Beeline-ը որոշում է կայացրել բաժանորդներից չգանձել 2008թ. հունվար-մարտ ընկած ժամանակահատվածի խոսելավարձերը (19 Մայիս 2008թ)
Մայիսի 14-ին, “Կոնգրես” հյուրանոցում կայացած մամլո ասուլիսի ընթացքում, “ԱրմենՏել” ընկերության Գործադիր Տնօրենի ժ/պ Գենադի Կալգաշկինը հայտնեց, որ ընկերությունը որոշում է կայացրել բաժանորդներից չգանձել 2008թ.հունվար-մարտ ընկած ժամանակահատվածի խոսելավարձերը` իրականում տրամադրված, բայց նախկինում չհաշվարկված կապի ծառայութան դիմաց:
“2008թ.-ի հունվար-մարտ ամիսներին, Ֆիքսված հեռախոսակապի սիստեմի մեդեռնիզացիայի և սարքվորումների փուլ առ փուլ նորացման գործընթացի հետ կապված, Beeline ապրանքանիշով գործող ընկերությունը հնարավորություն չի ունեցել իր բաժանորդներին տեղեկացնել խոսելավարձի իրական գումարի չափը` իրականում տրամադրված կապի ծառայութան դիմաց: Այդ իսկ պատճառով, մեր ընկերությունը ս.թ. հունվար-մարտ ամիսներին բաժանորդներից գանձել է միայն այն գումարները, որոնք երևացել են բիլինգային համակարգում”, - ավելացրեց Գ. Կալգաշկինը:
Ապրիլին, ելնելով բիզնեսի էթիկայի պահանջներից` ՀՀ բյուջեի դիմաց իր պարտականությունները կատարելու նպատակով, ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, Beeline-ը ցույց է տվել ռեալ տրամադրված ծառայությունների ծավալը բաժանորդների հաշվեկշիռներում: Սակայն, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն և ղեկավարվելով իր բաժանորդի շահերով, ընկերությունը այնուամենայնիվ որոշեց չգանձել բաժանորդներից այն չհաշվարկված զանգերի գումարները, որոնք կատարվել են հունվար-մարտ ամիսներին: Ընկերության ներկայացուցիչները հայտնում են նաև, որ բաժանորդների հաշիվների ճշտումները կկատարվեն մինչև 2008 թ. մայիսի 28-ը:
Beeline
кто-нибудь может вразумительно обьяснить что они натворили и что в конце концов решили...
лично заметил что счет за апрель несоразмерно больше чем обычно...