Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook

Closed Thread
 
Thread Tools

Old 23.10.2008, 16:46   #1
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default

Հավիտենական մի սիրով ես Իրան սիրեցի ու տիեզերքի աստղերը բազմազան ականատես եղան դրան, տեսան իմ սերը անսահման մեծ, զարմացան ու թախծեցին միևժամանակ, ուզեցին ինձ մղիթարել, ասել որ չտխրեմ ես, չընկճվեմ, ապրեմ հույսով ու գտնեմ Իրան…
Բայց նրանց մոտ չստացվեց… տխուր է հոգիս, տխուր է: Վերադարձի ճանապարհը ինձ տուն է տանում, վերադառնում եմ ես պարտված մարմնով…ու կոտրված կամքով: Երևի ես ապրելու իրավունք չունեմ այսքան բանից հետո, ու ես ինքս չէի ապրի, եթե մի հանգամանք չլիներ` հույսը…
Այո՛, հույսը, այն միակ բանն է, որ ստիպում է ինձ ապրել, ապրել ու շնչել, ապրել ու սնվել և այլն: Ու քանի այն չի պրծել, ես կապրեմ, կապրեմ հույսով որ մի օր կգտնեմ ես Իրան:
Երկար ճանապարհը հոգնետանջ է արել ինձ, պրծել են մեջիս ուժերը, ինձ մի կերպ եմ քաշ տալիս: Այնպես եմ ծարավել ես, ու իմ բախտից եր կարծես` դեմս մի կարկաչուն աղբյուր հայտնվավ, ես հիացմունքով բացականչեցի`
- Օ՜, Աղբյուր ջան կարկաչող, թույլ տուր ծարավս հագեցնեմ քո զուլալ ու ջինջ ջրով:
- Խնդրեմ … ջան, ես շատ ուրախ եմ քեզ օգտակար լինել:
Ես սկսեցի ագահությամբ խմել այդ աստվածային ջուրը, ու երբ արդեն ծարավս հագեցել եր, նոր սկսեցի զարմանալ` որտեղից Աղբյուրը գիտի իմ անունը:
- Աղբյու՜ր ջան, որտեղից դու գիտես իմ անունը ?
- Քո անունը… գիտեմ, լսել եմ, պատմել են, պատմել են քո պատմությունը, լսել եմ այն բազմաթիվ անգամ, բազմաթիվ պատմողներից: Ու միշտ տխրել եմ, միշտ կիսել եմ քո վիշտը, հասկացել եմ քեզ… ուզեցել եմ քեզ օգնել, որպեսզի դու իրականացնես քո երազանքը` գտնես Իրան: Սակայն… ավա՜ղ… Չկարացանք…
- Չկարացաք ?
- Ըհը…
- Իսկ ում հետ էիր փորձում ինձ օգնել ?
- Գետակի, այդ ինքն եր ամենից առաջինը ինձ պատմել քո պատմությունը:
- Աաա՜ Գետակը, իմ լավ ընկերը…
- Այո, բայց չկարացանք… մենք մի անգամ նույնիսկ փորձեցինք Իրան քո նամակը ուղարկել
- Օ՜, այո՛, իմ նամակը, - ձայնարկեցի ես ընդհատելով իրան, - Ու ?
- Ավա՜ղ
- Ոնց ? Իմ նամակը…, - թրթռող ձայնով ասի ես, - Ինքը այն չի ստացել ?
- Ոչ…
- Դու հաստատ գիտես ?
- Այո, անկասկած, իչքան ցավոտ է դա ասել, բայց դա տենց է, ինքը այն չի ստացել ու երբեք չի կարանա ստանալ, դու կարաս էլի նամակ գրես, սակայն դրանց էլ է նույն բախտը սպասում:
- Աստված իմ… իսկ ես այնպիսի հույսեր էի կապում այդ նամակի վրա: Աստված իմ…
- Խնդրում եմ, ներիր մեզ
- Ինչի համար, ընդհակառակը ես պիտի անսահման ձեզանից շնորհակալ լինեմ: Բայց հիմա ես ինչ անեմ ? Ախր ես իրոք շատ հույսեր էի կապում այդ նամակի հետ, Ինքը այն որ կարդար… չգիտեմ, ամեն ինչ լավ կլիներ… իսկ հիմա, չգիտեմ, չգիտեմ ինչ անեմ:
- Չգիտեմ ոնց քեզ մխիթարեմ: Ոչ, սխալվում եմ, կա մի բան!
- Ինչ ?
- Ուզում ես տեսնել իրա հայացքը իմ կախարդական ջրերի մեջ ?
- Աստված իմ, իհարկե ուզում, իսկ դու կարաս տենց բան անես ?
- Այո, ահա կատարում եմ …

Ու ես տեսա… իմ թագուհուն տեսա կարկաչող Աղբյուրի ջրերի մեջ: Ես որ տեսա Իրան հոգիս սկսեց ուրախությունից լաց լինել, իմ դողացող ձեռները դրի սրտիս վրա, զգացի իրա զարկերը ուժեղ, հասկացա իմ սերը հավիտենական ու իրա ուժը անբնական: Սրբեցի աչքերիս արցունքը ու զմայլված նայեցի… սիրում եմ, սիրում եմ ես այս աղջկան, ափսոս որ ինձ չի լսում Ինքը հիմա, սիրում եմ, ափսոս որ չի կարդացել իմ նամակը, ու չի իմացել որ սիրում եմ, սիրում եմ… Ես չոքեցի, նայում եմ, հիանում եմ իրա աստվածային ժպտացող հայացքով: Փակեցի աչերս իմ, կռացա դեպի Աղբյուրը, ու … շրթունքներս հպեցի ու համբուրեցի ես Իրան…Մի քաղց համբյուր ստացվեց քնքուշ ու ջերմ ու անվերջ համով… Ես պառկեցի Աղբյուրի մոտ, ուրախ էի ես, անվերջ ուրախ, երջանիկ էի ես: Աղբյուրին շնորհակալություն ասի ես, թույլ տուր մի անգամ էլ համբյուրեմ ես Իրան, իմ կյանքին…
- Խնդրեմ, ես շատ ուրախ եմ քեզ համար
Հաբյուրեցի ես հազարավոր անգամ, հետո միլիոն անգամ Աղբյուրին շնորհակալություն ասի, ասի որ ես իրա պարտապան եմ մինչև կյանքիս վերջ, հետո հրաժեշտ տվի, խոստանալով մի օր հանդիպել ևս կրկին իրա ջրերի մոտ կախարդական, ու … լինել Իրա հետ մյուս անգամ: Ես խոստացա…
Վերկացա ու հիանալի տրամադրությամբ շարունակեցի իմ ընդհատված ճանապարհորդությունը:

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 1 օր) Կյանքը բազմաթիվ փորձությունների առաջ է կանգնեցնում ինձ, հեգնանքով ասելով` հիմա ինչ կասես: Բայց ես լռում եմ, ոչինչ չեմ ասում, միայն մտքիս մեջ կրկնում եմ` ամեն ինչ լավ կլինի:
Սիրելի՛ս, ինչու՞ ես թողել գնացել, ինձ մենակ ես թողել… Ինչպես ես ապրեմ առանց քեզ, չե՞ս ասի: Ինչպես… Իսկ դու, դու ինչպես պիտի ապրես ? Չգիտե՞ս… բա ինչու գնացիր, ինչու:
Այսօր մայրս ինձ ասումա ինչու քեզ աղջիկ ման չես գակիս, ես ձայն չհանեցի: Ինքը նայեց իմ թախծոտ աչքերին ու ասեց` “Երբ պիտի իրան մոռանաս ? Արի քեզ իրա նման աղջիկ ճարենք”: Ես ասի` մա իրա նմանը չի լինի այս աշխարհում, ինքը միակն է… Չնայած ես ոչ մեկին ցույց չեմ տալիս իմ հոգեվիճակը, բայց մերս գուշակումա ինչ է կատարվում մեջս, ու այլևս ինձ չտանջեց առաջների պես, երբ համոզում եր ամուսնանալ: Մի անգամ, դա շատ շուտ եր, տարիներ առաջ, ինքը ինձ մի հատ աղջկա համար եր համոզում: Ես առաջին անգամ բարձրաձայն խոստովանեցի որ սիրում եմ Իրան, ու բացի Իրանից այս աշխարհում ոչ-ոք պետք չի: Մերս ու հերս թերհավատով վերաբերվեցին ասածներիս, մտածեցին վարկյանական զգացմունք է ցնորքային ու շուտ կանցնի: Չանցավ… Իմ մտքով նույնպես չեր անցնում այն ժամանակ որ այս պատմությունը սենց պիտի ձգձգվի, որովհետև ես մինչ այդ սիրահարվել էի, ու միքանի անգամ, բայց իրանց շատ հեշտությամբ մոռացել էի: Ասում են ամեն մեկը էս աշխարհում իրա կեսը ունի, բանն նրանում է որ ես հանդիպել եմ իմ կեսին, նրան ում երազել էի ողջ կյանքիս տակ: Ես համոզված չեմ, բայց շատ հնարավորա որ Ինքն էլ է այդպես մտածում իմ մասին: Ահա, թե ինչու հատկապես այսքան ցավոտ է իմ համար էս պատմությունը: Եթե ես իրա դուրը չգաի, երևի ավելի հեշտ կլիներ, քան հիմա:
Հետո մերս ասեց որ մի հատ աղջիկ է ուզում հետս ծանոթանա, որ ես իրա դուրը եկել եմ, ես ասի որ իմ դուրը ինքը հաստատ չի գա, որովհետև ոչ մի աղջիկ էս աշխարհում իմ դուրը չի գալիս, մերս զարմացած նայեց ինձ ու հարցրեց` բա Ինքը ? Ես` բացի Իրանից, միայն Ինքնա իմ համար սիրուն, մնացածը գեշ են…
Իրոք դա տենցա, իմ դուրը ոչ մեկ չի գալիս, ու ես ոչ մեկին էլ չեմ նայում, ու պետք էլ չի, ինչիսա պետք, երբ ես գտել եմ իմ կեսին, ինչ անենք որ հազարավոր կիլոմետրերի վրա է, զատո ինքը իմ սրտի մեջա ու հավերժ այնտեղ կմնա:
Պառկեմ քնեմ

Old 23.10.2008, 16:49   #2
Академик
 
Join Date: 01 2002
Location: Shambala
Age: 46
Posts: 7,016
Rep Power: 6
Default

inch hetuyqayina ara
__________________
Ախպեր դու էմիգրացիան տուրիզմի հետ մի խառնի...

http://moskull.livejournal.com/

Old 23.10.2008, 19:57   #3
Im blond whats ur excuse?
 
Meme's Avatar
 
Join Date: 11 2006
Location: Earth
Posts: 643
Rep Power: 4
Default

Почему в literary nook?
__________________
Regardz Megardz

Old 24.10.2008, 06:02   #4
Честный Кот
 
Reckon_'s Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 49
Posts: 1,844
Rep Power: 5
Default

Армянский ЖЖ? Ну-ну.

Հեղինակ, անշուշտ, ձեր հոգու ճիչը հասկանալի է և գնահատելի: Այդուհանդերձ, Գրական բաժինը բլոգ չէ: Եվ չափանիշներն այստեղ միանգամայն այլ են: Ուստի և արժե ուղղել տառասխալները, շտկել լեզվի թերությունները, նկատի ունենալ, որ Իրանը պետության անվանում է, ոչ թե դերանուն՝ համապատասխան հոլովով: Ճիշտ տարբերակն է՝ Իրեն: Այդ փոքրիկ ուղղումներից հետո կմնա մի անկեղծ գրական մենախոսություն, որը, հուսով եմ, կգնահատվի ընթերցողների կոզմից:

Quote:
inch hetuyqayina ara
Ekeq aveli qaghaqavari linenq irar nkatmamb.

Quote:
Почему в literary nook?
Непонятно. Ну пусть пока останется здесь.
__________________
Честный Кот
------------------------------------------------------
Еще не жаль огня, и Бог хранит меня... (с) А. Макаревич

Когда я трезв, я - Муму и Герасим, мама;
А так я - Война и Мир. (c) БГ

Old 24.10.2008, 06:36   #5
Кандидат
 
Wedge's Avatar
 
Join Date: 09 2005
Location: Yerevan
Age: 49
Posts: 1,151
Rep Power: 4
Default

А что,в армянском наконец разрешили использовать "?" и "!"
?
Я был бы рад.

Old 24.10.2008, 09:45   #6
Честный Кот
 
Reckon_'s Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 49
Posts: 1,844
Rep Power: 5
Default

Quote:
А что,в армянском наконец разрешили использовать "?" и "!"
Ну не мелочись. Может это - расклад клавиатуры. Пока найдешь ՜ и ՞ - с ума сойдешь. К тому же вечная возня: на какой слог какого именно слова вешать эти знаки... А так - проще: поставил ASCII-шный символ, и вперед - дальше разрабатывать великие идеи.
__________________
Честный Кот
------------------------------------------------------
Еще не жаль огня, и Бог хранит меня... (с) А. Макаревич

Когда я трезв, я - Муму и Герасим, мама;
А так я - Война и Мир. (c) БГ

Last edited by Reckon_; 24.10.2008 at 09:57.

Old 24.10.2008, 18:52   #7
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default

Վերադարձի ճանապարհը ինձ տուն բերեց: Երկար բացակայությունից հետո ես վերադառնում եմ պարտված, ինձ են դիմավորում բարեկամներս, փարվում ենք իրար կարոտներս ենք առնում: Սակայն ես իրանց աչքին պարտված չեմ երևում, ես հերոս եմ… բայց ես ինձ պարտված եմ հաշվում, ես չգտա Իրան ու հետ դառա… ախր ես երդվել էի` առանց Իրա տուն չգալ: Բայց դա չի նշանակում որ ես հույսս կորցրել եմ, հանկարծ դա ձեր մտքով չանցնի: Ոչ, եթե կորցնեմ հույսը ապա ես չեմ ապրի… Ես համոզված եմ` Իրան անպայման կգտնեմ: Հիմա սենյակումս պառկած Իրան եմ հիշում: Տեսնում եմ եմ իրա ջինջ, զմայլիչ հայացքը կախարդական ու լսում եմ իրա կրկչուն, քաղցր ձայնը սքանչելի:
- Աստված ջան, -ասի ես մտքիս մեջ անկեղծորեն, - շնորհակալություն, որ մեզ ծանոթացրիր, որ սիրեցի ես Իրան խելագարի պես, որ սիրում եմ իրան գժի պես, ու որ պիտի սիրեմ ցնորվածի պես: Շնորհակալություն Աստված ջան, շնորհակալություն… խնդրում եմ ներիր ինձ երբ հուսահատությունից մեկ-մեկ քեզ անպատվում էի ամենավերջին խոսքերով: Աստված ջան, ես մինչև կյանքիս վերջը քո պարտապան եմ, քո ծառան եմ ու քո ստրուկը: Աստված ջան… մերսի:
Փակել եմ աչերս ու հիշում եմ, իմ կյանքն եմ հիշում: Իմ կյանքս երկու մասի կարելի է բաժանել, մինչև Իրա հետ ծանոթանալը ու դրանից հետո: Դուք իմ մասին շատ քիչ բան գիտեք, հատկապես առաջին հատվածի մասին: Հեսա պատմեմ. բայց մինչ այդ թույլ տվեք համբուրեմ ես Իրան… հանեցի ես ծոցագրպանիցս Իրա նկարը ու ջերմ համբուրեցի, դրի դոշիս վրա ու ձեռներովս այն սեղմեցի ուժեղ սրտիս վրա…
Մինչև Իրան հանդիպելը ես սիրում էի ուրիշին… Այո՛… Իչքան ցավոտ է դա խոստովանելը, բայց դա տենց է: Կար պահ որ իմ սրտի մեջ ուրիշն եր իշխում: Մի օր իմացա որ այդ աղջիկը որոշել է ամուսնանալ: Պատկերացնու՞մ եք : Ես որ դա լսեցի, ինձ շատ վատ զգացի, շատ վատ… Հետո մի օր ես Աստծուն հարց տվեցի ` այս ինչ արիր: Գիտեք ի՞նչ Աստվածը ինձ ասեց : Որ ես շուտով կհանդիպեմ ուրիշին, ու այդ ուրիշը կլինի իմը: Ես երբ դա լսի ասեցի պետք չի ինձ ուրիշը, ինձ ինքն է պետք: Անցան տարիներ ու ես տեսա Իրան, ու բերանս բաց մնաց այն օրվանից ու հավիտենական սիրով ես սիրեցի Իրան: Ու միշտ հիշում էի Աստծու խոսքերը, իչքան եր ինքը ճշմարիտ: Բայց առաջ մոտս վախի զգացմունքներ եր առաջանում, միգուցե ես Իրան էլ մոռանալ: Սակայն երբ անցան տարիներ, ես հասկացա որ հենց Ինքն է այն ուրիշը:
- Աստված ջան, ներիր ինձ, որ այն ժամանակ չէի հավատում քեզ: Դու գիտեիր ինչ էիր ասում այն ժամանակ, որ իմ սիրելիս դեռ առջևում է: Գիտես ինչ, ես քեզանից չեմ նեղանում, որ իմ առաջ սենց փորձուցյուններ ես սարքել: Դու ուղղակի փորձում ես ինձ ու իմ սերը, չէ՞:
Աստված ջան, ես խոստանում եմ, կգտնեմ ես Իրան, անպայաման կգտնեմ, երդվում եմ:
Երբ վերջացրի իմ խոսակցությունը, հիշեցի Իրան, ժպտացի, նայեցի իրա նկարը ու անվերջ համբույրներ թափվեցին իմ շուրթերից այդ խեղջ նկարի վրա: Այդ նկարը իմ համբույրներից մաշվել եր արդեն, երբ դա ես նկատեցի, իսկույն նկարից ներողություն ես խնդրեցի:
- Նկար ջան, ներիր ինձ
- Վայ … ջան, այդ ինչ ես ասում, եթե դու դա չանես, ապա, ընդհակառակը, ես ինքս քեզանից կնեղանաի
- Հա, բայց մեղք ես չէ դու, էնքա՜ն էս մաշել
- Չէ, մեղք չեմ, ես ինձ շատ լավ եմ զգում:
- Է՜խ նկար, նկա՜ր ջան:
- Այո, … ջան
- Կարոտել եմ ես Իրան, շատ եմ կարոտել…
- Գիտեմ, եթե ես չիմանամ ապա էլ ով պիտի իմանա
- Կարոտել եմ ես շատ Իրան… կարոտել եմ… ու չգիտեմ որտեղ է Ինքը, ինչպես է Ինքը, ինչպես է իրա գործերը
- Գիտեմ, այդ էլ գիտեմ:
- Նկար ջան…. սիրում եմ ես Իրան ու չեմ կարում այլևս առանց Իրա ապրել, չեմ կարում: Սիրում եմ… Ինչու է Աստված մեզ բաժանել, չգիտես ?
- Ոչ, չգիտեմ, երևի ուզում է ձեր սերը փորձի, տեսնի իրոք դուք իրար սիրում եք:
- Միթե դա չեր երևում հենց սկզբից, հը՞: Ինչու ինքը մեզ բաժանեց, ինչու…

Թախծում եմ… նայում եմ նկարին ու տխրությունս անցնումա ու սկսում եմ ժպտալ:
Ինչպես, ինչպես գտնեմ ես իրան, հարցնում եմ ինքս ինձ, ինչպես ? Մոտս այնպիսի տպավորություն կա, որ ես մի բան բաց եմ թողել, մի բան հաշվի չեմ առել, մի բան, բայց ինչ ? Ասելով դա սկսեցի նայել նկարը` ուսումնասիրել այն, փորձելով գտնել նրա մեջ պատասխանը ես:

- Նկար ջան, մոլորվել եմ ես, կարծես մի փաստ մոռացել եմ ես, չեմ օգտագործել այն իմ փնտրտուքների ժամանակ, միգուցե օգնես ինձ վերհիշել այն
- Այո դու ճիշտ ես, դու մոռացել ես մի բան
- Ինչ ?
- Ինձ
- Քեզ ?
- ՆԿԱՐ որտեղ քո կեսն է, հասկանում ես … ջան, քո կեսը: Ժամանակը մի պահ կանգ է առել ու արտացոլվել է իրա էությունը այս թղթի կտորի վրա երբ իրան նկարել են
- Ու ? ոնց կարամ ես դա օգտագործեմ ?
- Իրա ու այդ նկարի մեջի աղջկան բաժանում են ժամանակը իր վսեմությամբ, ու եթե քո սերը շատ է ուժեղ ապա կարաս հաղթես այդ արգելքը ու …
- Ու ?
- Խոսաս Իրա հետ …
- Քո ասածից ոչ մի բան չհասկացա , ու ինչ-որ հավատս չի գալիս որ դրանից մի բան կստացվի
- Կստացվի, հավատա ինձ
- Լավ, իսկ ինչ պիտի ես անեմ ?
- Դու պիտի գրես միքանի նախադասություն, բայց այնպես որ այնտեղ չլինի սեր բառը: Ու այնպես որ կարդացողը տողերի արանքը տեսնի այդ սերը…
- Ինչ հանելուկներով ես դու խոսում ! Իսկ կոնկրետ ինչ պիտի գրեմ ?
- Օրինակ հարցնես ոնց է ինքը, ինչպես է իրա գործերը, ու հիշիր կարդացողը չպիտի կարդա այնտեղ սեր բառը, բայց ամեն ինչ հասկանա
- Ինչ հասկանա ?
- Որ դու Իրան սիրում ես
- Միևնույն է, ես չեմ հասկանում, ինչու չեմ կարա բաց գրեմ դրա մասին ?
- Եթե քո գրածը ամիջապես Ինքը ստանար, ապա կարաիր, բայց այն անցնելու է իրա ծանոթների ու բարեկամների ձեռներով, ու եթե դու տենց բաներ գրես, ապա հաստատ իմացիր որ ինքը այն չի ստանա:
- Լավ, հեսա գրեմ:

Ինձ թվում եր, որ մի րոպեում կգրեմ, բայց ամեն անգամ Նկարի դուրը չեր գալիս: Ինքը արգելեց ինձ օգտագործել այսպիսի բառեր քաղցրիկս, սիրելիս, համովս, և այլն… ու ես մոլորվեցի, հասկացա թե ինչ դժվար խնդիր է դա, գրել իմ կյանքիս նպատակին գրություն, առանց գրելու որ սիրում եմ Իրան: Երբ անցավ 2 ժամ, ես հասկացա որ դժվար իմ մոտ տենց բան ստացվի: Ախր ոնց ես չգրեմ որ սիրում եմ Իրան, որ առանց Իրա չեմ կարում շնչել, էլ ուր մնաց հաց ուտեմ ու քնեմ: Ոնց ? Ով կասի ինձ ?
Չի ստացվում, չեմ կարում…
էլ չեմ փորձում, պառկել եմ լսում եմ երաժշտություն կախարդական ու երազում եմ, մեկ-մեկ էլ նայում եմ նկարին ու համբուրում ես Իրան, իմ քաղցրիկին, իմ համովին, իմ սիրելիիս…
Օ՜ Աստված, իչքան եմ ես Իրան սիրում, Աստված իմ…
Կրկին եմ փորձում գրել այդ միքանի նախադասությունը ու երբ պիտի արդեն ստացվեր ես այն ջնջեցի, ախր ոնց ես Իրան գրեմ որտեղ չգրեմ որ սիրում եմ, ախր չեմ կարա…
Մտածում եմ:
Որոշեցի` գրում եմ… ոչինչ որ այնտեղ չի լինի սերը, կարևորը նա է որ գտնեմ ես Իրան, ու եթե դա օգնի ապա ինչու ոչ
Վերցրի մի հատ թղթի կտոր ու սևագրություն սկսի այնտեղ անել: Դուք չեք պատկերացնի թե իչքան դժվար բան է դա, ամեն մի բառ գրելուց, լավ մտածում եմ նոր գրում: Ամենադժվարը սկսելն է:
Անցավ մի ժամ, բայց ես առաջին նախադասությունը դեռ չեմ պրծել: Հիմա երկրորդ նախադասությունն եմ գրում:
Անցավ ևս մի ժամ, հազիվ վերջացրի:

- Ես վերջացրի, հիմա ինչ անեմ ?
- Գրիր այդ իմ հակառակ կողմի վրա
- Գրեցի
- Շուտով դու կիմանաս քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, միքիչ համբերի
- Ես այդքան սպասել եմ, ու մի քանի օր էլ կսպասեմ…

Հիմա անհամբեր սպասելու եմ պատասխանին… հուսով եմ որ հուսախաբ չեմ լինի:
Իրա նկարն եմ նայում ու զմայլվում եմ իմ …ով` իմ կյանքի կեսով…

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 6 օր ) Սովորական օր

Պառկեմ քնեմ


Նստած եմ մեր բակում բազկաթոռի վրա ու երաժշտություն եմ լսում:



Մայր մտնող Արևը իրա ճառագայթներով տաքացնում է մարմինս հոգնած, ծիտիկներ գույնզգույն հավաքվել են ու ծլվլում են, ուրախություն են չորս բոլորը ածում: Փակել եմ աչքերս, հիշում եմ իմ արկածները բազմաթիվ, երբ փնտրում էի ես Իրան: Ինչերի մեջից եմ ես անցել, որտեղ ասես չեմ եղել, սակայն ապարդյուն, չգտա ես Իրան: Բայց հիմա, երբ վերադարձել եմ, մի փոքր հույս է ի հայտ եկել, որ Իրա մասին շուտով տեղեկություն կստանամ: Ապրի Նկարը…
Հետո ասի նայեմ, միգուցե պատասխանը արդեն եկել է, ու… նկարը չգտա ես: Ես իրան միշտ ծոցագրպանում էի պահում, բայց հիմա չկա… Սկսեցի այն փնտրել, բայց ու մի տեղ չկար: Տնեցիք նույպես չգիտեին ուր է այն: Ես այնպես էի շվարել, հավատս չեր գալիս, ես պետք է Իրա մասին տեղեկություն իմանաի, ու սենց բան ստացվեց… Կարծես ինչ-որ մեկը դիդմամբ այնպես է անում, որ ես Իրան չգտնեմ:
Մեր տան մոտով մի առու է հոսում, նստել եմ այդ առվի մոտ ու լալիս եմ… ու իմ արցունքներս թափվում են իրա մեջ:
- Այս ով է իմ ջուրը աղիացնում,- ասեց Կապույտ Առուն:
- Ներիր ինձ Կապույտ Առու ջան, - ասի ես, սրբելով աղի արցունքները իմ:
- Ինչ է պատահել, ինչու ես լալիս ?
- Դա այնքան երկա՜ր պատմություն է: Սիրում եմ ես մեկին… Օ՜, Աստված իմ, ես այնքան ասել այս խոսքերը որ դրանք իմ համար կորցրել իրանց սկզբնական էությունը, որը ասելուց հոգիդ կարմրումա իսկ սիրտդ ծաղկում:
- Հետո ?
- Սիրել եմ ու կորցրել եմ… չեմ կարում ապրել առանց Իրա, չեմ կարում…
- Իսկ ինչն է պատճառը որ չես գնում իրան ման գալու ?
- Է՜խ, դու նույնիսկ չես պատկերացնի թե որտեղ ասես չեմ եղել, ինչերի միջով չեմ անցել, բայց ապարդյուն, չկա Ինքը ոչ մի տեղ, մեջիս ուժերը պրծան ու ես վերադարձա տուն:
- Պարզ է
- Պատկերացնում ես, ես պիտի Իրա մասին ինչ-որ բան իմանաի, ու թարսի պես կորցրեցի այն, ինչի միջոցով պիտի ստանաի այն:
- Հիմա հասկանում եմ, թե ինչու էիր այսպես հոնքուր-հոնքուր լալիս:
- Ա՜խ, Կապույտ Առու ջան, ո՛չ միայն դրա համար … այդ առարկան Իրա նկարն եր: Ես կորցրել եմ ամենաթանկ նյութական բանը որ ունեի էս աշխարհում, ես լալիս եմ որովհետև այլևս չեմ կարա նայել Իրան զմայլվելով, հիանալով իրա աստվածային գեղեցկությամբ, ու դրան գումարած չեմ իմանա իմ հարցերի պատասխանները:
- Լսիր, իսկ քո անունը ինչ է ?
- …
- Շատ հաճելի է քո հետ ծանոթանալ … ջան, իսկ ես Կապույտ Առուն եմ, ես քո համար մի հատ լավ լուր ունեմ, մի հատ վատ
- Սկսիր լավից
- Ես գիտեմ որտեղ է այդ նկարը, այն իմ ջրերի մեջ է ընկել
- Իսկ վատը որն է ?
- Ես չգիտեմ ուր են քշել դրան իմ ալիքները կամակոր, ների՜ր ինձ
- Գրողը տանի, բա հիմա ի՞նչ անենք, ոնց գտնենք նկարին ?
- Չգիտեմ, բայց դու մի հուսահատվիր, ես մի բան կմտածեմ, դու վաղը արի իմ մոտ, գուցե մի միտք մոտս ծագի
- Էղավ Կապույտ Առու ջան, ես քեզանից անչափ շնորհակալ կլինեմ, եթե օգնես գտնեմ այդ նկարին, այն իմ համար շատ մեծ նշանակություն ունի:

Կրկին եկա պառկեցի բազկաթոռի վրա ու սկսեցի մտածել թե ինչպես կարելի է գտնել նկարին, սակայն ոչ մի միտք մոտս չառաջացավ, հուսով եմ որ Կապույտ Առուն մի բան կհորինի, ես անպայման պիտի գտնեմ այդ նկարը, անպայման… Աստվա՜ծ իմ… ինչու՞ այսպես ստացվեց, հիմա ես ոնց պիտի համբուրեմ Իրան ? Ոնց…
Փակեցի աչերս, ենթագիտակցությանս մեջ սարքեցի իրա կերպարը, գրկեցի Իրան համբուրեցի ու քնեցի…

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

Old 24.10.2008, 20:36   #8
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default

Ժողովուրդ ջան, մի բան եմ խնդրում, մի քննադատեք իմ գրածները, ես շատ լավ ամեն ինչ հասկանում եմ, այն լի է տառասխալներով ու ոչ գրական ոճով, ես գրող չեմ:
Ես չեմ ամաչում իմ գրածներից, ես գրել եմ այն ինչ կա իմ հոգու մեջ, փոխադրել եմ թղթի վրա իմ զգացմունքները, որոնք երբեմն այնքան շատ են լինում, որ խեղդում են նրանք ինձ… ստիպված գրում եմ սա, որպեսզի հոգիս միքիչ հանգստանա:
Եթե դուք ուզում եք այստեղ կարդալ թե ինչ է սերը, ապա ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փակել այս թեման ու կարդացեք Ավետիք Իսահակյանի «Հավերժությունը»

Old 24.10.2008, 20:40   #9
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by Reckon_ View Post
Quote:

Почему в literary nook?

Непонятно. Ну пусть пока останется здесь.
Եթե այստեղ չի կարելի գրել, ապա խնդրում եմ ասեք որտեղ է կարելի գրել

Old 25.10.2008, 11:12   #10
Im blond whats ur excuse?
 
Meme's Avatar
 
Join Date: 11 2006
Location: Earth
Posts: 643
Rep Power: 4
Default

Quote:
Originally Posted by karen83 View Post
Եթե այստեղ չի կարելի գրել, ապա խնդրում եմ ասեք որտեղ է կարելի գրել
'Chi kareli grely' mi qich xist e asvats. Ughghaki ays bazhnum mardik dnum en steghtsagortsutyunner qnnarkumneri ev qnnadatutyunneri hamar.
Ete duq dzer ays grvatsqy hamarum eq grakan steghtsagortsutyun, apa iroq kareli e mi qani vo&akan u qerakanakan shtkumneric heto nran tal aydpisi tesq.
Hakarak depqum ka orinak Adult Zone, Psychology and Philosophy, verjapes General bazhinnery vortegh dzer 'Erazneri Ashxarhumy' aveli harmar klini im kartsiqov.
__________________
Regardz Megardz

Moderatorial
Old 25.10.2008, 11:30   #11
Честный Кот
 
Reckon_'s Avatar
 
Join Date: 04 2004
Location: Yerevan
Age: 49
Posts: 1,844
Rep Power: 5
Exclamation Moderatorial

Quote:
Originally Posted by karen83 View Post
Եթե այստեղ չի կարելի գրել, ապա խնդրում եմ ասեք որտեղ է կարելի գրել
Գրել կարելի է: Եվ ոչ ոք չի պատրաստվում ձեր ստեղծագործությունները հեռացնել այստեղից:

Ընթերցողի հարցը, ի դեպ, տեղին է: Գրական անկյունում պահանջներն ավելի բարձր են: Չի խրախուսվում փողոցային լեզուն: Ակնկալվում է առնվազն տարրական գրագիտություն:
Եվ յուրաքանչյուր ընթերցող ունի քննադատելու իրավունք` քաղաքավարության և փոխադարձ հարգանքի սահմաններում:

Ի դեպ, ոչ ոք այստեղ գրող չէ: Բոլորս էլ սիրողներ ենք:

Շնորհակալություն Ավ. Իսահակյան վերընթերցելու խորհրդի համար: Ուրախ եմ, որ Վարպետը դեռ վերջնականորեն չի մոռացվել:

Եթե դուք պատրաստ եք լսել քննադատություն, պատրաստ եք աշխատել ձեր ստեղծագործությունները հղկելու, կարգի բերելու ուղղությամբ, ապա` բարի գալուստ Գրական անկյուն:

Եթե պետք է գրեք ինչ ուզենաք, ինչպես ուզենաք և խորշեք քննադատվելուց, ապա նպատակահարմար կլինի հրապարակել ձեր երկերը որևէ բլոգում: Օրինակ` այստեղ: Հոգին, գուցե, իրոք կհանգստանա:

Ընտրությունը ձերն է:

Հարգանքներով`
Գրական բաժնի մոդերատոր
__________________
Честный Кот
------------------------------------------------------
Еще не жаль огня, и Бог хранит меня... (с) А. Макаревич

Когда я трезв, я - Муму и Герасим, мама;
А так я - Война и Мир. (c) БГ

Old 25.10.2008, 12:13   #12
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by Reckon_ View Post
Եթե դուք պատրաստ եք լսել քննադատություն, պատրաստ եք աշխատել ձեր ստեղծագործությունները հղկելու, կարգի բերելու ուղղությամբ, ապա` բարի գալուստ Գրական անկյուն:
Այո, ես պատրաստ եմ

Old 25.10.2008, 12:31   #13
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default


(4 ամիս 7 օր ) Սովորական օր

Պառկեմ քնեմ


Գիշերվա կեսին զարթնեցի ես մի երկյուղելի երազից, որտեղ ինձ բռնել էին մարդանման վայրենի էակները ու ուզում էին ինձ խարյուկի վրա այրել` իրանց ճաշ եփել: Հետո իչքան էլ փորձեցի չկարա աչք կպցնել: Ստիպված հագվնվեցի ու դուրս հելա բակ, պառկեցի խոտերի վրա ու սկսեցի աստղազարդ երնքին նայել: Ես ինքս չնկատեցի թե ինչպես են աչքերս փակվում, ու ննջում եմ: Ու արդեն լուսացել եր, երբ ինձ զարթեցրեց մեկի ձայնը: Պարզվեց Կապույտ Առուն է ինձ կանչում: Արագ քայլերով ես մոտեցա նրան, ու ողջունեցի `
- Բարի առավոտ Կապույտ Առու ջան
- Բարի առավոտ … ջան
- Ինչպե՞ս ես, ինչպես անցկացրիր այս աստղազարդ գիշերը դու
- Է՜ … ջան, էս վերջերս շատ անքուն գիշերներ եմ ես անցկացնում
- Ի՞նչ է պատահել
- Ես իմ ջրերը մի Փոքր Աղբյուրից եմ վերցնում, իսկ նրա ջրերը օրեցօր գնալով նվազում են, ու եթե այսպես շարունակվի ապա շուտով ես լիովին կցամաքեմ
- Ա՜յ քեզ բան, իսկ Փոքր Աղբյուրը որևէ բացատրություն չի՞ տալիս
- Ես քանի անգամ գնացել եմ մոտը, բայց ինքը հրաժարվել է հետս խոսել
- Իսկ ի՞նչ պիտի անես
- Չգիտեմ, դեռ կսպասեմ, միգուցե ամեն ինչ դզվի
- Ուզու՞մ ես օգնեմ քեզ
- Ո՛չ, դու ինքդ բազմաթիվ պռոբլեմներ ունես, հա՛, լրիվ մոռացել էի, ես քեզ խոստացել էի օգնել գտնել նկարը
- Այո՛, այո՛, դու գիտե՞ս թե ինչպես օգնես ինձ
- Եթե դու իմ հոսանքով իջնես մինչև կամուրջը հնադարյան և թեքվես աջ, ապա կհասնես մի դղյակի ժայռի վրա սարքած, այնտեղ դու կգտնես նկարը քո
- Վա՜յ Կապույտ Առու ջան, շատ շնորհակալություն քեզ, և իսկույնևեթ կգնամ այդտեղ, ևս մի անգամ անչափ շնորհակալություն
- Բարի ճանապարհ քեզ … ջան

Ես արդեն ուզում էի գնալ, մեկ էլ մի միտք գլխիս մեջ ծագեց` բա որ հանկարծ Կապույտ Առուն ցամաքի, ես ինչպե՞ս պիտի գտնեմ ճանապարհը, ու շվարած նայեցի Կապույտ Առվին:

- Ինչ է պատահել, ինչու՞ ես այսպես շվարել
- Ուղղակի, պատկերացրի որ քո ջրերը այնքան պակասեն, որ մի օր ցամաքես ու ես այլևս չեմ կարա գտնեմ իմ ճանապարհը, չէ՞
- Վա՜յ, ոնց ես չէի մտածել դրա մասին, այո՛ դա իրոք պռոբլեմ է
- Այո՛
- Բա հիմա ի՞նչ անենք
- Մնում է մի բան, գնալ ու պարզել, թե ինչ է պատահել Փոքր Աղբյուրին, ինչու է իրա ջրերը այդքան քչացել
- Հա՛, բայց այդ Փոքր Աղբյուրը այստեղից շատ է հեռու

- Ինչ անեմ, դա էլ իմ բախտն է, իչքան մտածում եմ, ուրիշ ելք չկա` պիտի գնամ:
- Քեզ բարի ճանապարհ ու քո միսիաին հաջողություն

Քանի որ երկար ժամանակով պիտի բացակայեմ, հրաժեշտ տվեցի մերոնց, վերցրի պանդուխտի պայուսակը ու գնացի անհավատալի արգելքները հաղթահարելու:

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 8 օր ) Սովորական, ոչ լավ օր

Պառկեմ քնեմ


Օ՜, Աստված իմ, երբեք մտքովս չեր անցնի, որ ես այսպիսի պատմության մեջ պիտի ընկնեմ: Խոսքը այս արկածների մասին չէ, այլ նրա որ մինչև Իրա հետ ծանոթանալը ես շատ սառնասիրտ մարդ էի, ու ոչ մի աղջկա համար “մատս մատի” չէի տա, էլ ուր մնաց աշխարհի ծայր գնաի: Բայց ես երբ տեսա Իրեն, սիրտս հալվեց… դարձա այն ինչ հիմա կամ, ու չեմ կարում պատկերացնել իմ ապագան առանց Իրա, առանց իմ քաղցրիկի:
Երկու օր է օր ու գիշեր գնում եմ առանց հանգստանալու, ու դեռ չեմ հասել Փոքր Աղբյուրին: Որոշեցի միքիչ նստել, հանգստանալ ու կրկին գնալ: Այն օրվանից, ինչ իմ աչերը տեսան առաջին անգամ Իրեն, ես անընդհատ Իրա մասին եմ մտածում` երբ աշխատում եմ, երբ պարապ եմ մնում, երբ քնում եմ, երբ հաց եմ ուտում, երբ հանգստանում եմ: Այդպես էլ հիմա կրկին ինքնա ուղեղիս մեջ, այս անգամ հիշում եմ մեր խոսակցություններից մեկը… Աստված ի՜մ, չեմ կարում… շունչս սկսեց կտրվել, ես պառկեցի սառը գետնի վրա ու սկսեցի ծանր շնչել…
Չգիտեմ իչքան տենց պառկած մնացի, երբ արդեն լուսացել եր, արևը իրա ճառագայթներով տաքացրեց հոգիս, ու անցան մեջիս ցավերը անտանելի: Ես վեր կացա ու շարունակեցի ճանապարհը իմ, կարծես ոչ մի բան չի պատահել: Արդեն կեսօր եր, երբ հասա Փոքր Աղբյուրին: Ես այնքան էի հոգնած, որ միանգամից չկարացա հետը խոսել: Հագեցրի ծարավս իրա ջրով ու ասի`
- Փոքր Աղբյու՜ր, ու՜ր ես, -կանչեցի ես նրան:
- Այո, - ասեց ինքը, - ի՞նչ է պատահել
- Դեռ չի պատահել, բայց շուտով կպատահի
- Ի՞նչ
- Քո ջրերը այնքան են քչացել, որ շուտով Կապույտ Առուն կցամաքի
- Հա՛, հետո ինչ
- Ո՞նց, ոնց հետո ինչ, ասում եմ ինքը կցամաքի լիովին
- Ցամաքում է, թող ցամաքի, քո համար միևնույն չէ՞
- Ոչ, իմ համար միևնույն չի, այլ ընդհակառակը
- Իսկ դու ի՞նչ առնչություն ունես այդ առվի հետ: Մի օր ցամաքում է, մյուս օր էլ ափերից դուրս է գալիս, դա բնական երևույթ է
- Ո՞նց, հետաքրքի՜ր է, ինչու՞ այդ մասին չասեց ինձ Կապույտ Առուն, իրա խոսքերով կարծես քո ջրերը առաջին անգամ են քչանում
- Ես չգիտեմ քեզ ինչ է ասել ինքը, բայց հավատա ինձ, իմ խոսքերը հենց այն ճշմարտությունն է, որին… գրո՛ղը տանի, ինչու եմ ես արդարանում: Դու ո՞վ ես, և ի՞նչ ես ուզում ինձանից
- Ես … եմ, իմ անունը դժվար քես ինչ-որ բան ասի
- Այո բան չի ասում, հիմա անցնենք երկրորդ հարցին
- Դա այնքան երկա՜ր պատմություն է
- Դու պատմիր, ես շտապելու տեղ չունեմ
- Սիրում եմ ես մե…
- Էլի դա, - ընդհատելով ինձ ինքը, - միթե դուք չե՞ք հոգնել այդ կեղծ խոսքերից, որոնք չորս բոլորը ածում եք առանց ամաչելու
- Դու այդ ի՞նձ նկատի ունես
- Քո նմաներին, որոնք իրանց սիրահարների տեղ են դնում, ու անընդհատ կրկնում են` սիրում եմ, չհասկանալով այդ բառերի իմաստը, չհասկանալով ինչ են ասում, ինչու են ասում, ուղղակի ասում են, ձևի համար , հենց այնպես…
- Չգիտեմ ինչ քեզ պատասխանեմ, ապացուցել իմ սերը քեզ ես չեմ անի, ում որ պետք է այն ամեն ինչ գիտի, ես նկատի ունեմ Աստծուն: Ինքը գիտի ամեն ինչ… իսկ դու՜… իհարկե ցավալի է որ կասկածում ես, բայց ինչ արած: Միգուցե, դու փոխես քո կարծիքը, երբ ես պատմեմ իմ մասին ?
- Ես էնքան եմ տենց հորինած պատմություններ եմ լսել, որ ևս մի անգամ լսել չեմ ուզում:
- Չես ուզում, չեմ պատմի, բայց հուսով եմ որ խնդրանքս կկատարես
- Չեմ խոստանում, բայց եթե իմ ուժերը թույլ տան, ապա կօգնեմ
- Խնդրանքս հետևյալն է, որպեսզի Կապույտ Առուն չցամաքի
- Գրողը տանի, դու չե՞ս հասկանում, ես քեզ ասում եմ որ դա բնական երևույթ է
- Ուզում ես ասել, որ չես կարա այնպես անել որ ինքը չցամաքի ?
- Ես տենց բան չասացի, ես դա կարամ անել, բայց չեմ անի, որովհետը դա բնության օրենքների խախտում կլինի
- Միգուցե ես պատմեմ իմ մասին, իմ կյանքի մասին, Իրա մասին, թե ինչպես եմ սիրում, ինչպես եմ աշխարհից աշխարհ ընկել Իրեն եմ ման գալիս, թե ինչպես առանց Իրա չեմ կարում ապրել, դու փոխես քո որոշումը ?
- Ինչպես ասի ես ոչ մի բան չեմ ուզում քո մասին լսել ու չեմ փոխի իմ որոշումը
- Աստված ի՜մ, բա ես հիմա ի՞նչ անեմ

Հետո մենք լռեցինք, մտածում էի ինչ անել: Երբ միտս ոչ մի բան չեկավ, ծնկաչոք սկսեցի խնդրել իրան, որպեսզի Կապույտ Առուն չցամաքի, բայց ապարդյուն… նույնիսկ անկեղծ արցունքներս չօգնեցին: Հետո Փոքր Առուն չդիմացավ ու ասեց`

- Վերջ տուր, աղաչում եմ, ախր ես էլ սիրտ ունեմ, էլ չեմ կարում: Խնդրում եմ հավատա ինձ, ես ոչինչ չեմ կարա անի, շուտով ինքը ցամաքելու է, ու քո աղաչանքները իզուր են
- Բա հիմա ես ի՞նչ անեմ
- Չգիտեմ, ես չգիտեմ թե ինչիդ է պետք քեզ այդ Կապույտ Առուն, սակայն քեզ կասեմ թե իչքան ժամանակից այն լրիվ կցամաքի
- Ե՞րբ
- 5 Ժամից
- Մերսի Փոքր Աղբյուր ջան
- Խնդրում եմ, ներիր ինձ … ջան, որ այսպես կոպիտ հետդ խոսեցի, ուղղակի իմ կյանքում եղել է մի պատմություն շատ վաղուց, որը խորը հետք է թողել իմ մեջ, ու դրա համար ես այսպիսին եմ դառել, ևս մի անգամ ներիր ինձ, որ ոչ մի բանով քեզ չօգնեցի

Ուրիշ անգամ լիներ, ես կհարցնեի ինչ է պատահել, ինչով կարամ օգնեմ, սակայն այս անգամ շատ խաղն եր մեջս: Հուսահատված ես հեռացա դեպի հորիզոն, նույնիսկ հրաժեշտ չտալով Փոքր Աղբյուրին:
Մի ժամանակ իմ մոտ նույնպես կասկածներ կաին իմ սիրո նկատմամբ, որ չեմ սիրում Իրեն իսկական, բայց հետո ամեն ինչ ապացուցվեց… հավատացիք նույնիսկ դուք, չէ՞: Այո՛, ես համոզված եմ, դուք ինձ հավատում եք, որ սիրում եմ ես, ու այն ստից բան չի` այն իսկական է: Ու դրա համար ես շատ զգացված եմ, որ իմ հետ եք միշտ, ինձ հետ տխրում եք ու թախծում, ինձ հետ ուրախանում ու զվարճանում: Շնորհակալությու՛ն:

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

Old 27.10.2008, 15:08   #14
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default

(4 ամիս 10 օր ) Սովորական օր

Պառկեմ քնեմ


Փոքր Աղբյուրից ես հեռացա շատ շշմած, գնում էի չգիտեմ ուր, միայն գնում էի: Հետո նստեցի մի մեծ քարի վրա ու սկսեցի մտածել: Այսինքն ոչ մի մտածել էլ չստացվեց` հայացքս բևեռել էի մի կետի ու անշարժացել էի: Չգիտեմ ինչից եմ ես ավելի դարդ անում, նրանից որ կորցրել եմ Իրա նկարը, թե նրանից որ չեմ իմանալու Իրա մասին տեղեկություններ: Երևի ավելի շատ նկարի կորստից, քանի որ այլևս չեմ կարա համբուրել ես Իրեն… չեմ կարա զմայլվել Իրա սքանչելի պատկերով:
Մեկ-մեկ տիրող լռությունը խախտվում եր իմ ծանր հոգոց հանող շնչառությունից: Ես արդեն հաշտվել էի այն մտքի հետ, որ ընդմիշտ կորցրել եմ Իրա նկարը: Հետո սկսեցի հիշել այն հիանալի օրը եր Ինքը տվեց ինձ Իրա նկարը: Հոգոց հանեցի ես շշնջալով`
- Ափսոս… հետաքրքիր է, երբ մյուս անգամ կլինեն այդպիսի հիանալի օրեր իմ համար:
- Ինչի՞ համար ես ափսոսանք տալիս, - ասեց ինչ-որ մեկը
- Դու ո՞վ ես, - զարմացած հարցրի ես, նայելով շուրջ բոլորս, բայց այնտեղ ոչ-ոք չկար:
- Ես այն եմ ինչի վրա նստած ես հիմա դու
- Վա՜յ Քար ջան, ներիր ինձ
- Ոչինչ, նստիր, ես դեմ չեմ
- Շնորհակալություն
- Դե հիմա պատմիր, տեսնեմ ինչ է պատահել
- Է՜խ Քար ջան, երկար պատմություն է դա, չգիտեմ ինչից սկսեմ: Իմ կյանքի օրերից մեկում ես հանդիպեցի մի չքնաղ փերու ու մինչև ականջներս ծայրը սիրահարվեցի Իրա վրա: Ես մինչ այդ հասկացա, արդեն ուշ եր` կորցրեցի ես Իրեն: Ու այն վախտվանից փնտրում եմ Իրեն ամենուր, բայց ապարդյուն, չեմ գտնում իմ կյանքի իմաստին: Իմ անհաջողությունները գնալով ավելանում են` կորցրեցի ես մի օր նաև Իրա նկարը` ամենաթանկ նյութական իրը որ ունեի էս աշխարհում: Ու որպեսզի գտնեմ այդ նկարը պիտի հաղթահարեմ բազմաթիվ արգելքներ, սակայն…, - պատմեցի իրեն ամեն ինչ, թե ինչպես Փոքր Աղբյուրի ջրերը մի քանի ժամից պրծնելու են
- Այո՜, անլուծելի խնդիրների առաջ ես դու կանգնել, չգիտեմ ոնց քեզ օգնեմ, չնայած… սպասի՛ր, մի միտք ծագեց մոտս
- Ի՞նչ
- Այստեղից ոչ այդքան հեռու, այն դարավոր բլուրից այն կողմ, ապրում է մի իմաստուն շատ խելացի: Եթե օգնի մեկը քեզ, ապա միայն ինքը:
- Ես իսկույնևեթ կգնամ իրա մոտ
- Սպասիր, արդեն մթնել է, միչնույն է, մթյության մեջ չես գտնի ճանապարհը դու, մնա մոտս մինչև լուսաբաց, հետո կգնաս:
- Օ՜, ո՛չ, ես չեմ կարող այդքան սպասել, մի քանի ժամից ցամաքելու է Կապույտ Առուն
- Արի աղոթենք որ այդքան շուտ չցամաքի: Միևնույն է, ես քեզ հիմա չեմ թողնի գնաս, կմոլորվես:

Ես չէի համաձայնվում, բայց վերջիվերջո համոզեց ինքը ինձ ու այդպես ես մնացի մոտը գիշերելու: Շատ ուրախ ժամանց մենք անցկացրինք, հետաքրքիր պատմություններ էինք իրար պատմում, կատակում էինք, հետո ես պատմում էի Իրա մասին, թե ինչպես եմ հետը ծանոթացել, թե իչքան եմ ես Իրեն սիրում, կարճ կապած ամեն ինչ:

- Գիտես ինչ, - ասեց Քարը, - ես ուղղակի չեմ կարում պատկերացնել , թե իչքան դու կուրախանաս, երբ գտնես Իրեն, երևի ուրախությունից մեռնես, կատակ եմ անում: Այնքան կուզեի տենեի այդ աղջկան, ով այդքան գերել է քեզ, շատ-շատ կուզեի
- Է՜ Քար ջան, թարսի պես մոտս չի Իրա նկարը, որ ցույց տաի քեզ իմ թագուհուն, ու քեզ միանգամից պարզ կլիներ, թե ինչու եմ խելագարվել:
- Չգիտեմ ոնց քեզ խնդրեմ, - ամաչելով ասեց Քարը
- Ի՞նչ
- Որ երբ գտնես Իրեն, գաք ինձ մոտ հյուր, շատ եմ ուզում ձեզ միասին տեսնել
- Էղավ, Քար ջան, արդեն հիմիկվանից կարաս մենյուն կազմես ճաշկերույթի
- Հա ախպեր … ջան

Հետո մենք շատ զրուցեցինք մինչև իմ քունս տանելը ու ես քնեցի: Ես չեմ հիշում ինչ երազներ էի տեսնում, բայց հաստատ շատ հաճելի, քանի որ Քարի խոսքերով հաճախ էի երջանկալից ժպտում: Երբ Արևի առաջին ճառագայթները սկսեցին բնությանը կենդանացնել, Քարը ինձ ձեն տվեց: Ես հրաժեշտ տվեցի իրեն, խոսք տալով այցելել իրեն մի օր Իրա հետ միասին:

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 11 օր ) Սովորական օր: Գոծերս այդքան էլ վատ չի, բայց միևնույն է դժգոհ եմ, այս տեմպերով որ գնա ես բավական չափով չեմ հարստանա ու … դե դուք գիտեք ինչիս է պետք այդ անիծյալ փողը: Երեկ ընկերներիցս մեկը մի միտք ասեց լավ փող աշխատելու, բայց այն անազնիվ գործա, դրան նույնիսկ դժվարա գործ անվանելը, սակայն շատ հնարավոր է որ մեծ եկամուտ լինի դրանից: Դեռ չեմ որոշել զբաղվել դրանով, ինձ հարց եմ տալիս` արդյոք արժի այդ անիծյալ փողի համար ստորանալ… ու ով, իմ նման ազնիվ մարդը… բայց ես որպեսզի իրականացնեմ երազանքս, շատ բաների վրա աչքերս կփակեմ: Ու ես գիտեմ, մի օր կգտնեմ իրեն, բայց արդեն իմ նման զզվելի, ստոր մարդը իրեն պետք չի լինի: Ես իրա դուրը եկա երբ մենք ծանոթացանք, քանի որ ես շատ բարի, ազնիվ, խղջով մարդ էի: Եթե կորցնեմ այդ հատկությունները, երևի իսկականից կկորցնեմ իրեն: Այնպես որ մտածել է պետք: Երևի նկատել եք, որ այս վերջերս սկսել եմ հաճախ գրել էս ֆայլը: Իմ հաշվարկով եթե սենց տեմպերով գրեմ, ապա մի տարուց կվերջացնեմ: Հույսով եմ որ այդ ժամանակ արդեն իրեն գտած կլինեմ, ու կտամ սա որ դուք կարդաք, բայց դուք երբեք չեք իմանա ով եմ ես և ով է նա: Դա հավերժ կմնա ձեզ համար գաղտնիք, հուսով եմ ինձնից այդքան էլ չեք նեղանա

Ուշ է, պառկեմ քնեմ


(երազ)

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 14 օր ) Սովորական, տխուր օր: Թախծում եմ… շատ դժվար է առանց իրա, շատ-շատ դժվար է ապրել առանց իրա: Նոր աչքերիցս արցունքներ էին թափվում: Ինչպե՞ս ես պիտի ապրեմ առանց իրա, չեմ կարում պատկերացնել, երևի չկարանամ: Ու պետք էլ չի լինի էս կյանքը ինձ առանց իրա, ինչի՞ս է պետք, պե՛տք չի: Փակվել եմ սենյակումս, լսում եմ աննման մեղեդիներ, ու թախծում եմ: Կրկին ուզում եմ լաց լինել…

Պառկեմ քնեմ


Արդեն մի քանի ժամ է գնում եմ, բայց դեռ չեմ հասել: Հոգնել եմ շատ, ուզում եմ կանգնել հանգստանալ, սակայն ես չեմ կարող գեթ մի վարկյան կորցնել: Որպեսզի կարճ թվա ճանապարհը ինձ, ես սկսեցի երգել բարձրաձայն` սիրում եմ քեզ սիրելիս…
Շուտով կհասնեմ, արդեն երևում է Իմաստունի խրճիթը: Մոտեցա ու թակեցի, բայց ոչ-ոք չբացեց:



Եվս մի թակոց ու դուռը բացվեց: Դուռը բացեց ինքը` Իմաստունը, ես երբ տեսա իրեն, այնքան ծանոթ թվաց ինձ իրա դեմքի արտագծերը, ու երևի ես էլ իրեն ծանոթ թվացի: Ու մենք այդպես ուշադիր իրար էինք զնում, ու հետո երկուսս համարյա միասին բացականչեցինք` Դու՜…
Դա վաղուց եր, շատ վաղուց, մի հավերժություն առաջ, երբ ես պատանի էի: Շատ խելացի էի ես այն ժամանակ, բազմաթիվ մրցույթների էի մասնակցում, գրավում էի բարձր տեղեր: Ու կար մեկը, ով գերազանցում եր ինձ տասնյակ անգամներ, գրավում եր առաջին տեղերը: Դուք հավանաբար գուշակեցիք թե ով է նա: Այն ժամանակ ես մի հատ երազանք ունեի` հաղթել իրեն: Ու մեր մեջ թեժ պայաքար եր գնում, սակայն տենց էլ ինձ չհաջողվեց հաղթել իրեն, բայց ես մի անգամ շատ մոտ էի դրան, մի հիմար սխալ արեցի ու չկարացա իրականացնել երազանքս: Հետո մեր ճանապարհները բաժանվան ու տասնյակ տարիներ հետո կրկին միացան:
Ինքը ինձ ներս հրավիրեց, հարցրեց ինչով ինձ հյուրասիրի, ես թեյ ուզեցի:Մինչև ինքը թեյ եր պատրաստում, ես նստեցի բազկաթոռին ու սկսեցի հայացքով ուսումնասիրել իրա բնակավայրը:
- Երբեք մտքովս չեր անցնի, - ասեց ինքը, դնելով դեմս բաժակը, - որ մի օր քեզ կրկին կտեսնեմ:
- Ճիշտն ասած, իմ մտքով էլ երբեք չեր անցնի: Ու դու դեռ չգիտես, թե ինչ է պատճառ հանդիսացել մեր հանդիպմանը
- Գրողը տանի, ինչպես ես դու փոխվել, աստված իմ, - ժպտալով ասեց ինքը, - միթե՞ դու այն ամաչկոտ տղեն ես
- Դու էլ ես փոխվել, բայց ոչ այդքան շատ, ես քեզ իսկույն հիշեցի: Կյանքը փոխում ամեն մեկիս, երբեմն դարձնելով ուրիշ մարդիկ, այդպես էլ փոխելա մի օր ինձ
- Դու չե՞ս երազում մեր այն անհոգ, լավ տարիների մասին
- Այո՛, այո՛, հիանալի ժամանակներ էին
- Այնպես կուզեի կրկին հայտնվի այն ժամանակներում
- Իսկ ես չէի ուզի, կյանքս ինձ մի թանկ բան է տվել, ես ոչ մի դեպքում ինքնակամ դրանից չեմ հրաժարվի: Գիտե՞ս ինձ ինչ է ամենաշատը զարմացնում
- Ինչը՞
- Որ մեր նման հակառակորդները այսպես սիրալիր զրուցում են
- Այո, մեր մեջ թեժ պայքար եր գնում, ու մեկ-մեկ մոտս վախ եր առաջանում, որ կհաղթես ինձ, ու մի օր շատ մոտիկ էիր դրան…
- Ըհը, մի հիշեցրա իմ հիմար սխալը, ես ինձ դրա համար տարիներով չէի կարում ներել, բայց ինչ եղել է հետ չես բերի
- Դե լավ, պատմիր, տեսնեմ ինչ է պատահել, բայց արդեն գուշակում եմ որ դա տխուր պատմություն է
- Քո հոգին երբեք ցավացե՞լ է
- Ոչ… մի՞թե տենց բան հնարավոր է
- Ես էլ էի կարծում որ հնարավոր չի, բայց հավատա ինձ հնարավորա: Ցաաավում է հոգիս…

Լռություն տիրեց մի քանի վարկյան ու ես շարունակեցի`

- Մի որ հանդիպեցի ես մի աղջկա…, - երբ դա ասեցի, հուզվեցի, աչքերս արցունքոտվան, ես լռեցի, խոր շունչ քաշեցի ու շարունակացի`
- Ու հավիտենական սիրով սիրահարվեցի… ու մի օր կորցրեցի… անցան տարիներ, չմոռացա ես Իրեն, ու սկսեցի փնտրել Իրեն: Իմ ճանապարհին հանդիպում են բազմաթիվ արգելքներ ու որպեսզի հաղթահարեմ դրանցից մեկը, եկել եմ այստեղ, ինձ ասել են որ միայն դու կարաս ինձ օգնես:
Պատմեցի ես իրեն ամեն ինչ:
- Այո՜, տխուր պատմություն.. երբեք չէի լսել նման բան: Ես զարմանում եմ, անցել է այդքան ժամանակ ինչ չես տեսել Իրեն, միթե՞ գոնե միքիչ չես մոռացել Իրեն
- Ոչ, այլ ընդհակառակը գնալով ամեն ինչ խորացավ
- Իսկ եթե հանկարծ չգտնե՞ս Իրեն: Միթե՞ դու պատրաստ ես խաչ դնել քո կյանքի վրա, դու հասկանում ես ինչ ես անում
- Ես կհասկանաի եթե մտածելու ունակություն ունենաի, հիմա սիրտսա ուղեղին հրամաններ տալիս
- Դու ուղղակի ցնորվել ես, հավատա ինձ, կհանդիպես դու մի օր ուրիշին ու ինքն էլ շատ լավը կլինի, պետք չի կյանքդ այդպես խորտակել
- Դու ուղղակի չես պատկերացնում թե ինչ է նշանակում Ինքը իմ համար… Ինքը այն աղջիկնա ում երազել էի ողջ կյանքիս տակ: Ու մենք ստեղծված ենք Աստծու կողմից իրար համար` ես Իրա համար, իսկ Ինքը իմ համար:
- Իմ ախպեր … ջան, դու իզուր ես այդպես մտածում, ես քո հետ համաձայն չեմ, բացի Իրենից կան էս աշխարհում շատ-շատերը, որոնց հետ երջանիկ կլինես դու
- Ես այդ երբեք չեմ իմանա, պետք չի բացի Իրենից ինձ ոչ-ոք, կամ Ինքը կամ ոչինչ…
- Այդ ի՞նչ նկատի ունես դու
- Հեչ, խնդրում եմ, մի խորհուրդ տուր, ո՞նց անեմ, որ Կապույտ Առուն չցամաքի:
- Ես քեզ կտամ այդ խորհուրդը, բայց մինչ այդ ուզում եմ քեզ խելք հասկացնել…
- Օ՜ Աստված իմ, դա անիրական է, ոչ մի բան և ոչ ոք չի կարող մտափոխի ինձ, դա անհնար է, ավելի շուտ Արևը ու Լուսինը իրար տեղերը կփոխեն, քան տենց բան կպատահի: Խնդրում եմ, հավատա ինձ, ես շաաատ-շաաաաատ եմ իրեն սիրում, անսահման շատ, ու չեմ կարում առանց Իրա դիմանալ… իմ կայնքը առանց Իրա իմաստ չունի, ես ապրում եմ հանուն Իրա համար: Դա է իմ ճակատագիրը, ու դու պիտի հավատաս ինձ, աղաչում եմ` ես մի օր անպայման Իրեն կգտնեմ ու հավերժ կլինեմ Իրա հետ երջանիկ:
- Բայց…
- Ո՛չ մի բայց, դու ուղղակի ինձ հավատա, խնդրում եմ
- Լավ, - ասեց ինքը ժպտալով, - ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
- Վա՜յ, դու շատ ապրես
- Դե լավ, արի ասեմ թե ինչ պիտի անես, առանց այդ էլ ժամանակ չկա:
- Հա՛, դե շուտշուտ ասա, ինչ պիտի անեմ:
- Դու չես կարում լուծել այս պռոբլեմը, քանի որ խնդիրը սխալ ձևով ես ներկայացնում: Դու ուզում ես այնպես անել որ Կապույտ Առուն չցամաքի, այլ այնպես պիտի անես որ գտնես ճանապարհը եթե նույնիսկ Կապույտ Առուն ցամաքի, իսկ դա մեծ տարբերություն է: Եթե դու խնդիրը երկրորդ եղանակով ներկայացնես, ապա հեշտությամբ կգտնես միջոցը` պետք է Առվի մեջ մի բան լցնես, ու երբ ինքը ցամաքի այդ բանը քեզ ճանապարհը ցույց կտա: Իսկ ինչ լցնես… հեսա մտածեմ… այստեղից ոչ հեռու մի սքանչելի պարտեզ կա լի ծաղիկներով, եթե ծաղիկները դեմ չլինեն, կարաս իրանց լցնես Կապույտ Առվի մեջ:
- Հիմա պերզ է, թե ինչու էիր ինձ միշտ հաղթում , քեզ անչափ շնորհակություն, թույլ տուր գնամ, առանց այդ էլ ժամանակ չկա
- Այո, այո, ես շատ ուրախ եմ մեր այս հանդիպմանը ու նրան որ կարացա քեզ օգտակար լինել
- Ես նույնպես շատ ուրախ եմ, ու հուսով եմ որ մի օր կրկին կհանդիպենք
- Իհարկե, ու հուսով եմ որ այն ժամանակ կգտնես դու Իրեն, քո կյանքի կեսին
- Այո՛, տենց էլ լինելու է, անկասկած, լավ հաջող, ևս մի անգամ շնորհակալություն
- Հաջող, բարի ճանապարհ քեզ, Աստված քեզ պահապան

Այսպիսի հանդիպում մեկի հետ, ում հետ վաղթին հակառակորդներ էինք, իսկ հիմա լավ, անբաժան ընկերներ:

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 17 օր ) Այսօր իմ կազմած պլանները ձախողվան, գործից հելա… Վիրավորանքները հասան այն աստիճանի, որ ես էլ չդիմացա: Առաջ դիմանում էի, քանի որ գտնում էի դա միակ միջոցն է հարստանալու ու Իրեն գտնելու, բայց ամեն ինչ ունի իրա գինը, ես էլ եմ մարդ, ունեմ ինքնասիրություն, չեմ թողի որ անվերջ վրովս քելան: Այդքան էլ դարդ չեմ անում, հիշեցի այն անազնիվ գործի մասին, որի մասին միքանի օր առաջ գրել էի: Մինչ այդ որոշել էի դրանով չզբաղվել, բայց հիմա այլընտրություն չկա…
Տրամադրությունս շատ լավա, ուրախ երգեր եմ լսում, հոգիս հանգիստա ու ուրախ, մեջս հույսս եռումա` շուտով ես կգտնեմ Իրեն… նույնիսկ շատ թանկ գնով, սակայն ես դա կանեմ, իսկ հետո… երբ հետոն գա, այն ժամանակ էլ կնայենք:

Պառկեմ քնեմ

Old 27.10.2008, 21:30   #15
Младенец
 
Join Date: 10 2008
Location: Russian
Posts: 13
Rep Power: 0
Default

Զարթուցիչը զանգեց` գործի գնալու ժամանակն է…

(4 ամիս 14 օր ) Սովորական, տխուր օր: Թախծում եմ… շատ դժվար է առանց իրա, շատ-շատ դժվար է ապրել առանց իրա: Նոր աչքերիցս արցունքներ էին թափվում: Ինչպե՞ս ես պիտի ապրեմ առանց իրա, չեմ կարում պատկերացնել, երևի չկարանամ: Ու պետք էլ չի լինի էս կյանքը ինձ առանց իրա, ինչի՞ս է պետք, պե՛տք չի: Փակվել եմ սենյակումս, լսում եմ աննման մեղեդիներ, ու թախծում եմ: Կրկին ուզում եմ լաց լինել…

Պառկեմ քնեմ
Closed Thread




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 08:36.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.