Посмотри статью
http://www.banks.am/am-news-2-2873.html
Երեւան /Մեդիամաքս/. Vivacell-MTS ընկերությունը ծրագրում է երրորդ սերնդի ցանցի (3G) առեւտրային շահագործումը սկսել այս տարվա գարնանը:
ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ն ընտրել է չինական Huawei Technologies Co. Ltd ընկերությունը` Vivacell-MTS-ի 3G ցանցի կառուցման համար: Huawei-ի մասնագետները կիրագործեն աշխատանքների ամբողջ ծավալը՝ կապված ցանցի կառուցման ու այն շահագործման հանձնելու, գործող GSM ցանցին ինտեգրելու հետ, ինչպես նաեւ կկազմակերպեն 3G ցանցի շահագործման տեխնիկական աջակցությունն ու փորձի փոխանցումը ՄՏՍ-ի մասնագետներին:
ՙ3G ցանցի գործարկումը լրացուցիչ խթան է ստեղծում Հայաստանում բջջային կապի զարգացման եւ տարածաշրջանում առաջատարի մեր դիրքերի պահպանման համար: Նոր տեխնոլոգիան կնպաստի արդյունավետ հեռահաղորդակցային լուծումների նկատմամբ ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ի ինչպես կորպորատիվ, այնպես էլ մասնավոր հաճախորդների պահանջարկների բավարարմանը՚,- ասել է ՙՄՏՍ՚ ԲԲԸ փոխնախագահ Օլեգ Պասպոպովը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2008թ. սեպտեմբերին ՙԱրմենՏել՚ ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարեց Հայաստանում երրորդ սերնդի բջջային առաջին ցանցն (3G) առեւտրային շահագործման հանձնելու մասին:
3G ծառայությունների մատուցման արտոնագիր ունի նաեւ ՀՀ բջջային երրորդ օպերատոր ՙՖՏԱ-Տելեկոմը՚ (Orange ապրանքանիշ), որը նախատեսում է շուկա դուրս գալ տարեվերջին: