Go Back   Armenian Knowledge Base > Thematic forums > Science and Education

Reply
 
Thread Tools

«Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց
Old 10.06.2009, 10:22   #1
Moderator
 
Mono's Avatar
 
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Blog Entries: 1
Rep Power: 6
Default «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց

Quote:
2009թ. հուլիսի 6-ից օգոստոսի 7-ը Երևանում կգործի «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց։

Դպրոցի նպատակն է` քննել քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները, ծանոթանալ միջազգային փորձին, ուսումնասիրել ինչպես զանազան հակամարտությունների ընթացքում իրագործված տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, այնպես էլ միջազգային կառույցների փորձը հասարակական կարծիքի ձևավորման ոլորտում։

Առաջարկվող դասընթացներն են.

+Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու հակաքարոզչություն, հասարակական կարծիքի ձևավորում։
+Տարածաշրջանային հակամարտություններ. պատմաքաղաքական արմատներ, ներառյալ պատմական ժողովրդագրության և ռազմավարական աշխարհագրության հիմնահարցեր։ Տարածաշրջանի ներկա աշխարհառազմավարական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
+Ազգային ինքնությունը, որպես հոգեբանական գործողությունների թիրախ. հայկական և օտար փորձի վերլուծություն։
+Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածման մեթոդներ։

Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ, փորձագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Դպրոցը նախատեսված է 18–30 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրելիս հաշվի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը։

+Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
+Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
+Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
+Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 26-ը ներառյալ։
+Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։

Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել [email protected] էլ-փոստի հասցեով մինչև հունիսի 26-ը ներառյալ։

Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։
Dimume karogh eq nerbernel aysteghic
http://www.zharang.org/dimum.doc

Dimume lracneluc heto ugharkel [email protected]
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 19:46.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.