չի արձանագրվել արտակարգ ռեժիմի որևէ խախտում, արձանագրելով ներքաղաքական իրավիճակի կայունացումը և նպատակ ունենալով ապահովել երկրի և բնակչության հնարավորինս արագ վերադարձը առօրյա կյանքին:
Վ. Սողոմոնյանը նաև տեղեկացրեց, որ այժմ նախագահի աշխատակազմում համապատասխան մասնագետների կողմից աշխատանքներ են ընթանում Արտակարգ դրության մասին հրամանագրի` ԶԼՄ-ների աշխատանքի սահմանփակումներին առնչվող կետի վերաբերյալ այլ իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մեղմել սահմանափակումների սահմանված աստիճանը: Նշենք, որ փաստաթղթի համաձայն, զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները արտակարգ դրության պայմաններում կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում:
Մարտի 1-ին, Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով ՀՀ-ում սահմանդրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Սահմանդրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով, հանրապետության նախագահը որոշում էր կայացրել մարտի 1-ից 20-օրյա ժամկետով Երևան քաղաքում հայտարարել արտակարգ դրություն:
Աղբյուր` Panorama.am
|
</H3>
Nshvats keteric erevum e, vor ZLM-in der azatutyun chi sparnum..
Kartsum em Artakarg drutyan npatakneric meky naev bolor tesaki lratvamijocneri vra argelq dnelu iravunqn er, aynpes vor ayd kety djvar te shut hanvi hramanagric..