|
Բացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վ |
|
05.12.2008, 08:00
|
#1
|
Дошкольник
Join Date: 11 2007
Location: Armenia
Posts: 107
Rep Power: 4
|
Բացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վ
Blog-Livejournal Blog-Blogspot YouTube - vhovhan's Channel
Վարագույրը մի թեթեւ բացում ես ու` սարսափում, շնչահեղձ լինում: Ու դա ցանկացած համակարգի` բաց կամ փակ, այդ համակարգի ցանկացած վարչության, օղակի պարագայում: Մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում կամավորական սկզբունքով աշխատելիս բացեցին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վարագույրն ու` իրականությունից անակնկալի եկան: Բայց արագ չիջեցրին վարագույրն ու տեսածից, բացահայտածից շշմած` չլռեցին` ինչպես ընդունված է, ինչպես անում են:
Երեկ «Ուրբաթ» ակումբում նրանք պատմեցին ամեն ինչ:
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցը նախատեսված է մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամ երեխաների համար, բայց երիտասարդները, ինտենսիվ շփվելով երեխաների հետ, նկատում են, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն նորմալ մտավոր տվյալներ ունի, այլեւ` «մեծ տենչ գիտելիքի հանդեպ»: Սկսում են աշխատել նրանց հետ, սովորեցնել: Կամավորներից մեկը պատմեց, որ աշակերտների հետ 1 ամիս անգլերեն պարապելուց հետո նրանք սովորեցին այբուբենը: Իսկ 2-3 ամսից հետո կարողացան շփվել ամերիկացիների հետ: Կամավորները վաղուց էին զգացել դպրոցի տնօրինության անբարյացակամ վերաբերմունքը. պարբերաբար երիտասարդներին կանչում էին, հարցուփորձ անում` ինչու եք եկել, ինչ եք ուզում... Կամավորները բացատրում են, որ ելնելով մարդասիրական նպատակներից եւ այլն, ցույց են տալիս անհրաժեշտ փաստաթղթեր ու վկայականներ: Միեւնույնն է` կամավորների ներկայությունը դպրոցում անցանկալի էր, անհանգստացնող: Մի օր աշակերտուհիներից մեկը փաթաթվում է կամավոր աղջիկներից մեկին ու ասում. «Ես ձեզ շատ եմ սիրում, բայց մեզ արգելել են շփվել ձեզ հետ»... Սակայն կամավորներն արդեն հասցրել էին շատ բան իմանալ, պարզել դպրոցում կատարվածից:
Նախ, նկատել էին, որ աշակերտները կիսաքաղց են մնում: Հետո երեխաները պատմում են, որ օրվա վերջում իրենք իրենց ձեռքով իրենց համար պատրաստված ճաշը տանում են տնօրենի խոզերին ու հնդկահավերին: Ուտել այդ կերակուրները հնարավոր չէր:
Կամավորներին ասել էին, որ դպրոցում սովորում են 110 աշակերտներ: Երիտասարդները ոչ միայն չեն տեսնում դպրոցում այդքան աշակերտ, այլեւ շատ հաճախ նկատում են արդեն ծանոթ աշակերտների բացակայությունը: Պարզվում է` տղաներին տանում են ուսուցիչների, տնօրենի այգիներում աշխատեցնելու, աղջիկներին` տներում:
Դասուսուցումը չի կարող բավարարել անգամ մտավոր հաշմանդամ երեխաներին, ուր մնաց` լիարժեք երեխային: Աշակերտները պատմել էին, որ ստուգումների ժամանակ իրենք` միանգամայն առողջ երեխաները, ուսուցիչների ցուցումով տկարամիտի դեր են խաղում, եւ որ դա չափազանց զվարճալի է:
Դասերից հետո բոլորին փակում են մի սենյակում, միացնում հեռուստացույցն ու հորդորում սերիալ նայել: Դուրս գալը, զբոսնելը, օրը ուրիշ զբաղմունքներով լցնելը արգելվում է: Սենյակներում, ողջ դպրոցում ծանր հոտ է տարածված: Սանիտարահիգիենիկ տարրական կանոնները չեն պահպանվում. սենյակները հազվադեպ են մաքրվում, երեխաները ուշ-ուշ են լողանում:
Պարապմունքների ընթացքում կամավորների հետ մտերմացած աշակերտուհիները պատմում են ուսուցիչների կողմից կատարված սեռական ոտնձգությունների, բռնաբարության փորձերի մասին: Եվ բոլոր աշակերտուհիները նշում են իրենց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի անունը` Լեւոն Ավագյան: Կամավորները պատմում են տնօրենին: Սա ասում է, որ այդ պատմությունները աղջիկների վառ երեւակայության արդյունքն է, չէ՞ որ նրանք ամբողջ օրը սերիալ են նայում:
Երիտասարդները դիմում են նաեւ հոգեւորականների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, լրագրողների: Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում կամավորների նկարահանած տեսաերիզը` քողարկելով իր հետ կատարվածի մասին պատմող աղջկա դեմքը: Դրանից հետո հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը հեռանում է դպրոցից` այլեւս ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու նպատակով: Ոչ Լ.Ավագյանը, ոչ մյուս ուսուցիչները, ոչ դպրոցի տնօրենը պատասխանատվության չեն կանչվում: Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնից պատասխանատվության են կանչվում կամավոր երիտասարդները` առանց ծանուցագրի, մի հեռախոսազանգով: «Մենք սպասում էինք, որ քննիչները պետք է խիստ մոտեցում ունենային դպրոցի տնօրինության նկատմամբ: Ի վերջո, եթե անգամ դեռ չի ապացուցվել կատարվածը, բայց վկաները շատ են, փաստերը` բազմախոսուն: Այնինչ մենք էինք մեղադրյալի դերում հայտնվել», - պատմեց կամավոր տղաներից մեկը:
«Մեզ հետ կոպիտ վարվեցին եւ շատ վիրավորական: Քննիչ Ադամյանն ասաց, որ ավելի լավ կլիներ մենք ինքնապաշտպանությամբ զբաղվեինք: Հեգնեց, թե մեզ առաքյալների տեղ ենք դրել: Մինչ այդ ես չգիտեի, որ ցուցմունք գրելու համար իրավունք չունեն մեզ 3 ժամից ավել պահելու քննչական բաժնում: Նրանք ինձ այնտեղ պահեցին 7 ժամ», - պատմեց Մարիամ Սուխուդյանը:
Մի խոսքով, երիտասարդներին քննչական բաժնում սպառնացել են, վախեցրել, ասել, որ մեղադրողները` աղջիկները, հրաժարվել են տեսաերիզում պատմածից, եւ որ ամբողջ պատասխանատվությունը իրենց` կամավորների` վարագույրը բարձրացնողների վրա է: Ի դեպ, երիտասարդները ձայնագրել են այն հեռախոսազանգը, որտեղ աղջիկներից մեկը զանգում է կամավորին ու տեղեկացնում, որ ինքը քննչական բաժնում հերքելու է ամեն ինչ, ասելու է, որ կամավորների սովորեցրածով է ինքը նման պատմություններ պատմել, իրականում ոչինչ էլ չի եղել: Եվ որ ինքը ստիպված է այդպես խոսել, քանի որ տնօրենը կանչել է մորը, հոխորտացել, սպառնացել, մայրն էլ ծեծել է իրեն` աշխարհով մեկ խայտառակ անելու համար եւ ստիպել հերքել ամեն ինչ: Աշակերտուհիները արդեն հարցաքննվել են: Նրանք ամեն ինչ հերքել են:
Երեկ ԿԳՆ-ից զանգահարել են կամավորներին, առաջարկել միասին գնալ դպրոց, ստուգայց անցկացնել: Երիտասարդները մերժել են: «Եթե հիմա դուք գնաք այդ դպրոց, կտեսնեք, որ դպրոցը մաքուր է, աշակերտները գոհ են, ոչ մի դժգոհություն չունեն: Բայց այդպես միայն առաջին հայացքից է, հավատացեք»: Երիտասարդների պայքարը գոնե մի արդյունք տվել է. դպրոցը գոնե առժամանակ մաքրվեց գարշահոտերից եւ Լեւոն Ավագյանից:
Ի դեպ, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցն են ավարտել լրագրողներ Գագիկ Շամշյանն ու Մհեր Արշակյանը: Գ.Շամշյանը այդ դպրոց է բերվել Կամոյի, Մ.Արշակյանը` Մեղրիի մանկատնից: Նրանք այդ դպրոց են բերվել իբրեւ տկարամիտներ` համալրելու այդպիսիների գլխաքանակը:
Գագիկ Շամշյանը մինչեւ հիմա հիշում է այդ դպրոցի լավ ու վատ ուսուցիչներին: Եթե անգամ չցանկանա հիշել, ճակատի սպին գոնե ամեն առավոտ հիշեցնելու է լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանի` մանրահատակի կտորով գլխին հասցրած հարվածը: Մինչեւ հիմա հիշում է ֆիզկուլտուրայի դասատու Վարազդատ Մկրտչյանին, որին երեխաները «կապույտ մորուք» էին ասում, փայտամշակման դասատու Դավիթ Միրզոյանին, որն իր իսկ սարքած ցուցափայտով ծեծում էր իրենց: Եվ թե ինչպես իրենց տանում էր իր այգին, բանջարանոցը, աշխատեցնում, բայց վայը եկել, տարել էր նրան, ով մի պոմիդոր, մի ցոգոլ կպոկեր:
Իսկ ի՞նչ պետք է տեսնի Կրթության եւ գիտության նախարարությունը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում` մաքուր մանրահատա՞կ, կահկարասի՞, լվացված զուգարաննե՞ր... Ի՞նչ կարող է տեսնել, օրինակ, ԿԳՆ աշխատակից Արծվիկ Արշակյանը, ով նախկինում այդ դպրոցի փոխտնօրենն էր` բռնություննե՞րը, բռնաբարություննե՞րը, առողջ երեխաներին տկարամտացնե՞լը: Նրանք նման բաներ չեն տեսնում. ոչ այն պատճառով, որ ամենակարեւոր բաները աչքով չես տեսնի: Նրանք այնքան ազնիվ են, որ ուրիշի աչքի գերանը տեսնելիս ձայն չեն հանում, որովհետեւ տեսնում են նաեւ իրենց աչքի գերանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ФјХёЦ‚ЦЂХҐЦЂ ХЂХЎХµХЎХЅХїХЎХ¶Х«ЦЃ - ФІФ±Х‘ХЋФµФј Ф· Х†Х€Х’ФІФ±ХђФ±Х‡ФµХ†Ф» Ф№Ф»ХЋ 11 ХЂФ±ХЏХ€Х’Фї ФґХЉХђХ€Х‘Ф» ХЋФ±ХђФ±ФіХ€Х’Х…ХђФё. ХЌФ±ХђХЌФ±Х“ФµФјФ» Ф·
|
|
|
|
05.12.2008, 08:21
|
#2
|
Младенец
Join Date: 12 2008
Location: Yerevan
Posts: 1
Rep Power: 0
|
Ցավալի է, որ սա է մեր իրականությունը
|
|
|
05.12.2008, 09:04
|
#3
|
toreador who can't kill
Join Date: 05 2003
Location: The Palace of Exile
Posts: 3,495
Rep Power: 5
|
Ու էդ այլանդակներին պաշտպանո՞ւմ է ոստիկանությունը: Ուր ենք գլորվում...
__________________
"...And I can tell you the names of the kingdom
I can tell you the things that you know"
|
|
|
05.12.2008, 13:18
|
#4
|
the mochinger
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 44
Posts: 1,894
Rep Power: 5
|
lol Sizif... "ajs ajlandaknerin pashpanum e vostikanutjuny?" du zarmanum es, vor ajlandaknerin ajlandaknery pashpanum en??? come on, iji erkri vra apri.
exex, ed ajlandak takanqnerin vareln el a qich, serund en kotrum-pchaznum dasatu kochvox takanqnery.
|
|
|
05.12.2008, 14:56
|
#5
|
комсомолка, спортменка...
Join Date: 11 2007
Location: СССР
Posts: 90
Rep Power: 0
|
Amenavaty giteq vorna, vor ed amen inchy bardzradzajneluc heto stacvum a, vor tujoxy eli ed erexeqn en linum, vijaky ed erexeqi hamar aveli a vatanum, voch te lavanum, iranq der lav chdzevavorvats zgayun erexeq en, tenc bard hogebanakan jnshmany djvar a dimanal, manavand brnabarutyun... da shat lurj harca, es depq gitem, erb tenc patmutyunneric u manavand ed masin bardzradzajneluc heto axjiky eraknern a ktrel... chgitem nujnisk inch asem.... sarsapelia
__________________
Как ни крути
|
|
|
05.12.2008, 16:51
|
#6
|
Im blond whats ur excuse?
Join Date: 11 2006
Location: Earth
Posts: 643
Rep Power: 4
|
Ughghaki xosqer chem gtnum artahaytelu ayn argahatanqy vor zgum em mer iravapashtpan marminneri, karavarutyan ev ir bolor infrastrukturaneri handep.
Amboghj xndiry nra mej e, vor mer azgy &shti u patvi hamar minchev verj payqarel chgiti.
Amen aghb karogh e vaxecnel...
Es mi ban em zgacel, ete cuyc tvecir hayi mot, vor irenic vaxenum es, aryund kxmi, bayc ete naxahardzak eghar, inqn e tsak man galis taqnvelu.
Hima poxanak bolory mi mardu nman amboghj hanrapetutyuny ombudsmanov u varchapeti kabinetov xarnein irar, irenc xosqeric het en kangnel.
Isk kamavorakanneri mejqin voch mek chkar kangnats? Vor kazmakerputyunic en?
__________________
Regardz Megardz
|
|
|
05.12.2008, 19:21
|
#7
|
VIP member of AKB
Join Date: 10 2002
Location: Armenia
Posts: 203
Rep Power: 5
|
Շատ հեշտ ա մարդուն մեղադրել սեռական ոտնձգություններ կատարելու մեջ եւ դժվար՝ ապացուցելը: Երիտասարդ կամավորների արածը ինչպես նաեւ Հանրայինի հեռարձակումը խախտել է անմեղության կանխավարկածը: Լեւոն Ավագյան անունով մարդը առանց հետաքննության, առանց դատարանի որոշման հրապարակայնորեն հայտարարվեց մանկահասակների բռնաբարող: Դա անընդունելի է: Ես հասկանում են որ երիտասարդների մոտ արդարության ավելի սրված եւ միգուցե ռոմանտիկ զգացում կա, սակայն ոչ երիտասարդները պետք ա գոնե այդ հարցում օգնեյին նրանց ավելի կոռեկտ լինել: Փոխանակ օգնեյին որ քրեական գործ հարուցվեն, իրավաբանական օգնություն ցուցաբերեյին՝ միանգամից մամլո ասուլիս են անում. «Տեսեք, բռնել ենք սրան ... »: Եթե նպատակը լիներ ուղղակի օգնելը կամ արդարության հասնելը մամլո ասուլին հերթը կհասներ ամենավերջում:
|
|
|
|
|
|
05.12.2008, 19:26
|
#8
|
Дошкольник
Join Date: 11 2007
Location: Armenia
Posts: 107
Rep Power: 4
|
Quote:
Originally Posted by Pit
Շատ հեշտ ա մարդուն մեղադրել սեռական ոտնձգություններ կատարելու մեջ եւ դժվար՝ ապացուցելը: Երիտասարդ կամավորների արածը ինչպես նաեւ Հանրայինի հեռարձակումը խախտել է անմեղության կանխավարկածը: Լեւոն Ավագյան անունով մարդը առանց հետաքննության, առանց դատարանի որոշման հրապարակայնորեն հայտարարվեց մանկահասակների բռնաբարող: Դա անընդունելի է: Ես հասկանում են որ երիտասարդների մոտ արդարության ավելի սրված եւ միգուցե ռոմանտիկ զգացում կա, սակայն ոչ երիտասարդները պետք ա գոնե այդ հարցում օգնեյին նրանց ավելի կոռեկտ լինել: Փոխանակ օգնեյին որ քրեական գործ հարուցվեն, իրավաբանական օգնություն ցուցաբերեյին՝ միանգամից մամլո ասուլիս են անում. «Տեսեք, բռնել ենք սրան ... »: Եթե նպատակը լիներ ուղղակի օգնելը կամ արդարության հասնելը մամլո ասուլին հերթը կհասներ ամենավերջում:
|
պատասխանեմ ինչպես մի ուրիշ տեղ.
դու 100% համոզված ես որ մեր քննչական-դատական համակարգը գտնվում է իդեալական վիճակում և նա միշտ արդարության կողմն է ?
անձամբ ես չեմ վստահում.. և չեմ բացառում որ այդ ուսուցիչը վաղը հանգիստ սրտով աշխատի մի ուրիշ դպրոցում և տուժվածների քանակը ավելանա.. ուստի մարդիկ պետք է իմանան ումից պաշտպանեն իրենց երեխաներին..քանի որ ամեն մի երեխա չի ոտնձգության դեպքում դիմում իր ծնողին:
Հետաքրքիր ա այդ ուսուցչի իրավունքների մասին շատ մտահոգված ես, իսկ երբևիցե մտածել ես գիշերօթիկ դպրոցների անչափահաս երեխաների իրավունքների մասին?
ում և ինչպես պետք է դիմեն եթե ծեծում են կամ սեռական ոտնձգության են ենթարկվում?
կամ 9րդ դասարանում 4րդ դասարանի գիտելիքներնել չեն ստանւմ? Ում պետք է դիմեն եթե չունեն ծնող, բարեկամ որը իրենց կայցելի? ուսուցչի որը կասի թե դա նրա երևակայությունն է? թե տնօրենին որ մի հատե լրացուցիչ ծեծ ուտի?
|
|
|
|
05.12.2008, 19:32
|
#9
|
...
Join Date: 09 2001
Location: yul
Age: 40
Posts: 726
Rep Power: 5
|
Zarmacnuma iroq vor vochinch chi arvelu esqanic heto? Kmoracvi u kgna? Ha, miguce menq kmorananq, is et erexaner@? Uxxaki zzveli vichaka!
|
|
|
|
|
|
05.12.2008, 19:49
|
#10
|
VIP member of AKB
Join Date: 10 2002
Location: Armenia
Posts: 203
Rep Power: 5
|
Փորձեմ ես էլ հերթով պատասխանեմ
Quote:
Originally Posted by grieg
դու 100% համոզված ես որ մեր քննչական-դատական համակարգը գտնվում է իդեալական վիճակում և նա միշտ արդարության կողմն է ?
|
Ոչ .. ավելի շատ հավատում եմ հակառակին:
Quote:
մարդիկ պետք է իմանան ումից պաշտպանեն իրենց երեխաներին..քանի որ ամեն մի երեխա չի ոտնձգության դեպքում դիմում իր ծնողին:
|
Quote:
Հետաքրքիր ա այդ ուսուցչի իրավունքների մասին շատ մտահոգված ես,
|
Այդ ուսուցիչը իմ համար անդեմ անձնավորություն ա որի մենակ անունն եմ լսել Հանրայինից: Պարզապես համոզված եմ որ մարդուն հասարակայնորեն եւ անվանական առանց ապացույցի մեղադրել այդպիսի հանցագործության մեջ ՉԻ ԿԱՐԵԼԻ:
Quote:
ում և ինչպես պետք է դիմեն եթե ծեծում են կամ սեռական ոտնձգության են ենթարկվում?
կամ 9րդ դասարանում 4րդ դասարանի գիտելիքներնել չեն ստանւմ? Ում պետք է դիմեն եթե չունեն ծնող, բարեկամ որը իրենց կայցելի? ուսուցչի որը կասի թե դա նրա երևակայությունն է? թե տնօրենին որ մի հատե լրացուցիչ ծեծ ուտի?
|
ըհը .. ստեղ հասանք հավաքույթի բուն իմաստին (c)
1. Ես չգիտես ինչի համոզված եմ որ լավ մեջք ունեցող ու պաշտոնյա բարեկամներ ունեցող մարդը չի աշխատի գիշերօթիկ դպրոցում հայերենի դասատու: Առավել եւս նա ամեն ինչ կանի որ իր անունը չհնչի հեռուստատեսությամբ: ասյտեղից շատ հեշտ հետեւություն կարելի ա անել, որ այդ դասատուն դժվար թե ոստիկանությանը առած լինի: Խոսքը գնում է ոչ թե պաշտոնյայի մասին, այլ սովորական դասատուի: Եթե չեք մոռացել ապա դասատուն/ուսուցիչը մտնում է սոցիալաես ամենաանպաշպան դասի մեջ: Էս սա ասում եմ որ հիշացնեմ, որ էբ ԲՈԲՈՆ, որն էտ երիտասարդների կարծիքով, ու ինչ մեղքս թաքցնեմ նաեւ իմ կարծիքով, ոտնձգություներ է արել անչափահասների նկատմամբ ցավոք սովորականից էլ ցածր սոցիալական կարգավիճակ ունեցով մարդ է: Եւ դժվար թե ոստիկանությունը պաշտպաներ նրան:
2. Եթե ծնողները լռեցնում են, տնօրենը ծեծում եւ այլն դա ահավոր է: Միանշանակ; Բայց այստեղ հայտնվում են զարգացած եիտասարդներ ՄԱԿ-ից, ոոնք փոխանակ իրավական օգնություն ցուցաբերեն, գործը օգնեն հասնի դատարան /իսկ մի կողմից սովորական դասատույի, մյուս կողմից իրավական խորհրդատվություն ունեցող տուժողների դեպքում դատարանը ավելի քան վստահ եմ մաքսիմալ արդար որոշում կկայացնի/ սկսում են բարձրաձայնել Լեուն Մարգարյան անունը: Իսկ եթե էտ մարդը հանկարծ պարզվի որ բան չի արել ՞: իսկ եթե պարզվի որ ուղղակի երկուս դնելու համար են այդպես անում որ պատժեն ՞: Երեխեքին ոչ մի բան չեն անի, երիտասարդներին էլ: Իսկ այ էտ մարդու անուը կմնա որպես բ....ի տղա: Այ դրա համար գոյություն ունի անմեղության կանխավարկած: Ու ոչ մեկ իրավունք չունի այդ կանխավարկածը խախտել: մանավանդ կրթված առաջադեմ ու զարգացած երիտասարդները: Այս սրա դեմ եմ ես բողոքում: Փոխանակ գործով զբաղվեն, պայքարեն, հասնեն արդյունքի՝ մամլո ասուլիս են անում, հեռւոստատեսությաշմբ լուրջ դեմքով ելույթներ են ունենում ու անուններ տալիս: Ես բողոքում եմ անուն տալու դեմ:
|
|
|
|
|
|
|
05.12.2008, 21:06
|
#11
|
Дошкольник
Join Date: 11 2007
Location: Armenia
Posts: 107
Rep Power: 4
|
Quote:
Այդ ուսուցիչը իմ համար անդեմ անձնավորություն ա որի մենակ անունն եմ լսել Հանրայինից: Պարզապես համոզված եմ որ մարդուն հասարակայնորեն եւ անվանական առանց ապացույցի մեղադրել այդպիսի հանցագործության մեջ ՉԻ ԿԱՐԵԼԻ:
|
Այդ ուսուցիչը իմ համար նույնպես անդեմ անձնավորություն է , համակարգի մի ակ, քանի որ քանի դեռ նման դպրոցներում չկա վերահսկողություն նման անդեմ անձնավորությունների պակաս չի լինի:Ու խնդիրը այստեղ ոչ միայն այն է որ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժները, այլ նաև որ համակարգային փոփոխություններ լինեն և դպրոցները վերահսկվեն:
Quote:
Ես չգիտես ինչի համոզված եմ որ լավ մեջք ունեցող ու պաշտոնյա բարեկամներ ունեցող մարդը չի աշխատի գիշերօթիկ դպրոցում հայերենի դասատու: Առավել եւս նա ամեն ինչ կանի որ իր անունը չհնչի հեռուստատեսությամբ: ասյտեղից շատ հեշտ հետեւություն կարելի ա անել, որ այդ դասատուն դժվար թե ոստիկանությանը առած լինի: Խոսքը գնում է ոչ թե պաշտոնյայի մասին, այլ սովորական դասատուի:
|
մեդիան հաճախ նունիսկ նախկին/ներկա նախագահնի կամ տարբեր օլիգարխներիա կպնում? ուրեմն ետ խեղճերը երևի նույնպես մեջք չունեն: Մի բան կասեմ սա մեծ գլխացավանք է թե իրավապահ մարմինների համար թե կրթության և գիտության նախարարության համար, ովքեր հանգիստ ապրում եին ու մեկել հանկարծ ինչ որ մարդիկ ինչ որ խնդիրներին ստեղծում իրենց ներդաշնակ համակարգային կյանքին : մի խոսքով ինչպես ասում են նախաձեռնություննը պատժելի է :
Quote:
Եթե չեք մոռացել ապա դասատուն/ուսուցիչը մտնում է սոցիալաես ամենաանպաշպան դասի մեջ:
|
Դա չի նշանակում որ դասատուն չի կարող հոգեկան հիվանդ լինի և սեռական ոտնձգություն գործելուց կամ վայրենի ծեծելուց իրեն լավ զգա: Իսկ սոցիալապես ամենանպաշտպան այս դեքում երեխաներնեն քանի որ անչափահաս են որոշ դեպքերում ծնողազուրկ:
Quote:
Էս սա ասում եմ որ հիշացնեմ, որ էբ ԲՈԲՈՆ, որն էտ երիտասարդների կարծիքով, ու ինչ մեղքս թաքցնեմ նաեւ իմ կարծիքով, ոտնձգություներ է արել անչափահասների նկատմամբ ցավոք սովորականից էլ ցածր սոցիալական կարգավիճակ ունեցով մարդ է: Եւ դժվար թե ոստիկանությունը պաշտպաներ նրան:
|
Չես
Quote:
Եթե ծնողները լռեցնում են, տնօրենը ծեծում եւ այլն դա ահավոր է: Միանշանակ;
|
դա ահավոր է և վերջ? գուցե դա արժի կանխել? թե բոլորս միայն սահամանափկվենք հոգոցներով? անձամբ ես չեմ կարող:
Quote:
Բայց այստեղ հայտնվում են զարգացած եիտասարդներ ՄԱԿ-ից,
|
Նախ հետևիր գրելաձևիտ, ու փորձի ավելի հարգալից գրել գրառումներըտ, այլապես դու նույնպես "զարգացած երիտասարդ"-ի տպավորություն ես թողնում :
Quote:
ոոնք փոխանակ իրավական օգնություն ցուցաբերեն, գործը օգնեն հասնի դատարան
|
Կարծում եմ եթե մամուլը բավականաչափ աղմուկ չբարձրացներ, գործը դեռ չսկսված կփակվեր և արխիվ կգնար, չնայած չի բացառվում որ հիմա ել արխիվ կգնա:
Quote:
/իսկ մի կողմից սովորական դասատույի , մյուս կողմից իրավական խորհրդատվություն ունեցող տուժողների դեպքում դատարանը ավելի քան վստահ եմ մաքսիմալ արդար որոշում կկայացնի/ սկսում են բարձրաձայնել Լեուն Մարգարյան անունը:
|
Օպտիմիստ:
Թեմայից չշեղվելու համար չխորանամ բայց կարծում եմ մանկատներում/գիշերօթիկներում աշխատակազմի հնարավորությունները ուրիշ են:
Quote:
Իսկ եթե էտ մարդը հանկարծ պարզվի որ բան չի արել ՞:
|
Ուրեմն կպարզվի, որ մոտ տասը մարդ խաբել են, այդ թվում մարդիկ լիովին տարբեր տարիքային, մասնագիտական խմբերից ովքեր բախտ են ունեցել սովորել/աշխատել այդ դպրոցում:
Quote:
իսկ եթե պարզվի որ ուղղակի երկուս դնելու համար են այդպես անում որ պատժեն ՞:
|
Օ հա , երկուս դնելու համար որոշ մարդիկ նույնիսկ 20 տարի անց չարացած են,
վատ միտք չի կարող ես ոստիկանությանը հայտնել չնայած իրանց երևի այն տարբերակը որ երեխաների մոտ սերիալներից հետո ֆանտազիան ուժեղ զարգացել ա երևի ավելի դուր կգա:
Quote:
Երեխեքին ոչ մի բան չեն անի, երիտասարդներին էլ:
|
Երեխեքին չանելը որնա? վախի մթնոլորտում տարիներով ապրելուց հետո էլ ինչ բան անելու մասին ա խոսքը? փշրում և ջարդում են մարդկանց ճակատագրերը:
Quote:
Իսկ այ էտ մարդու անուը կմնա որպես բ....ի տղա:
Այ դրա համար գոյություն ունի անմեղության կանխավարկած: Ու ոչ մեկ իրավունք չունի այդ կանխավարկածը խախտել: մանավանդ կրթված առաջադեմ ու զարգացած երիտասարդները:
|
Մամուլի ասուլիսի ժամանակ անձամբ ես եմ տվել ուսուցչի անունը ու չեմ զղջում, ես եմ շփվել քննիչների հետ ու նրանք իմ մոտ վստահություն չեն առաջացել: Ես իմ պարտքն եմ համարում մարդկանց զգուշացնելու, քանի որ հույսս չեմ դնելու որևէ ձևական համակարգի վրա և կարծում եմ այս երկրում սովորական քաղաքացիները միշտ իրար կողք պետք է լինեն:
Quote:
Այս սրա դեմ եմ ես բողոքում:
Փոխանակ գործով զբաղվեն, պայքարեն, հասնեն արդյունքի՝ մամլո ասուլիս են անում, հեռւոստատեսությաշմբ լուրջ դեմքով ելույթներ են ունենում ու անուններ տալիս: Ես բողոքում եմ անուն տալու դեմ:
|
Բողոքել բոլորնել կարող են եթե կարող ես գործի, եթե նկատել ես, որ ես ուսուցչի իրավունքներ եմ խախտել ինչու չես դիմում համապատասխան մարմիններին ? գուցե օգնես մարդուն ? թե շատերի նման միայն բողոքել գիտես?
|
|
|
|
|
|
|
05.12.2008, 22:00
|
#12
|
VIP member of AKB
Join Date: 10 2002
Location: Armenia
Posts: 203
Rep Power: 5
|
grieg, մեկումեջ անցնում ես անձնականի, իսկ դա լավ չի ... տգեղ ա առնվազն
Quote:
Originally Posted by grieg
Այդ ուսուցիչը իմ համար նույնպես անդեմ անձնավորություն է , համակարգի մի ակ, քանի որ քանի դեռ նման դպրոցներում չկա վերահսկողություն նման անդեմ անձնավորությունների պակաս չի լինի:Ու խնդիրը այստեղ ոչ միայն այն է որ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժները, այլ նաև որ համակարգային փոփոխություններ լինեն և դպրոցները վերահսկվեն:
|
+1
Quote:
մեդիան հաճախ նունիսկ նախկին/ներկա նախագահնի կամ տարբեր օլիգարխներիա կպնում? ուրեմն ետ խեղճերը երևի նույնպես մեջք չունեն: Մի բան կասեմ սա մեծ գլխացավանք է թե իրավապահ մարմինների համար թե կրթության և գիտության նախարարության համար, ովքեր հանգիստ ապրում եին ու մեկել հանկարծ ինչ որ մարդիկ ինչ որ խնդիրներին ստեղծում իրենց ներդաշնակ համակարգային կյանքին : մի խոսքով ինչպես ասում են նախաձեռնություննը պատժելի է :
|
-1
Սովորական հայերենի ուսուցիչը երբեք ոչ մեկի համար չի եղել պռոբլեմ: Մանավանդ ԿԳՆ-ի համար: Նոր դաշնակ նախարար ունեն: «Ռեֆորմներ» ա անում, կաշառակերների ա բռնում: Ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ որ չօգտվի առիթից ու իրան չվերագրի «արատավոր երեւույթների դեմ պայքարը»: Դրանից ինքը եւ ԿԳՆ-ն PR-ի տեսակետից մենակ կշահեն: Ու շահելու են: Մի դասատույի կփակեն, մարդկանց աչքին թոզ կփչեն ու վերջ: մի հինգ տարի էլ չեն անդրադառնա էտ թեմային: Դա իրանց համար խնդիր չի: Շատ մանր հարց ա որ խնդիր լինի: հավատա
Quote:
Դա չի նշանակում որ դասատուն չի կարող հոգեկան հիվանդ լինի և սեռական ոտնձգություն գործելուց կամ վայրենի ծեծելուց իրեն լավ զգա: Իսկ սոցիալապես ամենանպաշտպան այս դեքում երեխաներնեն քանի որ անչափահաս են որոշ դեպքերում ծնողազուրկ:
|
Պատճառահետեւանքաին կապը խախտեցիր: Ու ինձ սխալ հանեցիր, իսկ քեզ ճիշտ: Իսկ իմ ասածը լրվ ուրիշ բան էր: Իմ ասածն այն է որ պետության «կառմուշկից» ու դատարանի «արդարությունից» գիշերօթիկի հայերենի դասատուն շանս չունի օգտվելու:
Quote:
դա ահավոր է և վերջ? գուցե դա արժի կանխել? թե բոլորս միայն սահամանափկվենք հոգոցներով? անձամբ ես չեմ կարող:
|
Ով ասեց վերջ ՞: Ով ասեց որ չարժի կանխել: Որ մասում տեսար որ պետք չի կանխել ՞:
Quote:
Նախ հետևիր գրելաձևիտ, ու փորձի ավելի հարգալից գրել գրառումներըտ, այլապես դու նույնպես "զարգացած երիտասարդ"-ի տպավորություն ես թողնում :
|
հարգելի զարգացած երիտասարդ ՄԱԿ-ից: Ես միշտ հետեում են իմ գրածներին եւ ասածներին ու միշտ փորձում եմ հարգալից գրել գրառումներս: Ու չեմ կարծում որ ինչ որ մեկը քեզ իրավունք է տվել ինձ ինչ որ բան սովորացնես: Իսկ որ զարգացած երիտասարդի տպավորություն եմ թողնում ՝ մենակ ուրախ եմ: Ճիշտ ա, ես դա հատուկ չեմ արել, որ տենց տպավորություն ստեղծվի, բայց մեկա ուրախ եմ: Ափսոս էտքան երիտասարդ չեմ ինչքան կուզենայի:
Quote:
Կարծում եմ եթե մամուլը բավականաչափ աղմուկ չբարձրացներ, գործը դեռ չսկսված կփակվեր և արխիվ կգնար, չնայած չի բացառվում որ հիմա ել արխիվ կգնա:
|
Ինչ գործ ՞ : Քրեական գործ ա հարուցվել՞: Ում դեմ ՞:
Quote:
Օպտիմիստ:
Թեմայից չշեղվելու համար չխորանամ բայց կարծում եմ մանկատներում/գիշերօթիկներում աշխատակազմի հնարավորությունները ուրիշ են:
|
Եթե ես օպտիմիստ եմ ուրեմն ... լավ ... դա ուրիշ պատմություն ա: աշխատակազմի հնարավորություները ընդունում եմ որ ուրիշ են: Ավելի շատ լծակներ ունեն երեխեքեն ճնշելու: Ճիշտ ա: Ու պետք ա պայքարել; Բարձրաձայնել որ կա պռոբլեմ: Սաղ ճիշտ ա: Ուտելիքը, կեղտը, վերաբերմունքը, ոտնձգություները ... Բոլոր հարցերը պետք ա բարձրաձայնել: ԲԱՑԻ անունից: Ոչ մեկ իրավունք չունի մարդուն մեղադրել այդպիսի ծանր ու զզվելի հանցանքի կատարման մեջ մինչեւ չլինի դատարանի որոշում:նույն տեսանյութը պետք էր ցուց տալ առանց անուն ազգանունի: Ու ստեղ ավելի շատ հանրայինի մեղքն ա քան ձեր;
Quote:
Ուրեմն կպարզվի, որ մոտ տասը մարդ խաբել են, այդ թվում մարդիկ լիովին տարբեր տարիքային, մասնագիտական խմբերից ովքեր բախտ են ունեցել սովորել/աշխատել այդ դպրոցում:
|
Շատ քիչ հավանականա; Էլի եմ ասում, որ ես էլ եմ կարծում որ չեն խափում; Բայց հնարավոր ա: Զուտ տեսականորեն:
Quote:
Օ հա , երկուս դնելու համար որոշ մարդիկ նույնիսկ 20 տարի անց չարացած են,
|
Էտ որոշ մարդկանց մասին շատ լավ կարծիք ունես: Երեւի Շամշյանի Գագիկին նոր ես ճանաչում: Երբ ինքը «ֆոտոլրագրողա»: «մլիցա» ժամանակ չես ճանաչել: 90-ականներին ուսանողական մասերի «մլիցեն» էր: «Դմբուզ գագոն»: գիտե՞ս քանի տասնյակ մարդու ա « ճակատի սպին գոնե ամեն առավոտ հիշեցնելու Շամշյան Գագոյի տարբեր բութ գործիքներով գլխին հասցրած հարվածը»: Ես գիտեմ: իմ ծանոթներից առնվազն 3 հոգու:
Quote:
Մամուլի ասուլիսի ժամանակ անձամբ ես եմ տվել ուսուցչի անունը ու չեմ զղջում, ես եմ շփվել քննիչների հետ ու նրանք իմ մոտ վստահություն չեն առաջացել: Ես իմ պարտքն եմ համարում մարդկանց զգուշացնելու, քանի որ հույսս չեմ դնելու որևէ ձևական համակարգի վրա և կարծում եմ այս երկրում սովորական քաղաքացիները միշտ իրար կողք պետք է լինեն:
|
Դրա հաջորդ քայլը ռուսերեն կոչվում ա «самосуд». Իսկ ոնց ես որոշելու ով ա սովորական քաղաքացի ով չէ ՞: Այ քո համար Շամշյան Գագոն սովորական, վստահության արժանի քաղաքացի ա, իմ համար չէ: Ես իրան 95 թվից գիտեմ: տենց հարցերը բա ոնց ենք անելու: Լեւոն Ավագանը իր հարեւանների համար հաստատ վստահության արժանի մարդ ա, իսկ քո, իմ ու աշակերտների համար համար չէ: Բա էտ հարցը ոնց ենք անելու: Անուններ տանք թող ոնց ուզում են արդարանան ՞: Հեռուստատեսությամբ ասենք որ մանկապիղծ են բայց ոստիկանություն չգնանք որովհետեւ քննիչը վստահություն չի ներշնչու՞մ: Բայց հավատանք Գագոյին, որն էլ ինձ վստահություն չի ներշնչու՞մ: Ոնց որ ամեն ինչ ավելի բարդ ա հա ՞:
Quote:
Բողոքել բոլորն էլ կարող են եթե կարող ես գործի, եթե նկատել ես, որ ես ուսուցչի իրավունքներ եմ խախտել ինչու չես դիմում համապատասխան մարմիններին ? գուցե օգնես մարդուն ?
|
Ի տարբերութւուն շատ ու շատ մեղադրանքների, մանկապղծության մեղադրանքը, ինչպես նաեւ բռնաբարության, բավականին զզվելի ու ծանր մեղադրանք է: Եթե նույնիսկ տեսաերիզ գտնվի, որտեղ հիմնական մեղադրողները + Շամշյան Գագոն + Հռոմի Պապը իրար հետ քննարկում են թե ոնց անեն Լեւոն Ավագյանին վատություն անեն ու որոշում են անհիմն մեղադրեն մանկապղծությայն մեջ ու դրանից հետո դատարանը արդարացնի լեւոին Ավագյանին, մեկա հետեւից էլի խոսալու են: մեկա ասելու են: Մեկա փսփսալու են: Ու մենակ իրան չէ: Բոլոր նրանց ով փորձել ա պաշտպանի/իրավաբանական իմաստով/ նրան: Գողին կարդարացնեն, մյուս օրը մոռանան: Մարդասպանին կարդարացնեն, մի տարուց ոչ մեկ չի հիշի: Մանկապղծության խարանը միշտ կմնա: Մանավանդ եթե այն դրվել է հեռուստատեսությամբ; Էն էլ հանրայինով: Դրա համար ճիշտն ասած կխուսափեմ նրա կողքին լինելուց: Մեկա ներքուստ վստահ եմ, որ ինքը արել ատենց բան: իսկ ինչի վրայա հիմնված իմ կարծիքը ՞: Հրապարակային հնչեցված մեղադրական եզրակացության հիման վրա: Այ դրա համար ՉԻ ԿԱՐԵԼԻ նման բաներ անել մինչեւ դատարանի որոշումը:
Quote:
թե շատերի նման միայն բողոքել գիտես?
|
Հարգելի grieg
Ես էնքան բաներ գիտեմ անել, որ համոզված եմ դրանց կեսից ավելիի մասին նույնիսկ պատկերացնում չունես որ տենց բաներ կարելի ա անել ընդհանրապես: Նենց որ իմ գիտելիքների ու հնարավորությունների մասին արի չխոսանք: Քննարկման թեման ոչ ես եմ ոչ էլ կարծում եմ դու:
Ասածիս եզրահանգումները:
1. Չի կարելի անօրինականության դեմ պայքարել անօրինական եղանակներով եւ հպարտանալ որ օրինականություն ես վերականգնում: Դա աբսուրդ ա:
2. Չի կարելի մարդուն անվանել մանկապիղծ միայն բանավոր խոսակցության հիման վրա: Մանկապղծությունը չափազանց զզվելի ու ծանր հանցագործություն է, ու նույնիսկ եթե մյուս օրը ներողություն խնդրես ասածիդ համար՝ խարանը կմնա: Օրինակ՝ Մայքլ Ջեքսոն: Առաջին անգամ մանկապղծության մեղադրանքը փողով փակեց աղմուկ չբարձրացնելու համար: Միանգամից հայտնվեց երկրորդ մեղադրանքը: Ջեքսոնը գնաց մինչեւ վերջ ու դատարանում ապացուցվեց որ այդպիսի բան չի եղել ու դա միայն փող աշխատելու համար էր: Ջեքսոնը արդարացվեց: Իսկ հիմա Հարցրեք ցանկացած մարդու փողոցում, թե ինչ է պատկերացնում Մայքլ Ջեքսոնի անունը լսելուց: Ճիշտ ա : Պատկերացնում ա մանկապիղծ մի փոփ աստղի: Անեկդոտի պես՝ "ложки нашлись, а осадок остался".
3. Ամենավատ արդարադատությունը ինքնադատաստանից (самосуд) լավ ա: Ինքնադատաստանը վերադարձնում է մեզ նախնադարյան-համայնական հասարակարգ: Հիմա գոնե ֆեոդալիզմ ա:
4. ամեն մարդ պետք ա անի իր գործը: Եթե ոստիկանը լավ չի անում իր գործը ուրեմն պետք ա պահանջել որ լավ անի, ուրիշ ոստիկան անի եւ այլն: Ինքդ համապատասխան ունակություներ չունենալով եթե անես նրա գործը, ապա շարունակում ես խորացնել անդունդը:
5. Այն ինչ արել են մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում կամավորական սկզբունքով արժանի է միայն գովասանքի խոսքերի: Ամեն ինչը: Բացի՝ կոնկրետ դասատույի անունը մանկապղծության թեմայով տալուց:
Last edited by Pit; 05.12.2008 at 22:31.
|
|
|
|
06.12.2008, 00:34
|
#13
|
Бакалавр
Join Date: 12 2007
Location: Back of the Moon
Posts: 633
Rep Power: 4
|
Ok, ete vaxe et hodvace kardaluc heto, Levonin poxocum mi mtahogvac qaxaqaci (orinak harevan mi lav tgha) gyuli isk heto parzvi, vor usuciche anmexa. Eta sax probleme. Chi kareli kaskacyalneri annunere hratarakel (eti orenqov). Karoxeq entadrel vor dzez vra inchvor meke klyauzaya grel nmanatip bovandakutyunov u lav tacacela qaxaqov: heto saxin patmelueq vor eti suta? te otchet eq uzelu? isk ete chehascneq?
Quote:
3. Ամենավատ արդարադատությունը ինքնադատաստանից (самосуд) լավ ա: Ինքնադատաստանը վերադարձնում է մեզ նախնադարյան-համայնական հասարակարգ: Հիմա գոնե ֆեոդալիզմ ա:
|
Sra het chem karox hamadzaynvel: asenq te du datvumes en mardu het vor lriv datavornerin arden vaxuc arela u urishnerin vardzova tali. Inches spasum et dataranic? mihatel eresit xnda u asi vor lava arel achkut taynel hanela? hena samosud ara prci -- liqe zhamanak kxnayes.
|
|
|
06.12.2008, 09:24
|
#14
|
realist
Join Date: 05 2007
Location: ayntex vortex im @nkernern en,vortex chkan tshnaminer...
Posts: 760
Rep Power: 4
|
minchev es verjin 2 post@ kardal@, mots nenc tpavirutyun er vor et dprocum sax ashxaoxner@ inch uzum u vonc uzum anum en, u et amen inch@ "vostikanneri hovanavorutyan" tak . U arden mtacum ey miak es harci lucum@ henc samasudn a, mi or spasum es mut@ @nknum a u dubinkov(kam aveli lurj gorciqov) mi 2 karevor demqeri(tnorenm hayeren-i dasatu) harcer@ lusum es...
LURJ em asum, mtacum ey u arden mtacum ey hascener@ charelu masin...
minchev PIT-i grac@ chkardaci ...
Iroq vichak@ v**i ,u amenavat@ ena vor es pahin chgites inchov ognes et mardkanc(erexeqin)...
__________________
Я всегда шел по линии наибольшего сопротивления.
|
|
|
06.12.2008, 12:23
|
#15
|
toreador who can't kill
Join Date: 05 2003
Location: The Palace of Exile
Posts: 3,495
Rep Power: 5
|
Quote:
Originally Posted by Hans Andersen
lol Sizif... "ajs ajlandaknerin pashpanum e vostikanutjuny?" du zarmanum es, vor ajlandaknerin ajlandaknery pashpanum en??? come on, iji erkri vra apri.
exex, ed ajlandak takanqnerin vareln el a qich, serund en kotrum-pchaznum dasatu kochvox takanqnery.
|
Չեմ զարմանում, ես լավ գիտեմ ով ինչ արժի էս երկրում, իսկ հարցս հռետորական էր:
|
|
|
All times are GMT. The time now is 09:21. |
|
|