«Հրապարակ». Աղոթեք Չոռնիի համար
11:36 • 05.03.09
Օրաթերթն իր մտորումներն է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին Երևանի քաղաքապետ նշանակելու մասին:
Աղոթեք Չոռնիի համար
Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը հասավ իր մուրազին. երեկ նա Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ։ Երևանցիների հիշողության մեջ թարմ են 2002թ. համայնքային ընտրությունները, երբ Քոչարյանի իշխանությունը ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանին Կենտրոնի թաղապետարանից դուրս մղելը հռչակեց գերխնդիր և այդ խնդրի լուծման միակ ճանապարհը տեսավ գողական շրջաններում հայտնի Չոռնի Գագոյին այս պաշտոնում կարգելու մեջ...
Դժվար է ասել, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել իշխող կուսակցությունը և երկրի ղեկավարը՝ նրան նշանակելիս։ Այդ ո՞ր որակներն ու արժանիքներն են, որ նրան տարան-հասցրին Երևանի քաղաքապետի պատվավոր աթոռին։ Թերևս, Սերժ Սարգսյանը որոշել է կյանքի կոչել Այգեկցու առակը, որ մենք ազգովի աղոթենք բոլոր գործող պաշտոնյաների արևշատության համար, քանի որ նրանց փոխարինողները շատ ավելի անհաջող են, քան գործողները։
Իսկապես, իշխանության որակն անշեղորեն ընկնում է։ Սարսափելի է մտածել, թե այսպես շարունակվելու դեպքում մենք ուր ենք հասնելու. գուցե շուտով Կոշի բերդի զոն նայողները նշանակվեն նախարարներ, իսկ կրկեսի մոտ կանգնած մարմնավաճառները բարոյականության դասեր տան մեզ բոլորիս։
«????????». ?????? ?????? ????? - ????.am | ???????????? ?????? ????????