Go Back   Armenian Knowledge Base > Technical sections > Software

Reply
 
Thread Tools

Google Summer of Code 2009։ Ծրագրավորող ուղանողներին
Old 06.03.2009, 00:49   #1
инсценирующи
 
[ Xelgen ]'s Avatar
 
Join Date: 07 2002
Location: Fireplace of Ecotopia
Age: 39
Posts: 4,327
Rep Power: 5
Lightbulb Google Summer of Code 2009։ Ծրագրավորող ուղանողներին

Quote:


Ուզո՞ւմ ես բաց կոդով ծրագրեր գրել։
Ուզո՞ւմ ես գումար վաստակել։
Երկուսը միասի՞ն։

Ստեղծման պահից Google Summer of CodeTM – ը միավորել է մոտ 2500 ուսանող և ավելի քան 180 բաց կոդով ծրագրավորման նախագիծ։ Արդյունքում գրվել են ծրագրային կոդի միլիոնավոր տողեր։
Մենք հրավիրում ենք ուսանողներին և աշխատանքի ղեկավարներին մասնակցելու 2009 –ի Google Summer of Code – ին՝ դարձնելով այն անցկացվածներից լավագույնը։ Ամռան երեք ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան 4500 ԱՄՆ դոլար։
Google Summer of Code նախագիծը ստեղծվել է՝ խրախուսելու ուսանողների մասնակցությունը բաց կոդով ծրագրերի մշակմանը։ 2005–ին մեկնարկած նախագիծն ունի հետևյալ նպատակները՝
  • Ոգեշնչել երիտասարդ ծրագրավորողներին մասնակցելու բաց կոդով ծրագրերի մշակմանը.
  • Հնարավորություն տալ համակարգչային գիտության և հարակից բնագավառների ուսանողներին ամառվա ընթացքում ապագա մասնագիտության հետ կապված գործնական աշխատանք կատարելու.
  • Ծանոթացնել ուսանողներին ծրագրային ապահովման մշակման իրական գործընթացներին (օր.՝ բաշխված մշակում, ծրագրային ապահովման լիցենզավորման հարցեր, էլեկտրոնային նամակագրության կանոններ, և այլն).
  • Ստեղծել և հրապարակել ավելի շատ բաց կոդով հանրօգուտ ծրագրեր.
  • Աջակցել բաց կոդով ծրագրավորման նախագծերին նոր ծրագրավորողներ հայտաբերելու և ներգրավելու գործում։

Google – ը ընդունում է դիմումներ բաց կոդով նախագծերից 2009թ. մարտի 9-ից 13-ը։ Ուսանողների մասնակցության հայտերն ընդունվում են 2009թ. մարտի 23–ից ապրիլի 3–ը։
Մասնակցության պայմաններին, հայտերի ներկայացման կարգին և, իհարկե, ամենակարևո՜րը, մարզաշապիկների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝


Translations proudly provided by Google Summer of CodeTM community members.
Խորհուրդ եմ տալիս ուղանողներին պարտադիր դիմել և փորձել մասնակցել։ Դա հոյակապ հնարավորություն է հայնտի, և օգտակար նախագծերի վրա, լուրջ թիմային աշխատանքի փորձ ստանալ և բացի դրանից վաստակել հայ ուսանողի համար շատ լուրջ գումարներ։
Եթե դիմելու ընթացում ինչ որ խնդիրներ առաջանան, գրեք ինձ, ես կկապեմ ձեզ ծանոթից հետ, որը մասնակցել է այս ծրագրին անցյալ տարի, նա պատրաստ է օգնել հարցերի դեպքում։

Նաև, որպեսզի հնարավորինս շատ հայ ուսանող մասնակցի այս ծրագրին, այստեղից կարող եք բեռնավորել և տպել բերված թռուցիկը և կպցնել ձեր համալսարանում, դեկանատներում, և այլն։

Մաղթում եմ հաջողություն։
__________________
...ибо...
Rgrdz. [ Кселджэн ]

Old 06.03.2009, 05:51   #2
Ego coder
 
AvDav's Avatar
 
Join Date: 07 2004
Location: Yerevan, Armenia
Age: 44
Posts: 3,738
Rep Power: 5
Default

Իսկ ուսանող լինելը աբիզալվկա է՞:
__________________
Каждый сам кузнец своего счастья, и несчастья тоже.

Old 06.03.2009, 11:15   #3
4294967296
 
Boyov's Avatar
 
Join Date: 03 2002
Location: /proc/1
Age: 40
Posts: 379
Rep Power: 0
Default

Quote:
Originally Posted by AvDav View Post
Իսկ ուսանող լինելը աբիզալվկա է՞:
usanox kam aspirant
__________________
Free your mind and your OS will follow
Reply

Tags
ազատ ծրագրեր, բաց կոդ, գուգլ, ծրագրավորում




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 00:11.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.