Վերջերս քաղաքում տարածվել է մի վիրուս որը անտիվիրուսները չեն բռնում, բայց որը բավականին անհարմարություններ է ստեղծում:
Վիրուսը տարածվում է ֆլեշկաներով: Ֆլեշի վրա ստեղծում է անտեսանելի autorun.inf ֆայլ:
Վարակելուց հետո նա սկսում է միացնել մոդեմը ու փորձ է կատարում զանգ կատարել: Զանգը քաղաքային համար է:
Համարները որոնց վրա փորձում է զանգել վիրուսը պատկանում են մի կազմակերպության որի տնօրինությունը տեղյակ է պահվել այս վարակի գործունեության մասին:
Բացի զանգերից նաև վնասվում է KDWin-ի աշխատանքը, որը ըստ երևույթին ծրարգրային սխալի հետևանք է:
Եթե ձեր ԿԴՎինը հանկարծակի դադարում է հայերեն գրել ու փոխարենը ինչ որ անգլերեն տառեր է գրում ուրեմն վստահ եղեք 95 որ տոկոսով վարակվել եք:
Վիրուսը նստում է C:\Windows\system32 պանակում, անունն է autorun.dll
Ռեգիստրներում ստեղծում է այսպիսի գրառում:
autorun: rundll32.exe autorun.dll, open
հ.գ. Վիրուսը ըստ երևույթին գրվել է Հայաստանում այդ պատճառով այն դեռ չի հայտնաբերվում բազմաթիվ անտիվիրուսների կողմից