Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Cinema

Reply
 
Thread Tools

Մեկ կադր մեկ րոպե 2009
Old 28.02.2009, 12:16   #1
Младенец
 
Join Date: 05 2007
Location: Yerevan
Posts: 16
Rep Power: 0
Lightbulb Մեկ կադր մեկ րոպե 2009

7րդ միջազգային կինոփառատոն
ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ
Մայիս 17 - 24, 2009, Երևան




ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ միջազգային փառատոնը հայտարարում է հայտերի ընդունում հետևյալ անվանակարգերում.


ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ

1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը(առանց տիտրերի) պետք է լինի մեկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մեկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով երկու տարμեր կադրերի համադրումը մեկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մեկ կադր պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մեկ րոպե աշխատանքից դուրս, կադրի սկզμում` 10 վրկ. տևողությամμ:
5. ՆՓԱԿ-ը աջակցում է համակարգչային մոնտաժի` բնագրերի, հնչյունային ձևավորման, անհրաժեշտության դեպքում տեսախցիկով և այլն:
6. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի սահմանափակումներ չկան:

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ

1. Մինչև 40 րոպե ֆիլմեր:
2. Կինոտեսակի կամ ժանրի սահմանափակումներ չկան:


ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

1. Կինոտեսակի կամ ժանրի սահմանափակումներ չկան:
2. Կարող են ներկայացվել անհատների, փառատոների կամ նախագծերի կողմից:




ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

------------------------------------------------------------------------
ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ և դիպլոմ
տրվում է "ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ" մրցույթում ներկայացված լավագույն կադրին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմներ
------------------------------------------------------------------------
ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - արձանիկ և դիպլոմ
տրվում է "ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ" մրցույթում ներկայացված ֆիլմերից լավագույնին
------------------------------------------------------------------------
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ
տրվում է "ԿԱՐՃ ՖԻԼՄ" մրցույթում ներկայացված լավագույն ֆիլմին
------------------------------------------------------------------------
ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ - դիպլոմ
տրվում է "ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ" մրցույթում ներկայացված ֆիլմերից լավագույնին`
բաց քվեարկության արդյունքում
------------------------------------------------------------------------
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԺՅՈՒՐԻ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՄԱԿՐԱՆՔ - դիպլոմ
տրվում է "ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ" մրցույթում ներկայացված ֆիլմերից լավագույնին
------------------------------------------------------------------------
"ՍԻՆԵՄԱՐՏ" (CINEMART) ԿԻՆՈԱՄՍԱԳԻՐ

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
------------------------------------------------------------------------
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
տրվում է գործընկերների կողմից "ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ" և "ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ" մրցույթներում ներկայացված ֆիլմերին


Հայտերը կարելի է ձեռք բերել `
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Փավստոս Բյուզանդի 1/3,
կինոյի և թատրոնի բաժնից, ամեն օր բացի կիրակի և երկուշաբթի օրերից, ժամը 11:00-17:00-ն:

Լրացրած հայտը ֆիլմի հետ ներկայացնելու վերջնաժամկետն է` Ապրիլ 20, 2009

Հեռ. 568225
Attached Thumbnails
Poster-2009-web3.jpg  

Old 05.03.2009, 11:39   #2
Дошкольник
 
Wolf's Avatar
 
Join Date: 09 2007
Location: Yerevan
Age: 40
Posts: 60
Rep Power: 0
Default

Isk heraxosov nkarac filmer @ndunvum e???

Old 06.03.2009, 07:30   #3
Младенец
 
Join Date: 05 2007
Location: Yerevan
Posts: 16
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by Wolf View Post
Isk heraxosov nkarac filmer @ndunvum e???
իհարկե, սահմանափակումներ չկան !
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 07:07.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.