Go Back   Armenian Knowledge Base > General Discussions > General

Reply
 
Thread Tools

«Արևորդի» Բնապահպանական փառատոն
Old 05.10.2009, 15:49   #1
Младенец
 
Sunkid's Avatar
 
Join Date: 09 2008
Location: Yerevan
Posts: 12
Rep Power: 0
Default «Արևորդի» Բնապահպանական փառատոն

«Արևորդի» բնապահպանական փառատոնը անցկացվում է ամեն երկրորդ տարին, և միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում: Հոկտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի անցկացումը: ՆՓԱԿ, «Նարեկացի» արվեստի միություն մշակութային կենտրոնները, ինչպես նաև «Մարիոթ» հյուրանոցը կհյուրընկալեն փառատոնի տարբեր ծրագրեր:

«Արևորդի 2009» փառատոնի շրջանակներում իրականացվելիք նախագծերն են`

Ֆիլմերի ծրագիր


Ֆիլմը բնապահպանական խնդիրների շուրջ հասարակական գիտակցություն ձևավորելու ամենաազդեցիկ գործիքներից է: Ֆիլմերի ծրագիրը բաղկացած կլինի մրցութային և տեղեկատվական բաժիններից:

Ռոք համերգ


Սփյուռքի հայ ռոք խմբերը` մեր արմատներից ծնված և էներգիայով լեցուն երաժշտությամբ կմիացնեն իրենց ձայնը բնության պաշտպանության կոչերին «Արևորդի» փառատոնի շրջանակներում:

Կենդանիների դիմակահանդես


Փառատոնը կմեկնարկի մեծ դիմակահանդես երթով: Գույնզգույն կենդանակերպ զգեստներով և դիմակներով 500-ից ավելի պատանիներ կխրախուսեն անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին:

Արևորդի էկո-ակումբներ. «Երեխաները երեխաների համար» նախագիծ

Հայաստանի ողջ տարածքից «Արևորդի» էկո-ակումբների սաներն իրենց իրականացրած նախագծերը կներկայացնեն ոչ միայն իրենց հասակակիցներին:


Սեմինար «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» (ԿՍՊ)

ԿՍՊ քաղաքականության միջոցով ընկերություններն իրենց գործնական գործողություններին են ինտեգրում սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր.

Reply




Реклама:
реклама
Buy text link .

All times are GMT. The time now is 01:35.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2025, Jelsoft Enterprises Ltd.