Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > General

Reply
 
Thread Tools

Սևան, Լիճ թե ճահիճ
Old 21.08.2008, 09:19   #1
Дошкольник
 
grieg's Avatar
 
Join Date: 11 2007
Location: Armenia
Posts: 107
Blog Entries: 1
Rep Power: 4
Default Սևան, Լիճ թե ճահիճ

Quote:
Մինչ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկում էին Սեւանա լճից բաց թողնվող ջրի տարեկան առավելագույն չափաքանակը 360 միլիոն խորանարդ մետր (240 միլիոն խորանարդ մետրի փոխարեն) սահմանելուն վերաբերող օրինագիծը, բնապահպաններն ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ եւս բողոքի ակցիա էին անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ:

ՙԻնչո±ւ չի ծփում Սեւանը՚, ՙԲնությունը մենք ենք, եկեք չչորացնենք՚ ինքներս մեզ՚, ՙՇահույթը` անհատներին, ավերված բնությունը` ժողովրդին՚. այսպիսի ցուցապաստառներով ցուցարարները հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ:

ՙԲացի նրանից, որ պահանջում ենք Ազգային ժողովից դադարեցնել այս օրենքի ընդունումը, նաեւ իրազեկում ենք բնակչությանը՚, - ՙԱզատություն՚ ռադիոկայանին ասաց Transparency International կազմակերպության անդամ Իրինա Կարապետյանը:

Շարունակելով Կարապետյանի միտքը` Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հրայր Սավզյանը ասաց, որ ակցիայի մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե մարդիկ իրազեկ լինեին. - ՙՄարդիկ հակադիր կարծիքը չգիտեն: Հեռուստաընկերություններով ոչ մի այլընտրանքային կարծիք չի հայտնվում Սեւանի խնդրի, Թեղուտի խնդրի վերաբերյալ՚:

Նրա խոսքով, ՙլուրջ էկոլոգները՚ ասում են, թե ՙպարզապես սակավաջուր տարի է՚. - ՙՄենք ունեցել ենք 2000, 2006 թվական, որ իսկապես երաշտ է եղել, Սեւանից ավելորդ ջուր բաց չի թողնվել... Մեր պարտքն է այսօր բարձրաձայնել բնապահպան անկախ էքսպերտների կարծիքները, հիմքերը, փաստերը, որոնք իշխանությունները անտեսում են՚:

Օրինագծի քննարկումը խորհրդարանում սկսվեց կեսօրին: Կառավարության ներկայացուցիչը` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ջրառի ավելացման անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ հավելյալ բաց թողնվելիք ջուրը ծառայելու է գյուղատնտեսական նպատակների:

Մասնագետներից ոմանք եւ որոշ պատգամավորներ, սակայն, պնդում են, թե նպատակներն այստեղ բոլորովին այլ են, այդ թվում` ՙլճի մակարդակի բարձրացումը վտանգում է ափամերձ մասնավոր շինությունները՚:

Քննարկմանը ներկա էին նաեւ մասնագետներ, որոնց պնդմամբ, Սեւանի մակարդակի իջեցումը վտանգավոր է ոչ միայն Սեւանի համար:

ՙՍեւանը իջեցնելով` մենք Երեւանի կլիման ենք փոփոխում՚, - ասաց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը: - ՙԱյս պայմաններում, երբ ունենք կլիմայի տաքացում, մենք պետք է ավելի շատ մտահոգված լինենք Սեւանը բարձրացնելու մասին, ոչ թե իջեցնելու՚:

Քննարկումները կավարտվեն այսօր, եւ օրինագիծը կդրվի քվեարկության:


Կարինե Քալանթարյան եւ Լիլիթ Հարությունյան

Երևի շատերը գիտեն որ Ճապոնաիայում , որպիսզի սթրեսից ազատեն աշխատակցիներին /նաև տեսնեն թե ինչքան հաջողակ է ղեկավարը/ սարքում են շեֆի կրկնօրինակը ռետինե մեծ տիկնիկի տեսքով և աշխատողները երբ դժգոհեն լինում մի լավ դնգստում են ետ տիկնիկին.. մի խոսքով ինձ հիմա 80 հատ տենց տիկնիկ ա պետք կամ հենց իսկականները


Quote:
ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՈՐՈՇՎԵՑ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ ՔԱՆԱԿԸ

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանում 80 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նշենք, որ սահմանված 240 մլն խմ-ի փոխարեն այս փոփոխություններով առաջարկվում է բաց թողնել 360 մլն խմ:

Ինչպես նախօրեին ասաց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ներկայացված օրենքի նախագծի ընդունումը հիմնականում պայմանավորված է 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու հանգամանքով, քանի որ այս տարի տեղումները սակավ են:

Տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ կարծիք են հայտնել, որ անհիմն է այն պատճառաբանությունը, որ տարին երաշտային է և տեղումների քանակը` քիչ: Իսկ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի խոսքով էլ, պետք չէ պոպուլիստական հայտարարություններ անել, և եթե պահանջվող ջրաքանակի վերաբերյալ խորհրդարանն իր դրական մոտեցումն արտահայտի, ջուրն արդյունավետ կօգտագործվի, ինչպես դա արվել է նախորդ տարիներին:

«Ժառանգություն»-ն էլ կարծիք է հայտնել, որ կառավարությունը պետք է այս նախագիծը հետ վերցնի և խուսափի «սակարկությունից» և մտածի ոռոգման այլընտրանքային միջոցների մասին:

source

Old 21.08.2008, 13:45   #2
Дошкольник
 
grieg's Avatar
 
Join Date: 11 2007
Location: Armenia
Posts: 107
Blog Entries: 1
Rep Power: 4
Default

Շարունակվում է Սևանի պաշտպանության արշավը...

Վաղը (22.08.2008) ժամը 10:45-ին Սևանի պաշտպանության նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ցույց ըննդեմ Սևանի ավազանի մակարդակի իջեցման Ազգային Ժողովի որոշման: Ցույցը տեղի կունենա ՀՀ սփյուքի կոմիտեի մուտքի առջև:

Միացեք մեզ!!!
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 10:02.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.